13:51 05.09.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ լիբանանահայ ներդրողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս. «Քիչ առաջ մարզպետարանում աշխատանքային հանդիպում ունեցա լիբանանահայ ներդրողների հետ, որոնք Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ: «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 […]
13:44 05.09.2019
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ օտարերկրացի զբոսաշրջիկին վերադարձվել է կորցրած 3 հազար դոլարը. «Մենք ուրախ ենք, երբ մեր ուղևորներն են ուրախ։ Ուղևորի կորցրած գումարը՝ 3000 ԱՄՆ դոլարը, գտնվեց և վերադարձվեց վերջինիս»:
22:15 04.09.2019
Վերջերս Յակուտիայի նորությունների Instagram-ում հայտնվեց մի տղամարդու գրառում՝ արջի հարձակման մասին: Այնտեղ Բնական գիտությունների ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող Նիկոլայ Մաքսիմովը խոսում էր իր հետ տեղի ունեցածի մասին: Ամռանը հետազոտական խումբը, ինչպես նաև Նիկոլայը, գնացել էին դեպի Քիսի լիճ, որը Մագադանից 120 կմ հեռավորության վրա է: Գիշերվա կեսին մի արջ մտել է ճամբար և անմիջապես շարժվել […]
18:26 04.09.2019
Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ևս շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատարանը, ի թիվս այլ վկաների, լսել է նաև Շտապօգնություն ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանին: Վկա Ստեփանյանը պատմել է, որ գնդի տարածքում առաջին իսկ օրվանից հերթապահություն են կատարել: Շատ մանրամասներ չի հիշում: Եթե նախօրոք իմանար` ինչ հարցեր պետք է տային, կպատրաստվեր: Այդուհանդերձ, հիշում է, որ […]
17:32 04.09.2019
Սեպտեմբերի 2-ից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը սկսել է Աջափնյակ վարչական շրջանի աղբամանների փոխարինման գործընթացը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Ընդհանուր առմամբ վարչական շրջանում կտեղադրվի շուրջ 750 նոր աղբաման: Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
15:50 04.09.2019
Գյումրիում ավտոմաքսատան շինարարությունը 1 ամսում լայն թափ է ստացել, բայց հոկտեմբերի 11-ին այն շահագործման հանձնելու համար տեմպերը գոհացնող չեն: Այս մասին այսօր շինհրապարակում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը և նշել, որ շինաշխատանքների ծանրաբեռնված ռեժիմի անցնելու անհրաժեշտություն կա: Գյումրիում ավտոմաքսատան կառուցումը համալիր ծրագրի միայն առաջին փուլն է, 2-րդ փուլը նախատեսված է հաջորդ տարի. […]
15:02 04.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով: […]
15:00 04.09.2019
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնում է, որ Էջմիածնում նախատեսվում է ունենալ «խելացի կանգառներ»: «Կանգառները հագեցած են լինելու հետևյալ հնարավորություններով. ? Օդափոխություն (ձմռանը տաքացվող, ամռանը սառեցվող համակարգեր), ?Էլեկտրոնային սարքերի լիցքավորում, ?Անվճար Wi-Fi, ?Տեղեկատվություն հասարակական նշանակության վայրերի վերաբերյալ, ?Տեղեկատվություն երթուղայինների ժամանման վերաբերյալ, ?Անհրաժեշտ տեղեկություններ զբոսաշրջիկների համար, ?Վենդորային սարքեր սուրճի և […]
17:21 03.09.2019
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ա. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Մ. Ս.-ի անձնական խուզարկությամբ վերջինիս գուլպայից հայտնաբերել են 157 սպիտակ դեղահաբով պոլիէթիլենային փաթեթ: Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ վերոնշյալը ցանկացել է փոխանցել կալանավորված անձ Ա. Ն.-ին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական […]
17:15 03.09.2019
Բելգիայի Անտվերպեն քաղաքի բնակելի թաղամասերից մեկում տեղի ունեցած հզոր պայթյունի պատճառով 3 ցածրահարկ շինություն է փլուզվել։ Փրկարարներին արդեն հաջողվել է մեկ մարդու դուրս բերել փլատակներից։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, քանի որ հայտնի չէ, թե որքան մարդ է եղել շինություններում փլուզման պահին։ Նախնական վարկածների համաձայն` պայթյունի պատճառը եղել է կա՛մ […]
17:10 03.09.2019
Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը կանցկացվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ մեղադրական կողմին Գաբրիելյանն է ներկայացնելու։ Հիշեցնենք` Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգելդեևը։ Ռազգելդեևին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով (դիտավորությամբ […]
16:52 03.09.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրել է, որ հուլիս-օգոստոս ամիսներին Արարատի մարզում արագիլների գոյության ճգնաժամ էր: «Ամեն ինչ սկսվեց նրանից, որ բնակիչները հայտնաբերեցին սևացած արագիլներին ճանապարհներին։ Հաշվի առնելով բնապահպանների և կամավորների բազմաթիվ մտահոգությունները դիմել եմ շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իմանամ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրն աղտոտողներին […]
15:23 03.09.2019
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղ հավաքված են «Ամոթ է» շարժման ներկայացուցիչները, տեղի է ունեցել բախում: Շարժման կազմակերպիչները բողոքում էին նորանշանակ վարչապետի նշանակման դեմ, հայտնում է 1tv.ge-ն: Այսօր առավոտյան «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին կառավարության կազմում նոր նշանակումներ ու տեղափոխություն էր կատարել: Վարչապետի պաշտոնում նա խորհրդարանականներին ներկայացրել է ՆԳՆ Գիորգի Գախարիային, որին խորհրդարանական ընդդիմադիր […]
14:06 03.09.2019
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից շնորհավորական ուղերձ է հղել բոլորին: «1953թ. այս օրն ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան։ Այս փաստաթղթի շնորհիվ այսօր Եվրոպայում բնակվող շուրջ 800 մլն մարդ իրավունք ունի դիմելու Եվրոպական դատարան, որը շատերի համար խախտված իրավունքները վերականգնելու վերջին հույսն է, քանի որ […]
18:19 02.09.2019
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության օրվա առթիվ. «Անկախության իմաստը յուրաքանչյուր սերնդի համար կարևորվում է յուրովի. եթե ավագ սերնդի համար այն առաջին հերթին Արցախի հողում հայ մնալու և անվտանգ գոյության երաշխիք էր, ապա նոր սերունդների համար անկախ հայրենիք ունենալն արդեն սեփական ինքնության անբաժանելի մաս է: Անկախ երկրի քաղաքացի լինելը, թեկուզև […]
17:59 02.09.2019
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում օգոստոսի 30-ին ՊԲ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Արցախի Հանրապետության իր պաշտոնակից, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավարը եղել է բանակային առաջնագծի հյուսիսային և արևելյան ուղղություններում, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքերի ամրապնդման, տեսադիտարկման համակարգի կատարելագործման և հակառակորդի […]
12:22 02.09.2019
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել դիվանագետների՝ Արցախ կատարած այցից: «Երեկ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները մեկնարկեցին իրենց այցն Արցախ։ Այցը մեկնարկեց Դադիվանք վանական համալիրից։ Այնուհետև այցը շարունակվեց Արցախի ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր»,- գրել է նա:
20:30 01.09.2019
Մեքսիկացի 23-ամյա բլոգեր Ալեքսա Տերազասը հայտնի է յոգայի նկատմաբ իր մոլուցքով ու տարբեր վտանգավոր վայրերում յոգայի դիրքերով լուսանկարվելու սիրով: Նրա ամենաթարմ լուսանկարի ստեղծումը հրաշքով չի սպանել նրան: Լուսանկարում նա առանց ձեռքերի օգնության կախված է շենքի 6-րդ հարկի պատշգամբից: Այդ լուսանկարը, ինչպես հայտնի է դարձել ավելի ուշ, արվել է հենց այն պահից առաջ, երբ բլոգերը կորցրել […]
20:00 01.09.2019
Հայտնի երգչուհի և նորաձևության դիզայներ Ռիհանան նկարահանվել է Vogue Hong Kong-ի անսովոր ֆոտոշարքում: Լուսանկարները հրապարակվել են աստղի Instagram-յան էջում: Ռիհաննան լուսանկարվել է անսովոր զգեստներով, որոնք նման են աշնանային անտառի: Աստղը լուսանկարվել է նաև երկար թևքերով կոշտ շապիկով և մեծ ծաղիկներով սև վերարկուով:
19:39 01.09.2019
