11:21 11.11.2019
Ուկրաինայի ֆուտբոլի ազգային առաջնությունում հերթական միջադեպն է գրանցվել` կապված ոասիստական դրսևորումների հետ։ Դոնեցկում «Շախտյոր»-«Դինամո» հանդիպման ընթացքում կիևյան ակումբի երկրպագուներն անընդհատ ռասիստական և հայհոյախառն արտահայտություններ են հնչեցրել Դոնեցկի ակումբի կազմում խաղացող սևամորթ բրազիլացիների հասցեին: Ի վերջո, 74-րդ րոպեին մրցավարը ստիպված է եղել դադարեցնել հանդիպումը և թիմերին դուրս բերել մարզադաշտից: Դրանից դեռ 10 րոպե առաջ մրցավարը հատուկ […]
18:59 09.11.2019
Բարերարների ու համայնքային բյուջեի համատեղ ներդրումների արդյունքը Մարալիկում վերանորոգված եկեղեցին է: Ռուսաստանաբնակ մարալիկցիները ֆինանսավորել են 19-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը: 1902 թվականին կառուցված եկեղեցին ավելի քան 1 դար կիսաքանդ էր: Այսօր այն վերաօծվել է Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ: Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ են մարալիկցիները կապում իրենց քաղաքի պատմությունը: Եկեղեցու տեղում 2 դար առաջ Սուրբ […]
18:30 09.11.2019
Գերմանացի վազորդուհի Ալիսա Շմիդտը ավստրալական Busted Coverage պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի ամենասեքսուալ մարզուհի: Ալիսան ելույթ է ունենում 200, 400, 800 մետր, ինչպես նաև 4 անգամ 100 մ փոխանցումավազքում: Այս պահին մարզուհու գլխավոր նվաճումը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է: Նոյեմբերի 8-ին Ալիսան դարձել է 21 տարեկան:
18:00 09.11.2019
Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս ավարտին հասցնել մայթերի ասֆալտապատումը: Իսկ պատճառը 110 մետր քառակուսի տարածք զբաղեցնող չօգտագործվող տաղավարն է, որը տեղադրված է մայթին: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Բնակիչները պահանջում են տաղավարը հեռացնել և հետո նոր շարունակել ասֆալտապատումը, իսկ շինարարը շտապում է իր գործն ավարտին հասցնել: Այսօր բնակիչները դարձյալ շինարարին արգելել […]
16:16 09.11.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով հաղթել է «Քյոլնին»: Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Սարգիս Ադամյանը. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողը երկրորդ կեսի հենց սկզբից դուրս է եկել փոխարինման ու անմիջապես դարձել գոլի հեղինակ` հավասարեցնելով հաշիվը: Մրցավարի ավելացված ժամանակում հայ ֆուտբոլիստը 11-մետրանոց է վաստակել, որը հստակ իրացրել է Յուրգեն Լոկադիան։ […]
15:42 09.11.2019
«Իսկ այսօր Շուշիում թեժ է լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դիջեյ Վակցինան՝ լուսանկար հրապարակելով: Նա, ամենայն հավանականությամբ, հրավիրված է Շուշի՝ մասնակցելու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ այսօր կայանալիք հարսանիքին: Արմեն Գրիգորյանի հարսնացուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանի զարմուհին է՝ Մանե Մինասյանը: Նա Հաշվեքննիչ պալատի մամուլի խոսնակն է: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանի հարսանիքին […]
13:30 09.11.2019
Ավստրալիայում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Դրանց հետևանքով արդեն զոհվել է 2, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Եվս 7 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կրակի ուժգնության պատճառով փրկարար ծառայությունները չեն կարողանում հասնել ամենից շատ տուժած վայրերին: Մի շարք շրջաններում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Հրդեհաշրջման աշխատանքներին խանգարում […]
18:50 08.11.2019
Շիրակի մարզի Լեռնուտ գյուղի ռազմագիտության դասարանն այսուհետ կկրի լեռնուտցի Նարեկ Հարությունյանի անունը։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Նարեկը զոհվել է 2017 թվականի ապրիլի 24-ին՝ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում՝ թշնամու դավադիր գնդակից։ Այսօր հերոս լեռնուտցու հիշատակին դպրոցի աշակերտները միջոցառում են կազմակերպել, որին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը ողջունել է […]
18:31 08.11.2019
ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում տեղի է ունեցել նոր մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը: Ծրագրի արժեքը 125.4 մլն դրամ է, որի 50%-ի ֆինանսավորումը իրականացվում է կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում, իսկ մյուս 50%-ը՝ համայնք-մասնավոր հատվածի համագործակցությամբ: Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով կառուցվում է 10 մանկապարտեզ, որոնցից 3-ը՝ զրոյից, […]
16:35 08.11.2019
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքի աշխատակիցները հերթական ծանուցումն են ստացել, համաձայն որի` դեկտեմբերի 15-ից ազատվում են աշխատանքից: Հիշեցնենք, որ օրեր առաջ աշխատակիցներն առաջին ծանուցումն էին ստացել, որը բուժաշխատողները հրաժարվել էին ստորագրել: Երեկ աշխատակիցները կառավարության որոշման դեմ բողոքի հերթական ակցիան են անցկացրել: Ըստ որոշման` մինչև տարեվերջ լուծարվելու են մարզային երկու և մայրաքաղաքում գործող տուբերկուլյոզային դիսպանսերները, իսկ […]
16:26 08.11.2019
Քիմ, Քորթնի և Քլոյե Քարդաշյանները ներկայացրել են միասնական ուժերով ստեղծված Diamonds Collection օծանելիքի հավաքածուն: Այն կներկայանա KKW Fragrance բրենդի ներքո: Հավաքածուն բաղկացած է 3 օծանելիքից, որոնք հիշեցնում են ադամանդի տարբեր գույները՝ Yellow, որն ունի վանիլի բույր, Diamond-ը` ծաղկային բույրով և Pink-ը, որը ևս ծաղկային բույր ունի: https://www.instagram.com/p/B4NopV3n7Q9/?utm_source=ig_web_copy_link Diamonds Collection-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 8-ից, դրա 30 […]
16:20 08.11.2019
Շիրակի պետական համալսարանը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1934 թվականին Լենինականում երեկոյան քառամյա կրթակարգով հիմնադրված ինստիտուտն առաջին ուսումնական տարում ունեցել է 4 բաժին, 100 ուսանող ու 16 դասախոս։ Այսօր մասնագիտությունների թիվը հասնում է 30-ի։ Հիմնադրման 85-ամյակի առիթով բուհում մեկնարկել է երկօրյա գիտաժողով ու թեմատիկ քննարկումներ, որտեղ զեկույցներով հանդես կգան հեղինակավոր պրոֆեսորներ ու դոկտորներ։ Բուհի հոբելյանի առիթով […]
12:50 08.11.2019
Չինարիում այս տարի ծնվել է 7 երեխա, 8-րդն էլ շուտով կծնվի: Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը: Նա նաև տեղեկացրեց՝ այս տարի առատ բերք են ունեցել: «Այս տարի թզի ու արքայախնձորի լավ բերք ենք ունեցել ու մեծ ծավալով արտահանել, թզի կիլոգրամը 800 դրամով ենք արտահանել»,- ասաց նա: Հիշեցնենք, որ աշխատանքային […]
18:30 07.11.2019
Իսկ Boeing 737 MAX մոդելի ինքնաթիռների անսարքությունները 2 ավիավթարի և հարյուրավոր զոհերի պատճառ էին դարձել:
19:15 06.11.2019
Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել նկարչուհիների ճամփորդությունների ժամանակ արված 24 բնօրինակ գործեր: Գծանկարներն ու լիտոգրաֆիաներն անմիջապես նկարչուհիների արվեստանոցներից Գյումրի էին տեղափոխվել տասնամյակներ առաջ, պահվում էին պատկերասրահի պահոցներում ու երբևէ չեն ցուցադրվել: Նոր ցուցադրությունը պատկերասրահի այցելուները տեսնելու հնարավորություն կունենան մեկ ամիս: Մարիամ և Երանուհի Ասլամազյանների արվեստանոցներից Գյումրի տեղափոխված ճեպանկարներն ու […]
19:07 06.11.2019
Նոյեմբերի 5-ին հայկական Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են ցուցադրական պարապմունքներ: Դրա նպատակներն էին․ Մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանի բերման ժամանակ անձնակազմի տեսական ու գործնական գիտելիքների կատարելագործումը, զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական հմտությունների իմացության մակարդակի ստուգումը, գործնականում դրանց կիրառման կարողության ամրապնդումը։
18:54 06.11.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների […]
17:54 06.11.2019
Նոյեմբերի 6-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն աշխատանքային հերթական այցն է իրականացրել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթական զորամասեր: Բանակի հրամանատարը հանդիպումներ է ունեցել հրամկազմի հետ, վերջիններիս հետ քննարկել ծառայողական տարբեր խնդիրներ, հետևել մի շարք զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքին: Այնուհետև բանակի ղեկավարը շրջել է զորային ու կենցաղային նշանակության տարբեր շինհրապարակներում, ոլորտի […]
17:44 06.11.2019
Երևանում՝ Թբիլիսյան խճուղում, այսօր տեղի է ունեցել ավտովթար: Միմյանց են բախվել Հայաստան ներմուծվող ավտոմեքենաներով բեռնված երկու քարշակներ: Դրանք վրացական համարանիշներ են ունեցել: SHANTNEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է կադրեր այդ վթարից:
