TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Արխիվ

«Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին». Գյումրիում ամփոփվել է «Մանսուրյան-80» համերգաշարը

13:08 14.09.2019

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ Գյումրու Սև բերդ ամրոցում կայացած համերգով ամփոփվել է մանսուրյանական տարին: Հոբելյանական երեկոյին ներկա են գտնվել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, բազմաթիվ գյումրեցիներ ու քաղաքի հյուրեր: «Տարվա սկզբին, երբ մտերմիկ ընթրիքի ժամանակ մաեստրոյի հետ նստած էինք և ծնվեց այս […]

̰
Համացանցում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ են տարածվում

12:52 14.09.2019

Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում որսագործիքից տուժած քարայծի լուսանկարներ է հրապարակել. «Ժողովուրդ ջան, էսօր ես իմ ձեռքով եմ հանել էդ խեղճին թակարդից: Նորավանքի ճանապարհին է, ոտքն ամբողջությամբ կտրված էր, խնդրում եմ տարածեք, թող հասնի անտառտնտեսության քնած անդամներին»,- գրել է օգտատերը:

̰
Ազատության համար պայքարի խորհրդանիշ Ֆրանսիայի օրենսդիրները չեն կարող Արցախի պայքարն այլ կերպ ընկալել. Ղուլյան

12:48 14.09.2019

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կատարված ֆրանսիացի պատգամավորների՝ Արցախ կատարած այցի ժամանակ: «Հաճելի ու հագեցած երկու օր անցկացրինք ֆրանսիացի խորհրդարանականների հետ. ինչպես միշտ՝ նրանց վերաբերմունքը Արցախի հանդեպ անկեղծ էր: Նրանք շատ նուրբ են զգում Արցախի խնդիրները և անաչառ են իրենց գնահատականներում։ Մարդկայնորեն շատ բարձր եմ գնահատում նրանց դիրքորոշումը. ազատության համար […]

̰
Փաշինյանը դստեր հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին

23:05 13.09.2019

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։ Համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը և այլք։  

̰
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը

17:25 13.09.2019

Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում […]

̰
Ղազախստանի փոխվարչապետն այցելել է Մատենադարան

17:02 13.09.2019

Այսօր Մաշտոցյան Մատենադարան է այցելել Ղազախստանի հանրապետության փոխվարչապետ Բերդիբեկ Սապարբաևի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում են Մատենադարանի ֆեյսբուքյան էջից: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում, ծանոթացել են  հայ ձեռագրական ժառանգությանը: Այցի վերջում Բերդիբեկ Սապարբաևը Մատենադարանին և Հայաստանի Ազգային գրադարանին նվիրել է վերջին տարիներին Ղազախստանում լույս տեսած նորագույն հրատարակություններ, քննարկվել են երկու […]

̰
Վարչապետը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

20:49 12.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին: Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները […]

̰
Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի. Արմեն Սարգսյան

20:44 12.09.2019

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի շրջանակում բացվել է «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը: Բացման արարողության ժամանակ ֆոտոփառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ նման գեղեցիկ ցուցադրությունը նախագահական նստավայրի այգում հյուրընկալելու համար:  «Այստեղ դուք տեսնելու եք Առաջին հայկական միջազգային ֆոտոփառատոնի ամենագեղեցիկ ցուցադրությունը՝ ցուցադրությունների մարգարիտը»,– նշել է նա: […]

̰
Ինչպես է Անջելինա Ջոլին վերածվում ֆիլմի հերոսուհու

18:30 12.09.2019

«Maleficent» ֆիլմի երկրորդ մասի թողարկման նախօրեին «Դիսնեյը» հրապարակել է դերասանուհի Անջելինա Ջոլիին՝ ֆիլմի հերոսուհի վերածելու գործընթացը: Տեսանյութը հայտնվել է աստղի Instagram-ի  պաշտոնական էջում: Տեսանյութում մի քանի դիմահարդարներ միանգամից են աշխատում: Տեսանյութը վերնագրված է՝ «Նա վերադարձավ դեպի խավարը»: Իրականում վերափոխման գործընթացը «հակառակ է հրապարակվել»: Տեսանյութը նկարահանվել է, երբ դերասանուհին արդեն ավարտել էր նկարահանումը և մաքրում էր […]

̰
Քանդակների բաց թանգարան Արթիկի տարածաշրջանի Պեմզաշեն գյուղում

18:00 12.09.2019

Քարարվեստի հյուրատուն հասնելու ճանապարհն անցնում է Պեմզաշենի 5-րդ դարի եկեղեցու հարևանությամբ: Գյուղն ու գյուղական կյանքը բացահայտող մարդկանց համար առաջին հիանալի տեսարանը այստեղից է բացվում: Հետո դեպի հյուրատուն անցնողների ուղին տանում է դեպի քարարվեստի այն անկյունը, որտեղ Արթիկի տուֆից քանդակների բաց թանգարան  է: Հայկական թագավորությունների պատմությունները, ինչպես նաև Անի պատմական մայրաքաղաքի ճարտարապետությունը քարարվեստի բաց անկյունի մի […]

̰
«Մեր ջուրը մեր ոսկին է». հայ հասարակությունն ընդդիմանում է հակասական նախագծին. Deutsche Welle-ի անդրադարձն Ամուլսարին

16:53 12.09.2019

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հրապարակել է հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ, գրում է Infocom-ը։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև։ Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին: Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Ջերմուկը երկար ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, հանքային ջրաբուժությամբ […]

̰
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության համակարգին

18:10 11.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 11-ին այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ վերջինիս անվտանգության համակարգին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից: Նախարարին ուղեկցել են փոխնախարար Արմեն Սիմոնյանը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջերի […]

̰
Հովհաննես Թումանյանը եղել է առաջին հայը, որը ինքնանկար՝ սելֆի է արել

17:58 11.09.2019

Հովհաննես Թումանյանի անվան թանգարանը մեծ գրողին այսօր նորովի է ներկայացրել՝ որպես լուսանկարիչ: Թանգարանի նախաձեռնությամբ տպագրվել է Թումանյանի կողմից արված 200-ից ավելի ընտանեկան լուսանկարների առաջին ալբոմը: Լուսանկարչությունը եղել է մեծ գրողի նախասիրություններից մեկը: Առաջին պահպանված լուսանկարը թվագրվում է 1901 թվական: Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ` առաջին լուսանկարչական սարքը (ապարատը) ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է երեք ապարատ, […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունը առաջարկում է Ամուլսարում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնել

17:17 11.09.2019

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է վարչապետի աշխատակազմ ներկայացված պատասխան գրությունը՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման աշխատանքների նոր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման իրականացման անհրաժեշտության հետ կապված: Գրությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի պարոն Աղաջանյան   Ի կատարումն վարչապետի 2019 թվականի օգոստոսի 21-ի N02/12.4/38786 հանձնարարականի և ի պատասխան հանրության կողմից ստացված տեղեկությունների՝ կապված «Լիդիան Արմենիա» ՓԲ […]

̰
Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը

15:00 11.09.2019

Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել  և գրել. «Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակ ճանապարհի շինարարությունը։ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով։ Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում»:

̰
Ամբաստանյալները հրաժարվում են խոսել ՊՊԾ գնդի գրավման մասին

14:02 11.09.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօր դատարանը սկսեց ամբաստանյալների հարցաքննությունը: Ներկայացել էին  քրեական գործից  անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանը և Խաչատուր Գիչյանը: Լամբարյանը հրաժարվեց ցուցմունք տալ և հարցերին պատասխանել, թեև նրան հարցեր ուղղեցին ոչ միայն պետական մեղադրողն ու դատավորը, այլև ամբաստանյալ Պավել Մանուկյանը: Հարցերն ուղղվում էին հիմնականում գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի […]

̰
Audi-ն և BMW-ն՝ իրենց ամբողջ փայլով ու շքեղությամբ. Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը

13:40 11.09.2019

Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը: Առաջատար ընկերությունները ներկայացնում են իրենց նորույթներն ու կոնցեպտները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակ և վարող Երվանդ Ղարիբյանը: Լեգենդար Defender-ի նոր սերունդն այժմ կամրջակների և աստիճանային հենակավոր թափքի փոխարեն ստացել է կրող տիպի թափք և անկախ կախոցներ, բազմաթիվ շարժիչներ, նույնիսկ՝ 400 ձիաուժանոց: BMW Concept […]

̰
Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցում որոշվել է երկու օր դասապրոցեսը դադարեցնել

12:40 11.09.2019

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ: Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի […]

̰
Audi-ն ներկայացրել է արտաճանապարհային էլեկտրամեքենա

11:52 11.09.2019

Ֆրանկֆուրտում ընթանում է միջազգային ավտոսրահը: Առաջատար ընկերությունները ներկայացնում են իրենց նորույթներն ու կոնցեպտները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Շանթ» հեռուստաընկերության «Ավտոշքերթ» հաղորդաշարի հեղինակ և վարող Երվանդ Ղարիբյանը: Audi AI:Trail. ապագայի արտաճանապարհային էլեկտրական մեքենա՝ ինքնակառավարման 4-րդ աստիճանով:  

̰
ՔԿՀ-ներում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և արգելված իրեր

19:25 10.09.2019

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին՝ ժ. 11:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, իրացնելով ստացված տեղեկությունները, խցերից մեկի ճաղավանդակներից շուրջ 1 մետր հեռավորության վրա՝ դրսի հատվածում, հայտնաբերել են պայուսակ, որում առկա է եղել «56 X Արմենին» գրառմամբ թեյի տուփ: Զննությամբ տուփի միջից հայտնաբերվել է 3 մլ տարողությամբ 1 […]

̰
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար Գյումրիի ավագանին տարածքի հատկացման որոշում է կայացրել

