18:43 19.12.2022
Արցախ- Հայաստան միջանցքի փակման հետևանքով արդեն 8-րդ օրն է ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություներում շարունակում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ մնալ։ Հիվանդանոցներում դադարեցված պլանային բոլոր վիրահատությունները։ Առովատոյան հայտնի դարձավ, որ ծանր վիճակում գտնվող մեկ հիվանդ մահացել է։ Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։
17:20 17.12.2022
6-րդ օրն է՝ Արցախում առավոտները լուսանում են Մայր Հայաստանից ու աշխարհից կտրված: Միակ ճանապարհը, որ շարունակում է փակ մնալ ու դժվարություններ ստեղծել, արցախցիներին ստիպում է ավելի ամուր ու վճռական դառնալ, ինքնակազմակերպվել ու հաղթահարել այդ փորձությունը ևս: «Հորիզոնը» մշտապես կապի մեջ է իր արցախցի գործընկերների հետ: Ցուրտ անտառում մրսող կենդանիների մասին է պատմում Դիանան իր մեկ […]
22:30 16.12.2022
Եվրամիության «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակներում Երևանի 12 դպրոցներում հիմնվել են էկո-ակումբներ: Աշակերտները ստանում են էկոկրթություն, ստացած գիտելիքները կիրառում են գործնականում և թափոններից պատրաստում ձեռագործ աշխատանքներ: Երևանի Մ․ Մեծարենցի անվան N146 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Երևան էկոհամայնք» խորագրով միջոցառում՝ Եվրոպական միության ծրագրի կողմից համաֆինանսավորվող էկո-ակումբների մասնակցությամբ: Միջոցառումը […]
21:45 16.12.2022
Առավոտ է. Ստեփանակերտի փողոցներում ավտոմեքենաները սովորականից քիչ են. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումից հետո բենզին և դիզվառելիք Արցախ չի մատակարարվում, հեղուկ գազն էլ սպառվել էր գազամատակարարման դադարեցումից հետո: Ուստի, երթուղային ավտոբուսների թիվը կիսով չափ կրճատվել էր, չէին աշխատում նաև տաքսիները: Վաղն արդեն պատկերն այլ կլինի, քանի որ գազը այսօր առավոտյան վերականգնվեց Արցախի գազամատակարարումը: Գազը դեռ գազալցակայաններ չի […]
20:35 15.12.2022
Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարությունը մարզերին գումար կհատկացնի, նաև կբարձրացնի մարզիկներին տրվող միանվագ գումարները: Այս որոշումներն այսօր կայացվել են կառավարության նիստում: Կառավարությունը 2 միլիարդ 188 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզի 23 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հայտնեց՝ գումարը 49 ծրագրի համար է: Այս գումարն էլ հատկացնելու արդյունքում, Գնել Սանոսյանի խոսքով, […]
19:54 14.12.2022
Արցախցիներն արդեն 2-րդ առավոտն են լուսացնում մայր Հայաստանից ու աշխարհից կտրված, 100-ավորները մնացել են փակ ճանապարհի աջ ու ձախ կողմերում, անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցողները շարունակում են մնալ ծայրահեղ ծանր վիճակում: Ցուրտը, Ադրբեջանի հերթական սադրանքն ու ժամ առ ժամ ավելացող դժվարությունները, սակայն, չեն ընկճում տառապանքներից ու ցավից ավելի ամուր դարձած արցախցիներին: Հենց խուճապ չլինելու և թշնամու […]
20:30 13.12.2022
Արցախի տարբեր կառույցներ ահազանգում են՝միջազգային հանրությանը կոչ անելով զսպել ադրբեջանական սադրանքները: Այս ամենին զուգահեռ Արցախի պատկան մարմինները փորձում են ստեղծված իրավիճակի լուծումները գտնել: Առավոտն Արցախը լուսացրեց շրջափակված ու կտրված արտաքին աշխարհից: Իրենց բնապահպան հռչակած մի խումբ ադրբեջանցիներ գիշերեցին Լաչինի միջանցքում՝ այդկերպ փակելով Արցախի ելումուտը: Ամբողջ գիշեր ու օրվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները ուղիղ հեռարձակում էին իրենց, […]
22:01 09.12.2022
Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: ԱԺ-ը վավերացրել է 100 մլն դոլարի և 100 մլն եվրոյի վարկային երկու համաձայնագիր, քննարկել է ներքին գործերի նախարարություն ստեղծելու նախագիծը: Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդարանում էր ներկայացնելու պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ մարմինների համակարգից առանձնացնելու նախագիծը: Դա արվում է կառույցների արդյունավետությունն ու անվտանգության ապահովման կարողությունները բարձրացնելու նպատակով` ասաց Արմեն […]
