17:00 17.11.2019
Հնդկաստանի Ասամ նահանգում բռնել են հինգ մարդու կյանք խլած, զայրացած փղին, որը ստացել էր Բեն Լադեն մականունը (նկատի ունենալով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենին): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հոկտեմբերին փիղը նահանգի գյուղերից մեկում 5 մարդու կյանք էր խլել կատաղության նոպայի ժամանակ: Կենդանին մեկ ամիս շարունակ վախի մեջ է պահել […]
13:00 17.11.2019
Գույները, որոնցով մենք շրջապատում ենք մեզ, ոչ միայն ազդում են մեր տրամադրության, հոգեվիճակի վրա, այլև կոնկրետ մեսիջ, ասելիք ունեն շրջապատին: Ուզենք, թե չուզենք, մեր հագուստով, հագուստի ոճով և գույներով մենք «պատմում ենք» մեր բնավորության մասին: Եվ այսպես՝ պայծառ երկնքի, լազուր ծովի, անծայրածիր օվկիանոսի գույնը՝ կապույտը, մեր հագուստներում, ի՞նչ է պատմում այն մեր մասին: Կապույտը համարվում […]
11:16 17.11.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարձր աշխատավարձ է ստանում, ու չնայած դրան՝ նախընտրում է ապրել համեստ կյանքով: Մերկելը չունի պալատ կամ շքեղ առանձնատուն, որը կարող էր ունենալ պահակախումբ ու մեծ պարիսպ: Մերկելն ապրում է սովորական բնակարանում, որը Բեռլինի կենտրոնում է՝ Am Kupfergraben 6 հասցեում: Բնակարանը պատկանում է հենց Մերկելին, պետության տրամադրածը չէ: Բնակարանի ընդհանուր մակերեսը 200 […]
17:15 16.11.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր Փարաքար-Մերձավան համայնքների բաժանարար հատվածում տնկվել է շուրջ 1000 ծառ. «Նշված վայրում ծառատունկի իրականացման ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանի և «Էյ Թի Փի» (Armenian Tree Project) ընկերության համագործակցության արդյունքում: Ծառատունկի համար նախատեսված տարածքը նախկինում պատկանել […]
16:14 16.11.2019
Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչպես են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, այլք շախմատ են խաղում […]
13:40 16.11.2019
Մեծ Բրիտանիայի արևմտյան Բոլթոն քաղաքի ուսանողական հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել 25 հրշեջ մեքենա: Շենքից տարհանվել են բոլորը: Մոտակայքում ապրող մարդկանց խորհուրդ է տրվել փակել պատուհաններն ու դռները և հնարավորության դեպքում չմոտենալ դեպքի վայրին: Տուժածների մասին չկան տեղեկություններ:
13:20 16.11.2019
Պաշտոնական այցով Երևան ժամանած Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին ՀՀ նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերին դիմավորել են Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը: Պաշտոնյաները շրջայց են կատարել Մատենադարանի թանգարանային համալիրում: Այցի ավարտին Դարիգա Նազարբաևան և պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել՝ […]
12:58 16.11.2019
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ ԱՀ ոստիկանությունում այսօր իրականացվել է ԱՀ քաղաքացիական պաշտպանության(ՔՊ) կառավարման մարմինների և ՔՊ ուժերի պատրաստակամության աշխատակարգի բերման ստուգումներ: Ստուգումներին մասնակցել են ԱՀ ոստիկանության հանրապետական հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար կազմը: ՔՊ ստուգումներն իրականացվել են ԱՀ ՔՊ պետ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ընդգրկվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար կազմը` ԱԻՊԾ […]
17:45 15.11.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետև տեսնվեցինք այս տարվա մայիսին՝ Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաևային հրավիրեցի Հայաստան, և այս օրերին նա մեր հարգելի հյուրն է: Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում […]
19:30 14.11.2019
30 տարի անց վերականգնվում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի «Հյուրընկալություն» հարթաքանդակը: Այն զարդարում էր նախկին «Շիրակ» հյուրանոցի մուտքը: Մեկ տարի առաջ նախկին հյուրանոցի տարածքում սկսվեցին նոր շենքի կառուցման աշխատանքները: Ներդրումային ծրագրով և կառավարության որոշմամբ` տարածքը հատկացվեց «Բասենի գովք» ընկերությանը: Մասնավոր ներդրողին պարտադիր պահանջ ներկայացվեց պահպանել և վերականգնել հարթաքանդակը: Այժմ շինարարությանը զուգահեռ ընթանում է «Հյուրընկալություն» հարթաքանդակի ռեստավրացիան, […]
19:00 14.11.2019
Աշխատանքը` ձեռքի, հումքը` բնական փայտից, իսկ արտադրող երկիրը` Հայաստան: Գյումրեցի Խաչատրյան եղբայրները փայտից ակնոցներ են ստեղծում: «Պատրաստված է Հայաստանում» գրությամբ ակնոցներն այլ երկրներում ևս արդեն ճանաչում ունեն: Այս գաղափարի իրականացումը սկսել են 5 տարի առաջ: Բնական հումքն իտալական է, իսկ դիզայնն ու մոդելավորումը եղբայրների ճաշակի ու մտահղացման շնորհքն են: Միջազգային շուկայի պահանջները հաշվի են առնում, […]
17:45 14.11.2019
Հաստիքային զենքերի տիրապետման և կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 13-ին Հայաստանի Զինված ուժերի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Նույն օրը Հայաստանի Զինված ուժերի 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են մարտավարական պարապմունքներ մարտական հրաձգությամբ։ Անձնակազմի մասնագիտական գիտելիքները կատարելագործելու և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով նոյեմբերի 13-ին հայկական բանակի 2-րդ զորամիավորման […]
17:08 14.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեծ դստեր` Մարիամի տարեդարձն է: Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել դուստրերի` Մարիամի, Շուշանի և Արփիի հետ: Լուսանկարներն արվել են Ենոքավանի «Ապագա ռեզորթում»:
16:33 14.11.2019
ՀՀ ԶՈՒ մարզիկ-զինծառայողները հոկտեմբերի 15-28-ը մասնակցել են Չինաստանի Ուհան քաղաքում անցկացված 7-րդ Համաշխարհային բանակային խաղերին: Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո անցկացված բանակային խաղերին մասնակցել է 105 պետության ավելի քան 10.000 մարզիկ, այդ թվում նաև օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ: Մարզիկներն ուժերը չափել են 27 մրցաձևերում: Հայաստանը ներկայացրել են 15 մարզիկ-զինծառայողներ, ովքեր հանդես են […]
14:10 14.11.2019
«Հայկական բնապահպանական ճակատի» լրատվական ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 13-ին Ամուլսարի պահապանների 3-րդ «պոստում» տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ներկայացվել են ներկա իրավիճակն ու հնչել են հետագա քայլերի վերաբերյալ տարբեր առաջարկներ։ Մասնակիցների դիրքորոշումների մեջ տարաձայնություններ չկան՝ Ամուլսարը սար է մնալու, Ջերմուկը՝ ջրաբուժական հայտնի առողջարան, իսկ Գնդեվազն ու Կեչուտն էլ՝ մաքուր էկո-տնտեսական տարածքներ։ Ամուլսարի պահապանները […]
23:36 13.11.2019
Չինական Հարբին քաղաքի բնակիչներից մեկը 20 տարի ապրել է քթի խոռոչի մեջ սեփական ատամը կրելով: Նա այդ մասին: Նոյեմբերի սկզբին նա դիմել է բժիշկներին և գանգատվել է դժվար շնչառությունից, հաճախակի գլխացավերից, անքնությունից: Բժիշկները ռենտգեն նկարի վրա Չժան Բինշենի քթի խոռոչում կասկածելի պինդ մարմին են նկատել: Լրացուցիչ հետազոտությունն էլ բացահայտել է, որ այն ընդամենը հասարակ ատամ […]
19:04 13.11.2019
Նյու Յորքում կայացել է Women Of The Year մրցանակաբաշխությունը, գրում է Glamour պարբերականը: Շարլիզ Թերոնը ճանաչվել է «Տարվա կին»: Նա ստացել է այդ մրցանակը կարիերայում մեծ ձեռքբերումներ ունենալու համար: 44-ամյա Թերոնը մրցանակաբաշխությանը ներկայացել է շքեղ սպիտակ զգեստով:
16:23 13.11.2019
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքները Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում: ՍԱՏՄ տեսուչները պարզել են, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 1 և Գեղանիստ համայնքի «Մանուշակ» մանկապարտեզների խոհանոցները գործում են սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներով: Այսպես՝ Գեղանիստի մանկապարտեզի խոհանոցում հայտնաբերվել է չմակնշված կարագ և թերի մակնշմամբ (բացակայել է հայերեն մակնշումը) պանիր, […]
13:30 13.11.2019
Շիրակի մարզի երիտասարդների ավելի քան 40 տոկոսը համարվում է գործազուրկ: Աշխատանք փնտրողների գիտելիքների անհամապատասխանությունը գործատուների ներկայացրած պահանջներին հիմնական պատճառն է, որ աշխատանք չեն գտնում: Հայաստանի երիտասարդությանն ինչպես նախապատրաստել ապագայի աշխատաշուկային: Նոր մասնագիտություններ ձեռք բերելու և հմտանալու նոր հնարավորություններն է փորձում բացահայտել ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, որն իրականացնում է Հայաստանյան գրասենյակը՝ Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում […]