18:34 10.09.2019

Ամառային հանգստից հետո Գյումրիի ավագանին վերադարձել է աշխատանքային ռեժիմին և գումարել հերթական նիստը՝ օրակարգային 32 հարցերով, ավագանու 11 բացակա անդամներով: Նախագծերի մեծ մասը դարձյալ վերաբերում էր ֆինանսական օգնությունների տրամադրմանը: Իսկ հողհատկացման մասին նախագծերից կարևորը, որին սպասում էր հունահռոմեական ոճի մարզադպրոցը, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզական դպրոցի կառուցման տարածքի հատկացման էր վերաբերում: Այս մասին […]

̰
ԲԴԽ-ն չպատժեց դատավորներին

17:01 10.09.2019

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր շարունակել է սեպտեմբերի  4-ին սկսած դատական նիստը, որի ընթացքում քննվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանին և Ալեքսեյ Սուքոյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու արդարադատության նախարարության միջնորդությունը: Հիշեցնենք՝ միջնորդությունները հարուցվել էին Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի տեղեկությունների հիման վրա: Դատավորներին վերագրվում էին տասնյակից ավելի դեռևս չավարտված գործերում դատավարական և նյութաիրավական նորմերի խախտումներ: […]

̰
«Դիրքի սնունդ». Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

15:50 10.09.2019

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել` դրանք մակագրելով հետևյալ կերպ. «Դիրքի սնունդ…»:

̰
«ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութ է մտել բուլկի գնելու

15:35 10.09.2019

Իրանագետ Գոհար Իսկանդարյանն իր էջում գրել է, որ «ԳԱԶելի» վարորդը խնդրել է ուղևորին ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութ է մտել բուլկի գնելու։ «Ինձ թվում է՝ միայն Հայաստանում կարող է «ԳԱԶելի» վարորդը խնդրել ուղևորին, ոտքը դնել արգելակին, մինչ ինքը խանութից մի բուլկի կգնի….ուզում եմ դա պատկերացնել Վիեննայում, Փարիզում, լավ հա Մոսկվայում… մի տեսակ չի ստացվում»,- […]

̰
«Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև

13:16 10.09.2019

«Սանիթեք» ընկերության աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև: Նրանք պահանջում էին օգոստոս ամսվա իրենց աշխատավարձը վճարել: Ընկերությունն աշխատավարձը չի վճարել՝ տեղեկացնելով, որ պատճառը Երևանի քաղաքապետարանի՝ գումար չփոխանցելն է: Երևանի քաղաքապետարանից խոստանում են վերջիններիս աշխատանքի տեղավորել՝ իրենց ստացածից ոչ պակաս աշխատավարձով: Խնդիրը, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, փուլային լուծում կստանա:

̰
Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում կառուցվելու են մոդուլային շենքերով նոր դպրոցներ

19:30 09.09.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ 2020-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսելելու են կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: «Փոքր թվակազմ ունեցող դպրոցների կառուցում» ՀՀ կառավարության ծրագրի շրջանակում նախատեսվում է 2020-ին Կոտայքի մարզի Ջրառատ և Կաթնաղբյուր համայնքներում սկսել կառուցել մոդուլային շենքերով ամբողջովին նոր դպրոցներ: Մինչև […]

̰
ՀՀ և ՌԴ ՔԿ նախագահները ստորագրել են Քննչական կոմիտեների միջև համագործակցության ծրագիր

18:42 09.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են միջգերատեսչական համագործակցության արդյունքները, ինչպես նաև՝ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման հետագա ծրագրերը: Բացի այդ, ստորագրվել է 2020-2022թթ. համար […]

̰
ՀՀ ԱԺ պատվիրակությունն ամփոփել է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները

18:39 09.09.2019

Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությունն այսօր հանդես է եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին, ի դեմս ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի, պատգամավորները ներկայացրել են ընտրատեղամասերում արձանագրված իրավիճակը, առկա թերություններն ու բացթողումները, ապա պատասխանել լրագրողների կողմից հնչեցված մի շարք հարցերին: Իր […]

̰
Վրաստանն ունի նոր կառավարություն. ի՞նչ գիտենք Վրաստանի նորանշանակ վարչապետի մասին

18:15 09.09.2019

Վրաստանը խորհրդարանական հանրապետություն է, որտեղ բոլոր որոշումները կայացնում են վարչապետն ու նրա կաբինետը: Խորհրդարանը կիրակի օրը հաստատեց կառավարության նորացված կազմը` վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ: Վարչապետ, որը հունիսին խորհրդարանի մոտ տեղի ունեցած տխրահռչակ իրադարձություններից հետո չի վայելում հասարակության մեծ մասի վստահությունը: Ընդհանուր առմամբ, Գախարիայի կառավարությունը գործնականում ոչնչով չի տարբերվում իր նախորդի ՝ Մամուկա Բախտաձեի նախարարական կաբինետից: […]

̰
Հայ խաղաղապահների հերթական զորախումբը վերադարձել է Աֆղանստանից

17:00 09.09.2019

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը, պատվով կատարելով իր առաքելությունը, վերադարձել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունից:  

̰
BACK_TO_TOP