16:00 08.12.2022
Կստեղծվի վարչապետին ենթական պետական կառավարման մարմին՝ Արտաքին հետախուզության նոր ծառայություն, պետբյուջեից 1 միլիարդ 272 միլիոն դրամ կհատկացվի 8 մարզի 16 բնակավայրում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Երևանում էլ օդի աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել. շինհրապարակներում խիստ ստանդարտներ կսահմանվեն: Նախագծերը քննարկվել և հավանության են արժանացել գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:00 06.12.2022
Խորհրդարանում այսօր բարձրագույն դատական խորհրդի նոր անդամի են ընտրել, քննարկել են եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման նախագիծը: Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը առաջադրել էր Քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը: Գրիգորյանը վստահեցրեց՝ ընտրվելու դեպքում առաջնորդվելու է միայն օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ ընտրվելով ԲԴԽ […]
19:35 06.12.2022
ՀՀ ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն Աժ-ում կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նշեց, որ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի համար ադրբեջանական կողմի առաջարկները: Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպում կայանա: Աղաջանյանն անդրադառնալով վերջին օրերին Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ադրբեջանական մաքսակետի վերաբերյալ խոսակցություններին, նշեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ […]
19:06 05.12.2022
Քաղաքապետարանը հետևելու է, որ Ամանորին ընդառաջ վառվող լույսերն ու տոնածառը մայրաքաղաքը զարդարեն անխափան. Երևանի քաղաքապետարանում կայացել է գործակարգավարականի հերթական նիստը: Ենթակա կառույցներից Հրաչյա Սարգսյանին զեկուցել են կատարված կամ ընթացքի մեջ գտնվող աշխատանքների արդյունքների մասին և ստացել են նոր հանձնարարականներ: 1986թ.-ից հետո, այս տարի առաջին անգամ կատարվել են սոսիների էտման և ձևավորման աշխատանքներ: Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ […]
21:46 03.12.2022
Արցախում կրկին ձմեռ է, և անփոփոխ ձեռագրով թշնամին կրկին սադրանքի է դիմում: Այսօր էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում առավոտվանմից քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ իբր թե բնապահպանական ուսումնասիրություններ կապարելու պատրվակով փակել էին Ստեփանակերտ-Գորիս՝ Հայաստանին կապող միակ մայրուղին: Չուշացավ Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը: «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև […]
18:23 02.12.2022
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթում 4 տեղի համար մասնակցում էր 6 հեռուստաընկերություն: Մրցույթին մասնակցում էին «Արմենիա» Թի-վին, «Ա-թիվին», «Շանթ» ՀԸ, «Մուլտի Մեդիա-Կենտրոն Թիվին», «Հուսաբերը»՝ նույն ինքը՝ «Երկիր Մեդիան» և «Հայկական 2-րդ» հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ Հեռուստատեսության և […]
19:40 01.12.2022
Հաջորդ տարի 2 փուլով կբարձրանա կենսաթոշակի և նպաստի չափը: Պետությունը 10 միլիարդ դրամի չափով պետական աջակցություն կտրամադրի ՏՏ ոլորտի ընկերություններին, 1 միլիարդ 342 միլիոն դրամ կհատկացնի 8 մարզերում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար: Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի դրույքաչափն էլ կբարձրանա մի քանի անգամ: Այս և այլ հարցերի վերաբերյալ որոշումներ են կայացվել Կառավարության այսօրվա […]
20:00 29.11.2022
