Շրջանառության մեջ են դրել վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության դրական եզրակացություններ․ ԱԱԾ բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+28.09 oC

Շրջանառության մեջ են դրել վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության դրական եզրակացություններ․ ԱԱԾ բացահայտումը

11:59 11.09.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ը, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի հետ, խախտելով ՀՀ կառավարության 28.08.2008 թվականի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին 1101-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Նվազագույն պահանջներ ԱԳԼՃԿ-ների կառուցման վերաբերյալ» գլխի 12-19 կետերի պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում կառուցել է ստացիոնար  ավտոգազալցաճնշակայան: Այնուհետև, 2014 թվականից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում  իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք: «Դրայվ-2014» ՍՊ ընկերությանը պատկանող գազալցակայանը հաշվառված է եղել արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղակայված գազաբալոնների համար և չունենալով սեփական ճնշակ` սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ ընկերության տարածքում  գտնվող արտադրական փորձարկում անցնող  ճնշակներից:

Միաժամանակ, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձինք 2014-2019 թվականների ընթացքում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով` կազմել, հաստատել  և շրջանառության մեջ են դրել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական  եզրակացություններ՝ արդյունքում իրական վտանգ ստեղծելով  ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։

Վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

23:59 18.07.2025

Գևորգ Չաուշի փողոցում տնկվել է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի

Աջափնյակում ավելացվել է ևս մեկ կանաչ անկյուն․ Գևորգ Չաուշի փողոցում տնկվել  է 22 գնդաձև կատալպա և 75 կազակական գիհի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կանաչ տարածքների խնամքն ապահովելու համար անցկացվել է 600 մետր ջրագիծ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

23:51 18.07.2025

Ծովերի մակարդակի բարձրացումից մինչև անտառների անհետացում

Աշխարհի զարգացող փոքր կղզի-պետությունները կանգնած են կլիմայի փոփոխության, բնության և կենսաբազմազանության կորստի, ինչպես նաև աղտոտման և թափոնների պատճառով առաջացած եռակի մոլորակային ճգնաժամի ամենադաժան հետևանքների առջև։ Թեպետ այս մարտահրավերները ծանր են, բազմաթիվ կղզի-պետություններ ակտիվորեն միջոցներ են ձեռնարկում դրանց հաղթահարման ուղղությամբ։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) հետ համագործակցությամբ […] ...

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

23:46 18.07.2025

Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր

Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա – Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում […] ...

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

23:33 18.07.2025

Պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով

Հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ […] ...

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

23:25 18.07.2025

Մաքրման մեծածավալ աշխատանքներ մետրոպոլիտենում

Երևանի մետրոպոլիտենում արդեն մի քանի օր է ընթանում են լայնածավալ մաքրման աշխատանքներ։ Դրանք կազմակերպվում են փուլ առ փուլ՝ ուղևորների անվտանգությունն ու հարմարավետությունը պահպանելու նպատակով։ Մաքրումներն իրականացվում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ։ Դրանց շնորհիվ հնարավոր է հասնել նույնիսկ բարձրադիր հատվածներին՝ պատուհաններին, ապակեպատ կառույցներին ու կայարանային տանիքներին։ Կառամատույցները ևս լվացվում են՝ կրկին հատուկ սարքավորումների միջոցով։ Աշխատանքներն ընդգրկում են […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

23:12 18.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է Բնակչության պետական ռեգիստրի մասին, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքում լրացում-ներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP