TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Իբրահիմովիչի զայրացած երկրպագուները նրա տան վրա գրել են «Հուդա»

20:45 28.11.2019

Շվեդական «Մալմյո» ակումբի երկրպագուները  շարունակում են իրենց բողոքը Զլատան Իբրահիմովիչի որոշման դեմ:   Երկրպագուները Իբրահիմովիչի տան դռան վրա գրել են «Հուդա»: Նույն գրությամբ նաև պաստառ են տեղադրել ու տան վրա նեխած ձկներ նետել: Իսկ երեկ երկրպագուները փորձել են այրել Իբրահիմովիչի  արձանը, բայց դա նրանց չի հաջողվել: Այժմ արձանը հատուկ հսկողության տակ է: Իբրահիմովիչին երկրպագուները համարում են […]

̰
Գյումրիում տեղացել է առաջին ձյունը

19:15 28.11.2019

Երեկվանից Շիրակի մարզում ձյուն է տեղում: Երեկոյան դժվարանցանելի է եղել հատկապես Գյումրի-Բավրա ճանապարհի Վարդաղբյուր գյուղի հատվածը: Մաքրման աշխատանքներ են տարվել մարզի հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին, բայց, բացի ճանապարհաշինարարների աշխատանքից, ջերմաստիճանի բարձրացումը նպաստեց, որ ճանապարհները բաց մնան: Իսկ Գյումրիում փողոցներում մաքրման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն չի զգացվել: Գյումրիի համար ձյունն առաջինն էր, ինչը ձմռան նախապատրաստական աշխատանքների մասին […]

̰
Շատրվա՞ն, թե՞ հուշարձան․Անահիտ Թարխանյանը Գյումրիի հայտնի «ֆանտանի» նոր նախագիծն է ներկայացրել

18:00 28.11.2019

Թաղամա՞սն էր անտառի մեջ, թե՞ անտառը թաղամասի, դժվար է ասել … Բայց Մանուշյան փողոցի այս թաղամասը ստացավ Անտառավան անունը, հետո հսկա շատրվանը փոխեց և այս անվանումը, գյումրեցիները մինչև հիմա ասում են Ֆանտանի թաղամաս: Շատրվանը կառուցվեց 1982 թվականին, սկսեց գործել 1984-ին: Լենինականի 60-ամյակի տոնին բացվեց: Խոսքաշեն գյումրեցիները շատրվանին մի նոր անուն տվեցին՝ «60-ամյակի տորթը»: Քաղաքի երիտասարդության […]

̰
Աննա Հակոբյանը Մովսես գյուղի աշակերտների հետ քննարկում է գրքերի ու ընթերցանության կարևորությունը

16:54 28.11.2019

Աննա Հակոբյանը, որն այսօր այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, լուսանկարներ է հրապարակել Մովսես գյուղի միջնակարգ դպրոցից: «Զարթիր» գրական ակումբում աշակերտների հետ քննարկում ենք գրքերի ու ընթերցանության կարևորությունը, զրուցում համայնքի խնդիրների մասին։ Իմ հարցին, թե որն է համայնքի ամենակարևոր խնդիրը, 16-ամյա Նարեկն ասաց, որ ամենակարևորը խաղաղությունն է»,- գրել է Հակոբյանն […]

̰
Վրացական ընդդիմությունը «Ամոթի միջանցք» է կազմակերպել պատգամավորների համար

16:40 28.11.2019

Վրացական ոստիկանությունը, տեղյակ լինելով ընդդիմության ծրագրերին, նախապես միջոցներ էր ձեռնարկել խորհրդարանի մոտ պատգամավորների աշխատանքը չձախողելու համար: ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին նախապես զգուշացրել էր, որ ընդդիմության ցանկացած գործողություն, որը դուրս է գալիս օրենքի շրջանակից, կկասեցվի ոստիկանության կողմից: «Այսօր մենք փակեցինք խորհրդարանի հարակից փողոցները երկաթե կոնստրուկցիաներով: Մենք անընդհատ կպահպանենք կարգը»,- ասել է նախարարը: Ոստիկանների օգնությամբ պատգամավորներին հաջողվել […]

̰
Կրակային պատրաստության պարապմունքները՝ լուսանկարներով

13:29 28.11.2019

Զինծառայողների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները, տարբեր իրավիճակներում մարտական խնդիրների կատարման ունակությունները կատարելագործելու նպատակով նոյեմբերի 27-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության ուսումնական պարապմունքներ:

̰
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածք է հատկացվել

12:11 28.11.2019

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Կառավարության որոշմամբ` «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածք է հատկացվել: «Ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել հիվանդանոցին հարակից ՀՀ սեփականության իրավունքով պատկանող՝ Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որևէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը։ Հողահատկացումից […]

̰
Շիրակի մարզպետն այցելել է մարզի սահմանամերձ բնակավայրեր

19:17 27.11.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արփի խոշորացված համայնք։ Մինչ բնակավայրերում շրջայցի մեկնարկը՝ համայնքապետարանում անցկացվել է խորհրդակցություն աշխատակիցների, ավագանու անդամների մասնակցությամբ։ Քննարկվել են համայնքի խնդիրներին, առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։ «Շիրակի մարզում, իհարկե, չկա բնակավայր, որտեղ խնդիր չլինի, բայց մեր մարզում չկա համայնք, չկա բնակավայր, որտեղ հնարավոր չէ գտնել խնդրի լուծման բանալի, որովհետև […]

̰
Բիշքեկում Հայաստանի ՊՆ, ԱԳՆ ղեկավարների, ԱԱԽ քարտուղարի մասնակցությամբ նիստ է մեկնարկել

19:13 27.11.2019

Բիշքեկում մեկնարկել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, արտաքին գործերի նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեների համատեղ նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Հիշեցնենք, որ Բիշքեկ է ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա մասնակցելու է երկրների ղեկավարների հանդիպմանը։ https://www.facebook.com/695247433/posts/10156342437512434/

̰
Գյումրիի` առանց տանիքի մնացած շենքի հարցը կներկայացվի կառավարությանը

19:04 27.11.2019

Գյումրիի 50 բազմաբնակարան շենքերի տանիքներ վերանորոգման կարիք ունեն: Ամեն տարի այս ցանկն ընդգրկվում է մարզպետարանի միջնաժամկետ ծրագրում, ու սպասում են ֆինանսավորման: 50 շենքերի ցանկից այս տարի առանձնացվել է մեկը, որի վերանորոգումը հրատապ է: Խոսքը Բուլվարային առաջին թաղամասի երրորդ շենքի մասին է, որի տանիքը հունիսին ուժեղ քամու հետևանքով պոկվել էր ու հայտնվել ռուսական ռազմաբազայի տարածքում: 5 […]

̰
Վրաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

18:52 27.11.2019

2019 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը Վրաստանը կնախագահի Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում: Ստրասբուրգում ԵԽ նախարարների կոմիտեի նիստում նախագահությունը Ֆրանսիան փոխանցեց Վրաստանին: Հիշեցնենք` ցերեկը Ստրասբուրգի Հանրապետության հրապարակում իջեցվել է ֆրանսիական ու բարձրացվել Վրաստանի պետական դրոշը: Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը Վրաստանի արտաքին գործերի նախարարին փոխանցեց խորհրդանշական բանալին` որպես Նախարարների կոմիտեի նախագահողի: […]

̰
«Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարն արժանացել է «Տարվա լավագույն հեռուստահաղորդում» մրցանակին

18:47 27.11.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Բուժինֆո» հաղորդաշարն այսօր արժանացել է «Տարվա լավագույն հեռուստահաղորդում» մրցանակին՝  «Պառլամենտ» հասարակական-քաղաքական ամսագրի կազմակերպած մրցանակաբաշխության ընթացքում: «Պառլամենտ» ամսագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը մրցանակներ են ստացել նաև տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, բժշկական կենտրոններ ու հաղորդաշարեր:

̰
Աննա Հակոբյանն այցելել է Օհան Դուրյանի տուն-թանգարան

18:36 27.11.2019

«Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն այսօր` նոյեմբերի 27-ին, այցելել է հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի տուն-թանգարան: «Օհան Դուրյանի տուն-թանգարան այցը և շփումը նրա տիկնոջ՝ Ալիս Դուրյանի և հոգեզավակ Վահան Վարդապետյանի հետ հրաշալի հնարավորություն էր կրկին հաղորդակից դառնալ հայ մեծանուն դիրիժորի արվեստին»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է […]

̰
Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հրետանային բրիգադ, մասնակցել նոր զորանոցի բացմանը

18:26 27.11.2019

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ուղղությամբ տեղակայված հրետանային բրիգադ։ «Նոր զորանոցը հանձնվեց շահագործման, որտեղ զինծառայողների ծառայությունն առավել լավ պայմաններում կկազմակերպվի»,- այցի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

̰
«Սերը ցույցերի ժամանակ»․ Reuters-ի հակասական ֆոտոշարքը

11:54 27.11.2019

Աշխարհի գրեթե մեկ տասնյակ կետերում այս օրերին հուժկու ցույցեր են ընթանում։ Դրանք ուղեկցվում են ոչ միայն բռնությամբ, այլև «հակաբռնությամբ»։ Reuters հեղինակավոր գործակալությունը հավաքել և ներկայացրել է վերջին երկու տարիների բողոքի ակցիաների ժամանակ «Սերը ցույցերի ժամանակ» ֆոտոշարքը՝ ցույցերի հակառակ կողմը ներկայացնելու համար։

̰
Գերմանացի ֆերմերները կաթվածահար են արել Բեռլինի երթևեկությունը

18:02 26.11.2019

Գերմանիայի մի շարք քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել ֆերմերները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք դժգոհում են կառավարության վարած գյուղատնտեսական քաղաքականությունից, համաձայն որի` հողատարածքները պարարտացնելու համար պետք է կրճատվի նիտրատների և հեղուկ գոմաղբի օգտագործումը: Ի նշան բողոքի՝ նրանք տրակտորներով փակել են մի շարք փողոցներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բողոքի ակցիաներին մասնակցում են ավելի քան […]

̰
ԶՈւ-ում անցկացվել է հրաձգության մրցույթ կին զինծառայողների մասնակցությամբ

17:23 26.11.2019

Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաև կին զինծառայողները: Լավագույն արդյունքներ գրանցած զինծառայողները խրախուսվել են, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
«Զվարթնոց»-ի մեկնման սրահում հայտնաբերվել է խոշոր գումարով պայուսակ

12:56 26.11.2019

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նոյեմբերի 25-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 11.445 ԱՄՆ դոլար, 44.400 ռուսական ռուբլի, 284.000 ՀՀ դրամ, 780 եվրո և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: «Հարգելի՛ ուղևորներ, եղե՛ք ուշադիր […]

̰
Թուրքիայում վաճառքի է հանվել հայ ճարտարապետի կառուցած բաղնիքը

12:38 26.11.2019

Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ): Այդ մասին հայտնում է ermenihaber.am-ը: Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պետք է վերականգնել, «չպետք է վաճառվի իրենց պատմությունը»: Աղբյուրի փոխանցմամբ՝ հնամենի բաղնիքի ներսն ավերված […]

̰
ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ուժերը վարժանք են իրականացրել

18:00 25.11.2019

Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ: Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար:

̰
15 տարեկանից ամեն ինչ սկսվեց, ու արդեն 60 տարի ջազ եմ նվագում․ Գյումրիում նշվել է Լևոն Մալխասյանի ծննդյան 75-ամյակը

17:00 25.11.2019

Երեկ ջազային մեծ երեկո էր Գյումրիում: Նշվել է ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի՝ Ջազ Մալխասի ծննդյան 75-ամյակը։ Մինչև հայ ջազմենի տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ը, Հայաստանում անցկացվելու է հոբելյանական համերգների շարք, որի մեկնարկը տրվել է Գյումրիում: «Կարող է հարց առաջանալ, թե ինչու է Գյումրին առաջինը նշում մաեստրո Մալխասի ծննդյան 75-ամյակը՝ առաջ անցնելով մայրաքաղաք Երևանից։ Սա ունի […]

̰
Սողանքներ Քենիայում. կան տասնյակ զոհեր և անհետ կորածներ

16:32 25.11.2019

Քենիայում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 43-ի: Այս մասին հայտնում է Anadolu-ն: Նշվում է, որ դեռ շատերին են փնտրում, և անհետ կորածների թիվն ավելանում է: Երկրի նախագահ Ուգուրու Քենիաթան արդեն հայտնել է, որ տուժած շրջանին հատկացնելու են ֆինանսական աջակցություն: Առաջիկա 4-6 շաբաթվա ընթացքում անձրևներ են կանխատեսվում Սոմալիում, Հարավային Սուդանում և Քենիայում։ Ջրհեղեղների […]

̰
ՀՀ ՍԴ պատվիրակությունը Վարշավայում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

12:29 25.11.2019

Ս.թ. նոյեմբերի 21-22-ին ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ Աշոտ Խաչատրյանը, Արաիկ Թունյանը, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Լեհաստանի Հանրապետության սահմանադրական տրիբունալի հրավերով աշխատանքային այցով գտնվում էին Վարշավայում, որտեղ տեղի էր ունենում Լեհաստանի Հանրապետության օրենսդրության կոդիֆիկացման հանձնաժողովի քրեական իրավունքի բաժնի հիմնադրման հարյուրամյակին նվիրված «Քրեականացում. գաղափարներ և սահմանափակումներ» խորագրով միջազգային խորհրդաժողովը: Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին երկու տասնյակից […]

̰
Նեպալում ընձառյուծները ահաբեկում են մի ամբողջ գյուղ

23:00 24.11.2019

Ընձառյուծները 18 ամիս շարունակ վախի մեջ են պահել Նեպալի Բհանու գյուղի բնակիչներին: Գիշատիչները այդ ընթացքում հոշոտել են 6 երեխայի, ևս 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է Online Khabar-ը: Ընձառյուծների վերջին հարձակումը եղել է մեկ ամիս առաջ: Այդ ժամանակ ընձառյուծը հարձակվել էր 7-ամյա տղայի վրա, նրան քաշ էր տվել մի քանի […]

̰
Էլիզաբեթ Թեյլորի 2 անոմալիաները

22:00 24.11.2019

Հոլիվուդի թագուհի, աշխարահռչակ դերասանուհի ու Կլեոպատրայի դերն առայժմ անկրկնելի մարմնավորած Էլիզաբեթ Թեյլորը երկու զարմանալի ու հրաշագեղ  անոմալիա ուներ: Ամբողջ աշխարհին հետաքրքրում էր նրա աչքերի գույնը, որը թվում էր` փոխվում էր  օրվա տարբեր ժամերի՝ կախված լույսից: Առանց չափազանցության կարելի է պնդել, որ դրանք աշխարհի ամենահայտնի ու քննարկված աչքերն են մինչև հիմա: Միլիոնավոր մարդիկ հմայված նայում էին […]

̰
Ջրվեժ գյուղում պղծվել են մի քանի գերեզմաններ

14:30 24.11.2019

Այսօր հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։ Առավոտյան ժամը 11։30-ի սահմաններում Ջրվեժ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Վոլոդյա Ալեքսանյանը հերթական անգամ այցելել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող իր կնոջ գերեզմանը և հայտնաբերել է ինչ-որ անհայտ անձի կամ անձանց կողմից գերեզմանը պղծվել է։ Ահազանգով արդեն ժամանել է ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ […]

̰
Վրաստանում ՀՀ 3 քաղաքացի է ձերբակալվել

18:51 23.11.2019

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ […]

̰
Համակարգչային խաղերն օգնել են բրիտանուհուն 63 կգ-ով նիհարել

17:30 23.11.2019

Անգլիական Քեմբրիջ քաղաքի բնակչուհի Լորա Դրայդենը նիհարել է համակարգչային խաղերի և առողջ ապրելակերպի շնորհիվ, գրում է Daily Mail-ը: Xbox-ով ֆիթնես խաղեր խաղալով` կինը նիհարել է 63 կիլոգրամով: 29-ամյա բրիտանուհին խոստովանել է, որ միշտ եղել է գեր, կնոջ քաշը հասել է 117 կգ-ի: Կինը որոշել է նիհարել, երբ պատրաստվել է մեկնել Եգիպտոս: Այսպես նա սկսել է […]

̰
Հռոմում կայացել են Հայաստանի և Իտալիայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները. քննարկվել է երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ

19:45 22.11.2019

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հռոմում բարձր մակարդակի բանակցություններ է ունեցել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ։ Հայաստանի և Իտալիայի վարչապետների հանդիպումը կայացել է Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում։ Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. Իտալիայի վարչապետը դիմավորել է Հայաստանի վարչապետին, Պատվո պահակախմբի ղեկավարի ողջույնից հետո հնչել են […]

̰
Վիրտոուզ-ջութակահար գյումրեցի Հմայակ Դուրգարյանը ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը

19:30 22.11.2019

Հայտնի ջութակահար և դիրիժոր, 77-ամյա Հմայակ Դուրգարյանը երեկ ղեկավարել է Գյումրիի սիմֆոնիկ պետական նվագախումբը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի նախկին մենակատար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի համահիմնադիր մաեստրոն ծննդավայրում, երաժշտական վարպետության դասերից բացի, համերգով հանդես եկավ: Ծննդավայրի՝ Գյումրիի մասին, կարոտով է խոսում` ասելով, թե ծննդավայր վերադառնում է գործնական առիթներով: Հմայակ Դուրգարյանի […]

̰
BACK_TO_TOP