22:51 12.11.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան, որտեղ մասնակցել է կազմակերպության 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին: Կենտրոնակայանի մուտքի մոտ վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն: Լուսանկարահանման արարողությունից հետո վարչապետը մասնակցել է Reinventing learning թեմատիկ քննարկմանը, որին մասնակցել են նաև մի շարք երկրների և […]
13:11 12.11.2019
Հոնկոնգում չեն դադարում բազմահազարանոց բողոքի հակակառավարական ցույցերը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ քաղաքում փակ են տասնյակ դպրոցներ և համալսարաններ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ցույցերի պատճառով քաղաքում խաթարվել է նաև երթևեկությունը: Ցուցարարները թույլ չեն տալիս, որ փակվեն գնացքների դռները: Դրա հետևանքով վիճաբանություն է ծագել ուղևորների և ցուցարարների միջև: Կան տուժածներ: Քաղաքի մյուս հատվածներում էլ […]
19:30 11.11.2019
Քարդաշյան քույրերը երեկոյան գայթակղիչ զգեստներով ներկա են գտնվել հեղինակավոր People’s Choice Awards 2019 մրցանակաբաշխությանը, գրում է Hollywood Life-ը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել նաև Քարդաշյան քույրերը՝ Քորթնին, Քիմը և Քլոեն, ինչպես նաև նրանց մայրը՝ Քրիս Ջենները: Ռեալիթի-շոուի աստղերը սեքսուալ հանդերձանք են ընտրել միջոցառման համար: Այսպես, ավագ քույրը՝ […]
18:14 11.11.2019
Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և գործնական հմտությունների զարգացման նպատակով նոյեմբերի 8-ին Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ։ Նոյեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն։ Մարտական պատրաստականության վիճակի ստուգման նպատակով անցկացված զորավարժության շրջանակում դիվիզիոնը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման […]
17:50 11.11.2019
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ՀՀ և ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից: «Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման հակառակ կողմը»,- լուսանկարներին կից գրել է նա:
17:45 11.11.2019
Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկարներ Դադիվանքից, որոնցում երևում է, թե ինչպես են տեղացիները, այսպես կոչված, «սվաղել» միջնադարյան վանական համալիրի պատերի ճեղքերը: Նա նկարներին կից գրառում է կատարել. «Ինչը չհաջողվեց բազմաթիվ թշնամիներին, հայ շինարարը մալի ու բետոնի մի հարվածով արեց` այս սենց սվաղելով Դադիվանքը։ Մարդ կանգնում ա այստեղ ու չգիտի` […]
14:15 11.11.2019
Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա՝ հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: Մեր ընտրանին նոյեմբերի 11-16-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզական հավաք կանցկացնի: Մի շարք ֆուտբոլիստներ արդեն ժամանել են Ավանի ակադեմիա:
12:38 11.11.2019
ՀՀ արտգործնախարարությունից հայտնում են, որ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
12:20 11.11.2019
«Լիվերպուլ»-ը 2 մլն եվրո է հավաքել «Ռոմա»-ի երկրպագուների կողմից դաժան ծեծի ենթարկված իռլանդացու բուժման համար: Միջադեպը տեղի է ունեցել մոտ 1,5 տարի առաջ: 2018 թվականի ապրիլին իռլանդացի Շոն Կոքսը եկել էր Լիվերպուլ` իր սիրելի թիմին երկրպագելու համար: «Լիվերպուլ» ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու էր իտալական «Ռոմա»-ի հետ: Այդ խաղը, սակայն, Շոնը չտեսավ, տեսավ նաև, թե […]
12:00 11.11.2019
Էկվադորական «Ինդեպենդյենտե դել Վալյե» և արգենտինական «Կոլոն» ակումբները հանդիպել են Կոպա Սուդամերիկանա մրցաշարի եզրափակչում: Այս մրցաշարը Եվրոպա Լիգայի հարավամերիկյան նմանակն է: Արդեն առաջին խաղակեսում մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը, որը կայացել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում: Հորդառատ անձրևը րոպեների ընթացքում մարզադաշտը վերածել է մեծ ջրափոսի: Ու չնայած այս պայմաններին՝ էկվադորական ակումբը կարողացել է գնդակն ուղարկել […]