TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

Արխիվ

Փարիզում մզկիթի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ

21:15 27.06.2019

Փարիզի արևմուտքում գտնվող մզկիթի մոտակայքում հրաձգություն է տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում կատարելով ֆրանսիական France Bleu ռադիոկայանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 27-ին՝ Ֆրանսիայի ժամանակով 16:30-ի սահմաններում, երբ անհայտ անձը կրակ է բացել մզկիթի մոտակայքում: Դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից: […]

̰
ԵԽ-ն երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները

18:40 27.06.2019

Սահմանափակումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և պաշտպանական ոլորտներին, ինչպես նաև կրկնակի նշանակության ապրանքներին:

̰
Ավերիչ կարկտահարություն Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում

17:42 27.06.2019

Այսօր ուժեղ կարկուտ է տեղացել Ամասիայի տարածաշրջանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Շուրջ 20 րոպե տեղացած կարկտահարությունից տուժել են Բանդիվան, Ջրաձոր, Ալվար, Աշոցքի տարածաշրջանի Կրաշեն, Մեծ Սարիար, Ախուրյանի տարածաշրջանի Կառնուտ, Բասեն, Շիրակ, Ջաջուռ բնակավայրերի գյուղացիական տնտեսությունների մրգատու ծառերը, բանջարաբոստանային կուլտուրաներն ու ցանքատարածությունները։ Կարկուտն ուղեկցվել է նաև քամու ուժգնացմամբ, ինչի հետևանքով Անուշավան գյուղում քամին քշել է անասնագոմերից […]

̰
Գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն․ կան վիրավորներ

17:01 27.06.2019

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 27-ին` ժամը 13:28-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին […]

̰
Վահե Գրիգորյանի մասնակցությունը Քոչարյանի և Խաչատուրովի գործերի քննությանը անհնար է. ՍԴ որոշումը

16:43 27.06.2019

ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի` Սահմանադրական դատարանի […]

̰
Նվազագույն աշխատավարձը կբարձրանա

12:28 27.06.2019

Կառավարության նիստում այսօր քննարկվեց օրակարգում լրացուցիչ կերպով ներառված ««ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների առաջարկած այս նախագիծը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի հիմքով է, որը 63 550 դրամ է, և որը փոփոխվող մեծություն է: Գասպարյանն ասաց, […]

̰
Եղվարդի` անտուն մնացած բնակիչները բողոքում են կառավարության դիմաց

11:24 27.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վաղ առավոտից Եղվարդի՝ անտուն մնացած բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք մեր թղթակցի հետ զրույցում նշել են, որ Գուրգեն անունով մի տղամարդ 3 օր առաջ գնել է իրենց տան  տարածքը և իրենց ծեծելով դուրս հանել տանից: Բնակիչներն արդեն 3 օր է երեխաների հետ միասին քնում են կառավարության շենքի […]

̰
Քաշաթաղում 16-ամյա պատանի է ջրահեղձ եղել

11:11 27.06.2019

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 26-ին՝ ժամը 17:54-ին, Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է […]

̰
Վրաստանում ձերբակալված հայ վարորդն ազատ է արձակվել

10:55 27.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում ձերբակալված վարորդի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հայտնում ենք, որ հունիսի 24-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով ձերբակալված ավտոբուսի վարորդն արդեն ազատ է արձակվել։ Սույն գործով ձերբակալվել է ավտոբուսի ուղևորներից մեկը, ում արդեն մեղադրանք է առաջադրվել։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում […]

̰
Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք է հայտնաբերվել․ ՊԵԿ

10:23 27.06.2019

Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում ՊԵԿ ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակիցները մաքսակետի ծառայողների  հետ համատեղ օրերս Թուրքիայից ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսից մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք են հայտնաբերել: Ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացի Գ.Ա.-ի հայտարարագրած բեռից հայտնաբերվել է սև գույնի պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված, մաքսային հսկողությունից թաքցրած, ընդհանուր քաշով 3.5 կգ դեղորայք: Ըստ քաղաքացի Գ. Ա.-ի՝ հայտնաբերված դեղորայքի […]

̰
Բուրյաթիայում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել․ 2 օդաչու զոհվել է

09:18 27.06.2019

Նիժնեանգարսկի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Անգարա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը։ Երկու օդաչու զոհվել է, փրկարարների տվյալներով՝ 19 մարդ հոսպիտալացվել է։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա: Հունիսի 27-ին Նիժնեանգարսկից Ուլան-Ուդե ուղևորվող ինքնաթիռի շարժիչներից մեկը շարքից դուրս է եկել։ Անձնակազմը որոշել է վերադառնալ օդանավակայան։ Первые секунды после крушения Ан-24 в Нижнеангарске pic.twitter.com/eIuGnR1mI8 — […]

