10:54 18.06.2020
Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18698 դեպք, որոնցից 7560-ն` առողջացած, 309-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10728 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 89992 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 665 նոր դեպք և 746 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
09:41 18.06.2020
Deutsche Welle-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի արևմուտքում, Tönnies ընկերության մսի կոմբինատում, որը հանդիսանում է խոշորագույններից մեկը Եվրոպայում, կորոնավիրուսի բռնկում է գրանցվել։ Ավելի քան 650 աշխատակիցներ վարակվել են կորոնավիրուսով։ Վարակակիրների թիվը կարող է աճել։ Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա դաշնային հողի Ռեդա-Վիդենբրյուկ քաղաքում գտնվող ձեռնարկության աշխատակիցներն ուղարկվել են երկշաբաթյա կարանտինի։ Ձեռնարկության աշխատանքը 2 շաբաթով դադարեցվել է։ Վարակի հետագա տարածումը կանխելու համար […]
09:09 18.06.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է թարմ տվյալներ կորոնավիրուսով վարակվածների մասին․ «Կորոնավիրուսի 665 նոր դեպք ունենք: Զանգվածաբար շարունակում ենք դիմակ չկրել: Ի՞նչն ենք սխալ անում, որ մեր սիրելի հայրենակիցները այսպիսի քամահրանքով են վերաբերվում իրենք իրենց և իրենց շրջապատի առողջությանը: Մի՞թե Քաղաքացու հետ երկխոսությամբ ձևավորված մեր կառավարությունը հարկադրանքի լեզվով պիտի խոսի Քաղաքացու հետ՝ […]
21:24 17.06.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից, կալանքի միջնորդության քննությունը հետաձգվեց։ Նիստը, կշարունակվի վաղը՝ հունիսի 18-ին՝ ժամը 16:30-ին։ ԲՀԿ անդամները լրագրողների հետ զրույցում նշել էին, որ ակնկալում են դատարանի անաչառ որոշումը, հակառակ դեպքում կանգ չեն առնելու և շարունակելու են պայքարը` պահանջելով նաև կառավարության հրաժարականը: Մինչ նիստի ավարտը դատարանի բակից նաև բերման ենթարկվեցին մի շարք […]
16:53 17.06.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հունիսի 17-ին սանիտարական ուղղաթիռով Գորիսից Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 5-ամյա երեխա, որը երկրորդ հարկից ընկել է ցած։ «Երեխան նախ՝ տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այստեղ նա վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է մայրաքաղաք։ Ունի համակցված վնասվածքներ, […]
15:48 17.06.2020
Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն ավելանում է: Վիրուսի տարածվածության նոր օջախներ են հայտնաբերվում։ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է, որ հիվանդությունն այս պահին մարզում գտնվում է իր մեծ ալիքի փուլում, ինչն էլ կոնտակտավորների շրջանակը ամբողջությամբ վերահսկելու հնարավորություն չի տալիս: Մարզպետը խոսել է նաև թեստերի սահմանափակ լինելու, մարզում երկրորդ բուժհաստատությունը կորոնավիրուսով հիվանդների […]
10:56 17.06.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ԱԺ-ում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի զեկույցի ժամանակ հայտարարեց. «Մեծամասնությունը, ով իշխանության եկավ ՀՀ-ում ժողովրդավարական արժեքները վերականգնելու կարգախոսով, փորձում է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին։ Սա Հայաստանը փակուղի տանող ճանապարհ է։ Մեկ բան եմ ուզում ասել խորհրդարանական մեծամասնությանը․ վստահաբար դեմ եք եղել ձեզ պարտադրված անօրինական քվեարկությանը, սակայն Հայաստանը բռնապետություն դառնալու ռեսուրս […]
10:53 17.06.2020
Հունիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 18033 դեպք, որոնցից 6814-ն` առողջացած, 302-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 9-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10818 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 87600 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 544 նոր դեպք և 243 առողջացած, հայտնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման […]
09:00 17.06.2020
COVID-19-ի բուժման համար Մեծ Բրիտանիայում դեքսամետազոնի ստերոիդի կլինիկական փորձարկումները դարձել են գիտական բեկում։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարահյին կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Օքսֆորդում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հակաբորբոքային դեղամիջոց դեքսամետազոնը նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված հիանդների մահվան ռիսկը 35 տոկոսով, իսկ թթվածին ստացող հիվանդների մոտ՝ 20 տոկոսով։ RIA Novosti-ի […]
08:36 17.06.2020
Բրազիլիայում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 34 918 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 923 189-ի։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով պաշտոնական վիճակագրությանը։ Երկրում վարակի տարածման օջախը հանդիսանում են հարավարևելյան Սան-Պաուլու նահանգն ու դրա նույնանուն մայրաքաղաքը։ Վերջին 1 օրում երկրում գրանցվել է մահվան 1282 դեպք, ընդհանուր՝ 45 214։ Հաղորդվում […]
21:49 16.06.2020
Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ սա շինծու գործ է և հեռացավ։ SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 […]
21:41 16.06.2020
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։ Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Ձայների նույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու և […]
18:17 16.06.2020
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրեց, որ հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նա նաև հայտնեց նոր որոշման մասին: Այսպես, վաղվանից Հայաստանի բոլոր քաղաքացիների համար անձը հաստատող փաստաթղթի կրումը՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք, պարտադիր կլինի: Որոշման անհրաժեշտությունը վարչապետն այսպես մեկնաբանեց՝ շատ դեպքերում դիմակ կրելու խախտումների համար վարչական վարույթի հարց […]
18:05 16.06.2020
