18:22 02.06.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հարցազրույցը CNN Prima NEWS-ին: Այն տեղի է ունեցել մայիսին՝ Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, ՀԱՊԿ-ի ու Վլադիմիր Պուտինի հետ հարաբերություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:49 01.06.2023
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած ավագանու նիստը նվիրված էր երեխաների օրվան, նիստի մասնակիցներն էլ հենց իրենք՝ երեխաներն էին։ Նիստը վարող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօրվա քննարկումը կարևոր հարցերի շուրջ է, որոնք ձևավորում են երեխաների ներկան ու ապագան։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:16 31.05.2023
«Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, հարակից և աջակցող բրենդներ կունենա շարունակաբար, որոնցից մեկը կլինի տնտեսական բարձր աճը, երկրորդը՝ խաղաղությունը». այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումին»: Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն էլ նշել է, որ ԱՄՆ-ն այս ճանապարհին Հայաստանի կողքին է՝ դեպի ավելի բաց, հաշվետու, բարեկեցիկ և անվտանգ ապագա: Փաշինյանն արձանագրեց, որ […]
18:30 30.05.2023
ALL INCLUSIVE Արմենիան մայիսի 14-ից հունիսի 18-ը Հայաստանում անցկացնում է նախադեպը չունեցող «Կորպորատիվ օլիմպիական խաղեր» մրցույթը: Մասնակիցները ներգրավվելու են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներում: Արդյունքում հաղթող է ճանաչվելու նրանցից լավագույնը: Կորպորատիվ օլիմպիական խաղերի շրջանակում անցկացվում են ինտելեկտուալ և սպորտային մրցույթներ: 11 թիմեր ներկայացնող մասնակիցներն էլ հավաքելով միավորներ, ընտրելու են իրենցից լավագույնին: Հերթական մրցույթին թիմերը դարձան փոքր-ինչ […]
19:07 26.05.2023
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերի մասնակցությամբ Երևանում անցկացվում է Հայաստան-Սփյուռք երկօրյա խորհրդաժողովը, որի շրջանակում քննարկվելու են Հայաստանին, Արցախին ու Սփյուռքին վերաբերող համազգային, օրախնդիր հարցեր: Հնչում է ՀՀ օրներգը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցում պատերազմներում ընկած հայորդիների հիշատակին: Հայաստան- Սփյուռք՝ «Հայ ազգի և պետականության մարտահրավերներին ընդառաջ. մտածենք ազատ, խոսենք միասին» խորագրով խորհրդաժողովին […]
19:29 18.05.2023
Պետությունը 2.5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար, կհամալրվի նաև երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության աջակցության ծրագրերի բյուջեն։ Համապատասխան որոշումներն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Նիստի մանրամասները՝ ռեպորտաժում։
16:55 16.05.2023
Աբովյան 4 և Արամի 30 հասցեի շենքն այն եզակիներից է, որը սեփականատիրոջ համառ ջանքերով մինչ օրս կանգուն է: 1860-ականներին կառուցված տվյալ շինությունը եղել է բնակելի տուն, շենքի մի հատվածը 1920-ին նաև ծառայել է որպես հատուկ նշանակության զորամաս: Սեփականատեր Գալուստ Թադևոսյանը 2006 թվականից է պայքարում իր իրավունքների համար, անցել է գրեթե բոլոր դատական ատյաններով, ջանքեր չի […]
21:06 13.05.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք՝ հանդիպել Երևանի թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին: Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում: Եռօրյա միջոցառման առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է […]
17:35 11.05.2023
Անցկացվել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողը ատեստավորման արդյունքներով կարող է ստանալ աշխատավարձի առնվազն կրկնապատիկը: Հաստատվել է Պետական գույքի կառավարման 2021-2023 թթ.-ի ծրագրի կատարման 2022 թ.-ի տարեկան հաշվետվությունը և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը: Իսկ ապրիլին հավաքագրված հարկային եկամուտները սահմանել են պատմական ռեկորդ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:14 09.05.2023
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-ամյակ, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձ. Հայ ժողովուրդը մայիսի 9-ը առանձնահատուկ խոնարհումով է նշում: Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք մատուցեցին ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի […]
18:20 04.05.2023