Այսօր հայկական հեռուստատեսության 66-ամյակն է: Ուղիղ 66 տարի առաջ, 1956 թ. նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հենց այս տարածքից հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին հաղորդումը: Հայկական հեռուստատեսության ծննդավայրում՝ հանրային հեռուստաընկերության բակում, այսօր կրկնակի տոն էր. հեռուստաընկերությունների ղեկավարները ստորագրեցին հուշագիր: Կառավարության որոշմամբ, այսուհետ, ամեն տարվա նոյեմբերի 29-ին կնշվի նաև հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը: Նախաձեռնությունը հանրային հեռուստաընկերությանն […]
20:40 26.11.2022
Կենդանի հնչողությամբ ժողովրդական և ազգային երգեր, նոր կատարողներով, նոր տաղանդներով, նոր բացահայտումներով, երաժշտական նոր ձևավորումներով: Մեկնարկում է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային երգիչ» նախագծի 2-րդ եթերաշրջանը: «Ազգային երգիչը» եթեր կհեռարձակվի վաղվանից՝ նոյեմբերի 27-ից ու ամեն կիրակի, ժամը 20:00-ին: Ինչ նոր գաղափարներով ու ասելիքով է գալիս նոր «Ազգային երգիչը»: Այն տարբերվելու է նախորդից: Խոսքը նոր չափանիշների, բովանդակության, ոճերի, […]
20:00 22.11.2022
Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը կանվանակոչվի բանաստեղծ, ակադեմիկոս Վահագն Դավթյանի անունով, քանդակագործներ Հովհաննես և Դավիթ Բեջանյանների հիշատակը հավերժացնող հուշատախտակ կտեղադրվի: Որոշումներն ընդունվել են Երևանի ավագանու այսօրվա նիստում: Ավագանին ընդունել է նաև մասնավոր անձանց կողմից հրավառություններն արգելող նախագիծը: Տիգրան Ավինյանը ներկայացրեց Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը արգելելու նախագիծը: Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է […]
19:10 22.11.2022
Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով: Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում շտապօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շտապբուժօգնության նոր մեքենաները Հայաստանին է նվիրաբերել Ճապոնիայի կառավարությունը: Ծրագիրը, որի արժեքը կազմել է ավելի քան 3,5 մլն դոլար, կյանքի է կոչվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված […]
21:07 19.11.2022
Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը. Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: «Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ». Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթն այսպես […]
20:37 19.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսում է: Այդ երկրում է այս օրերին ընթանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովը: Այնտեղ անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին` վարչապետն ասել է, թե ակնկալում է միջազգային հանրության արդար գնահատականը: Վարչապետը Թունիս է ժամանել նոյեմբերի 18-ի երեկոյան: Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը: Ֆրանկոֆոնիայի 18-րդ […]
19:39 17.11.2022
Հայաստանում 2023 թ.-ից փուլային տարբերակով կներդրվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգը, պետությունը 1 միլիարդ 235 միլիոն դրամ կհատկացնի ճանապարհաշինական 3 ծրագիր ավարտելու համար, Երևանի Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերը գերակա շահ են ճանաչվել: Որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստին: Հայաստանում 2023-ից մինչև 2025 թվականը կներդրվի քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը, ըստ ֆինանսների նախարարի, թույլ […]
21:19 15.11.2022
]Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքները: Երկար դադարից հետո ընդդիմությունը ևս ներկայացել է նիստերին, բայց օրակարգային հարցերի քննարկման ժամանակ լքել է նիստերի դահլիճը: Թե ընդդիմությունը տևական ժամանակ բոյկոտից հետո ինչ օրակարգով է վերադարձել խորհրդարան, «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը ներկայացրեց: Պատգամավորը հիշեցրեց՝ երկար ժամանակ բոյկոտել են ԱԺ նիստերը, քանի որ փողոցում են պայքարել իշխանության դեմ: Մինչ […]
