10:33 25.07.2020
Վերջին 1 օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 284 196 դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Մահվան դեպքերի թիվը կազմել է 9 753։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր հուլիսի 18-ին։ Այդ ժամանակ վարակման օրական դեպքերի թիվը կազմել էր 259․8 հազար։
Վարակակիրների թվով առաջին տեղում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են։ Այդ տարածաշրջանում գրանցվել է 8 121 700 վարակակիր։ Մեկ օրում այդ ցուցանիշն աճել է 173 187-ով։ Մահացածների թիվն ավելացել է 7663-ով՝ հասնելով 325 625-ի։
Եվրոպայում մինչ օրս գրանցվել է վարակման 3 170 382 և մահվան 209 421 դեպք։ 24 ժամում վարակման դեպքերի թիվն ավելացել է 209 421-ով, իսկ մահվան դեպքերինը՝ 451-ով։
Երրորդ հորիզոնականում Հարավարևելյան Ասիան է։ Այնտեղ վարակակիրների թիվը հասել է 1 625 564-ի, գրանցվել է մահվան 38 111 ելք։ Վերջին 1 օրում վարակման 54 247 և մահվան 54 247 դեպք է արձանագրվել։
Ընդհանուր առմամբ ողջ աշխարհում ի հայտ է բերվել կորոնավիրուսի 15․2 մլն դեպք, մահացել է ավելի քան 628 հազար վարակակիր։
11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռ11:00 18.07.2025
Հնդկաստանը փորձարկել է երկու բալիստիկ հրթիռՀնդկաստանը հաջողությամբ փորձարկել է երկու կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ՝ Prithvi-II -ը և Agni-I-ը։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը մամուլի հաղորդագրության մեջ։ Փորձարկումները տեղի են ունեցել Չանդիպուրի (արևելյան Օդիշա նահանգ) փորձարկման հրապարակում։ Հրթիռները արձակվել են Ռազմավարական ուժերի հրամանատարության վերահսկողության ներքո։ «Բոլոր տեխնիկական և գործառնական պարամետրերը հաստատվել են», – ընդգծել է Հնդկաստանի ռազմական գերատեսչությունը։ Prithvi-II […] ...
10:50 18.07.2025
Ապարանի համայնքային ոստիկանները քանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, […] ...
10:41 18.07.2025
Հիմնանորոգվում է Վարդաղբյուր-Տաշիր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-31, /Մ-1/-Վարդաղբյուր-Տաշիր – /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 5+000 հատվածը։ 5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը անցնում է Շիրակի մարզի Վարդաղբյուր բնակավայրի մոտով, Մուսայելյան գյուղով։ Նշված հանրապետական նշանակության ճանապարհը միմյանց է կապում Մ-1 և Մ-3 միջպետական ճանապարհները։ Ակնկալվում է, որ այս հատվածի հիմնանորոգումից հետո մեծապես կավելանա ճանապարհի երթևեկության ինտենսիվությունը։ «Ճանապարհային […] ...
10:30 18.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 18-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 18-ի 08։00 դրությամբ կազմել է 19.3°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:17 18.07.2025
«Ռեալը» պատրաստվում է վաճառել թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկինՄադրիդի «Ռեալը» մտադիր է այս ամառ բաժանվել թիմի ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայից՝ աշխատավարձերի ֆոնդը թեթևացնելու և ֆինանսական ռեսուրսներ ազատելու նպատակով: Այս մասին հայտնում է AS-ը: Աղբյուրի համաձայն՝ Ալաբան պատրաստ չէ լքել ակումբը և ցանկանում է կատարել իր պայմանագրով նախատեսված պարտավորությունները մինչև 2026 թվականի հունիսի 30-ը՝ լավ մարզավիճակում մնալու համար: Ալաբայի ապագայի հարցը կախված է նրա […] ...
10:00 18.07.2025
Ռուբիոն Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է Սիրիայի և Իրանի հարցըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են Սիրիան և Իրանը, ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում՝ Սիրիայում բռնությունը դադարեցնելու ջանքերը: Նրանք նաև քննարկել են Իրանի […] ...