Բժիշկները կլիցենզավորվեն, կձևավորվեն Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը կունենա նոր ռեկտոր: Միջպետական և հանրապետական ճանապարհների միջին նորոգման համար էլ պետբյուջեից կհատկացվի 382 մլն դրամ. նախագծերը հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:34 29.04.2023
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում ընթացող շինաշխատանքներին: Վարչապետի այցն այսօր սկսվել է Նոյեմբերյանից: Առավոտյան Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է տեղի բժշկական կենտրոնի մանկական և ինֆեկցիոն բաժանմունքների կառուցման աշխատանքների ընթացքին: Ծրագիրը, որն ավարտին կհասցվի 2024 թվականի սկբզին, իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ընդհանուր արժեքը կազմում է 115 մլն դրամ։ Կառավարությունն իր հերթին բաժանմունքները […]
19:40 27.04.2023
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացրել է ֆինանսների նախարարը, ընդգծելով որ 2021-ի համեմատ պետական բյուջեի և եկամուտներոմ, և ծախսերում գրանցվել է աճ, իսկ տնտեսական աճը կազմել է 12,6 տոկոս։ Գործադիրը լրացումներ է առաջարկում ոստիկանության մասին օրենքում, որոնց հիմքում անվտանգ և ապահով Սևանա […]
19:57 18.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացրել է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Վարչապետը խոսել է տնտեսական ցուցանիշներից, անդրադարձել անվտանգային խնդիրներին: Ընդդիմությունը ևս ներկա է եղել արտահերթ նիստին: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա ասել է, որ սովորաբար անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի ապագային, բայց կարևոր էր […]
19:42 18.04.2023
Երևանը պետության օժանդակությամբ ընթացիկ տարում կիրականացնի կապիտալ ծախսեր, կարդիականացնի Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքները և կնորացնի օդափոխման համակարգը: Մինչև տարեվերջ մայրաքաղաքում կսահմանվեն գովազդի տեղադրման նոր չափորոշիչներ: Այս և այլ հարցերը քննարկվել, ապա և հաստատվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
21:00 13.04.2023
Վաղը տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 15-ին և կավարտվի ապրիլի 23-ին։ Նախապատրաստական աշխատանքների և մրցաշարից ակնկալիքների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են առաջնության կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչները։ Ասուլիսին մասնակցել են նաև ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների նախագահները։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
16:53 13.04.2023
Հայաստանում տարիների ընթացքում խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը՝ հատկապես Սևանա լճից, հանգեցրել է պաշարների կտրուկ նվազմանը: Ըստ այդմ ՀՀ արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-26թթ.-ի ծրագրով, կառավարության աջակցությամբ հանրապետությունում զարկ կտրվի խեցգետնի արհեստական բուծմանը: Մարզերում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր. 14 ճանապարահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման համար կհատկացվի 11 մլրդ 184 մլն դրամ: Քանի որ սուբվենցիոն ծրագրերն […]
22:00 08.04.2023
«Շանթ»-ի եթերում երեկ իր տրամաբանական ավարտին մոտեցավ «Հատուկ դասարան» հեռուստանովելը: Հեռուստադիտողի համար կարճ ժամանակում յուրահատուկ դարձած այս հեռուստասերիալը մեկ տարի շարունակ փոխանցեց կարևոր ուղերձներ ու գաղափարներ: Այս հեռուստանովելն ավարտվեց, բայց «Շանթ»-ն իր հեռուստադիտողներին երկար չի սպասեցնի: Ապրիլի 17-ից էկրան կբարձրանա նոր հեռուստանովել: Մանրամասները՝ տեսանյութում։
16:54 06.04.2023
2023 թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 միլիարդ դրամով, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրի որոշմամբ, ավելի քան 440 միլիոն դրամով Սյունիքում 40 կրթահամալիր կստեղծվի, աշնանն էլ պարեկային ծառայության մոդելը կներդրվի նաև Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն էլ ներկայացրել է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը, […]
21:40 05.04.2023
«Վարդանանք» կրթահամալիրում անցկացվել է «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշխատաժողովը: Այն կազմակերպել է «Վարդանանք» կրթահամալիրը՝ համագործակցելով Շրջակա միջավայրի նախարարության և Հայկական պետական Մանկավարժական համալսարանի հետ: Աշխատաժողովին մասնակցել են 10 դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտներ՝ ներկայացնելով գիտական հետազոտություններ, թեմատիկ ձեռագործ աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:16 04.04.2023
