TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Արխիվ

Ամփոփվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2-րդ փուլի հիմնական արդյունքները

17:32 24.05.2023

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ԵՄ/ԵԽ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) 2023-2027թթ. Արևելյան գործընկերության երկրների համար տեղական համակարգող հանձնաժողովի նիստին անդրադարձել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված ծրագրերին: Նիստը համանախագահել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Համագործակցության բաժնի ղեկավար, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Ֆրանկ Հեսսը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են […]

̰
Ատելության խոսքի լայն տարածումը շարունակում է մնալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրներից մեկը. Անահիտ Մանասյան

19:55 23.05.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 23-ին, ելույթ է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027թթ․ Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի մեկնարկային միջոցառմանը։ Ի թիվս այլ թեմաների, բանախոսները քննարկել են նաև հասարակության շրջանում հավասարության խթանման և խտրականության բացառման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց նկատմամբ բռնության ցանկացած դրսևորումների կանխարգելմանը, […]

̰
Օրենսդրական նախաձեռնությամբ կներդրվի կամավորի եւ կամավոր աշխատանքի նոր ինստիտուտ

18:48 23.05.2023

«Կամավոր աշխատանքի մասին» եւ կից նախագծերի փաթեթը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները, կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաեւ կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի […]

̰
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

18:47 22.05.2023

Մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հանդիպումը: Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի համատեղ մամուլի ասուլիսը: Այցի շրջանակներում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով […]

̰
Պապիկյանը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

18:21 22.05.2023

Մայիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսի և պարոն Պատրիկ Պրայորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը: Քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

̰
50-ից ավելի գողություններ, խարդախություններ և փաստաթղթրի կեղծում․ 11 մեղադրյալի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

17:58 22.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել են հանրապետության տարբեր մարզերում և Երևան քաղաքում կատարված մի քանի տասնյակ գողություններ, խարդախություններ և փաստաթուղթ կեղծելու դեպք: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են քրեաիրավական գնահատականներ: Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ […]

̰
Վահան Քերոբյանը ՄԹ Եվրոպայի հարցերով պետնախարարի և ՄԹ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հեռանկարները

17:53 22.05.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 22-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի և Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերի հետ քննարկել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում Նորաձևության և դիզայնի պալատի տնօրեն Վահան Խաչատրյանն ու նրա գործընկեր դիզայներները ներկայացրել են ոլորտում առկա հիմնական խնդիրները, որոնք մեծամասամբ վերաբերում էին […]

̰
Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տնօրենին

16:35 22.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը կարևորել է KFW գերմանական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի լավագույն դրսևորումը Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկն էր։ Վերոնիկա Գարսիա դել Արկոն իր հերթին նշել է, որ ՀՀ տարածքային […]

̰
ԲՏԱ նախարարն ընդունել է Իսրայելի դեսպանին

16:11 22.05.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոել Լիոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։ Կողմերը ողջունել են միմյանց, անդրադարձել Հայաստանի և Իսրայելի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններին։ Դեսպան Ջոել Լիոնը խոսել է Իսրայելի տեխնոլոգիական բնագավառի պետական համակարգի […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

15:18 22.05.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է երկկողմ համագործակցության ոլորտում գրանցած հիմնական առաջընթացը, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Զրուցակիցները ընդգծել են Հայաստանում արդեն ներկա ֆրանսիական ընկերությունների գործունեության կարևորությունը ՀՀ տնտեսության համար:

̰
Առաջարկվում է կարգավորել կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման գործընթացի կազմակերպումը

15:07 22.05.2023

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կառուցապատողի եւ գնորդի միջեւ դրամական միջոցների գրավի պայմանագրով կամ դրա փոփոխություններով արգելել մինչեւ կառուցվող շենքի, շինության շինարարության ավարտը կամ մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման ակտի կնքումը կամ մինչեւ շենքի, շինության շահագործման թույլտվության ստացումը բանկում բացված կառուցապատողի հատուկ […]

̰
Մեկնարկել է Լեո Դոքերթիի այցը Հայաստան

14:58 22.05.2023

Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան: ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

̰
Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. վարչապետը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

15:51 20.05.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին: Վարչապետը մասնակիցներին նախ հանդիպել է մրցաշարի մեկնարկից առաջ և բոլորին մաղթել հաջողություններ: Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ […]

̰
ԱԺ պատգամավորները հանդիպել են Հայաստանի հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ

15:18 20.05.2023

Խորհրդարանում «Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ պատգամավորները հանդիպել են Հայաստանի հիմնական և միջնակարգ դպրոցների աշակերտների և ուսուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է Եղվարդի Համլետ Թադևոսյանի անվան համար 2 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ: Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Արմեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանն ու Դավիթ Առուշանյանն ընդունել են […]

̰
ՀՀ ՔԿ-ում քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի հետ գործակցության արդյունքներն ու հեռանկարները

19:36 19.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ պետդեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL)  Հայաստանյան օժանդակության ծրագրերի պատասխանատու Ռեյչլ Քուկը, ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանը,  նույն գրասենյակի ծրագրերի ղեկավար Քրիստինա Աֆոյանը։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նախ […]

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին

19:24 19.05.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կորեայի Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց Չան Սոն Մինին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է. «Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին և շարունակում են զարգանալ: Համոզված եմ, որ մեր այս հանդիպումն էլ կնպաստի մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չան Սոն Մինն ասել […]

