18:41 20.09.2019
Գյումրիի թիվ 20 հիմնական դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրության մրցույթ, որն արդեն երկրորդ անգամ էր անցկացվում: Պաշտոնը թափուր է 4 ամիս. լրացել է նախկին տնօրեն Գրիգոր Հարությունյանի կենսաթոշակային տարիքը: Նախորդ մրցույթը մեկ թեկնածուով էր, որն էլ առավելագույն կողմ ձայներ չէր հավաքել: Այսօրվա մրցույթն արդեն 3 թեկնածուով էր՝ նույն դպրոցի փոխտնօրեն Կարինե Մհլամյանը, Գյումրիի տնտեսագիտական […]
17:24 20.09.2019
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ԶՈՒ ղեկավար կազմի հետ սեպտեմբերի 19-ին անցկացրել է խորհրդակցություն ս.թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կայանալիք ռազմավարական զորավարժության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ, տվել հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
16:20 20.09.2019
Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով […]
18:51 19.09.2019
Իտալացի ուսանող Ֆրանչեսկո Մորատելլին Իտալիայի Ֆերարա քաղաքից տեղափոխվել է Հայաստան, սովորել է հայերեն և այժմ մագիստրոսական թեզ է պատրաստում Վրաստանի հայ համայնքի մասին: Ֆրանչեսկոն նաև սովորել է Վրաստանում և մի շարք այլ երկրներում: SHANTNEWS.am-ը զրուցել է Ֆրանչեսկոյի հետ, որը պատմել է Հայաստանի և հայոց լեզվի մասին իր տպավորություններից: «Ես Բոլոնիայի համալսարանում սովորել եմ դասական բանասիրություն, […]
18:24 19.09.2019
Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ, հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը՝ ակտիվացնելու աջակցությունը Հայաստանում բարեփոխումների օրակարգի իրականացմանը՝ հիմնվելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և […]
18:20 19.09.2019
Հաղարծին վանական համալիրում տեղի է ունեցել «Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի պաշտոնական բացման արարողությունը: Սիմպոզիումին մասնակցում են Հայաստանը ներկայացնող 7 և աշխարհի 17 երկրների 23 նկարիչներ: Միջոցառումը կազմակերպել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն, սիմպոզիումի հեղինակ և գլխավոր համակարգող Արմինե Թումանյանը, համակազմակերպիչն է Տավուշի մարզպետարանը: Բացման արարողությանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, […]
18:19 19.09.2019
Միլանում մեկնարկել է նորաձևության շաբաթը, որտեղ ցուցադրվում են գարուն-ամառ հավաքածուները: Prada բրենդի ցուցադրությունը եղել է առաջիններից մեկը: Ցուցադրության լուսանկարները հայտնվել են Instagram-ում: Մոդելների շարքում են եղել Ջիջի Հադիդը, Կայա Հերբերը, իսկ հյուրերի թվում եղել են Նիկոլ Քիդմանը և մոդել Վիննի Հարլոուն: Հադիդը ցուցադրությանը ներկայացրել է երկար շագանակագույն զգեստով, կրել է յուրահատուկ պայուսակ և վարդագույն գլխարկ: […]
17:20 19.09.2019
Լատվիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծաղկեպսակ է դրել Ռիգայի Ազատության հուշարձանին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
14:30 19.09.2019
Սեպտեմբերի 22-24-ն առաջին անգամ Գյումրիում կանցկացվի «Դալան ֆեստ» ռոք փառատոնը: Ներկայացվելու է լենինականյան ռոք երաժշտության պատմությունը, որը սկիզբ է առել 1960-ականներին ու հնչել շենքերի դալանների՝ կամարների տակ: Խորհրդային միությունում ռոք երաժշտությունը թեև արգելված էր, այնուամենայնիվ, քաղաքային մշակույթի անբաժանելի մասն էր: Այդ երաժշտությունը հնչեցնում էր հայտնի «Բամբիռ» խումբը: Փառատոնը կազմակերպել են մշակույթի նախարարությունը, Գյումրիի քաղաքապետարանը, «Մանուկյան» […]
23:51 18.09.2019
«Արփի լիճ» ազգային պարկն իր հատուկ պահպանվող գոտիներով անցնում է տեսահսկման: Որսագողությունն ու ապօրինի ձկնորսությունը բացառելու համար մինչ այս իրականացվում էր պարետային ծառայություն: «Կովկասի բնության» հիմնադրամը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում տեղադրել է տեսահսկման սարքեր, արևային էներգիայի ստացման պանելներ, և հազվագյուտ համարվող դեղին կոկոռի բազմացման համար կառուցվել են պատվարներ: «Արփի լճի» տարածքում են գտնվում 630 […]
21:36 18.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա են գտնվել հիմնանորոգված Վեհարանի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրի բացման հանդիսավոր արարողությանը։ Արարողությունն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Սուրբ Հայրապետաց մատուռում մատուցված նորամուտի օրհնության կարգին, Վեհարանի կենտրոնական մուտքի մոտ […]
18:06 18.09.2019