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներկայացված միակ հարցը վերաբերում էր գույքի նվիրատվության մասին նախագծին, այն է՝ 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» ՓԲ ընկերությանը: Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ կմտնի ապրիլի 15-ից, նշել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը: Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ նա նշել է նաև, որ 4 տարվա […]
22:06 03.04.2023
Վարչապետն այսօր Արագածոտնի մարզում էր: Նա ծանոթացել է մի քանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Արագածոտնի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է 9 մլրդ 830 մլն դրամ: Ծրագրերն իրականացվել են ճանապարհաշինության, ջրային ենթակառուցվածքների բարելավման, կրթական հաստատությունների կառուցման/վերակառուցման և մի շարք այլ ուղղություններով: Միայն անցած տարի իրականացվել է մոտ 2.9 մլրդ դրամին համարժեք սուբվենցիոն […]
21:53 03.04.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ապրիլի 1-ին մետրոպոլիտենում տեղի ունեցած արտակարգ դեպքին և կոչ արել պարզել մեղավորների շրջանակն ու պատժել իրենց աշխատանքն անփույթ իրականացնողներին: Նիստի ընթացքում ներկայացվել են նաև նոր ներկրված ավտոբուսների շահագործման հետ կապված մասնրամասներ: Մանրամասները՝ տեսանյութում:
21:00 31.03.2023
«TOON EXPO 2023»-ին ներկայացվել է նաև «Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիր»-ի ծրագիրը: Բնակելի համալիրը կառուցվելու է Սևանի փողոցում, մետրոյի՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ։ Մայրաքաղաքի Սևանի փողոցում կառուցվող Շանթ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրը բնակարաններից զատ, իր մեջ ներառելու է նաև մանկապարտեզ, լողավազան, զբոսայգի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտի կենտրոններ, ռեստորան, խանութներ և ոչ միայն: Ի՞նչ տեսք, առավելություններ ու պայմաններ է […]
18:50 30.03.2023
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոցը, պետական դրոշի պահանջների խախտումները պատժելի կլինեն բոլոր դեպքերում, ապրիլի 1-ից էլ Հայաստանը կանցնի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին. այս և այլ որոշումներն ընդունվել են Կառավարության այսօրվա նիստին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:20 25.03.2023
Միջազգային հարթակներում ՀՀ ներկայացուցիչները շարունակում են բարձրաձայնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին: Այդ քաղաքականությունը Բաքուն իրականացնում է՝ անտեսելով միջազգային դատարանների որոշումներն ու միաժամանակ տարածելով նաև ակնհայտ ապատեղեկատվություն: ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից հիմա էլ ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Հայաստանի զինված ուժերում անչափահաս երեխաներ են ներգրավվում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
15:54 23.03.2023
Աշխատանքային օրենսգրքում կարվեն լրացումներ ու փոփոխություններ: Նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։ Սահմանվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և բուհերի մասնագիտությունների ցանկը: Ըստ ԿԳՄՍ նախարարի` որոշումը մասնագիտությունների ցանկի պարբերաբար վերանայման միջոցով ստեղծում է հստակ խթան բուհերի համար, որոնք նույնպես կցանկանան ներառվել համակարգում, բարելավել միջազգային վարկանիշային համակարգին համահունչ իրենց […]
21:30 21.03.2023
Խորհրդարանն այսօր սկսել է հերթական նիստերը աշխատանքը : Օրակարգային հարցերից բացի քննարկվել է նաև Լաչինի միջանցքի փակման ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի լրամշակված տաբերակը։ Ընդդիմության կողմից ներկայացված հայտարարության տեքստով առաջարկվում է դատապարտել Արցախի շրջափակումը, որը հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի: Հայտարարությամբ արձանագրվում է, որ Ադրբեջանի […]
20:15 21.03.2023
Հումանիտար, բնապահպանական ճգնաժամ, ահաբեկող հայտարարություններ, ցեղասպանվելու վտանգ. ուղիղ 100 օր է, ինչ Արցախն աշխարհից կտրված է: Աշխարհի տարբեր երկրներից են շարունակ հնչում կոչեր, հորդորներ, դատապարտող հասցեական ուղերձներ, հրապարակվում Ադրբեջանին պարտավորեցնող վճիռներ. Լաչինի միջանցքը հիմա էլ փակ է: Իսկ ե՞րբ այն նորից բաց կլինի. կյանքի միակ ճանապարհի բացվելուն բոլորից շատ սպասում են հենց իրենք՝ զրկանքներ հաղթահարող […]