TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Ահաբեկիչների թիվն Ադրբեջանում տարեցտարի ավելանում է

23:27 30.11.2019

Համացանցում տարածվել են նոր տեսանյութեր՝ ապացուցելով, որ Ադրբեջանից մեծ թվով մարդիկ են գնացել Սիրիա և Իրաք՝ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման շարքում կռվելու: Նոյեմբերի 19-ին Թուրքիան արտաքսել է նրանցից շատերին, սակայն կան նաև ադրբեջանցի բազմաթիվ ահաբեկիչներ, որոնք կարողացել են խուսափել ձերբակալումից և վերադարձել են Ադրբեջան՝ այնտեղ ևս ահաբեկչական խմբավորումներ ստեղծելու: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ստամբուլում մնացած հայերը վերադարձի ուղիներ են փնտրում. նոր մանրամասներ թուրքական AtlasGlobal-ի մասին

18:32 30.11.2019

Ստամբուլում մնացած հայերը վերադարձի ուղիներ են փնտրում: SHANTNEWS.am-ը թուրքական AtlasGlobal-ի մասին նոր տվյալներ է ներկայացնում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Հնարավոր է՝ անգամ սուպերմակետներից վերանա ծխախոտը և վաճառվի հատուկ խանութներում․ քննարկում ԱԺ-ում

23:58 29.11.2019

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկել է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքներով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքում փոփոխությունների փաթեթը: Մանրամասները՝ ռեպորտաժում։  

̰
Հանգանակություններ, մարտահրավերներ․ ինչպես է անցել այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը

23:56 29.11.2019

Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին, նախնական տվյալներով, հավաքվել է 9 միլիոն 856 հազար 100 դոլար։ Այս անգամ  հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում և Հայաստանի երեք մարզում։ Հեռուստամարաթոնի տաղավարում հյուրընկալվել է վարչապետը և իր դիտարկումները ներկայացրել հիմնադրամի գործունեության մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ձեր շնորհիվ մեզ զգում ենք ամուր ու անվտանգ. Աննա Հակոբյանն այցելել է Մովսես գյուղ ու մարտական դիրքեր

23:31 29.11.2019

ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, երեկ այցելել է Տավուշի մարզի Մովսես գյուղ: Դպրոցում նա մասնակցել է խաղերի, նկարչության և կավագործության դասընթացների, նաև պարել է աշակերտների հետ: Մովսես գյուղից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիսարևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին

22:54 29.11.2019

Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտն են տվել լեգենդար խորհրդային հետախույզ Գոհար Վարդանյանին: Արարողությանը մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Մոսկվայից պատմում է SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը 27 տարեկան է

20:00 28.11.2019

«Հայաստան» համահայկական հիմանդրամն այսօր 22-րդ անգամ հեռուստամարաթոն կանցկանցնի: Հիմնադրման օրվանից մինչ այժմ այդ կառույցն առողջապահության, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների, արվեստի և սպորտի բնագավառներում 1300 խոշոր ծրագիր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Ավելի քան քառորդդարյա պատմություն ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  ստեղծվեց այն դժվար տարիներին, երբ պետությունն  օրախնդիր հարցեր  էր լուծում: Հիմնադրամն առաջադրեց հեռուն գնացող համարձակ նպատակներ, որոնք […]

̰
Սիրիայում մեր հայրենակիցները հացի խիստ կարիք ունեն․ Կրասնոդարի հայ գործարարները 100 տոննա ալյուր են ուղարկում

22:52 27.11.2019

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայ գործարարները Սիրիայի հայ համայնքին օգնելու բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել: Կապ հաստատելով Սիրիայի հայկական եկեղեցու հետ` նրանք պարզել են, որ այնտեղ այժմ հացի խիստ կարիք կա: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Legatum վերլուծական ինստիտուտի զեկույցում ո՞ր երկրներն են հատուկ առանձնացվել

19:59 27.11.2019

Արդեն հայտնի է՝ բրիտանական Legatum վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Բարգավաճման ինդեքս վարկանիշում (The Legatum Prosperity Index) Հայաստանն առաջ է անցել հետխորհրդային տարածքի բոլոր պետություններից՝ բացառությամբ Բալթյան պետությունների և Վրաստանի: Իսկ որո՞նք են լավ ու վատ իմաստով  հատուկ առանձնացված երկրները զեկույցում. Ըստ զեկույցի՝ Արևելյան Եվրոպայում Վրաստանն իր դիրքերն առավել բարելավված երկիրն է: 2009 թվականից ի վեր […]

̰
Ի՞նչ հասցրին բացահայտել և գաղտնի պահել հետախույզ ամուսինները. Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար կյանքը

17:57 27.11.2019

«Կան բաներ, որոնք երբեք չեմ բացահայտի, ինչ-որ բան գուցե»,- լեգենդար հետախույզ կամ ինչպես հաճախ անվանում էին նրան, «հետախուզության թագուհի» Գոհար Վարդանյանի խոսքերն են: Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանների և բազմաթիվ մեդալների արժանացած հայուհին՝ Խորհրդային միության կրկնակի հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանի կինը, իր ապրած մոտ մեկդարյա կյանքը նվիրել է հետախուզությանը ու երբեք չի զղջացել […]