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի «Իստանբուլ Բաշակշեհիրին»: Պաուլու Ֆոնսեկայի սաները հանդիպումից առաջ վերջին մարզումն են անցկացրել, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: ?Ultimo allenamento della Roma prima dell’esordio in #EuropaLeague#ASRoma pic.twitter.com/in1U93FzbX — il Romanista (@ilRomanistaweb) September 18, 2019 «Ռոմա»-«Իստանբուլ Բաշակշեհիր» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» […]
17:29 18.09.2019
Սեպտեմբերի 18-ին պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Լատվիայի խորհրդարանի խոսնակ Ինարա Մուրնիեցեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանձնահատուկ դերակատարությունը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Լատվիայի Սաեյմայի խոսնակը գոհունակություն են հայտնել խորհրդարանական մակարդակով հայ-լատվիական ակտիվ համագործակցության և փոխայցելությունների կապակցությամբ՝ կարևորելով տարբեր մակարդակներում կանոնավոր […]
17:26 18.09.2019
Հայաստանի և Վրաստանի միջև շարունակում են վիճելի համարվել Խուճապ, Հնեվանք, Քոբայր, Ախթալա, Կիրանց եկեղեցիները: Դրանք Հայաստան-Վրաստան հարաբերություններում, բարձր մակարդակի փոխայցելությունների ընթացքում, մշտապես օրակարգի մաս են դառնում: Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը չի ավարտվել: Խուճապի վանքը չի փոխանցվել հայկական կողմին: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ քանի […]
16:56 18.09.2019
Պաշտոնական այցով Լատվիայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ռիգայում Հայ Առաքելական եկեղեցի։ Այս մասին հայտնում են Լատվիայում Հայաստանի դեսպանությունից: Տեր Խոսրով Ստեփանյանի և Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ մտքեր են փոխանակվել թեմի աշխատանքների շուրջ, անդրադարձ է կատարվել հայ-լատվիական հարաբերություններին և ԱԳ նախարարի՝ Լատվիա այցի օրակարգին:
18:54 17.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել են մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ թոռներին և ծոռներին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ պատիվ է հյուրընկալել մեծ բանաստեղծի ժառանգներին, որոնք Թումանյանի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի նախաձեռնությամբ հավաքվել են հայրենիքում: «Սովորաբար մեծերին հիշում ու մեծարում են հոբելյանների ժամանակ, բայց Թումանյանը, նրա ստեղծագործությունները […]
18:51 17.09.2019
Պարզվում է, որ հումորի զգացում կարող են ունենալ ոչ միայն մարդիկ, այլև մեր լավ բարեկամները՝ կենդանիները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս անցկացվել է «Զվարճալի վայրի կյանք-2019» (The Comedy Wildlife-2019) մրցանակաբաշխությունը: Մրցույթի շրջանակում լուսանկարիչներն աշխարհի տարբեր անկյուններում արված՝ կենդանիների զվարճալի, երբեմն էլ զավեշտալի լուսանկարներ են ներկայացրել: Ինչպես ասվում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում, լուսանկարներն ընտրվել են […]
17:51 17.09.2019
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից տեղեկացնում են, որ ամերիկաբնակ Նադյա Շահգալդյանը, որպես նվիրատվություն, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հանձնել է եզակի նշանակության հնատիպ գիրք՝ Հայոց ցեղասպանության ականատես և վերապրած Ավրորա Մարդիգանյանի ընծայագրով՝ արված 1920 թվականի հունիսին: Առաջին հրատարակություն հանդիսացող այս հատորը Ավրորայի հայտնի հուշագրության հիման վրա նկարահանված «Հոգիների աճուրդ» ֆիլմի սցենարն է: Եզակի հատորը ձեռք է բերել Նադյա Շահգալդյանի ամուսինը […]
13:12 17.09.2019
Հոնկոնգում ուղևորատար գնացք է դուրս եկել ռելսերից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տուժել է 8 մարդ, ևս 500 ուղևոր տարհանվել է վթարված գնացքից: Նշվում է, որ ուղևորները ստիպված են եղել ռելսերի միջով ոտքով հասնել կայարան: Միջադեպի հետևանքով կաթվածահար է եղել երթևեկությունը: Հանգստյան օրերին գնացքից օգտվում է ավելի քան 6 միլիոն մարդ:
19:57 16.09.2019
Գյուղական կյանքի և ավանդույթների «Բերքի տոն» փառատոնն այս տարի առանձնակի շուքով է անցկացվել: Երևանի Անգլիական այգին 2 օրով հյուրընկալել էր գյուղի աշխատավորներին ու գյուղմթերքի բերք ու բարիքով լցրել ամենուր: Այս տոնը 6-րդ անգամ միավորեց ֆերմերների, ձեռներեցների ոչ միայն Հայաստանից, այլև Արցախից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից, Ալժիրից: Հայաստանի ամենամեծ բերքի տոնն այս տարի ավելի քան 200 […]
18:44 16.09.2019