20:00 14.11.2022
Մայրաքաղաքի հիմնախնդիրներին ու բարեկարգմանը վերաբերող ծրագրերի, կատարված աշխատանքի ամփոփման ու նոր հանձնարարականներ տալու ավանդույթը չխախտելով, Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Գործակարգավարական հերթական նիստին քաղաքապետ Սարգսյանին զեկուցեցին, որ ավարտվել են Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում նոր տեղադրված հուշարձանի և հարակից տարածքի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընթացքի մեջ են Աբովյան պուրակի համալիր բարեկարգման […]
20:00 07.11.2022
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական նիստը: Քաղաքապետին տարբեր ստորաբաժանումներից զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած պատահարների, կատարած աշխատանքի մասին և ստացել նոր հանձնարարականներ: Զեկուցեցին՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում 3000 ծառ է տնկվել: Տառատունկ իրականացվել են այլ տարածքներում ևս: Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բարդ ու զառիվեր հատվածներում ոռոգման համակարգ անցկացնելու, կանաչ տարածքները մեծացնելու ուղղությամբ: Մի քանի ծառայություններից […]
18:32 05.11.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շրջակա տարածքում վարչապետը ծառատունկը սկսեց այս արծաթափայլ եղևնին տնկելով: Զեկուցեցին՝ մարզահամերգային համալիրի աստիճանավանդակներ տանող հատվածում լինելու են ծիրանենիներ, Փաշինյանն էլ որոշեց ինքն անի այդ գործը: Հայրը՝ տնկում, մայրը՝ օգնում, փոքրիկ Արփին էլ հերթով ջրում էր դալար շիվերը: Վարչապետի ավագ դուստրերն էլ այլ հատվածում էին ծառեր տնկում: Փաշինյանը շարքով, հերթով-կարգով տնկեց […]
21:31 04.11.2022
Մինչև կյանքի վերջին շունչը հանուն ժողովրդի մշտապես պայքարի դուրս եկած կոմպոզիտորը, համաժողովրդական շարժման դիրիժորն ու ազատության ջատագովը՝ Օհան Դուրյանն այլևս կմնա Ազատության հրապարակում: Տիկինը՝ Ալիսա Դուրյանն ու կոմպոզիտորի արվեստը գնահատող ու նրա գործին քաջատեղյակ Վահան Վարդապետյանը արձանը ծածկող սպիտակ սավանը հեռացնելով՝ ազատատենչ դիրիժորի առաջ բացում են նրա սիրելի վայրի՝ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի տեսարանը: Երուսաղեմում […]
17:45 03.11.2022
Կառավարության հերթական նիստ, վերաբաշխում անելու հերթական նախագիծ. 728 մլն դրամ կհատկացվի Արարատի, Արմավիրի, Լոռու և Տավուշի մարզերին՝ 9 համայնքի 14 սուբվենցիոն ծրագրերի համար: 2018 թ-ի ցուցանիշների համեմատ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման ծավալը գրեթե տասնապատկվել է, արձանագրել է վարչապետը՝ հավելելով, որ մարզերում 4 տարվա ընթացքում 100 մլն դոլորի ներդրում է իրականացվել: Վարչապետը նաև նշել է՝ ծրագրեր իրականացնելիս […]
21:57 01.11.2022
Թեհրանի միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորում է ԻԻՀ փոխնախագահ Մասուդ Միր Քազեմին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ուղևորվում է Սաադաբադ պալատ: Այնտեղ էլ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին է ողջունում վարչապետ Փաշինյանին, և տեղի է ունենում դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչում են երկու երկրների հիմները: Նախ տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով հանդիպումը: […]
22:02 29.10.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե պատրաստ է պաշտոնապես ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ հանդիպման ֆորմատով ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Այսինքն՝ այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, որով երկարացվում է նաև ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում: Բայց ըստ նրա` Ռուսաստանը պետք է պաշտպանի իր առաջարկը: Վարչապետն […]