2019-2020 ուսումնական տարին Ոսկեհասկի դպրոցականները դիմավորել են վերանորոգված դպրոցում։ Ուսումնական տարվա տոնական մեկնարկին մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։ Ոսկեհասկի դպրոցը նորոգվել է ծնունդով ոսկեհասկցի գործարար Արարատ Մկրտչյանի միջոցներով։ Բարերարի տրամադրած շուրջ 15 մլն դրամ գումարի շրջանակներում իրականացվել են դպրոցի ներքին հարդարման, պատուհանների փոփոխման, սանհանգույցների նորոգման […]
17:15 01.09.2019
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին շարունակում է հիացնել երկրպագուներին: Ամռան սկզբում նա բաժանվել է իր երիտասարդ ընկերոջից ու սկսել վառ ֆոտոսեսիաների սեզոնը: Աշխարհի հայտնի ամսագրերը, մեկը մեկին հերթ չտալով, տպագրում են նրա շլացնող լուսանկարները: 54 տարեկան մոդելը F magazine ամսագրի հետ զրույցում խոստովանել է, որ բաժանվել է իր 36-ամյա ընկերոջից` Նիքոլաս Լեֆևրից: Չի պատմել պատճառների մասին, […]
16:14 01.09.2019
Չնայած օրն աշխատանքային չէր, բայց Շիրակի մարզի բոլոր միջնակարգ, հիմնական ու ավագ դպրոցների բակերում տոնական տրամադրություն էր: Գիտելիքի, գրի և դպրության օրը բարձր դասարանների աշակերտներն ու առաջին դասարանցիները ծաղկեփնջերով ու փուչիկներով, ծնողների, տատիկ-պապիկների ուղեկցությամբ առավոտյան շտապել էին դպրոց: Հենց նրանց համար էլ հնչեց երկար սպասված առաջին զանգը: Գյումրիի Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի բակում կազմակերպված […]
16:00 01.09.2019
Մեծ Բրիտանիայի քաղաքացի, 191 կգ կշռող Կարինա Դանֆորդը խղճացել է ամուսնուն և կորցրել քաշի գրեթե կեսը: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Ուելսի 35-ամյա բնակչուհին ամուսնացել է մոտ չորս տարի առաջ: Կինն ամեն երեկո օգտագործում էր խմիչք, շոկոլադ, չիփսեր և անառողջ սնունդ: Կնոջ խոսքով`ինքը չի ցանկացել որևէ ուրիշ բան անել, բացի ուտելուց և խմելուց: Ժամանակի […]
14:30 01.09.2019
20 տարի Բենքսիի որմնանկարը մնացել է անհայտ մի բետոնե սալիկի վրա, մինչև որ վերջերս այն հայտնաբերվել է բոլորովին պատահմամբ: Սթրիթ-արտի բրիտանացի աշխարհահռչակ կատարողի նկարը հայտնաբերել են նրա հայրենի քաղաքում՝ Բրիստոլում: Այն հայտնաբերել է տեղական երիտասարդական ակումբի հիմնադիր Ջոն Նեյշընը, որի ակումբի անդամներ են եղել Բենքսին, Ինկին, Չեոն և ուրիշներ: Հիմա Նեյշընը զբոսաշրջիկների համար էքսկուրսներ է […]
12:52 01.09.2019
Պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդերը դարձել է Chanel ապրանքանիշի մոդել: Նա փոխել է սեռը 16 տարեկանում: Այս մասին գրում է The Independent-ը: Թեդի Քվինլիվան հայտնվել է Summer Look ապրանքանիշի կոսմետիկ գովազդային արշավում: Նորաձևության 25-ամյա մոդելը դարձել է առաջին տրանսգենդերը, որը ներկայացնում է նորաձևության տունը: Միևնույն ժամանակ, տեղեկություններ կան, որ սա նրա առաջին մասնակցությունը չէ Chanel-ի […]
09:20 01.09.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: «Աշակերտական փոքր համակազմով Նորաշենի դպրոցն ունի 39 աշակերտ, որոնցից 7-ն` առաջին դասարանցի: Առաջին անգամ ուսումնական գործընթաց կկազմակերպվի նաև նախակրթարան հաճախող 16 երեխաների համար»,- գրել է նախարարը:
19:45 30.08.2019
Ամերիկուհի Քեթի Վուդսը սխալմամբ դատապարտվել է 35 տարվա ազատազրկման, որի համար նրան կվճարեն միլիոնավոր դոլարների փոխհատուցում: Այս մասին հայտնում է People-ը: Դեռևս 1980-ին 29-ամյա Քեթի Վուդսը դատապարտվել էր 35 տարվա ազատազրկման 19-ամյա Միշել Միտչելի սպանության մեղադրանքով: Հանցագործությունը տեղի էր ունեցել Ռենոյի բարերից մեկում, որտեղ աշխատում էր Վուդսը: Նևադայի Գերագույն դատարանը դատավճիռը փոխել էր, բայց 1984 […]
18:51 30.08.2019
Այսօր Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում տնօրենի մրցույթ է անցկացվել, որտեղ տնօրենի պաշտոնը թափուր էր մնում 2 ամիս նախկին տնօրեն Արտաշես Սարգսյանի կենսաթոշակային տարիքը լրանալու պատճառով, որը դպրոցը ղեկավարել է 31 տարի։ Տնօրենի մրցույթը 1 թեկնածուով էր: Նա թիվ 1 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվա Սահակյանն էր: Այս մեկ թեկնածուին, սակայն, դպրոցի կառավարման խորհուրդը չընտրեց` […]