TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Արխիվ

Տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը

18:16 28.05.2023

Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, երրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

13:54 28.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել: Դիմելով ներկաներին՝ […]

̰
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հուշահամալիր

11:49 28.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Վարչապետը հուշահամալիրից հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի […]

̰
Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն. Արցախի նախագահի ուղերձը

11:42 28.05.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, 105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ […]

̰
1918 թվականը մեր երկրի վերածննդի խորհրդանիշն է, մեր պետականության հիմնաքարը. ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

11:11 28.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության և մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար: Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, […]

̰
ՀՀ ԶՈՒ զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից Ադրբեջանի հետ կանգնելու փորձ է. ԱԳՆ

19:21 27.05.2023

Ադրբեջանի կողմից Հայաստանի երկու զինծառայողների անօրինական առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերի էջում։ «Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել զինծառայողներին ու կատարել բոլոր ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունները` 2020թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու միջազգային գործընկերների և կազմակերպությունների կոչերին համապատասխան», -ասված է հայտարարությունում։

̰
Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ավելի տեսանելի դարձնել․ Ժաննա Անդրեասյան

19:05 27.05.2023

Կին գործիչների պատմական դերակատարումը պետք է ավելի տեսանելի դարձնել․ Ժաննա Անդրեասյան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է TEDxYerevan նախագծի «Ամենօրյա առաջնագծում» թեմայով քննարկմանը, որն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով։ Բանախոսության հիմնական թեման կառավարման համակարգում, հանրային կյանքում և մասնավորապես կրթության ոլորտում կնոջ դերակատարմանն ու առաջնորդությանն է վերաբերել։ Պատասխանելով հարցին, թե երկրի համար […]

̰
ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների հարազատների հետ

18:46 27.05.2023

  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին Շիրակի մարզում հանդիպել է Խծաբերդ-Հին Թաղեր բնակավայրերի հատվածում գերեվարված զինծառայողների ծնողների և հարազատների հետ: Հանդիպումն անցկացվել է Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հարցի առնչությամբ իրականացվող աշխատանքները, քննարկվել են ռազմագերիների հարազատներին հետաքրքրող հարցերը։ Աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է անցկացվել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ, […]

̰
ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու և ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողներին առևանգելու դեպքի առիթով քրեական վարույթ է նախաձեռնվել

15:29 27.05.2023

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել […]

̰
Արայիկ Հարությունյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը

20:29 26.05.2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել և միջազգային գործընկերներին է ներկայացրել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության իր համակարգման ներքո գտնվող Ռազմավարական հաղորդակցության և Մասնակցային կառավարման ուղղությունները։ Մասնավորապես, հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջոն Ալեյոն, ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը, ՄԱԿ Զարգացման […]

̰
Հայկական կողմից դիվերսիոն-ներթափանցման փորձ կատարելու մասին տեղեկությունները բացարձակ սուտ են․ ՀՀ ՊՆ

20:27 26.05.2023

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

̰
Վահան Քերոբյանը և  Ուզբեկստանում ու Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավարները քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավորությունները

20:16 26.05.2023

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 26-ին հանդիպել է Ուզբեկստանում և Հարավային Կովկասում Commerzbank AG-ի ներկայացուցչության ղեկավար Քեթևան Անտիձեի և հաճախորդների հետ կապերի մենեջեր Մարիա Մոստովոյի հետ։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են վերջին շրջանում Հայաստանի տնտեսության ոլորտի ակտիվ զարգացման միտումներն ու գրանցված տնտեսական բարձր ցուցանիշները, անդրադարձել ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության հնարավոր եզրերին։ Ներկայացնելով մեր […]

̰
ՀՀ նախագահը և ԱՄՀ կառավարիչ-տնօրենն անդրադարձել են հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին

19:53 25.05.2023

Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։ Հանդիպման ընթացքում […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի գիտատեխնոլոգիական պարկ

18:59 25.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատար հիմնադրամ և Կատարի գիտատեխնոլոգիական պարկ: Հանրապետության նախագահը շրջայց է կատարել տեխնոպարկում, ծանոթացել հիմնադրամի և տեխնոպարկի գործունեության հիմնական ուղղություններին և ոլորտներին ու գրառում կատարել հիմնադրամի պատվո հյուրերի մատյանում: Գիտատեխնոլոգիական պարկը Կատարի հիմնադրամի առանցքային կառույցներից մեկն է: Այն համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիաների զարգացման կենտրոն […]

̰
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու չի ընտրվել

18:28 25.05.2023

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար առաջադրել էր Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի և Անի Մխիթարյանի թեկնածությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, մայիսի 25-ին ԱԺ 107 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, հետևաբար քվեատուփում որևէ քվեաթերթիկ չի եղել: […]

̰
Դատախազը Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում

18:17 25.05.2023

Հսկող դատախազի` 2023 թվականի մայիսի 25-ի որոշմամբ՝ Սյունիքի նախկին մարզպետ Ս.Խ.-ի կողմից փողերի լվացման հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա, հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում. Ս.Խ.-ի՝ 2021 թվականի մեղադրանքը լրացվել է: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Խ.-ն, 2004 թվականից մինչև 2013 թվականի հունիսի 6-ը, այնուհետև՝ 2014 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2016 […]

̰
Արցախի ԱԳ նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

16:50 25.05.2023

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, […]

̰
ԱԺ-ն քննարկել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը

16:29 25.05.2023

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Վիգեն Քոչարյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալներն ու աշխատանքային անցած ուղիները: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Վահագն Թորոսյանն իրավագիտության թեկնածու […]

