TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Արխիվ

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կարող են ներդրումներ բերել Հայաստան

18:45 30.08.2019

Տարբեր երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այսօր Գյումրիում էին։ Նրանց հետ էին ՀՀ արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև մարզպետները, որոնք քննարկել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվել են մարզային համաժողովների ընթացքում։ Նման ձևաչափով քննարկում առաջին անգամ է անցկացվում։ Դեսպաններին մանրամասն ներկայացվում են տնտեսության տարբեր ոլորտներում ունեցած խնդիրները և դրանք լուծելու համար […]

̰
Բելառուսի նախագահը կազմակերպել է իր իսկ աճեցրած ձմերուկի բերքահավաքը

16:57 30.08.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության պալատում տոնական միջոցառումների ավարտից հետո մեկնել է իր հողամաս: Ինչպես հաղորդում է Belta-ն, Լուկաշենկոն ավանդաբար այստեղ իր թիմի հետ բերքահավաք է կազմակերպում: Այս անգամ Բելառուսի նախագահը ձմերուկի բերքահավաք է անցկացրել: Նախագահական հողամասում արդեն մի քանի տարի շարունակ հաջողությամբ ձմերուկ է աճեցվում: Երկրի ղեկավարը մեկ անգամ չէ, որ ասել է՝ Բելառուսում […]

̰
Աշակերտական պայուսակների թեթևացում դասագրքերի հաշվին

18:44 29.08.2019

Առաջինից չորրորդ դասարանցիների դպրոցական պայուսակները մինչ այս կշռում էին մինչև 5 կիլոգրամ, 5-9-րդ դասարանցիներինը` դրա կրկնակին: Ուսումնական այս տարում դասագրքերը երկհատոր դարձնելու էական նպատակը պայուսակների թեթևացումն էր: Երկհատորների դեպքում պայուսակների կիլոգրամները կրկնակի նվազել են։ Երկհատոր դասագրքերն ըստ կիսամյակների են բաժանված: Երկհատորի անցումը, համենայնդեպս, չի փոխել դասագրքերի բովանդակային մասը: Բացի օրվա դասացուցակով նախատեսված առարկայական դասագրքերից, պայուսակները […]

̰
Ի՞նչ պետք է իմանալ «Բրեքսիթի» մասին այսօր

18:15 29.08.2019

Բորիս Ջոնսոնը ստացել է թագուհու համաձայնությունը և գրեթե 5 շաբաթով դադարեցրել Համայնքների պալատի աշխատանքը:

̰
Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել միջազգային օլիմպիադայից

15:10 29.08.2019

Սլովենիայի Մարիբոր քաղաքում օգոստոսի 23-29-ն անցկացված EJOI2019 (European Junior Olympiads in Informatics-Եվրոպայի ինֆորմատիկայի պատանիների օլիմպիադա) ինֆորմատիկայի 3-րդ միջազգային օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։ Ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Էմիլ Կոստանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ […]

̰
Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր. Սվիտալսկին` հրաժեշտի ընդունելությանը

14:44 29.08.2019

Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն՝ նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին: «Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը»,- իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը: Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին […]

̰
Նրա համար սովորական էր սեփական երեխայի կոկորդը դանակով կտրելը. Խաչատուրյան քույրերի փաստաբանը նոր մանրամասներ է հաղորդում

13:28 29.08.2019

Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Պարշինը ֆեյսբուքյան էջում Միխայիլ Խաչատուրյանի մասին նոր մանրամասներ է հաղորդել: «Մենք շարունակում ենք ուսումնասիրել Միխայիլ Խաչատուրյանի ինքնությունը` հիմնվելով նրա դուստրերի վերաբերյալ գործի նյութերի վրա: Ուրեմն, ո՞վ էր նա: Սիրող, բայց խիստ հայր կամ սադիստ հանցագործ: Այս հղումով ես դնում եմ զինանոցը, որը գտնվել է Միխայիլ Խաչատուրյանի […]

̰
«Հանքերի մասին, որոնք մեր քթի տակ են». Կուբատյանը` Էրեբունիում շահագործվող քարհանքի մասին

12:45 29.08.2019

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանն անդրադարձել է Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվող քարհանքին և կատարել հետևյալ գրառումը. «Սա Ամուլսարը չի, սա Երևանն է: Էրեբունի վարչական շրջանում տարիներ շարունակ շահագործվում է քարհանք: Թե ինչ փոշի է առաջացնում հանքը կարող եք տեսնել լուսանկարներում: Ի դեպ, հանքը շահագործող ընկերության վկայականում հայտնաբերվել […]

̰
«Թղթե երազանք»-ի փակ դիտումը, հայտնի հյուրերն ու սպասվելիք հեռուստատեսային պրեմիերան

20:00 28.08.2019

«Մոսկվա» կինոթատրոնում երեկ տեղի ունեցավ «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի առաջին ցուցադրությանը մասնակցելու համար ժամանել էին հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ: Թղթե համակարգիչ պատրաստած ու երազանքի հետևից գնացած տղայի պատմությունը ներկաներին թե´ հուզել էր, թե´ ոգևորել: Ցուցադրությանը ներկա Հովիկը, ում կերպարը, ըստ էության, հիմք էր դարձել գլխավոր հերոսին կերտելու համար, […]

̰
Շիրակի մարզի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիք բնակարանային փոխհատուցում կստանա

19:30 28.08.2019

Կառավարությունն այս տարվա բնակապահովման ծրագրով Շիրակի մարզում բնակարանի գնման վկայագիր կտրամադրի 4 գյուղերի 15 անօթևան ընտանիքների, որոնք բնակարանի շահառու են ճանաչվել 2012 և 2013 թվականներին: Գործադիրն ընտրել է այն գյուղերը, որտեղ անօթևան ընտանիքների թիվը չի գերազանցում 10-ը: Հատկացված 75 մլն դրամով 4 գյուղերում` Ախուրյանում, Գետքում, Հացիկում և Քեթիում, այլևս երկրաշարժից անօթևաններ չեն մնա: Բայց չի […]

̰
Սյունիքում բացվել է Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային «Լեգենդների արահետը»

19:22 28.08.2019

Սյունիքի մարզում վերջերս բացվել է Գորիսն ու Կապանը կապող զբոսաշրջային «Լեգենդների արահետը», որը 300 կմ երկարություն ունի և անցնում է 28 գյուղով։ Գյուղերի և համայնքների բնակիչների համար սա նաև հնարավորություն է ներգրավվել զբոսաշրջության ոլորտի ակտիվ գործընթացներում։ Արահետի մասն է կազմում նաև Սյունիքի Տանձավեր գյուղում բացված առաջին թանգարան-անտառը` «Կախարդական անտառը»: Գաղափարի հեղինակներն են Իսպանիայից Տանձավեր տեղափոխված Միքայելն […]

̰
Կարաբին, արյունոտ համազգեստներ, փամփուշտներ. ի՞նչ են պատմում իրեղեն ապացույցները

17:42 28.08.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության այսօրվա նիստին դատարանը հետազոտել է քրեական գործի իրեղեն ապացույցները: Նախ` փաթեթավորումից հանվել է այն կարաբինը, որից արձակված կրակոցից, ըստ փորձագետի եզրակացության, սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը: Հետազոտվեցին նաև հենց այդ կարաբինից կրակված փամփուշտների շապիկները: Առանձին հետազոտվել է այն փամփուշտի շապիկը, որը գտնվել է Յուրի Տեփանսյանի բերանում` դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ: […]

̰
Վարպետի հետ շփվելով՝ հասկացա, որ 80-ամյակը շատ հարաբերական է. Արայիկ Հարությունյանը՝ Տիգրան Մանսուրյանի մասին

17:08 28.08.2019

2019 թվականի սեպտեմբերի 1-13-ը մանսուրյանական օրեր են. ժամանակակից հայ դասական երաժշտության Վարպետի 80-րդ հոբելյանի կապակցությամբ կանցկացվի «Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը: Այն կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս առիթով այսօր Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, Երևանի քաղաքապետ […]

̰
Քայլի Ջենները ներկա է գտնվել Թրևիս Սքոթի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային

16:00 28.08.2019

Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջեններն իր փոքրիկ դստեր՝ Սթորմիի հետ, նախօրեին ներկա է գտնվել իր ընկերոջ` ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի «Նայի՛ր, մամ, ես կարող եմ թռչել» վավերագրական ֆիլմի պրեմիերային, տեղեկացնում է Daily Mail-ը: 84 րոպեանոց ֆիլմի ռեժիսորը Թրեշ Թեյլորն է: Ֆիլմը մեծ էկրան է բարձրացել չորեքշաբթի:

̰
Զինծառայողները մասնակցել են հրդեհների մարման աշխատանքներին

13:25 28.08.2019

1-ին զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմը, համագործակցելով ԱԻ նախարարության աշխատակիցների հետ, մասնակցել է Կապանի տարածաշրջանում բռնկված հրդեհների մարման աշխատանքներին: Պահպանելով անվտանգության կանոնները, իրենց վստահված տարածքում զինծառայողները մեկուսացրել և կարճ ժամանակահատվածում ամբողջությամբ չեզոքացրել են հրդեհի օջախները:

̰
2020-2021 ուստարվանից ուսանողները կկարողանան իրենց եկամտային հարկը որպես ուսման վարձ վճարել

13:06 28.08.2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյաննը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱԺ կրթության հանձնաժողովում ավարտվել է աշխատանքային քննարկումը, որի արդյունքում առաջիկա օրերին շրջանառության մեջ կդրվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցի և Սիսակ Գաբրիելյանի դեռ ամիսներ առաջ ներկայացրած ՝ ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրենքի […]

̰
Կովկասյան ընձառյուծը հերթական զբոսանքն է կատարել Խոսրովի արգելոցում

12:16 28.08.2019

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել կովկասյան ընձառյուծի հերթական «զբոսանքից»: «Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում զբոսնելիս: Հիշեցնենք, որ ընձառյուծը հայտնվել էր արգելոցում 21 հունվարի 2018թ. և մինչ օրս գտնվում Է պետական արգելոցի տարածքում…»,- տեղեկացնում է ֆեյսբուքյան էջը:

̰
Ամազոնի անտառներում տիրող վիճակը՝ տիեզերքից

20:00 27.08.2019

Եվրոպական տիեզերական գործակալության իտալացի տիեզերագնաց Լուկա Պարմիտանոն Ամազոնի մասշտաբային հրդեհը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներն արված են տիեզերքից: Պարմիտանոն դրանք հրապարակել է Twitter-ի իր էջում: «Ծուխ, որը երևում է հազարավոր կիլոմետրեր հեռավորությունից, տասնյակ վառվող օջախներ կան Ամազոնի անտառներում»,- գրել է նա: Հիշեցնենք, որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոշոր հրդեհ է բռնկվել Ամազոնի անտառներում, որոնք […]

̰
Ի՞նչ կփոխվի Արթիկի բժշկական կենտրոնում կոսմետիկ վերանորոգումից հետո

19:30 27.08.2019

Սա Արթիկի հիվանդանոցի վիրահատական բաժանմունքի վիրահատարաններից մեկի արխիվային լուսանկարներից է: Հիմա սև, բորբոսնած պատերը չկան: Կոսմետիկ հարդարումը փակել է հետքերը, բայց դրանից չի փոխվել վիրահատարանի կահավորումը: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Նույն խափանումներով աշխատող լուսային ապարատը, բուժգործիքներն ու վիրահատական սեղանն են: Նույն վիճակն է մյուս վիրահատարանում, որտեղ մտնելն արգելվեց. վիրահատություն էր կատարվում: Երկրորդ վիրահատարանում […]

̰
Արարատի մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում

18:29 27.08.2019

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից: Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ: Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ […]

̰
Հավանության է արժանացել 23,76 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 483 սուբվենցիոն ծրագիր

17:51 27.08.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման […]

̰
«Թղթե երազանք» ֆիլմի առաջին ցուցադրությունն ու Կարմիր գորգը

17:50 27.08.2019

«Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենում «Շանթ» հեռուստաընկերության «Թղթե երազանք» բազմասերիանոց ֆիլմի պրեմիերան: Անապահով պայմաններում ապրող, բայց թղթե նպատակներին հասնող երեխայի ու մյուս հերոսների մասին պատմող մոտիվացիոն ֆիլմի առաջին ցուցադրությանը մասնակցելու համար ժամանել են հայտնի դեմքեր՝ դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Ներկաները կտեսնեն ու կկիսվեն տպավորություններով մի ֆիլմի մասին, որը աշխատասիրության, համառության և ազնվության շնորհիվ երազանքներն իրագործելու մասին […]

̰
Հանդիսատեսը կգնա այս ֆիլմի հետևից. «Թղթե երազանք»-ը ֆիլմի դերասանուհիները սպասում են պրեմիերային

20:00 26.08.2019

«Թղթե երազանքը» ֆիլմում գլխավոր հերոսի մոր՝ Սիրանի կերպարը մարմնավորած Անի Պետրոսյանին այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը սկզբում անակնկալի է բերել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ՝ երբևէ մտքով չէր անցել, որ նման կերպար կմարմնավորի: «Ուրիշ ֆիլմի քասթինգի էի գնացել, առաջարկ ստացա այս ֆիլմում նկարահանվելու, փախա, որովհետև վախեցա. իմ տարիքից մեծ կամ գուցե համապատասխան դեր են տալիս, քանի որ […]