̰
7 պատճառ` ինչու պիտի ներդրողը գա  Հայաստան. Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առավելությունները

21:29 23.11.2019

  Ինչո՞ւ պետք է ներդրողները գան Հայաստան ՝ նախագահ Արմեն Սարգսյանին  այսպիսի հարց է ուղղել նոյեմբերի 22-ին Լոնդոնում սկսված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի վարողը: «Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը, – Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն […]

̰
Հայկական պատվիրակության «արկածները» Իտալիայում

20:27 23.11.2019

Ինչպե՞ս են անակնկալի եկել հայ լրագրողները Իտալիայում,  ի՞նչ «արկածներ« են ունեցել Հայաստանի ու Իտալիայի ղեկավաները, և ի՞նչ լուսանկար է իր հետ Հայաստան բերել ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գեղամա լեռներում կորած քաղաքացիներին գտել են 16 ժամ անց․ դեպքի մանրամասները

20:23 22.11.2019

Ինչպե՞ս են Գեղամ Օհանյանը և Հենրիկ Գևորգյանը կորել Գեղամա լեռներում, ի՞նչ է պետք իմանալ այսպիսի դեպքերից խուսափելու համար: Դեպքից մանրամասներ է պատմում Գեղամ Օհանյանը և փրկարարների հետ որոնողական աշխատանքներին մասնակցող լեռնագնացը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Զոդի կամրջի վթարի ժամանակ ինչը կապահովագրեր մեքենան հետագա բռնկումից

23:34 21.11.2019

Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչությունում ավարտվել է հուլիսի 6-ին Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հիշեցնենք, որ երեք մեքենաների բախման հետևանքով առաջացած հրդեհից զոհվել էր 7 մարդ: Ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, «ԳԱԶել» միկրոավտոբուսի խցիկում հրդեհի առաջացման պատճառ է եղել արտահոսած գազի բռնկումը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
2022-ին Կատարում անցկացվող ֆուտբոլի առաջնության հուշանվերները հայկական ընկերությունն է պատրաստելու

20:30 21.11.2019

Առաջիկա ամսվա ընթացքում Կատարի գործարարների ասոցիացիայից պատվիրակություն է գալու Հայաստան:  Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահը՝ ամփոփելով Կատար կատարած պաշտոնական այցի արդյունքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նախագահը կմասնակցի ՎԶԵԲ Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին

17:30 21.11.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 22-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին: Արևելյան գործընկերության նախաձեռնության 10-ամյակի շրջանակում կազմակերպվող այս գագաթնաժողովին հրավիրված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները, որոնք կներկայացնեն իրենց երկրների ու տարածաշրջանի ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային միջավայրի […]

̰
Շիրակցի 23-ամյա Սաթենիկի աչքերից կրկին «ապակիներ» են հոսում. SHANTNEWS-ի անդրադարձը

17:04 21.11.2019

Համացանցում հայտնված հերթական տեսանյութը «ապակե արցունքներով» 23-ամյա աղջկա մասին, նորից մեծ հետաքրքրություն է առաջացրել ու դարձյալ տարբեր մեկնաբանությունների առիթ տվել: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքից Արթիկի բժշկական կենտրոնում նորից հեռացրել  են բյուրեղներ, որոնք մեկ ամիս է` անհետացել էին: Հիշեցնենք` այս երևույթն արժանացավ ոչ միայն հայ, այլև ռուս մասնագետների ուշադրությանը: Ռուսաստանցի բժիշկները  փորձաքննությամբ […]

̰
Հայաստանն ու ՀՀ նախագահը արաբական մամուլի առաջին էջում են

21:13 20.11.2019

Պաշտոնական այցով Կատարում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում մասնակցել է  Կրթության համաշխարհային ինովացիոն 10-րդ գագաթնաժողովին։ Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Նախագահ Սարգսյանը Կատարի բոլոր հայերին հրավիրեց Հայաստան

12:00 19.11.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ երեկոյան բացվել է Կատարում Հայաստանի դեսպանությունը, որի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Կատարի իշխանությունները։ Պատճառը, ըստ Կատարում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանի, հայերի բացառիկ հարգանքն է արաբական այդ երկրում։ Նախագահ Արմեն Սարգսյանը դեսպանատան բացման առիթով հանդիպում է ունեցել նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա նրանց բոլորին հրավիրել է Հայաստան՝ անվանելով Հայաստանի Հանրապետության […]

̰
Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

22:20 18.11.2019

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնում մեկնարկել է ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը: Ներկայումս Գյումրու ԱՏԳ սպասարկման կենտրոնն ունի 12 ձևակերպող տեսուչ, և մաքսազերծման մեկնարկի օրն արդեն իսկ սպասարկվել է մոտ 100 ավտոմեքենա: ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի խոսքով՝ այս պահին բեռնարկղերով սահմանը հատած մեքենաները միակն են, որ մնացել են Երևանում և […]

