15:46 18.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են աշխարհում տեղի ունեցող զարգացումներին, անվտանգության խնդիրներին, ինչպես նաև կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:21 18.03.2023
Հումանիտար ճգնաժամն Արցախում օրի օրի ավելի է խորանում: Անգամ այդ պայմաններում արցախցիները շարունակում են ինքնակազմակերպվել, օգնել միմյանց՝ հաղթահարելու տարատեսակ դժվարությունները: Արդեն երրորդ օրն է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից շարունակվում է մարդասիրական օգնությամբ Արցախ բերված մթերքների բաշխումը: Մայրաքաղաքում ձևավորվել է 5 բաշխման կետ: Աջակցությունը տրամադրվում է նրանց, ովքեր փաստացի ապրում են Արցախում: Մանրամասները՝ […]
15:06 17.03.2023
Ավելի քան երեք ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Արցախի հետ, բայց անցած զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ որևէ տեսակի բանակցությունների, այլև ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Ադրբեջանը չի խորշում հակամարդկային […]
00:30 17.03.2023
Ապրիլի 15-23-ը Երևանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Վաղը տրվելու է առաջնության մեկնարկի հետհաշվարկը, իսկ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մրցաշարի նախապատրաստական աշխատանքների և անցկացման մասին մանրամասներ են հայտնել կազմկոմիտեի ներկայացուցիչները։ Ծանրամարտի աշխարհում Հայաստանը ամենահայտնի երկրներից մեկն է։ Հիմա Հայաստանը հայտնի է դառնում նաև որպես մարզական միջոցառումների կազմակերպման կենտրոն։ Բռնցքամարտի Եվրոպայի և սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունների […]
18:08 16.03.2023
Երևանի «Ավտոբուս» ՓԲԸ ներդրումային ծրագրով դիմել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը: Այն ուղղված է լինելու մայրաքաղաքի բնակչության կանոնավոր ուղևորափոխադրումների ապահովման լավացմանը, ըստ այդմ կթարմացվի գործող երթուղիների ավտոպարկը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN» ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան։ Բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք […]
16:46 16.03.2023
Մայրաքաղաքի մի շարք փողոցներ կկրեն անվանի հայերի անունները, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում էլ կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի արձանը: Նախագծերն ընդունվել են Երևանի ավագանու երեկվա նիստին, որի ընթացքում ներկայացվել է նաև Երևանի զարգացման 2022թ.-ի ծրագրի իրականացման հաշվետվությունն ու բյուջեի կատարողականը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:50 16.03.2023
Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշման՝ Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով փակ պահել ԼՂ-ը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի միակ անցանելի ասֆալտապատ ճանապարհը, արձանագրում է վարչապետն ու նշում, որ դրա հետևանքով հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ԼՂ-ի հետ շփման գծում ռազմական առումով սրելուն ուղղված գործողություններ է իրականացնում. վերջին աղաղակող դրսևորումը […]
00:38 15.03.2023
Մոտ չորսուկես ժամ` այսքան է տևել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը: Վարչապետը հայտարարել է, որ շատ մեծ է նոր էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում: Հարցերի ճնշող մեծամասնությունը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ու Հայաստան-Ադրբեջան բանակցություններին: Փետրվարի կեսերին Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկ էր փոխանցել Բաքվին: Այդ […]
21:00 10.03.2023
Ի՞նչ հարցեր ու խնդիրներ ունեն Շիրակի մարզի գործարարները ու ի՞նչ լուծումներ է առաջարկում պետությունը: Վաղը Գյումրիում տեղի է ունենալու «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը, որի ընթացքում գործարարները հնարավորություն են ունենալու իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու պատասխանատու պաշտոնյաներին: Գյումրիի Թումոյում վերջին նախապատրաստական աշխատանքներն են տեղի ունենում: Հենց այստեղ են վաղը մեկտեղվելու գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներն ու Շիրակի […]
22:55 04.03.2023
