13:43 03.02.2023
Հունվարի 9-ից վթարված, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի՝ Բերձոր-Աղավնո հատվածում վերականգնողական աշխատանքներ մինչ այս պահը չեն իրականացվել: Վնասված հատվածն ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Վթարի վայրին մոտենալ նրանք թույլ չեն տալիս: «Մեր վերլուծությունների համաձայն՝ աշխատանքները կարելի է բավականին կարճ ժամանակահատվածում կատարել, սակայն դեռևս այդ հնարավորությունը չի ընձեռվում, որպեսզի կարողանանք դեպքի վայր այցելենք ու վերանորոգենք»,- ասել […]
15:50 02.02.2023
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային տարբերակով, շուրջ 1,5 միլիարդ դրամ կհատկացվի 17 համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար, հաստատվել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման 2023-26թթ․ ծրագիրը: Նախագծերը հավանության են արժանացել Կառավորության այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:30 31.01.2023
Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայանն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով՝ շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով: Արցախի շրջափակմամբ պայմանավորված, Ստեփանակերտում ու շրջակա համայնքներում բուժօգնության կարիք ունեցողների թիվն աճել է: Մանրամասնում են Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերները:
18:30 31.01.2023
Արձակուրդ գնալը կլինի պարտադիր, կենսաթոշակային տարիքը հիմք չի լինի աշխատանքից ազատելու համար, իսկ հաստիքների կրճատման դեպքում էլ որոշ սոցիալական խմբեր կլինեն պաշտպանված: Միաժամանակ հստակեցվում են կենսաթոշակային տարիքում գտնվող աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր կնքելու կարգավորումները: Ըստ գործող կարգավորումների՝ գործատուին տրված չէ հնարավորություն կենսաթոշակառուներին աշխատանքի ընդունել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով: Նախագծով նախատեսվում է գործատուին տալ […]
17:00 30.01.2023
Պաշտոնական այցով Հայաստանում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակությունը: Եգիպտոսի նախագահը հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և նախագահի հետ: Մտքեր են փոխանակվել ինչպես առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում առկա փոխգործակցությունն առավել խորացնելու հեռանկարների շուրջ, այնպես էլ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:59 30.01.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Երևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մայրաքաղաքի փողոցներն ու բակային տարածքները, հատկապես ձնառատ օրերին, պահել ուշադրության կենտրոնում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:47 28.01.2023
«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տասնյակ ծնողներ են, որոնք իրենց երեխաների հետ ավելի քան մեկուկես ամիս միայն հեռախոսով են խոսել: Իրենք Արցախում էին, երեխաները՝ Երևանում: Երեխաներն էլ իրենց հերթին էին անհամբեր ու կարոտով սպասում, թե երբ կլինեն Արցախում ու կգրկեն իրենց ծնողներին: Ամենաշատը հուզվել էր խմբի պատասխանատու Անահիտ Գաբուզյանը: Տեսախցիկի առաջ չցանկացավ խոսել, հուզված […]
20:51 26.01.2023
Կառավարությունը կփոխհատուցի ՀՀ-ում մնացած ԼՂ քաղաքացիների կացության ծախսերը: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Նախագիծը չզեկուցվող հարցերից է եղել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վճարվող աշխատատեղերի նոր ռեկորդային ցուցանիշ։ 2022 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ 14 մլրդ 80 մլն դրամի չափով ավելի եկամտային հարկ է հավաքագրվել: […]
13:26 26.01.2023
Շրջափակված Արցախում գազի և էլեկրաէներգիայի բացակայությունը բացասաբար է անդրադառնում նաև մարզիկների առօրյայի վրա. չեղարկվել են միջազգային մրցաշարեր ու սեմինար-պարապմունքներ: Միաժամանակ միջազգային կարատեն սահմաններ չի ճանաչում. մարզիչների շնորհիվ աշխարհի շատ երկրներ արդեն գիտեն Արցախի մասին իրականությունը: Մանրամասները՝ Ացախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած տեսանյութում:
18:22 25.01.2023
Ստեղծված իրավիճակն ու եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ստեփանակերտի քաղաքապետարանը վառելափայտի և վառարանի տրամադրման համար մայրաքաղաքի բնակիչներից դիմումներ է ընդունում: Այն քաղաքացիները, ովքեր ունեն վառելափայտի կամ վառարանի անհրաժեշտություն, կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան: Լինում են դեպքեր՝ վառելափայտի համար դիմում են, բայց պարզվում է, որ տվյալ քաղաքացին դրա կարիքը չունի. որպեսզի հերթեր չառաջանան ու ժամանակի վատնում չլինի՝ Ստեփանակերտի […]
