TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Արխիվ

Ֆենոմե՞ն, թե՞ հիվանդություն. Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում ապրող երիտասարդ կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում

16:08 09.09.2019

SHANTNEWS-ը բացառիկ նկարահանումներ է արել Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղում: Երկու ամիս առաջ Միքայելյանների ընտանիքի 22-ամյա հարսի՝ Սաթենիկ Ղազարյանի մոտ տարօրինակ երևույթներ են ի հայտ եկել: Երևույթն այնքան անհավանական ու զարմանահրաշ էր ընտանիքի բոլոր անդամների համար, որ բոլորի մոտ շոկ էր առաջացրել: 22-ամյա կնոջ աչքերում բյուրեղյա արցունքներ են գոյանում, որոնք դուրս են բերվում օրական 4-5 անգամ: […]

̰
Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր ճանապարհի բարեկարգումն այս տարի հնարավոր չէ սկսել ֆինանսական միջոցների սղության պատճառով. Գորգիսյանի գրառումը

14:30 09.09.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետի` Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհը բարեկարգելու մասին խոստմանը: «2019 թ․ մարտին ՀՀ Գեղարքունիքի մարզպետը հայտարարել էր, որ Ծովակ-Լճավան-Մաքենիս-Աստղաձոր 14 կմ ճանապարհն ամբողջությամբ բարեկարգվելու է 2019 թ ընթացքում։ Հուլիսի 23-ին շրջայցով Գեղարքունիքի մարզում էի, սակայն ճանապարհների բարեկարգման որևէ աշխատանք չէր […]

̰
Սիրիացի 12-ամյա աղջնակը շնորհակալական բացիկ է պատրաստել հայ բժշկուհու համար

13:50 09.09.2019

12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով: Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից: Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել: Ռուանը […]

̰
ՌԴ-ում կեսարյան հատման միջոցով փրկել են օձի կյանքը

19:15 07.09.2019

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում փրկել են Ալբինա անունով սպիտակ պիթոնի կյանքը՝ սողունին անելով կեսարյան հատում, գրում է РИА Новости-ն: Նշվում է, որ օձը շուրջ 2 ամիս չէր կարողանում սերունդ տալ, և բժիշկները որոշել են կեսարյան հատում իրականացնել:  Վիրահատությունը տևել է մոտ 6 ժամ:

̰
Կրիշտիանու Ռոնալդուն զվարճալի կերպարով է ներկայացել օծանելիքի գովազդային հոլովակում

18:00 07.09.2019

Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն նկարահանվել է իր նոր՝ CR7 Play It Cool օծանելիքի զվարճալի տեսահոլովակում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տեսահոլովակում ֆուտբոլիստն անհաջող առավոտ է ունենում: Նախաձեռնած բոլոր գործերը ձախողվում են: Նա անգամ հասցնում է լողավազանն ընկնել ու փչացնել ընձառյուծի նախշերով հագուստն ու սանրվածքը: Այս ամբողջ ձախորդությունները վերանում են այն պահին, երբ նա մի քանի […]

̰
«Գաղափարը հաղթեց, ընկերներ». Ռոբերտ Ղուկասյանը կիսվել է Կալավանի օրինակով

17:16 07.09.2019

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում շինարարական աշխատանքային լուսանկարներ է հրապարակել Կալավանից՝ կից գրառմամբ կոչ անելով երբեք չհանձնվել: «Երբ նախաձեռնությունը ներսից է։ Թիմը չկոտրվեց ու գնաց մինչև վերջ: Անհավանական և խելահեղ գաղափարը հաղթեց ՝ ցույց տալով, որ ամեն ինչ հնարավոր է: Սա այն եզակի դեպքերից էր, երբ գյուղացի, շինարար, ընկեր, գործընկեր, […]

̰
Ի՞նչ աջակցություն է տրվում եվրոպական երկրներից արտաքսվող մեր քաղաքացիներին հայրենիքում