Անցած օրերին վարչապետը Գերմանիայում էր, որտեղ տարբեր հանդիպումների ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Տնտեսության վերաբերող հարցերին էլ անդրադարձել է Գերմանիայի գերմանական առաջատար ընկերությունների հետ հանդիպման ժամանակ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:31 04.03.2023
Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային հանրապետություն կատարած աշխատանքային այցը եզրափակել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Փաշինյանն իր աշխատանքային այցը Գերմանիա, համարում է արդյունավետ. նպատակը համարում է մի շարք հարցերի վերաբերյալ երկուստեք հարաբերություններում դիրքորոշումների ավելի հասկանալի ու ընկալելի դարձնելը: Կարևորում է Գերմանիայի կանցլերի, նախագահի հետ ունեցած բաց խոսակցությունները, նշում, որ ջերմ տպավորություններով է վերադառնալու Հայաստան: […]
15:15 02.03.2023
Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը կտևի 4 տարի, քննարկվում են այլ ուղղություններում ևս կայարաններ ունենալու հարցը: Երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները մարտի 15-ից կարող են ատեստավորման հայտեր ներկայացնել: Արագած լեռան լանջին էլ լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական նոր համալիր կկառուցվի: Նախագծերն ընդունվել են գործադիրի այսօրվա նիստին, որը վարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:09 28.02.2023
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար». Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել […]
19:05 27.02.2023
Լինել բնությանը ներդաշնակ, վայելել մաքուր օդն ու զբաղվել սիրած գործով. Fishing House խանութ-սրահը և «Հայ Ձկնորս» ձկնորսական ակումբը հայտարարեցին սառույցի վրա պերկեսի ձկնորսության մրցույթ։ Կարճ ժամանակ անց ձկնորսության սիրահարների բանակը կազմ ու պատրաստ, վաղ առավոտյան ճամփա ընկավ՝ Երևանից դեպի Զանգակատան լճակ: Հասնելով տեղ մասնակիցները հրահանգներ ստանալուց հետո սառած լճակի տարբեր հատվածներում զբաղեցրին իրենց տեղերը: […]
12:29 27.02.2023
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին տարբեր վարչություններից զեկուցել են մայրաքաղաքում իրականացվող տարաբնույթ աշխատանքների արդյունքների մասին և ստացել նոր հանձնարարականներ: Մանրամասները՝ տեսանյութում:
22:10 24.02.2023
Արցախում շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված 3 ծրագիր է նախատեսված: Առաջին միջոցառման պատասխանատուն Պետական եկամուտների կոմիտեն է, մյուս երկուսինը՝ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Դիմումների ընդունումն արդեն սկսվել է: «Դիմումներն ընդունվում են կամ էլեկտրոնային եղանակով, կամ ԱՀ ՍԶՄՆ միասնական սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում՝ թե՛ շրջաններում, թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում»,- ասել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի […]
18:26 24.02.2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակումն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև տնտեսության ցուցանիշների վրա: Նախորդ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները հաշվարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը: «Սրանք օպերատիվ ցուցանիշներ են: Նվազման միտումներն ակնհայտ են. տնտեսության մեջ կա շուրջ 30 տոկոս անկում»,- ասել է ԱՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը: Հանքագործությունում թողարկում […]
19:00 23.02.2023
Կառավարությունը կֆինանսավորի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ: Ծրագրից կկարողանան օգտվել հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող ձեռնարկատերերը, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ առնվազն 10 վարձու աշխատող ունեցողները: Գործատուն էլ աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 […]
23:30 22.02.2023
ԱԳ նախարարը ևս հանդիպել է Ժան Ասելբորնի հետ: Առանձնազրույցին, այնուհետ ընդլայնված ձևաչափով հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիսը: Միրզոյանը հայտնել է, որ քննարկումների առանցքում են եղել մեր տարածաշրջանի անվտանգության ու կայունության հետ կապված զարգացումները։ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր առավելապաշտական մոտեցումներից, ռազմատենչ հռետորաբանությունից և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումներից և գա կառուցողական քննարկումների ու […]