17:50 24.01.2023
Պարենային ապրանքատեսակների մեծ մասն արդեն խանութներում չկա: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում: Մսամթերքի ներկրում ընդհանրապես չի կատարվում, իսկ տեղական տնտեսվարող սուբյեկտները կանգնել են անասնակերի սուր պակասի առջև, քանի որ դրա զգալի մասը ներկրվում էր Հայաստանից: Քիչ է կաթը, ինչը նաև սեզոնային բնույթ է կրում: Այս պահին պահուստային […]
14:50 21.01.2023
Արցախում քաղաքացիների դիմելիությունը հիվանդանոցներ աճել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, թոքաբորբի հետ: Այժմ եղած ռեսուրսներով հնարավոր է դառնում պացիենտներին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելը: Ստեփանակերտի հանրապետական Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքը որպես այդպիսին միակն է Արցախում: Բազմապրոֆիլ հիվանդների մեծ հոսքը դրանով է պայմանավորված: Այս պահին վերակենդանացման բաժանմունքում կա 9 հիվանդ: 5-ը ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում է: […]
14:30 21.01.2023
Թունյանների բազմազավակ ընտանիքը վերջին գդալ ձեթն ու թեյն է օգտագործում, իսկ հետոյի մասին դժվարանում են խոսել, չգիտեն՝ ինչպես կհաղթահարեն ստեղծված ճգնաժամը: Դատարկ խանութներ, փակ դպրոցներ, ցուրտ գիշերներ, ծայրահեղ ծանր հիվանդներ. 21-րդ դար, 120.000 մարդ աշխարհից կտրված… Շրջափակումից ի վեր Արցախում ընտանիքների հոգսն ու դժվարություններն ամեն օր են ավելանում: « Շատ դժվար է, մի կերպ հասցնում […]
15:35 20.01.2023
Ադրբեջանը շարունակում է արգելափակել Հայաստանից դեպի Արցախ միակ գազատարն ու էներգասնուցումը՝ խախտելով միջազգային մարդասիրական նորմերը, արցախահայության բավարար կենսամակարդակի և կրթության իրավունքը: Հանրակրթական դպրոցները, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններն ու արհեստագործական ուսումնարանները ժամանակավորապես փակվել են ջեռուցման բացակայության պատճառով: «Դպրոցների մեծամասնությունը ջեռուցվում է փայտով, բայց, փաստացի, հաշվարկից հետո պարզվեց, որ մեր երեխաների մեծամասնությունը հաճախում է հենց գազով ջեռուցվող […]
15:01 20.01.2023
Արցախում հումանիտար ճգնաժամն ամեն ժամ է սրվում. առաջին դեպքն է, երբ և՛ էլեկտրագիծը վթարված լինի, և՛ գազամատակարարումը` խափանված: Հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պատճառով պետական հաստատություններն անցել են հատուկ աշխատանքային ռեժիմի: Արցախը երրորդ օրն է՝ գազ չի ստանում: Առանց այն էլ ծանրաբեռնված էներգահամակարգի բեռը կտրուկ ավելացել է: «Ինչ արվում է, արվում է ներքին ռեսուրսների հաշվին, և […]
19:44 17.01.2023
Արդեն 37 օր փակ է մնում Լաչինի միջանցքը: Վերակենդանացման բաժանմունքներում ծայրահեղ ծանր իրավիճակում են շարունակում մնալ թե՛ երեխաներ և թե՛ մեծահասակներ: Պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով քաղաքացիները զրկված են վիրահատվելու հնարավորությունից։ Հարյուրավոր տնտեսվարողներ կասեցրել են իրենց գործունեությունը: Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
19:09 13.01.2023
Շրջափակված Արցախում խնդիրներն օրեցօր ավելանում են: Ի թիվս այլ դժվարությունների, Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում հունվարի 9-ին արձանագրված վթարը մինչ օրս չի վերացվել: Այդ պատճառով էլեկտրաէներգիայի հովարային անջատումներն Արցախում կրում են պարբերական բնույթ: Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:
19:00 13.01.2023
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգը բավականին հագեցած է: Հայաստանի ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Հիմնական թեման եղել է ադրբեջանական ագրեսիան, Արցախի շրջափակումը և Ֆրանսիայի դիրքորոշումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:53 10.01.2023
Ստեփանակերտում և շրջաններում գործող մթերային առևտրի կետերը պետպահուստից շաքարավազ, ձեթ, հնդկացորեն, բրինձ ու մակարոնեղեն են ստանում: Գյուղատնտեսության նախարարի խոսքով՝ մատակարարումը բոլորի համար իրականացում է նույն սկզբունքով ու նույն գնով: «Այն խանութներում, որտեղ առաջին խմբաքանակը տրամադրվել է, արդեն երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվում, տրամադրվում է այն խանութներին, որտեղ չեն տրամադրել»,- ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Հրանտ […]
19:02 10.01.2023
ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ կտրոնային համակարգի ներդրման համար մշակում է համակարգի ներդրման մեխանիզմները: Ծրագիրը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային ապրանքները, նաև խուսափել հերթերից: Սկզբնական շրջանում այն նախատեսվում է կիրառել առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար: Ապրանքատեակների ցանկը արդեն հստակ է՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ և ձեթ: «Կտրոնները երկու տեսակի են […]