̰
Հայկական ու հայերեն գրքեր կլինեն նաև Կատարում

16:31 18.11.2019

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու իսլամական […]

̰
Չսպասված, բայց արդեն սիրված 11-րդ զավակը. ի՞նչ հաջողություն է բերելու փոքրիկ Լիան ընտանիքին

15:22 17.11.2019

Տեսախցիկների ներկայությունը Լիային այլևս չի խանգարում՝ փոքրիկը վարժվել է դրանց: Փոքրիկն իր ընտանիքի 11-րդ զավակն է, ծնվելու պահին՝ քաշով ամենաթեթևը, բայց նույնքան առողջ, որքան իր ավագ եղբայրներն ու քույրերը: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի տեսանյութում:

̰
Ինչո՞ւ է քանդվել Դալմայի այգիների հնձանը, ինչ նշանակություն է այն ունեցել․ մանրամասներ

22:03 16.11.2019

Երեկ Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը: Ահազանգին արձագանքել են քաղաքապետարանից և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Առավոտյան մասնագետները տեղում ուսումնասիրություններ են արել:  Դեպքի հետքերով գնացել է նաև SHANTNEWS-ը: Պարզվել է, որ չնայած մի քանի դարյա պատմությանը՝ շինությունն ընդգրկված չի եղել հուշարձանների ցանկում:

̰
Ինչպե՞ս են մաքսավորները պայքարում օրինախախտների դեմ

18:10 15.11.2019

2019 թվականի հունվարից հոկտեմբեր Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունը 67 մաքսային ստուգում է անցկացրել: Միայն 3 դեպքում խախտում չի հայտնաբերվել: 43-ի դեպքում բացահայտվել է ապրանքների սխալ դասակարգում, 14-ի դեպքում՝ սխալ մաքսային արժեք: Հայտնաբերված խախտումների արդյունքում 253 մլն դրամի լրացուցիչ մաքսային վճար է հաշվարկվել: Պետեկամուտների կոմիտեի հետբացթողումային վարչությունում նշված ժամանակահատվածում  կառուցվածքային փոփոխություններ են եղել, որոնք նպաստել են […]

̰ ̰
Բյուրեղնե՞ր, թե՞ ապակու կտորներ. ի՞նչ էր գալիս աղջկա աչքերից

22:59 12.11.2019

Աղջիկ, որի աչքերից բյուրեղներ են դուրս գալիս: Համացանցում մեծ հետարքրքրություն առաջացրած այս դեպքի հետքերով շաբաթներ առաջ գնացել էր SHANTNEWS-ի նկարահանող խումբը. խնդիրը նաև մասնագետների քննարկումների թեմա էր դարձել, հետաքրքրվել էին ռուս մասնագետները, իսկ ռուսական «Жить Здорово» հաղորդաշարի նախաձեռնությամբ և պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի օգնությամբ աչքից հանված կտորները նաև փորձաքննության էին ենթարկվել: Փորձաքննությունը պարզել էր, որ դրանք […]

̰
Սևանա լճից սիգի որսը թեև թույլատրված չէ, բայց որսագողությունը շարունակվում է երկար տարիներ. SHANTNEWS-ի անդրադարձը

16:20 11.11.2019

Սևանա լճից սիգի որսը թեպետ թույլատրված չէ, բայց սիգի որսագողությունը շարունակվում է արդեն երկար տարիներ: Մեր նկարահանող խումբը եղել է մայրաքաղաքի մի քանի հատվածներում և արձանագրել ձկան անարգել վաճառք. Երևանում 300-700 դրամով կարելի է սիգ գնել, 500 դրամով` ձկնկիթ: Սա այն դեպքում, երբ լճում ձկների ձվադրման շրջանն է: Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության […]

̰
Հին Երևանի վկայությունները` աղբի տակ. SHANTNEWS.am-ի անդրադարձը

19:38 09.11.2019

SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր այցելել է Մետաքսի նախկին կոմբինատի տարածք` փնտրելու «Հին Երևանը», ավելի ճիշտ այն, ինչ մնացել է հին քաղաքի ապամոնտաժված շինություններից: Կենցաղային տարատեսակ թափոններից մինչև մեքենաների կմախքներ: Դժվար է ասել` ավելի շատ ա՞ղբ կա, թե՞ հին պատմություն ունեցող քարե շինությունների քարեր: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նվեր-կիթառ, աճուրդի հանված կախազարդ … կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքը

15:17 09.11.2019

Կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը: Ստեղծման օրվանից հիմնադրամն օգնել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 18 տարեկան 240 երեխաների, նրանց բուժման համար հանգանակել ու տրամադրել շուրջ 270 մլն դրամ: Հերթական ընթրիքի նպատակն էր դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն […]

̰
BACK_TO_TOP