17:28 15.06.2020
Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն է: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքերով՝ օրենքի նախագծի հրատապությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով: «Գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն՝ ավելացված արժեքի հարկ վճարվող համարվող տնտեսվարող սուբյեկտների համար: Գործող օրենսդրությամբ կանխավճարը հաշվարկվում է հետևյալ կանոններով՝ հիմք […]
16:08 15.06.2020
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԵՊՀ գիտխորհուրդը հոգաբարձուների խորհրդի անդամ է ընտրել հետևյալ անձանց. 1. Կառլեն Խաչատրյան 2. Վարդան Ոսկանյան 3. Արսեն Հախումյան 4. Միքայել Մալխասյան 5. Մենուա Սողոմոնյան 6. Նարինե Խաչատրյան 7.Անահիտ Չուբարյան 8. (դեռ չի որոշվել) «Արա Աթայանը, Արա Գաբուզյանը և Սարգիս Քելյանը հավասարաչափ ձայներ են հավաքել։ Պետք […]
15:30 15.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 15-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Ռազմիկ Մարդանյանը և Երևանի բնակիչ 21-ամյա Թովմաս Հովհաննիսյանը։ Բժիշկները […]
13:58 15.06.2020
Երեկ գիշեր գայլերի ոհմակը հարձակվել ու հոշոտել է Ամասիա համայնքի բնակիչ Տիգրան Հովսեփյանի ոչխարները։ Կենդանիները գիշերը եղել են տան բակում գտնվող բացօթյա փարախում, առավոտյան տանտերը արյան հետքեր է նկատել բակում, իսկ փարախին մոտենալուց հետո ոչխարներին հայտնաբերել է հոշոտված: 23 ոչխարներից 4-ը հոշոտված է եղել հենց բակում, 10-ին հայտնաբերել են դաշտերից ու տան հարակից տարածքներից։ Մյուս […]
11:26 15.06.2020
Ստեփանակերտի քաղաքապետարանը վաղ առավոտից քլորաջրով ախտահանման աշխատանքներ է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 78 դեպք։ Առողջացել է 54 պացիենտ։ 116 անձ գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։
10:54 15.06.2020
Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17064 դեպք, որոնցից 6276-ն` առողջացած, 285-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 16-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10409 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 83600 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված […]
08:49 15.06.2020
Թուրքիան Իրաքի հյուսիսում ավիագործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցների դեմ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։ Թուրքիայում PKK-ն ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ ««Արծվի ճանկ» օպերացիան սկսվեց ինքնապաշտպանության մեր օրինական իրավունքների հիման վրա, որոնք բխում են միջազգային իրավունքից»,-ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ գործողությունը սկսվել է «ժողովրդի և սահմաների անվտանգության ապահովման […]
23:09 14.06.2020
Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Նա լրագրողների հետ կարճատև ճեպազրույցում դարձյալ հայտարարեց, որ իր նկատմամբ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն և հեռացավ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահի Առինջում գտնվող առանձնատունը առավոտից շրջափակված է եղել իրավապահներով։ Խուզարկությունները սկսելուց որոշ ժամանակ անց […]
13:17 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի […]
11:59 14.06.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում […]
11:04 14.06.2020
Հունիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ […]
10:13 14.06.2020
ԱԱԾ աշխատակիցները գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Խմբակցության պատգամավորներն այս պահին այնտեղ են։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ ըստ իրենց տեղեկությունների՝ խուզարկությունների պատճառը 2017-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարտունու ԲՀԿ-ական թեկնածուներից մեկի հետ եղած ենթադրյալ ֆինանսական խնդիրներն են։ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այս պահին […]
17:13 13.06.2020
Հունիսի 13-ին, ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3 […]
12:48 13.06.2020
Պեկինի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել՝ 4 ախտանիշ և 45 անախտանիշ վարակակիրներով: Այդ մասին հայտնել է Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի ղեկավարի տեղակալ Պան Սինյոն: «Կորոնավիրուսային նուկլեինաթթուների թեստեր արդեն ավել են շուկայի 1940 աշխատողների շրջանում, թեստը դրական է եղել 45-ի մոտ, բայց նրանք չեն ունեցել ախտանիշներ»,- ասել է նա: Իսկ […]
12:22 13.06.2020
Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանցիները կորոնավիրուսով վարակված հայաստանցի հիվանդների/կոնտակտավորների տվյալներ են հանրայնացրել: Խոսքը մոտ 3500 մարդու տվյալների մասին է: Այս տեղեկությունների իսկությունը ճշտելու համար, SHANTNEWS.am-ը կապ է հաստատել ՀՀ վարչապետի մամուլի խոսանկ Մանե Գևորգյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին աշխատանքներ է տանում՝ ճշտելու համար, թե ինչպես է դա տեղի ունեցել […]
11:53 13.06.2020
Անձնագրային ծառայություններն ու ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները քաղաքացիներին չեն սպասարկելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից ևս անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Քաղաքացիներին […]
09:08 13.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա նշեց, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները։ Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, պետք է մեր հանրային վարքագիծը հասկանալ այլ տեսակետից ու տրամաբանությունից։ Վարչապետը հայտնեց, որ երեկ ունեցել ենք նոր ռեկորդ, արձանագրվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում։ […]
19:06 12.06.2020
Ազգային ժողովը այսօր հատուկ նիստի աշխատանքը ավարտեց առանց քվեարկության, քանի որ ոչ ոք դեմ չէր արտակարգ դրության ժամկետը երկարացնելուն։ Մարտի 16-ին սահմանված ռեժիմը երկարացվեց ևս 1 ամսով։ Այդ մասին որոշումն այսօր առավոտյան արտահերթ նիստի ժամանակ կայացրել էր կառավարությունը։ Եթե ԱԺ որևէ խմբակցություն դեմ լիներ դրան, ապա անհրաժեշտ կլիներ քվեարկություն։ Սակայն որևէ դեմ ձայն չհնչեց։ Իսկ […]
17:57 12.06.2020
Ադրբեջանի քաղաքացի, 1994թ․ ծնված Էլշան Ռասուլօղլի Ալիևն այսօր առավոտյան հատել է սահմանը և հայտնվել Հայաստանում։ Նա, դուրս գալով Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածք, 45 կմ քայլել է և հասել Դարանակ- Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի տարածք։ Տեղեկությունը SHANTNEWS.am-ին հայտնեց Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանը։ «Ճամբարի պահակը վաղ առավոտյան լսել է շների հաչոցը։ Դուրս է եկել և տեսել […]
17:11 12.06.2020
Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածանքով բերման է ենթարկվել 26-ամյա ազգությամբ ադրբեջանցի մեկ անձ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից: Վերջինիս մոտ եղել է անձնական իրերով մեկ պարկ: Ներկայումս ընթանում են ապօրինի սահմանահատման բոլոր հանգամանքների պարզաբանման աշխատանքները:
13:36 12.06.2020
Եթե օրական 550-600 վարակման նոր դեպք արձանագրվի, ապա Հայաստանի առողջապահական համակարգի համար այդ բեռը տանելի կլինի։ Այս մասին իրենց իրականացրած հաշվարկների հիման վրա Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բայց նա հնարավոր է համարում նաև այն տարբերակը, որ Հայաստանը վերադառնա լիարժեք lockdown-ի ռեժիմի, որպեսզի կարողանա զսպել համաճարակի գերտարածումը։ Դա կլինի այն դեպքում, երբ օրական հաստատվող […]
13:14 12.06.2020
Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվի կառավարության այն որոշումը, որի համաձայն՝ մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացվում է ևս 1 ամսով։ Ըստ այդմ՝ արտակարգ դրությունը շարունակվելու է մինչև հուլիսի կեսերը։ Նիստին ներկա է նաև կառավարության կազմը՝ համապատասխան որոշման հիմնավորումները ներկայացնելու համար։ Հիմնական զեկուցումը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
11:29 12.06.2020
Այսօր կառավարությունն արտահերթ նիստում որոշվեց Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ի ժամը 17:00-ն, քանի որ արտակարգ դրություն հայտարարելու պատճառները վերացած չեն: Նախագիծն ընդունվեց միաձայն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մանրամասները կքննարկեն ԱԺ-ում անցկացվելիք հատուկ նիստի ժամանակ:
11:05 12.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 15281 դեպք, որոնցից 5639-ն` առողջացած, 258-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9298 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 77686 թեստավորում։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 612 […]
10:06 12.06.2020
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերով նախաքննության ընթացիկ արդյունքների վերաբերյալ պարբերական հանրային իրազեկման կարևորությունը՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայացնում է միջանկյալ ամփոփում։ Քրեական գործով առկա տվյալներն առերևույթ վկայում են, որ իրավասու պաշտոնատար և ծրագրի հետ առնչություն ունեցող անձանց կողմից մրցույթների իրականացման գործընթացում խախտումներ թույլ տալու, Ծրագրի անարդյունավետ ղեկավարման, աշխատանքների […]
18:18 11.06.2020
Պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ որոշում կկայացվի արտակարգ դրության ռեժիմի երկարացման վերաբերյալ: «Արտակարգ դրությունը կերկարացվի ևս մեկ ամսով, քանի որ այն պատճառները, որոնց բերումով մենք երկրում արտակարգ դրություն էինք սահմանել, դրանք վերացված չեն: Որոշումը կայացնելուց հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ […]
15:43 11.06.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը: «Քիչ առաջ պտտահողմ (տորնադո) է նկատվել Գավառ քաղաքում, որը Հայաստանում դիտվող հազվադեպ օդերևութաբանական երևույթ է։ Լուսանկարը՝ Էդգար Ստեփանյանի»,- գրել է Սուրենյանը:
10:52 11.06.2020
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 14669 դեպք, որոնցից 5466-ն` առողջացած,245-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 18-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8876 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 75389 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 566 նոր […]
10:45 11.06.2020
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Covid-19 ՕՐՎԱ ԱՄՓՈՓ Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 10-ին, 1️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 2️⃣Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: 3️⃣Երևանի […]
22:45 10.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևանք քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Հարավարևմտյան թաղամասում գտնվող դպրոցներից մեկի բակից: Ոստիկանությունը պարզում է դեպքի վայրն […]