17:00 07.09.2019

2019թ. առաջին կիսամյակում ամենից շատ՝ 345 ռեադմիսիոն հայց է ստացվել Գերմանիայից, որին հաջորդում են Ֆրանսիան, Ռուսաստանը, Ավստրիան: Եվրոպական երկրներից արտաքսվող հայերի թիվն աճում է: Սեպտեմբերի 5-ին Հայաստան ժամանեց Եվրոպայից արտաքսվածների հերթական խումբը: SHANTNEWS.am-ը փորձեց պարզել՝ հայրենադարձված մեր քաղաքացիներին այստեղ ի՞նչ օժանդակություն կարող է տրվել, եթե դրա կարիքը լինի: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու […]

̰
Նոր լուսանկարներ Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանեկան արարողությունից

16:36 07.09.2019

Համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքից: Լուսանկարները հրապարակվել են vogue.__.style ինստագրամյան էջում: Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը`«Փարավոն» ռեստորանում: https://www.instagram.com/p/B2GybaVHSIR/?utm_source=ig_web_copy_link https://www.instagram.com/p/B2G3zqXntYJ/?utm_source=ig_web_copy_link  

̰
«Նոան» ձեռք է բերել Մոսկվայի «Արարատի» կիսապաշտպանին

16:26 07.09.2019

Երևանի «Նոան» մեկ տարվա պայմանագիր է կնքել ռուս կիսապաշտպան Կիրիլ Բորի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 20–ամյա հարձակողական ոճի կիսապաշպանը հանդես է եկել ռուսական ՊՖԼ-ի «Սատուրն» (Ռամենսկոյե) և «Դոլգոպրուդնի» ակումբներում։ Կիրիլ Բորի վերջին ակումբը եղել է Մոսկվայի «Արարատը»։

̰
Վարչապետը քննարկում է անցկացրել Ամուլսարի հանքավայրի ծրագրի վերաբերյալ

16:14 07.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ հերթական քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, «Լիդիան ինթերնեյշնլ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունների ղեկավարությունը: Քննարկման ժամանակ արծարծվել են Ամուլսարի հանքավայրի ծրագրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը և ՇՄԱԳ շրջանակում «Լիդիան» ընկերության ստանձնած պարտավորություններին, […]

̰
Ընթանում է Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու պսակադրությունը

15:55 07.09.2019

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր և գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է: Նորապսակ զույգը արդեն եկեղեցում է, և ընթանում է պսակադրության արարողությունը: ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունենալու Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, իսկ հարսանեկան արարողությունը կկայանա «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել […]

̰
Մինաս Ավետիսյանի որմնանկարը ռեստավրացիայից հինգ տարի անց տեղափոխվեց մասնավոր կառույց` ցուցադրության

19:30 06.09.2019

Մինաս Ավետիսյանի «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնումից հինգ տարի անց տեղափոխվեց նոր տարածք: Այն 20 որմնանկարներից մեկն է, որոնք Մինասը նկարել է նախկին գործարանների ու ֆաբրիկաների ճաշարանների ու նախասրահների պատերին: «Գորգ են գործում» որմնանկարը գտնվում էր նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում: 2014 թվականին այն տեղափոխվեց գործարանի տարածքից և տեղակայվեց Գյումրիի Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող […]

̰
ԳՇ պետը հետևել է Արցախի բանակի զորաշարժերին․ ճշգրտվել են հակառակորդի նախահարձակման դեպքում ձեռնարկվելիք քայլերը

19:03 06.09.2019

Սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով Արցախի պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ դաշտային երթին։ Դրա ընթացքում, ըստ ուղղությունների, պաշտպանության բանակի, միավորումների և զորամասերի բարձրաստիճան սպաները […]

̰
Զորավարժությանը ՀՀ ԶՈւ հակաօդայինները ոչ միայն մեր, այլև դաշնակիցների թիրախներն են խոցել անվրեպ

18:55 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին ՌԴ «Աշուլուկ» զորավարժարանում ավարտվել է ԱՊՀ անդամ պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի «Մարտական ընկերակցություն 2019» համատեղ զորավարժությունը։ Մեկնարկից հետո երկնքում նախ հայտնվել են ռազմական կործանիչները, որից հետո գործի են անցել հակաօդայինները: Մարտական հրաձգության փուլին ներառված էր Ս-300, Ս-400, զենիթահրթիռային նորագույն այլ համակարգեր, ՄԻԳ և ՍՈՒ տեսակի գրոհային ու ռմբակոծիչ ինքնաթիռներ: ՀՕՊ և ավիացիոն […]

̰
Բանակում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություն և սպայական հավաքներ

18:25 06.09.2019

Սեպտեմբերի 5-ին բանակի 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Մարտական պատրաստականության տարբեր միջոցառումների ժամանակ ստուգվել են վարչակազմի և ստորաբաժանումների պատրաստվածությունը, հրամանատարների՝ պահպանությունից պաշտպանության անցման, հարձակողական մարտի նախապատրաստման և վարման ունակությունները: Սեպտեմբերի 2-ից 4-ը զինված ուժերի 1-ին զորամիավորումում անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ: Սեպտեմբերի 3-ից 5-ը զինված ուժերի 3-րդ զորամիավորումում անցկացվել են զորամասերի նյութաապահովման […]

̰
Վարչապետն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ»-ի ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին

17:58 06.09.2019

ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին […]

̰
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատավարությունն այսօր չի կայացել

17:53 06.09.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր Գյումրիի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատավարությունը։ Առաջին դատական նիստը չի կայացել։ Դատարանի աշխատակազմից SHANTNEWS.am-ին հայտնեցին, որ դատական նիստը հետաձգվում է, իսկ պատճառների մասին տեղեկատվություն խոստացան հրապարակել ավելի ուշ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։ Հետաձգման մասին նախօրոք տեղյակ եղել էին դատավարության կողմերը, դրա […]

̰
Մի քանի օր՝ Հայաստանը բացահայտելու համար. ֆրանսիական պարբերականը պատմել է հյուրընկալությամբ հայտնի երկրի մասին

16:24 06.09.2019

Ֆրանսիական 20minutes.fr կայքը պատմել է զբոսաշրջային Հայաստանի գրավչությունների մասին: Հոդվածի հեղինակը նշում է՝ Հայաստանը ոչ շատ ճանաչված, պահպանողական երկիր է՝ իր հրաշալի բնապատկերներով ու լեգենդար հյուրընկալությամբ: «Այս ամենը մեզ ստիպեց ճամպրուկները հավաքել ու ուղևորվել դեպի Հայաստան: Մեր ուղևորությունը սկսվում է գիշերը, մայրաքաղաք Երևանում: Ժամանելու հաջորդ օրը մենք էքսկուրսիա անցկացրինք քաղաքով մեկ: Այսպիսով՝ մենք հնարավորություն ունենք […]

̰
Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը կհանգրվանի «Կումայրի արգելոց թանգարան»-ում

15:52 06.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը՝ գույքը և տեխնիկան, կհանգրվանեն «Կումայրի արգելոց թանգարան»-ում. «Փալանջյան լուսանկարչական տան ժառանգությունը՝ գույքը և տեխնիկան, կհանգրվանեն «Կումայրի արգելոց թանգարան»-ում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում կանխել ենք պատմամշակութային արժեք հանդիսացող գույքի վաճառքը մասնավոր թանգարանին, […]

̰
Հայաստան-Իտալիա խաղը՝ ֆոտոշարքով

23:49 05.09.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա է գտնվել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի` Հայաստան-Իտալիա ազգային հավաքականների հանդիպմանը:  

̰
50-ամյա Ջեյ Լոն սեքսուալ լուսանկարներ է հրապարակել իր արձակուրդից

18:45 05.09.2019

50-ամյա Ջենիֆեր Լոպեսն իր արձակուրդային լուսանկարներով կիսվել է Instagram-ի իր գրեթե 100 միլիոն հետևորդների հետ: Լուսանկարներից մեկում երգչուհին սպիտակ լողազգեստով է ՝ կանգնած զբոսանավի կամրջակի վրա: Ջենիֆերը նաև սեքսուալ դիրքով ցույց է տվել իր արևայրուքն ու ձիգ կազմվածքը, բարակ ոտքերն և մկանները և իր այդ  գեղեցկությամբ հիացել իր 44-ամյա սիրելիին՝ Ալեքս Ռոդրիգեսին, որի հետ միասին […]