̰
Հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները. Վարդան Մելիքյան

18:16 26.08.2019

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որոնց կից կատարել է հետևյալ գրառումը. «Կապան-Շիկահող-Մեղրի մայրուղու և Ներքին Հանդ տանող ճանապարհի խաչմերուկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկում է Կապանի անտառտնտեսության և Զանգեզուր կենսոլորտային համալիրի տարածքները։ Շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարությունների և մյուս պատասխանատու գերատեսչությունների մասնագետները, ինչպես մոտակա […]

̰
Հանկարծակի ստուգումներ զորամասերի ճաշարաններում

16:21 26.08.2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետի ղեկավարությամբ օրերս հանկարծակի ստուգումներ են իրականացվել այն զորամասերում, որտեղ ճաշարանների սպասարկումը, ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի համաձայն, իրականացնում են քաղաքացիական կազմակերպություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվության բաժնից: Ստուգվել են ճաշարաններում զինծառայողների սննդի կազմակերպման ընթացքը, մատուցվող սննդամթերքի որակը […]

̰
Հայտնի են դարձել ամենաբարձր վարձատրվող դերասանները

17:55 24.08.2019

Ամերիկացի կինոդերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների ցանկը: Համապատասխան տվյալները հրապարակվում են Forbes ամսագրի կայքում: Հրապարակման համաձայն` 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունիսը Յոհանսոնը վաստակել է 56 միլիոն դոլար: Դրանցից դերասանուհին 35 միլիոն դոլար է ստացել Marvel Studio-ի «Վրիժառուները. ավարտ» (Avengers: Endgame, 2019) ֆիլմում նկարահանման համար: Գումարի զգալի մասը Սքարլեթը […]

̰
Շիրակի մարզի գյուղերում ոռոգման ջրի պակաս կա

17:00 24.08.2019

Ոռոգման սեզոնին Շիրակի մարզի գյուղերում նորից ջրի պակաս է, ու ոչ միշտ է, որ պատճառը գյուղ հասնող ջրի քանակն է: Օրինակը Կամո գյուղում է: Կառնուտի ջրամբարից ջուրը գյուղ հասնում է, բայց ծայրամասային հողակտորներն առանց ոռոգման են մնում: Այստեղ խոսքը ոռոգման ջրի անհավասար բաշխման մասին է` մեկին շատ է հասնում, մյուսն ընդհանրապես իր հողերը չի կարողանում […]

̰
Կյանքը մինիվենում. YouTube-ի նոր աստղը

16:17 24.08.2019

20-ամյա Ջեննել Էլիանա Լոնգը դարձել է YouTube-ի սենսացիան: Իր ալիքի գործարկման պահից մեկ ամսվա ընթացքում աղջիկը հավաքել է 1,5 միլիոն բաժանորդ: Նա տեղադրել է ընդամենը 4 տեսանյութ, բայց մարդիկ արդեն նրան ճանաչում են փողոցում, ինչին աղջիկն այնքան էլ ուրախ չէ: Ջեննելն ապրում է մինիվենում: Նա ճանապարհորդում է Կալիֆոռնիայում և իր բլոգում պատմում, թե ինչպիսին է […]

̰
Շարունակվում են «Լուսավոր Հայաստան»-ի՝ «առանց փողկապի» հանդիպումները

16:00 24.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպումից: ««Հանդիպումներ առանց փողկապի» ձևաչափի շրջանակներում հերթական հանդիպումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության «Երևանի խորհրդի» անդամների և պատգամավորների նախաձեռնությամբ, տեղի ունեցավ օգոստոսի 23֊ին, Արաբկիր վարչական շրջանում՝ Պրահայի այգում»,- գրել է նա:

̰
Գանգրափետուր հավալուսնը չուի ընթացքում ընկել է բնակիչներից մեկի այգին

15:16 24.08.2019

Animal Lovers կենդանասերների ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել՝ նշելով. «Էս սիրունը չուի ընթացքում ինչ-որ պատճառով ընկել է բնակիչներից մեկի այգին: Բնակիչները մշակել են նրա վնասվածքները և փորձել են կերակրել, բայց թռչունը հրաժարվում է ուտելուց, միայն ջուր է խմում: Երիտասարդ առանձյակ է: Մասնագետները արդեն տեղյակ են և կզբաղվեն նրանով: Գանգրափետուր հավալուսն. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում»:

̰
BACK_TO_TOP