̰
7 երկրի պատվիրակություն լքել է ԵԽԽՎ-ի նստաշրջանը Ռուսաստանի պատճառով

23:12 26.06.2019

Ուկրաինայի պատվիրակության օրինակին հետևելով` այսօր ԵԽԽՎ-ի նստաշրջանից դուրս են եկել նաև Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Սլովակիայի պատվիրակությունները: Այս հայտարարությունը հրապարակել է ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Յուրևը։ Նրա խոսքերով՝ 7 երկրի պատվիրակությունները նստաշրջանը լքել են այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն լիարժեք վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ի նոր գլխավոր քարտուղար […]

̰
ԵԽԽՎ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի է

22:55 26.06.2019

Քիչ առաջ հայտնի է դարձել ԵԽԽՎ նոր գլխավոր քարտուղարի անունը: Խորհրդարանական վեհաժողովի թվիթերյան էջը հայտնում է, որ պատվիրակությունների քվեարկության արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի Խորվաթիայի փոխվարչապետ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա կփոխարինի 2009-ից պաշտոնավարող Թորբյորն Յագլանդին։ In first speech as newly elected #CoE Secretary General, Marija Pejčinović Burić (Croatia) ??says she will work for “peace and prosperity” of […]

̰
Դավթաշենի կամրջի հարակից լանջին հրդեհ է բռնկվել

20:43 26.06.2019

Երևանում հրդեհվել է կանաչապատ տարածք՝ Արաբկիր վարչական շրջանի այգիներից մեկը, որ հայտնի է որպես Մալականի այգի։ Հրդեհը տարածվել է դեպի ձոր՝ լանջն ի վար, ու ընդգրկել է հսկայական տարածք։ Այս մասին ահազանգել են մոտակայքով անցնող օգտատերերը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 26-ին՝ ժամը 18:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի […]

̰
ԵԽԽՎ-ն լիարժեք վերականգնել է Ռուսաստանի պատվիրակության իրավասությունները

20:33 26.06.2019

Նախօրեի քվեարկությունից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր պաշտոնապես վերականգնել է Ռուսաստանի խորհրդարանի լիազորություններն ու իրավասությունները կառույցում։ Միաժամանակ վեհաժողովը Մոսկվային հորդորել է կատարել 2014-2015 թվականներին վեhաժողովի ներկայացրած բոլոր պահանջները։ Ռուսական պատվիրակությունը, ըստ այս բանաձևի, պարտավոր է առանց այլևայլությունների վերադառնալ ԵԽԽՎ, գործել կառուցողական դաշտում, աշխատել կառույցի բոլոր հանձնաժողովների հետ, ինչպես նաև կատարել ԵԽԽՎ բոլոր վճարումները։ Վերջինը, […]

̰
Թուրքիայի Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը հետաձգվել է

18:52 26.06.2019

Թուրքիայի Հայոց պատրիարքության պատրիարքի տեղապահի ընտրությունը, որ նախատեսված էր անցկացնել այսօր՝ կեսօրից հետո, հետաձգվել է մոտ մեկ շաբաթով։ Այս մասին հայտնի է դառնում պատրիարքության փաստաթղթի հրապարակումից։ Ընտրությունը կկայանա հուլիսի 4-ին՝ առավոտյան ժ. 10։00-ին։ Տեղափոխության պատճառները, սակայն, չեն հաղորդվում, ուղղակի նշվում է, որ այդ մասին որոշվել է կուսակալությունից ստացած պաշտոնական գրության համաձայն։ https://www.facebook.com/LUYSTV/photos/a.551019085383177/613564522461966/?type=3&theater

̰
Զինծառայողը դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ

16:38 26.06.2019

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին նոր մանրամասներ է հաղորդել ժամկետային զինծառայողի մահվան դեպքից: «26.06.2019թ.՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք: Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական […]

̰
Մահացել է զինծառայող․ ՊՆ խոսնակ

15:05 26.06.2019

«Ցավալի լուր. Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են»։ Այսպիսի գրառում է իր ֆեյսբուքյան էջում արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ առանց այլ մանրամասներ հաղորդելու։ https://www.facebook.com/arcrun/posts/2335140306521564

̰
Վենետիկի հանձնաժողովն անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ իրադարձություններին