̰
̰
Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի ֆիլմը

18:30 05.09.2019

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆեյսբուքյան էջում ուրախալի լուր է հրապարակել. «Նյու Յորքի 57-րդ միջազգային կինոփառատոնի (NYFF, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 13-ը) «Վերածնունդ» ծրագրում կցուցադրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Fixafilm լեհական ընկերության շնորհիվ վերականգնված Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․, 10 րոպե) կարճամետրաժ ֆիլմը։ Փարաջանովյան կինոյի սիրահարները նյույորքյան փառատոնում հնարավորություն կունենան դիտելու Վարպետի երեք վավերագրական կարճամետրաժները՝ «Եռաֆիլմ» խորագրով․ «Հակոբ […]

̰
Որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել. Դավիթ Սանասարյան

17:42 05.09.2019

ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ որոշել է միջնորդություն ներկայացնել՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: «Հայտնում եմ, որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել ենք իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։ Նախաքննության մարմնի և դատախազության կողմից […]

̰
Ալեքսանդր Չեֆերինը ժամանեց Երևան

17:09 05.09.2019

Քիչ առաջ Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը: ՈՒԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ […]

̰
Հոնդուրասում «ձկնային անձրև» է տեղացել

16:44 05.09.2019

Հոնդուրասի բնակիչները տարիներ շարունակ տարօրինակ երևույթի են ականատես լինում: Այս մասին հայտնում է Cont.ws-ն: Բանն այն է, որ այստեղ յուրաքանչյուր տարվա մայիս-հունիս ամիսներին եղանակը վատանում է, սկսվում են ամպրոպներ, 2-3 ժամ անդադար անձրև է տեղում: Անձրևից հետո մարդիկ դուրս են գալիս փողոց՝ հավաքելու գետնին թափված ձկները ու տուն տանում: Տեղի բնակիչները, այս երևույթի հետ կապված, […]

̰
Շիրակի երկրագիտական թանգարանին հատկացված շենքի վերանորոգման ծրագիրը դեռ նախագծային փուլում է

16:28 05.09.2019

Մեկ տարի է, ինչ Շիրակի երկրագիտական թանգարանը փաստաթղթերով նոր հասցե ունի՝ Գյումրիի Ջիվանի 74: 7 տարի չօգտագործված Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի շենքն ամբողջությամբ վերածվելու է թանգարանի, իսկ թե երբ ու ինչ ժամկետներում, հստակեցումներ չկան: Հսկայական շենքի փակ դռները շուտ-շուտ չեն բացվում: 2 ամիս առաջ նախագծման առաջադրանք կազմելու համար են թանգարանի աշխատակիցներով եկել: Չափագրումներն ու այլ ուսումնասիրությունները […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը

16:04 05.09.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։ THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և […]

̰
Անգլերենով լույս է ընծայվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակ. Մարուքյան

14:40 05.09.2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյան այսօր հանդիպել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանի հետ: Այդ մասին նա տեղեկացնում է իր ֆեյսբուքյան էջում: «Խմբակցությունում հյուրընկալեցի ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, որը կատարել է հսկայածավալ աշխատանք` այս պահի դրությամբ անգլերեն լեզվով լույս է ընծայել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 5 հատորյակը, որտեղ ամփոփված է միջազգային մամուլի անդրադարձը Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած […]

̰
6-րդ հարկից ընկած երեխան ԱՄՆ քաղաքացիություն ունի

14:10 05.09.2019

6-րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա են զուգակցված վնասվածքներ: Այդ մասին SHANTNEWS.am-ի թղթակցին փոխանցել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ժ. 10:30: Երեխան հենվել է պատուհանին ամրացված ցանցին: Ի դեպ, երեխան ԱՄՆ քաղաքացի է: Նա ծնողների հետ Հայաստանում հյուր է եղել: Մանրամասները` տեսանյութում:

̰
BACK_TO_TOP