17:30 16.02.2023
Կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացնի ավելի քան 157 միլիոն դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ փրկարարները Սիրիայից արդեն իսկ վերադարձել են, կեսօրին էլ Թուրքիա մեկնած փրկարարները կվերադառնան: Վարչապետը շատ կարևոր և խորհրդանշական է համարել ԱԳ նախարարի այցը Թուրքիա: Արարատ Միրզոյանն էլ իր այցի […]
15:00 15.02.2023
Արցախում էներգետիկ համակարգի ծանրաբեռնվածությունը վերջին օրերին կտրուկ ավելացել է: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շղթայական վթարներ են տեղի ունենում: Նման արագությամբ աճող վթարների քանակն ուղղակի անհնար է դարձնում հովհարային անջատումների ժամանակացույցը պահպանելը: «Ցանցի վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր նախորդ ժամանակահատվածի հետ համեմատ: Վթարների քանակը բավականին մեծացել է: Այն հիմնականում կախված է գազամատակարարման բացակայության հետ և կտրուկ […]
19:27 14.02.2023
Երևանի թաղապետարաններում կիրականացվի հաստիքացուցակների օպիմալացում, պատերազմի հետևանքով շահառու հանդիսացող ընտանիքները կօգտվեն արտոնություններից, կանվանափոխվեն մի շարք փողոցներ. նախագծերը հավանության են արժանացել Երևանի ավագանու այսօրվա նիստին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ներկայացրեց վարչական շրջանների հաստիքացուցակների կրճատման՝ իր բնութագրմամբ օպտիմալացման մասին նախագիծը: Ըստ այդ` հաստիքները և՛ կրճատվել են, և՛ ավելացել. արդյունքում տարեկան տնտեսվելու է 4.5 մլն դրամ: […]
18:19 09.02.2023
Հայաստանում կանայք հնարավորություն կունենան 6-ամսյա զինծառայություն անցնել. ՊՆ-ն օրինագիծ է շրջանառել: ՊՆ-ում և ԱԱԾ-ում ատեստավորման գործընթացի արդյունքում սպասվելու է աշխատավարձերի կրկնապատկում: Նախագծերն ընդունվել են կառավարության այսօրվա նիստում: Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից օրեր առաջ հրապարակված «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցին, համաձայն որի՝ ՀՀ-ը որոշակի նահանջ […]
21:00 08.02.2023
Արդյո՞ք Բաքուն ընդունել է հինգ սկզբունքներն ընդարձակելու, Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ու իրավունքների հարցերը ներառելու Հայաստանի առաջարկը: Այսօր իր խորվաթ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ նպատակահարմար չի համարում բացահայտել ադրբեջանական առաջարկների բովանդակությունը։ Նա անդրադարձել է նաև մոսկովյան հետաձգված հանդիպմանն ու հայ-ռուսական հարաբերություններին: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:10 07.02.2023
Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանին փոխանցել է նոր առաջարկներ և մի քանի օր առաջ ստացել է ադրբեջանական հերթական արձագանքն ու առաջարկները: Այս մասին այսօր լրագրողներին է հայտնել աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հե: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ […]
22:07 07.02.2023
ԱԺ-ում քննարկվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը: Գլխավոր դատախազը երեք միջնորդություն է ներկայացրել: Դրանցից մեկը քննարկվել է բաց նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
22:30 04.02.2023
Տեղական արտադրության միսը դեռ բավարարում է: Մտահոգիչն այն է, որ կենդանիներին անհրաժեշտ կերը պետք է ներմուծվի: Եթե շրջափակումը շարունակվի՝ խնդիրներն անխուսափելի կլինեն: Սա ապագայի համար: Այս պահին ոլորտի պատասխանատուները դեռ զգուշավոր լավատեսությամբ են գնահատում իրավիճակը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:08 04.02.2023
Գազատարի արգելափակման պայմաններում, օպերատիվ շտաբի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանում բնակիչներից վառարանի և վառելափայտի հայտեր են ընդունել, կարիքները գնահատել հայտատուների հասցեներում: Վառելափայտի և վառարանի հաստատված հայտերը քաղաքապետարանից ստացել ու բավարարել է ջրային կոմիտեն: Մինչև երկուական խորանարդ մետր վառելափայտ է տրամադրվել 509 ընտանիքի: Մանրամասները՝ տեսանյութում։