̰
Գերեզմանատան հսկիչին մեղադրանք է ներկայացվել՝ գերեզմանատեղիների հատկացման հետ կապված բազմադրվագ տարաբնույթ հանցագործություններ կատարելու համար

19:20 19.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են գերեզմանատան հսկիչի կողմից գերեզմանատեղեր տրամադրելու գործընթացի շրջանակներում տարբեր քաղաքացիներից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 47-ամյա բնակիչը, 2015թ․ դեկտեմբերից մինչև 2021թ․ մարտն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Բնակչության հատուկ […]

̰
Միրզոյանն ու Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ

19:07 19.05.2023

Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ։ Կողմերը շարունակել են […]

̰
Վարչապետն ու ԱԺ նախագահը հանդիպել են Գորիսի Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցականների հետ

18:37 19.05.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու պատգամավոր Արմեն Խաչատրյանը մայիսի 19-ին հանդիպել են ճանաչողական այցով խորհրդարանում գտնվող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ և Վերիշեն բնակավայրերի դպրոցների սաների ու ուսուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Հարցուպատասխանի ձևաչափում աշակերտները բարձրացրել են մեր […]

̰
ԲՏԱ նախարարը մասնակցել է Հայաստանի թվային փոխակերպման հեռանկարներին նվիրված «Երևան Թեք Ֆորում 2023»-ին

18:30 19.05.2023

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ մեկնարկած «Երևան Թեք Ֆորում 2023» (Yerevan Tech Forum 2K23) բիզնես միջոցառմանը: Այս տարի Ֆորումն անցկացվում է «Թվային փոխակերպում. Առաջխաղացման ռազմավարություններ» խորագրի ներքո: Ողջունելով ֆորումի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ Ռոբերտ Խաչատրյանը բացման ելույթում խոսել է արդի աշխարհում տեխնոլոգիաների վրա հիմնված թվային տնտեսության զարգացման կարևորության մասին […]

̰
ՏԿԵ նախարարությունում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

18:09 19.05.2023

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Խորհրդակցությանն այս անգամ մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։ Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին […]

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենների խորհրդի նախագահին

17:21 19.05.2023

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահի տեղակալ Վիտալի Մարկելովին: Հանդիպմանը ներկա էր նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նորանշանակ նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը: Հանդիպման սկզբում Վիտալի Մարկելովը ներկայացրել է փոխվարչապետին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նորանշանակ նախագահին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մաղթել է վերջինիս արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ Կառավարությունը […]

̰
ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է կառույցի ինստիտուցիոնալ հզորացմանն առնչվող հարցեր

19:43 18.05.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 18-ին, ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպման շրջանակում քննարկվել են Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ հզորացմանը, երեխաների իրավունքների պաշտպանությանը, գենդերային հավասարությանը, խտրականության բոլոր ձևերի, ինչպես նաև ատելության խոսքի բացառմանն առնչվող մի շարք հարցեր:   Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է […]

̰
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Լոռու և Շիրակի մարզերում պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու 2 դեպքի նախաքննությունը

18:46 18.05.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մար­զա­յին քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը 23:45-ի սահ­մաններում, Ոստիկանության Թու­ման­յանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառա­յության Լոռու մարզի գումարտակի պարեկները: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենն աշխատանքային այցով եղել է Երևանի փրկարարական վարչությունում

17:44 18.05.2023

Այսօր՝ մայիսի 18-ին, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն աշխատանքային այց է կատարել Երևան քաղաքի փրկարարական վարչություն։ Տնօրենին ուղեկցում էր փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դ․Սարգսյանը։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, առաջիկայում սպասվող կամավոր ատեստավորման հարցերը և օրակարգային մի շարք խնդիրներ։ Գերատեսչության ղեկավարը հանդիպում-քննարկում ունեցավ ԵՓՎ ղեկավար կազմի […]

̰
3 տարի ազատազրկում և տուգանք. դատավճիռ՝ ապօրինի անտառահատումների գործով

17:22 18.05.2023

«Հայանտառ» ՊՈԱԿ Ճամբարակի անտառտնտեսության մասնաճյուղի «Գետիկի» անտառպետության 3-րդ պահաբաժնում ապօրինի հատվել է 22 ծառ՝ պետությանը պատճառելով 1 մլն 200 հազար դրամի վնաս: Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Մ.-ն, լինելով «Գետիկի» անտառպետության անտառապետը, խմբային շահերից ելնելով, 2019 թվականի հուլիսից մինչև 2019 […]

̰
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

17:06 18.05.2023

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձել են զբոսաշրջային կենտրոնների ստեղծմանը, քաղաքային և գյուղական համայնքների, ինչպես նաև պատմամշակութային վայրերի բարեկարգմանը։ Վահան Քերոբյանը […]

̰
Միասին հաղթահարենք խնդիրները, որ հետո մարտահրավերներ չառաջանան ՀԱՊԿ անդամ այլ երկրների համար. Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում

16:38 18.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ […]

̰
Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, հայ-վրացական բազմոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր

16:27 18.05.2023

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը, հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահի […]

̰
Ալեն Սիմոնյանը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

16:23 18.05.2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: Մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին, որը […]

̰
BACK_TO_TOP