14:18 26.06.2019

Վենետիկի հանձնաժողովը երեկ անցկացրել է հերթական նիստը, որի ժամանակ տեղեկացվել է Հայաստանում սահմանադրական գործընթացների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հնչող հայտարարությունների մասին։ Սա ասվում է հանձնաժողովի նիստի արձանագրության մեջ։ «Վենետիկի հանձնաժողովը հանձնաժողովի նախագահին խնդրեց ուշադրությամբ հետևել գործընթացներին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրապարակային հայտարարություն արվի այս կապակցությամբ»,- ասվում է արձանագրության մեջ։ Հանձնաժողովը նաև լիազորել է անհապաղ […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանը մանրամասներ է հայտնել Նովոսիբիրսկում հայի սպանության գործից

14:14 26.06.2019

Նովոսիբիրսկում ազգությամբ հայ 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի սպանության վերաբերյալ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայումս ճշտումներ է իրականացնում, ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քաղաք, սակայն ինֆորմացիան շատ քիչ է։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ «Հարուցված է քրեական գործ, մոտավորապես պարզ են մարդիկ, ըստ այն տեղեկությունների, որ ստացել ենք իրավապահ […]

̰
Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից տուժած քաղաքացին վիրահատվել է

13:42 26.06.2019

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։ «Դավիթ Գրիգորյանին վիրահատել են, այժմ նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն և առողջացման միտում են տեսնում։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այցելել են […]

̰
Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

12:47 26.06.2019

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

̰
Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ

11:54 26.06.2019

Հայաստանի Հանրապետության ազգայինանվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում […]

̰
Ծեծկռտուք Սբ. Գ. Լուսավորիչ ԲԿ-ում․ բժշկին մեղադրում են հիվանդի մահվան մեջ

11:40 26.06.2019

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ն․Վ․-ն և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Ա․Վ․-ին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել […]

̰
Նովոսիբիրսկում հայ է սպանվել

08:17 26.06.2019

Հունիսի 25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել իրավապահները։ 112 տելեգրամ ալիքի տեղեկություններով` Գոգոլի փողոցում կրակել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանի վրա։ Նրան հոսպիտալացրել են, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Իրավապահները դեպքի վայրում 10 պարկուճ են հայտնաբերել։ АСТ-54-ի տվյալներով՝ տղամարդը կանգնած է եղել կանգառում, երբ նրան մոտեցել է հայկական համարանիշերով Nissan […]

̰
Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ ու հուշամեդալներ

22:53 25.06.2019

Ոստիկանության Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, և այն փոխանցվել է նույն բաժնի հետաքննչական բաժանմունք: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կ․Մ․-ի դիմումի փաստով: Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել, ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն: Համայնքային ոստիկանության բաժանմունքում […]

̰
27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են

20:52 25.06.2019

SHANTNEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ 27 ժամ Վերին Լարսում անցկացրած ՀՀ քաղաքացիները Հայաստանում են։ Մանրամասները՝ տեսանյութում։ Հիշեցնենք՝ հունիսի 24-ին՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն ողջ օրն այնտեղ սպասելուց հետո էլ բարձր տրամադրություն  են ունեցել և նշել […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ ԱԱԾ

18:14 25.06.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ առաջ ներկայացավ ԱԱԾ: Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված անձնական երաշխավորությունը վերացնել, խափանման միջոց կիրառել կալանավորումը: Գործի վարույթը կկասեցվի և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը կբեկանվի, գործը կուղարկվի նոր քննության։

̰
Վրաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

16:58 25.06.2019

Վրաստանի ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մտանիեթի ոստիկանության և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության աշխատակիցները «Կազբեգի» սահմանային վերահսկիչ անցակետում, թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են 1977թ. ծնված Հայաստանի քաղաքացի Ա. Խ-ին: Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով` հունիսի 25-ին Դարիալի կիրճում սահմանապահ ոստիկանները ՀՀ մեկնող ավտոբուսում` երեխայի խաղալիքի` հերոսկուտերի մեջ, հայտնաբերել են 500 գրամ թմրանյութ, ենթադրաբար հերոին: Հետաքննությունն իրականացվում է […]

̰
Ուկրաինան դադարեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում

16:46 25.06.2019

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակությունը պաշտոնապես հայտարարեց ԵԽԽՎ-ում իրենց աշխատանքը դադարեցնելու մասին՝ որպես Ռուսաստանի Դաշնության պատվիրակության վերադարձի դեմ բողոքի նշան: Այս մասին հայտարարել է պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արևը Facebook-ի իր էջում: Պատվիրակությունը դիմել է Գերագույն ռադային, որ վերջինս շտապ քննարկի հետագայում ԵԽԽՎ-ում Ուկրաինայի մասնակցության դադարեցման հարցը: Պատվիրակությունը նաև դիմել է նախագահին և ԱԳՆ-ին՝ կոչ անելով, որ վերջիններս […]

̰
BACK_TO_TOP