Ֆրանսիական Vetements ապրանքանիշը, որը հիմնադրել է ծագումով վրացի նորաձևության դիզայներ Դեմնա Գվասալիան, թողարկել է «երեկույթների կոշիկներ»: Նորույթի լուսանկարները հրապարակվել են ընկերության ինստագրամյան էջում: Դիզայներն աշնանային բարձրակրունկ ճտքակոշիկի կրունկի մեջ տեղադրել է շշի խցանահան: Դիզայների երկրպագուները նորարարությունն ընդունել են մեծ ոգևորությամբ: «Հանճարեղ է»,- իր մեկնաբանություններում գրել է ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյքոբսը: «Դե, ուրեմն կարելի է նաև […]
15:27 16.09.2019
Սեպտեմբերի 14-20-ն Արագածոտնի մարզի Ուջան գյուղում և Երևանում կկայանա «Ծիրանի ծառ» Ուջանի վավերագրական ֆիլմերի 5-րդ միջազգային փառատոնը: 5 օր շարունակ փառատոնի բոլոր մասնակիցները կապրեն ուջանցիների տներում և հնարավորություն կունենան մոտիկից ճանաչել հայկական կենցաղն ու մշակույթը: Փառատոնի ընթացքում հանդիսատեսն ու հյուրերը կմասնակցեն համերգների, քննարկումների և էքսկուրսիաների: Իսկ երեկոյան ներկա կլինեն բացօթյա կինոցուցադրություններին: Փառատոնի բոլոր ֆիլմերը զուգահեռ […]
13:00 16.09.2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հատնում են, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22։25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղամասերից մեկի տարածքում հայտնաբերել են ներնետած 2 փաթեթ, որոնցում առկա էր 5 բջջային հեռախոս և 2 լիցքավորիչ։ Սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել […]
20:00 14.09.2019
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Քարվաճառում Մեղրի փառատոն է անցկացվել. «Շահումյանի շրջանի մեղրը յուրահատուկ է. Համային հատկանիշներն ու գունային բազմազանությունը զարմացնում ու հաստատում են՝ էկոլոգիապես մաքուր արտադրանքն ամենամեծ շուկաները գրավելու բոլոր հնարավորություններն ունի»: Քարվաճառում այսօր կազմակերպված մեղրի փառատոնը մեծապես այդ նպատակն ուներ, նաև Քարվաճառի հրաշակերտ բնության բարիքը՝ մեղրի համն […]
17:52 14.09.2019
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ Թիֆլիսում արդեն մեկ ամիս է, ինչ նկարահանում են «Ֆորսաժ-9» ֆիլմի տեսերաններից մեկը. «Թիֆլիսում արդեն մեկ ամիս է, ինչ նկարահանում են «Ֆորսաժ-9» ֆիլմի տեսարաններից մեկը: Տեսանյութերում բոլոր մեքենաները, մարդիկ` դերասաններ կամ նկարահանման խմբի անդամներ են: Քաղաքի կենտրոնը փակ է: Այս տեսարանը նկարահանելու […]
17:27 14.09.2019
Հոնկոնգում չեն դադարում բողոքի ակցիաները ընդդեմ «Արտահանձման մասին» օրենքի։ Շաբաթներ շարունակվող խաղաղ երթերից և բախումներից հետո հազարավոր ցուցարարները սկսել են կիրառել այլ մարտավարություն։ Ակցիայի մասնակիցները քաղաքի տարբեր հատվածներում սկսել են երգել Հոնկոնգին նվիրված «Glory» երգը։ Այն ստեղծվել է օնլայն հարթակում և արդեն դարձել է բողոքի ակցիաների օրհներգը։ Այս մասին հայտնել է BBC-ն։
16:14 14.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընտանիքով Սևանում է՝ մասնակցելու Ձկան փառատոնին: Վարչապետի՝ Սևան կատարած այցի ժամանակ անընդհատ մոտենում էին քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին նկարվել նրա հետ: Փաշինյանը նախապես խնդրում էր սպասել, խոստանում նկարվել ավելի ուշ: Հետո, սակայն, վարչապետը չմերժեց լուսանկարվել ցանկացողների հետ՝ միայն խնդրելով, որ նախապես պատրաստ պահեն հեռախոսը, որ քիչ ժամանակ անցնի:
15:09 14.09.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Իջևանի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ […]
14:39 14.09.2019
ISSD-Innovative Solutions for Sustainable Development of Communities-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ Երևանում տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 4 սորտավորման ամաններ: Ամանները գտնվում են Խաչքարերի պուրակում (1 հատ), Հյուսիսային պողոտայում (2 հատ), Կարապի լճում (1 հատ): Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ շուտով տեղադրվելու են 9 նման ամաններ։ «Սիրելի´ Երևանի բնակիչներ և հյուրեր, հայցում […]
13:27 14.09.2019
Երեկ Գյումրիում կայացած Տիգրան Մանսուրյանի հոբելյանական համերգին ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մաեստրոյին ուղղված իր շնորհավորական խոսքից առաջ հայտարարեց, որ ինքը գյումրեցի է։ «Ամեն անգամ, երբ գալիս եմ Գյումրի, ես վերադառնում եմ հայրենիք։ Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ զգացողությունը կար, բայց փաստավորված չէր, և մի քանի տարի առաջ ընտանեկան մի […]