̰
Նախատեսվում է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղուն այլընտրանքային բեռնափոխադրումների տեղափոխման ծախսերի փոխհատուցում

16:19 25.05.2023

Կառավարությունն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։ Լաստանավով և/կամ նավով տեղափոխման ծախսերի փոխհատուցումը նոր խթան կհանդիսանա ՀՀ տնտեսության համար, ինչպես նաև արժանի մրցակցություն կապահովի Վերին Լարսին։ Հիմնավորման համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս […]

̰
Գործադիրը հաստատել է Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը

16:11 25.05.2023

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ: 2021 թ. […]

̰
Կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են Գյումրիի ցամաքային  նավահանգստի օպերատորությամբ ու արտադրություն հիմնելով. Վահան Քերոբյան

20:17 24.05.2023

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է Իրանի Չաբահարի նավահանգստում արդյո՞ք մեր Կառավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում սեփական նավահանգիստ ունենալու համար եւ արդյո՞ք սա ուղիղ կապ ունի Գյումրիում կառուցվող ցամաքային նավահանգստի հետ: Վահան Քերոբյանը հայտնել է, որ վարչապետի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել, որի ղեկավարն ինքն է: Այն առաջիկա ամիսներին պետք […]

̰
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

20:09 24.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

̰
ԱՆ-ում պետպատվերով հերթագրվելու համար ավտոմատացված համակարգ է ներդրվելու. Անահիտ Ավանեսյան

20:08 24.05.2023

Քաղաքացիները չեն կարողանում իրացնել պետպատվերով բուժում ստանալու իրենց իրավունքը, բողոքներ ենք ստանում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասել է Տրդատ Սարգսյանն ու խնդրել Անահիտ Ավանեսյանից պարզաբանում տալ, թե արդյոք Առողջապահության նախարարությունը խնդրով զբաղվում է: Առողջապահության նախարարի խոսքով հերթագրման համակարգի ավտոմատացված համակարգ է ներդրվել վերջին ամիսներին: «Սա սկզբունքային նորամուծություն է, կարգավորված ու թափանցիկ դաշտ կունենանք պացիենտների […]

̰
ԱԳՆ-ում ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնացի հետ քննարկվել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր

19:58 24.05.2023

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԵՄ պատժամիջոցների կիրարկման հարցերով միջազգային հատուկ բանագնաց Դեյվիդ Օ՛Սալիվանին: Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Դեյվիդ Օ՛Սալիվանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը, մասնավորապես` տնտեսական կապերին վերաբերող հարցեր: Գոհունակությամբ ընդգծվել է վերջին շրջանում Հայաստանի և ԵՄ երկրների միջև առևտրաշրջանառության աճը: Շեշտվել է ԵՄ հետ տնտեսական կապերի ամրապնդման և […]

̰
ՀՀ սահմանների ու դրանց ճանաչման հարցը Հայաստանի կարմիր գիծն է. Արարատ Միրզոյան

19:21 24.05.2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարարից հետաքրքրվել է վերջերս ԱԳՆ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ներկայացուցչի հետ հանդիպման արդյունքներից ու թե ինչ հարցերի շուրջ է Հայաստանը համաձայնության հասել Ադրբեջանի հետ: «Խաղաղության պայամանագրի տեքստում չկան երկրորդական կամ անկարեւոր հարցեր. մի մասը կենսական հարցերին է վերաբերում, մյուսը՝ ածանցյալ պայմանավորվածություններին: […]

̰
ՊԵԿ-ը ԱՄՆ աջակցությամբ ընդլայնում է Շնագիտական կենտրոնի կարողությունները

19:13 24.05.2023

Մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնագիտական կենտրոնի նոր մասնաշենքերի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Դենիել Սինգլթոնը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության ներկայացուցիչները և ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ ՊԵԿ շնագիտական կենտրոնի նոր […]

̰
Ունենք Հայաստանի միջուկային կարողությունները զարգացնելու ծրագիր. Նիկոլ Փաշինյան

19:05 24.05.2023

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանում եւ Եվրասիայի այլ պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հարցով, ինչի մասին այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի եւ Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին: «Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ մակարդակում է այս խոսակցությունը, ի՞նչ ժամկետներ կան, որոնց […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին

18:26 24.05.2023

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական համաժողովին: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը ներկա է գտնվել «Կանաչ Եվրասիա» միջազգային մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել շնորհավորական խոսքով և հաղթողներին հանձնել մրցանակներ: Պարգևատրվողներին մրցանակներ են հանձնել նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Իգոր Պետրեշենկոն:

̰
Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության վարույթի շրջանակներում վերջինիս ազգականը կալանավորվել է

18:07 24.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Աշտարակ քաղաքի 56-ամյա բնակչուհու սպանության մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը կալանավորվել է: 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 17։10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում […]

̰
ՍԱՏՄ-ն աշխատում է ՌԴ-ի հետ, որ օր առաջ բացվի ռուսական շուկան հայկական ընկերությունների համար. Վահան Քերոբյան

17:57 24.05.2023

Մայիսի 24-ին տեղի ունեցած Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը հայտնել է, որ ֆերմերները դժգոհում են. կաթի գինը նվազել է, ինչի արդյունքում Գեղարքունիքի մարզում, ի նշան բողոքի, քաղաքացիները նույնիսկ ճանապարհ են փակել: Պատգամավորը հարկ է համարել նշել նաև, որ ինքը հանդիպել է տարբեր ֆերմերների, որոնք փոխանցել են՝ 3,2 տոկոս յուղայնությամբ կաթի […]

̰
BACK_TO_TOP