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Դրան մասնակցում էին միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները, մյուս երկու խմբակցությունները չմասնակցեցին նաև այս քվեարկությանը։ 87 կողմ, 0 դեմ ձայներով Ազգային ժողովը համաձայնություն տվեց Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու միջնորդությանը, որը ներկայացրել էր գլխավոր դատախազը։ Հիշեցնենք՝ դրա համար որպես հիմք […]
17:57 16.06.2020
ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված արգելքն անտեսելու, սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում` ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում, մի խումբ անձանց կողմից 2020 թվականի հունիսի 14-ին դիտավորությամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու, Երևան քաղաքի Նալբանդյան և հարակից Խանջյան փողոցները փակելու, երթևեկությունը խաթարելու, նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը կանխելու նպատակով […]
17:10 16.06.2020
Ազգային ժողովում գլխավոր դատախազի միջնորդության համաձայն՝ մեկնարկում է ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին հարցի վերաբերյալ քվեարկությունը։ Մինչ այդ, հիշեցնենք, Ծառուկյանը ԱԺ քվեարկությամբ զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։ Դատախազի երկրորդ միջնորդության շուրջ, ըստ էության, քննարկումը չկայացավ, քանի որ դատախազի ելույթից հետո նրան հարցեր չտրվեցին․ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը բացակայում էր նիստից։ Ընդհատված նիստը շարունակվեց […]
16:31 16.06.2020
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշման ընդունումից հետո Ազգային ժողովը այս պահին էլ քննարկում է նրան ազատությունից զրկելու միջնորդությունը։ Այն ներկայացնում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դավթյանը ասաց, որ քրեական գործի մանրամասներին արդեն անդրադարձել է ու կներկայացնի այն հիմքերը, որոնք թույլ են տալիս ազատազրկման հարց քննարկել։ Դատախազը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է և ղեկավարել […]
16:20 16.06.2020
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Քվեարկությանը, հիշեցնենք, մասնակցել են միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
15:15 16.06.2020
Ազգային ժողովում արդեն մեկնարկել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության վերաբերյալ քվեարկությունը։ Այն լինելու է փակ և գաղտնի։ ««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, բնականաբար, այս գործընթացին չի մասնակցելու։ Հետագա մեր անելիքների և գնահատականների մասով ևս կլինենք հրապարակային»,- ԱԺ նիստի ավարտին ասաց ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես […]
14:50 16.06.2020
ԿԺԴՀ-ն պայթեցրել է Քեսոնում գտնվող կապի միջկորեական գրասենյակը, որը բացվել էր 2018 թվականի ապրիլին: 19 ամիս անց շենքը կողմերի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով, դատարկվել էր: «Հյուսիսային Կորեան 14:49-ին պայթեցրել է Gaeseong միջկորեական համատեղ գրասենյակի շենքը»,- ասված է միավորման նախարարության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Yna- ն: Տուժածների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Դեպքի վայրում ծխի […]
14:44 16.06.2020
Ազգային ժողովի իմքայլական մեծամասնությունը ազնիվ չէ Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարցում։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից արձանագրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին հարցը չի բերվել այն ժամանակ, երբ փաստերը արդեն հայտնի էին։ Իսկ 2019-ի փետրվարին իշխանական մեծամասնությունը պնդում էր, որ հենց ԲՀԿ-ից պետք է լինի ԱԺ փոխխոսնակը։ […]
10:53 16.06.2020
Հունիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 17489 դեպք, որոնցից 6571-ն` առողջացած, 293-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10529 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 85556 թեստավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված […]
10:18 16.06.2020
Ազգային ժողովում սկսվեց այսօրվա հերթական նիստը, դրա օրակարգում կատարվելու են փոփոխություններ։ Այդ փոփոխություններով ԱԺ օրակարգ է ներառվելու նաև խորհրդարանի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը։ Միջնորդությունների փաթեթի համաձայն՝ խորհրդարանը պետք է թույլ տա, որ Ծառուկյանը զրկվի անձեռնմխելիությունից ու կալանավորվի։
10:11 16.06.2020
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, […]
00:23 16.06.2020
Թբիլիսիի ծայրամասային Վարկեթիլի թաղամասում, շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել: Այրվում են առևտրականների տաղավարները: Այս պահին հրշեջ-փրկարարական մինչև 15 բրիգադ աշխատում է հրդեհը տեղայնացնել, քանի դեռ այն չի անդրադարձել նաև նույն տարածքում տեղակայված «Լուկոյլ» բենզալցակայանին: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտարարել են, որ կրակը սկսել է տարածվել շուկայում գործող կրպակներից: Կրակը […]
18:46 15.06.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. փետրվարի 1-ին հարուցված և վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվում է, որ Գագիկ Ծառուկյանը, հանդիսանալով «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար և դրա կազմում ընդգրկված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2017թ․ ապրիլի 2-ի ընտրություններին իր ղեկավարությամբ գործող կուսակցությունների դաշինքի և ընտրական […]
18:31 15.06.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց. «Քիչ առաջ ստացանք գլխավոր դատախազի միջնորդությունները պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ: ԱԺ խորհուրդը քննարկեց միջնորդությունները, դրանք ընդգրկվեցին վաղվա լիագումար նիստի օրակարգ»: Մանրամասները՝ տեսանյութում:
18:10 15.06.2020
Ազգային ժողովը միաձայն (94 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ) ընդունեց կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկարողանանք կազմակերպել վաղը՝ հայտարարությունների ժամից անմիջապես հետո»,- ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: