18:31 22.11.2019
2020 թվականին փողոցաշինության ծավալները Գյումրիում ավելանալու են: Ավտոճանապարհների հիմնանորոգումը կատարվելու է 4 ծրագրով՝ Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, սուբվենցիոն և տեղական բյուջեի միջոցներով: Ավելի քան 20 կմ երկարության փողոց, հարակից մայթերով, նախատեսվում է նորոգել միայն Վերակառուցման և զարգացման բանկի միջոցներով: Փողոցաշինական այս ծրագրում ընդգրկվել են հիմնականում երկրորդական համարվող փողոցներ, որոնք կարևոր ենթակառուցվածք են […]
18:05 22.11.2019
Եվրամիության նորաստեղծ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն աջակցության ծրագրեր է իրականացնում սիրիահայերի և բոլոր նրանց համար, ովքեր ունեն բիզնես-գաղափարներ: Պատասխանատուներն այսօր Գյումրիում ներկայացրել են ծրագրից օգտվելու պայմանները։ Նրանք` որպես առաջնահերթություն, առանձնացնում են սիրիահայերի համար գործունեության ակտիվ ոլորտները՝ ոսկերչություն, սննդի և կոշիկի արտադրություն, իսկ հայաստանցիների պարագայում նախապատվությունը կտրվի փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետևյալ ոլորտներին՝ գյուղատնտեսություն, արտադրություն, տուրիզմ։ […]
17:16 22.11.2019
Վրաստանի տարբեր քաղաքներում ընթացել է այսպես կոչված «կողպեքների ցույց»: Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամները և քաղաքացիական ակտիվիստները, ի նշան ընտրական բարեփոխումների ձախողման, փորձել են կողպեքներ կախել Թբիլիսիում «Վրացական երազանք» խմբակցության նախագահ, Մամուկա Մդինարաձեի, Օզուրգեթիում՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի բյուրոյի գրասենյակների դռներին: Ոստիկաններն ու իշխող կուսակցության կողմնակիցները նրանց գործողությունն ավարտին հասցնելու հնարավորությունը չեն տվել: Լեյբորիստական […]
16:25 22.11.2019
Նոյեմբերի 21-ին Հայաստանի Զինված ուժերի 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Բարդ լեռնային պայմաններում գումարտակն անցել է հարձակման, ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերը, գրավել կարևոր բարձունքներ: Հիշեցնենք, որ հայկական բանակի երկրորդ զորամիավորումը տեղակայված է Հայաստանի արևելյան սահմաններին՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ուղղություններով։ Դրա ստորաբաժանումների մի մասը մարտական […]
11:52 22.11.2019
Միջադեպ է գրանցվել ԱՄՆ-ի և Կանադայի Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեփիթալզ»-«Նյու Յորք Ռենջերս» խաղի ժամանակ: Ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը տափօղակը իր թիմի զոնայից դուրս բերելու պահին վնասվածք է հասցրել խաղի մրցավար Ֆուրման Սաուտին: Տափօղակը մականով նետելուց հետո դիպչել է եզրագծի պաշտպանիչ ապակուն և շեղվելով` հարվածել է մրցավարի դեմքին: #NHL Where players are tough & so […]
09:49 22.11.2019
SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ «Խարույկ» արշավական ակումբի ղեկավար Գեղամ Օհանյանը զանգահարել է հարազատներին ու հայտնել, որ իրենց հետ ամեն ինչ նորմալ է, և որ իրենք գտնվում են Աժդահակ և Սպիտակսար լեռների մեջտեղում։ Հիշեցնենք, որ Գեղամ Օհանյանի հետ է եղել «Թոնդրակ» արշավական ակումբի անդամ Հենրիկ Գևորգյանը։ Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:27-ին, «911» ծառայություն ահազանգ էր […]
19:15 21.11.2019
Նոյեմբերի 20-ին Հայաստանի զինված ուժերի 1-ին զորամիավորման մոտոհրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են մեքենավարման պարապմունքներ: Հաղթահարվել են ջրային, քարաբեկորային տեղանքի և հատուկ կահավորված ճանապարհի բարդ արգելքներ։ Վարժանքներին ներգրավվել են հետևակի մարտական մեքենաներ։ Իսկ նոյեմբերի 19-ից 20-ը բանակի 2-րդ զորամիավորման զենիթահրթիռային ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պայմաններում անցկացրել են մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքներ: Զբաղեցվել են հակաօդային պաշտպանության կառավարման կետերը, բացազատվել հաստիքային միջոցները: […]
19:00 21.11.2019
Հեղինակավոր transfermarkt.com կայքը ներկայացրել է ներկա դրությամբ աշխարհի 100 ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստների ցանկը: Ցուցակը գլխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո: Երկրորդ տեղում Բրազիլիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է՝ 180 մլն եվրո տրանսֆերային արժեքով: Երրորդ տեղը զբաղեցնող «Լիվերպուլի» եգիպտացի […]
17:45 21.11.2019
Վրաստանի քաղաքական կուսակցությունների երիտասարդ ակտիվիստները «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիի նստավայրի մոտ են տարել այն մեծամասնական պատգամավորների նկարներով աղբարկղեր, որոնք խորհրդարանում ձախողել էին համամասնական ընտրակարգին անցնելու քվեարկությունը, սակայն մեծ թվով ոստիկանները թույլ չէին տվել նրանց մոտենալ շենքին: Քաշքշուկից հետո ընդդիմությունը հայտարարել էր. «Մենք մտահոգված ենք այս երկրի մաքրությամբ, ցանկանում ենք հեռացնել աղբը: Թողե՛ք […]
17:18 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հակառակորդի կողմից զանգվածային խոցման զենքերի կիրառման դեպքում անձնակազմի ազդարարման, ինչպես նաև անհատական և խմբային պաշտպանական միջոցների կիրառման կարգերին: Նոյեմբերի 20-ին հայկական բանակի 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են կրակային […]
16:16 21.11.2019
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 13:32-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 AM 035 համարանիշի և BMW մակնիշի 36 LX 328 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ЗИЛ-ը […]
16:06 21.11.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձնավորությունը` Աթա Աբդուլաևը, փորձել է սադրանք հրահրել։ Նա մտել է հայկական եկեղեցի և այնտեղ ադրբեջանական կեղծ քարոզչական ելույթ ունեցել: Ընկերոջ հետ միասին նա ներխուժել է եկեղեցի և սկսել սադրիչ հարցեր տալ Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պատասխանի ընթացքում անընդհատ […]
15:06 21.11.2019
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13:59-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական […]
13:30 21.11.2019
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Սերխիո Ագուերոն, Պաուլո Դիբալան և Լեանդրո Պարեդեսը աջակցել են հայկական բարեգործական հիմնադրամին: Իսրայելում կայացած Արգենտինա-Ուրուգվայ ընկերական հանդիպումից հետո ֆուտբոլիստներն աջակցել են City of Smile հիմնադրամին, որը պայքարում է երեխաների քաղցկեղի դեմ: Արգենտինացի ֆուտբոլիստները լուսանկարվել են City of Smile գրությամբ, ինչպես նաև հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ Լիոնել Մեսսիի մարզաշապիկ նվիրել հիմնադրամին:
12:39 21.11.2019
Նոյեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող […]
19:30 20.11.2019
Շիրակի մարզի զոհված ու մահացած զինծառայողների 13 ընտանիքներ բնակարանի գնման վկայագրեր կստանան: Այս մասին որոշումը կառավարությունն օրեր առաջ է կայացրել: Սա զոհված, մահացած ու հաշմանդամ զինծառայողների` պաշտպանության նախարարության բնակարանային ապահովման ծրագիրն է, որը 2000-ականներին է սկսվել: Այն ծրագիր է ոչ թե անօթևան, այլ բնակարանի բարելավման կարիք ունեցող ընտանիքների համար: Շիրակի մարզի հերթացուցակում 184 ընտանիք է: […]
18:37 20.11.2019
Ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, դերասաններ Անժելա Սարաֆյանն ու Քրիստիան Բեյլը մասնակցել են Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) մարդու իրավունքների «Խոստում» կենտրոնի միջոցառմանը, գրում է The Daily Mail-ը: Ավելի վաղ հայտնել էինք` Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի պատկերով: Քիմ Քարդաշյանն Instagram-ի Stories բաժնում լուսանկար էր հրապարակել. պիջակի դարձածալին հայկական անմոռուկն է՝ խորհրդանիշ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանության […]
16:50 20.11.2019
Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ պաշտոնական զրույց են ունեցել էմիրի նստավայրում՝ դիվանում, հայտնում է The Peninsula-ն: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու նոր հորիզոններ, հատկապես տնտեսության, առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, տուրիզմի և սննդի անվտանգության ոլորտներում: Կողմերը նաև տեսակետներ են փոխանակել երկկողմ մտահոգություն ներկայացնող […]
23:13 19.11.2019
Սասսեքսի դքսուհի Մեգան Մարքլը և դերասան Թիմոթի Շալամեն դարձել են 2019 թվականի նորաձևության աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից: Այս մասին հայտնել է Lyst.com-ը: Աղբյուրը նշում է, որ արքայազն Հարիի կնոջ և ամերիկացի դերասանի զգեստապահարանի դետալները համացանցում առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացրել: Օգտատերերը փնտրում էին նմանատիպ հագուստներ, իսկ իրենց ընտրած ապրանքանիշերի վաճառքն ավելանում էր հաշված ժամերի ընթացքում։ Օրինակ՝ The […]
19:00 19.11.2019
Ամեն տարի աշնանն ու գարնանը Շիրակի մարզի գյուղերում օրակարգային է դառնում սելավատարները մաքրելու խնդիրը: Գարնանը մասնակի մաքրել են, ոռոգման սեզոնին քիչ ջրի ու երաշտի պատճառով սելավատարները դարձյալ խցանել են տիղմն ու բուսականությունը: Սրան գումարվում է նաև կենցաղային աղբը, որը հեղեղատարներ են լցնում գյուղացիները: Խնդիրը մշտական է Արթիկի տարածաշրջանի գյուղերում, որտեղ Մանթաշի ջրամբարից ջուրը տեղ է […]
18:32 19.11.2019
Այսօր Գյումրիի նորակառույց մաքսատուն է այցելել Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Հայաստանում նա մասնակցում է «Թվային լուծումներ միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» երկօրյա համաժողովին։ Նա ծանոթացել է մաքսատան աշխատանքային ծավալներին ու սպասարկման հնարավորություններին և ասել, որ Գյումրիի մաքսատունը հեռանկարում կատարելագործելու պոտենցիալ կա և այն մեծ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի մաքսային ծառայությունների […]
18:17 19.11.2019
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի պատմական Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող Սբ. Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին հայտնվել է գանձ որոնողների թիրախում: Նրանք հանում են եկեղեցու քարերը ու վաճառում, գանձ գտնելու հույսով անցքեր են բացում պատերին կամ հիմքերի մոտ, ինչի հետևանքով առանց այդ էլ կիսավեր եկեղեցին հայտնվել է ամբողջապես ոչնչանալու վտանգի մեջ, հայտնում է Ermenihaber-ը: Թուրքալեզու աղբյուրը գրում […]
16:37 19.11.2019
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված Կարմիր գրքում ընդգրկված թռչուններ։ Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվեց իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոնների, ԲրդԼինքս Հայաստան […]
12:41 19.11.2019
ՊԵԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան: Համաժողովի առաջին օրվա ավարտին Կունիո Միկուրիան ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության […]
21:40 18.11.2019
Արգենտինայի ազգային անվտագնության նախարարությունը Тwitter-ի իր էջում հարուստ երևակայությամբ մաքսանենգների լուսանկարներ է հրապարակել: Ամուսնական մի զույգ շատ ինքնատիպ եղանակով փորձել է սահմանից անցկացնել մի քանի կիլոգրամ թմրանյութ, ընդ որում, դրա մեծ մասը պահված է եղել կնոջ արհեստական «որովայնի» մեջ: Կինը հղի է ձևացել: Նա օսլայի մածուկի միջոցով մեծ գնդանման զանգված է պատրաստել, որում տեղադրել է […]
19:30 18.11.2019
Երևան-Գյումրի մայրուղու խաչմերուկներից մեկը տանում է Շիրակի մարզի Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն գյուղեր: Երեսուն տարի 11 կմ երկարության այս ճանապարհով գյուղեր հասնելը փորձություն էր: Ամբողջովին քայքայված ու անանցանելի ճանապարհով գյուղից քաղաք, գյուղից գյուղ հասնելը, մթերք տեղափոխելն անհնար էր դարձել: Երեք համայնքների ղեկավարների ու բնակիչների անթիվ դիմումները մարզային, կենսական նշանակության ճանապարհը հիմնովին նորոգելու պահանջով ավարտվում էր միայն սեզոնային հարթեցումներով: […]
16:31 18.11.2019
Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական […]
15:26 18.11.2019
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Կատարի հիմնադրամ։ Կրթության, գիտության, համայնքային զարգացման ոլորտներում նշանակալի ծրագրեր իրականացնող հիմնադրամն ստեղծվել է 1995 թվականին՝ շեյխ Համադա բին Խալիֆա Ալ Թանիի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի կողմից։ Վերջինս նաև հիմնադրամի նախագահն է, ակտիվ […]
11:55 18.11.2019
ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի 24 հավաքականներից 17-ը հայտնի են: Բելգիան, որը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջինն է, նաև առաջինն է նվաճել եզրափակչին մասնակցելու իրավունքը: Հավաքականը խմբային փուլի բոլոր 9 հանդիպումներում հաղթել է՝ ընդհանուր 34-2 հաշվով: Իտալիան ևս 9 խաղում 9 հաղթանակ է տարել: Ռուսաստանն անընդմեջ 7 հաղթանակ է տարել: 21-րդ դարում հավաքականը բաց չի թողել Եվրոպայի ոչ […]