16:33 06.11.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: […]
13:42 06.11.2019
Տաջիկստանում 20 հոգուց բաղկացած զինված խումբը հարձակվել է Իշխանոբոդի թիվ 4 սահմանային անցակետի վրա, որը գտնվում է Տաջիկստան-Ուզբեկստանի սահմանին: Հակամարտության ընթացքում սպանվել է 15 հարձակվող, ինչպես նաև անվտանգության 2 աշխատակից: Այդ մասին տեղեկացնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային զորքերի մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հարձակումը կատարվել է ժամը 03:23-ին: Հարձակվողները խլել են հինգ […]
13:06 06.11.2019
Խառը մենամարտերի ամերիկահայ մարզիկ Էդմեն Շահբազյանը UFC միջին քաշային կարգի հավակնորդների ցուցակում բարձրացել է 3 տեղով և հիմա զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: 21-ամյա Շահբազյանը վերջերս UFC 244 մրցաշարում հաղթանակ էր տարել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի նկատմամբ` առաջին ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին: Այս քաշային կարգում չեմպիոնական գոտին պատկանում է 29-ամյա նիգերիացի Իսրաէլ Ադեսանյային: Կանանց գերթեթև քաշային […]
19:44 05.11.2019
Գյումրիի հայտնի պատմական շինություններից մեկը` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատշգամբի շենքը հավակնում է դառնալ կրթական ու արտադրական կենտրոն: Շենքը ձեռք բերելու հայտ է ներկայացրել «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, որը Գյումրիում կրթական ծրագրերի ընդլայնման հեռանկարներ ունի: Ընկերության ղեկավարությունն այսօր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ քննարկել է Գյումրիում այս տարվա սեպտեմբերից համատեղ իրականացվող կրթական ծրագրերի ընթացքն […]
19:43 05.11.2019
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Գ.Տ.-ի կողմից իր եղբոր՝ կալանավորված անձ Ռ.Մ.-ի անվամբ բերված հանձնուքը: Զննության արդյունքում պարզվել է, որ արմավի 2 տուփերից մեկում 24 հատիկների կորիզների փոխարեն քողարկված են եղել դրանց նմանությամբ պատրաստված, ափիոն տեսակի թմրամիջոց հիշեցնող, առանձնապես խոշոր չափի՝ 29.59 […]
19:07 05.11.2019
Տանկային ստորաբաժանումների զինծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով նոյեմբերի 4-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել են մեքենավարման գործնական պարապմունքներ։ 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները նոյեմբերի 4-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ մարտավարական-մասնագիտական վարժանքներ։ Վարժանքներն անցկացվել են ցերեկային և գիշերային պայմաններում, մարտական տարբեր իրավիճակներում: Զինծառայողների կրակային պատրաստության մակարդակի ամրապնդման, հաստիքային […]
18:22 05.11.2019
Զինված ուժերի տոնացույցում նոյեմբերի 5-ը նշվում է որպես Հետախույզի օր: Մասնագիտական տոնի կապակցությամբ զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներում անցկացվել են ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ:
17:56 05.11.2019
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։ Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է […]
16:22 05.11.2019
Այսօր ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և շրջայց կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
18:40 04.11.2019
Ֆրանսիայի Փարիզ-Սյուդ համալսարանի (Université Paris-Sud) գիտնականները երկրագնդի վրա հայտնաբերել են վայր, որտեղ կա ջուր, բայց չկա և չի կարող լինել կենդանություն։ Նրանք այդ տեղը գտել են Եթովպիայում՝ Դալլոլ հովտում։ «Մեր հետազոտությունը ներկայացնում է այն բանի ապացույցը, որ Երկրագնդի մակերևույթին գոյություն ունեն լիարժեք անկենդան վայրեր, եթե նույնիսկ այնտեղ ջուր կա»,- հեղինակները գրել են հետազոտության արդյունքների մասին։ […]
18:31 04.11.2019
Հայաստանում մշակվել է տարածքային զարգացման նոր ծրագիր, որի հիմքում հանրապետության մարզերի համաչափ զարգացումն է և այն, թե ինչպես ֆինանսական հոսքերն ու տնտեսական հնարավորությունները ապակենտրոնացնել: Տարածքային զարգացման նոր ռազմավարությունն այսօր ներկայացվել է Գյումրիում՝ ազգային կոնֆերանսի ժամանակ: Ծրագրի հիմնական ֆինանսավորողը Եվրամիությունն է: Այս ռազմավարական ծրագրով էլ սկիզբ կդրվի Եվրամիության ֆինանսավորմամբ Հայաստանի հյուսիսային 3 մարզերում՝ Լոռիում, Շիրակում և […]