17:12 05.01.2023
2022-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեց Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված շուրջ չորս տասնյակ նախագծից բաղկացած օրենսդրական փաթեթը: Ներքին գործերի նախարարությունը համարվում է ստեղծված. հաջորդ շաբաթ կառույցը կունենա նախարար ու տեղակալներ: 2020-ին մեկնարկած «Անպտղության հաղթահարման ծրագրի» շրջանակներում 251 երեխա է լույս աշխարհ եկել։ Կառավարության որոշմամբ այժմ ընդլայնվել է ծրագրից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը: Այսուհետ անպտղության […]
18:17 29.12.2022
Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ֆոնին ՀՀ կառավարությունը Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսում: Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողություններն ու կոչերը: 2.5 միլիարդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա և այս տարվա վերջին նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:30 28.12.2022
Թզուկներ, էլֆիկներ, բուրատինո, ծովահեններ. սիրված հերոսները մեկ բեմում՝ Ամանորի հրաշքի սպասումով: Մանուկներով լեցուն դահլիճը ծափ ու ծիծաղով վայելեց «Ալֆա քիդս ակադեմիա» մանկական զարգացման կենտրոնի սաների կատարումները: Միջոցառման հյուրերն էին Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, անհետ կորած ու վիրավոր դարձած հայորդիների զավակները՝ Արցախից ու Հայաստանից, նաև փոքրիկներ, ովքեր Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակ լինելու հետևանքով մնացել են այստեղ: Ալֆա […]
23:15 23.12.2022
Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը։ Մանրամասները Մոսկվայից ներկայացնում է մեր գործընկեր Վահե Ավանեսյանը։ Նիստն ընդլայնված կազմով սկսվում է ողջույնի խոսքերով, որում երկուստեք գոհունակություն է հայտնվում կառուցողական աշխատանքի համար։ Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկը միմյանց հետ բավական սերտ աշխատանքային փոխգործակցության մեջ են տարբեր ձևաչափերում, այդ թվում […]
22:49 22.12.2022
Առաջիկայում կստեղծվի ինդուստրիալ կոմիտե, որը վերահսկողություն կիրականացնի հեռուստաընկերությունների վարկանշային չափումների ոլորտում: Այս նպատակով օրինագիծ է մշակվել, որի շուրջ այսօր քննարկում էր կազմակերպվել խորհրդարանում: Հեռուստատեսային դաշտում նոր խաղի կանոններ կսահմանվեն: Ու այդ կանոնները կամրագրվեն օրենքով ու իրավական ուժ կստանան: Ինչի՞ մասին է խոսքը: Ամիսներ առաջ Հայաստանում հեռուստատեսային լսարանի չափումներով զբաղվող միակ` «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունում «Մեդիահաուզ Արմենիա» […]
19:29 22.12.2022
Արդեն հերթական օրն է՝ Ստեփանակերտի կենտրոնական շուկան անսովոր լուռ է: Վաճառակետերը գրեթե դատարկ են: Շատ գնորդներ արդեն շուկայից դատարկաձետն են հեռանում: «30 տարուց շատ է աշխատում եմ շուկայում: Այսպիսի բան չի եղել էսքան վախտ: Շուկան լրիվ դատարկ է, բոլորը գնացել են տուն ծախելի պեն չկա: Ընդամենը մի քանի կանաչի է, էտ էլ ստեղ են արտադրում: […]
16:00 22.12.2022
Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր ռեկորդ է սահմանվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտնել է վարչապետը: Կառավարության նոր որոշումներով 2023-ի հունվարի 1-ից կսահմանվեն խնամքի նպաստի նոր չափորոշիչներ, կրթամշակութային մի շարք հաստատություններում կիրականացվեն կապիտալ ծրագրեր, բազմաբնակարան շենքերում օրենքի փոփոխությամբ կկանխվեն ապօրինի շինարարությունները և սուբվենցիոն ծրագրերն ավարտելու համար 3 մլրդ 246 միլիոն դրամ կհատկացվի 8 […]
20:25 21.12.2022
Կիսված ընտանիքներ, ծայրահեղ ծանր հիվանդներ, կիսադատարկ խանութներ, թշնամու ցեղասպան գործելաոճ: Արցախն աշխարհից անջատված է արդեն 10 օր: Ամեն մթնող ու լուսացող օրվա ժամերը դարեր են թվում հատկապես 13-ամյա Ալենի ու 11-ամյա Էրիկի համար. oկուպացված Քաշաթաղից տեղահանված ու Մսմնայում հաստատված Դալաքյանների ժամանակավոր՝ այս մեծ տան բոլոր հոգսերը, ընտանի կենդանիներին ու թռչուններին խնամելը ստիպված առանց մեծերի մնացած […]
21:15 19.12.2022
Արցախի հիվանդանոցներից մեկում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է, մյուսին Կարմիր Խաչի ուղեկցությամբ տեղափոխել են Երևան և կատարել սրտի բաց վիրահատություն: «Հորիզոնը» շարունակում է Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ լինել, և նրանց օգնությամբ Արցախի առօրյայի, փակ ճանապարհի առաջացրած դժվարությունների ու դրանք հաղթահարող մարդկանց մասին պատմություններ փոխանցել հեռուստադիտողին: Եվ այսպես, […]