TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+27.69 oC

Արխիվ

Ռուս զինծառայողին ռազմաբազայից ՀՀ ՔԿՀ տեղափոխելու բողոքի քննությունը դատարանը մեկ ամսով հետաձգել է

13:10 12.02.2019

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննել է Գյումրիում դեկտեմբերի 2-ին ռուս զինծառայողի ծեծի հետևանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի փաստաբանների բողոքը: Հիշեցնենք, փաստաբաններ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը նախաքննական մարմնին 2018թ. դեկտեմբերին միջնորդություն էին ներկայացրել ռուս զինծառայողին ՀՀ ՔԿՀ  տեղափոխելու մասին, որը քննչական մարմինը մերժել էր: Մերժման որոշումը փաստաբանները դատարանում բողոքարկել են: Այսօր մինչդատավարական վարույթի […]

̰
ՊՆ զորամասում զինծառայողի սպանության գործով կասկածյալ կա. ՔԿ

11:34 12.02.2019

2019 թ. փետրվարի 11-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից Մ.Գրիգորյանը մահացել է: SHANTNEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային […]

̰
Չպարզված հանգամանքներում ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող է մահացել

18:43 11.02.2019

Այսօր Հայաստանի զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 18.10.1985թ.: Միջադեպի հանգամանքները պարզվում են: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ https://www.facebook.com/arcrun/posts/2123214934380770

̰
Վարդենիս-Երևան ճանապարհը փակ է, պահանջում են մարզպետի հրաժարականը

12:20 11.02.2019

Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականի պահանջով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լեոնարդ Մարտոյանը նշեց, որ պատճառը մարզպետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումն է: «Վարդենիսում փետրվարի 17-ին քաղաքապետի ընտրություններ են, հիմա քարոզարշավ է: Այսօր Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող 8 թեկնածու կա, 7-ն այցելում են պետական […]

̰
Մենք այս իրավիճակի վերաբերյալ հեռուն գնացող ենթադրություններ չենք անի․ ՌԴ ԱԳՆ տեղակալը՝ ՀԱՊԿ իրավիճակի մասին

17:04 09.02.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի նշանակման հարցում Ռուսաստանը ելնում է այն դրույթից, որ կազմակերպությունը շատ կարևոր է, և այն պետք է աշխատի շատ հստակ, իսկ դրա համար պետք է նշանակվի գլխավոր քարտուղար։ Այս մասին հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Իրավիճակը շատ զգայուն է։ Հայաստանն ունի իր դիրքորոշումը։ Մյուս պետություններն ունեն իրենց դիրքորոշումը», […]

̰
Երևանում կանխվել է զինված բախում. կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

00:49 09.02.2019

Փետրվարի 8-ին Ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում մայրաքաղաքում զինված բախում են կանխել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քննիչներն ու ոստիկանները վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն ստանալով, խմբին  մի քանի օր պահել են տեսադաշտում և փետրվարի 8-ին վնասազերծել են մեկ տասնյակից ավելի անձանց: Դատարանի թույլտվությամբ՝ քննիչները կատարել են միաժամանակյա […]

̰

19:32 08.02.2019

ՀՀ կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են. հայտնի են 12 նախարարությունների անվանումները: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ նոր կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները. Արտաքին գործերի նախարարություն Պաշտպանության նախարարություն Արտակարգ իրավիճակների նախարարություն Արդարադատության նախարարություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն Բնապահպանության նախարարություն Առողջապահության նախարարություն Ֆինանսների նախարարություն […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից

17:00 08.02.2019

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում արձագանքել է Մարտի 1-ի գործով առաջին նախագահի հարցաքննության մասին հարցումներին: Նա տեղեկացրել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից, ապա խոստացել՝ եթե հարցաքննությունը շարունակություն ունենա, հանրությանը կտեղեկացնեն այդ մասին: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 1,5 ժամ հարցաքննվել է: Մեր տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով […]

̰
Մեղադրանք է առաջադրվել Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնյային. Նաիրա Հարությունյան

15:32 08.02.2019

Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցներ համակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի պետին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա նշեց, որ պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել դատական ակտը դիտավորությամբ […]

̰
Մանվել Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել կալանավայրի մեքենայով, ոտքով բարձրացել իր սենյակ. Անատոլի Գնունի

15:22 08.02.2019

Կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանին այսօր տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը այցելել է բժշկական կենտրոն և փորձել պարզել, թե ինչ խնդիրներ են ծագել նրա առողջական վիճակի հետ կապված: «Նրա մոտ ծայրահեղ ծանր վիճակ չի եղել»,- վստահեցրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին՝ ասելով, թե Մանվել Գրիգորյանը գտնվում է հետազոտության փուլում, որի […]

̰
Ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները, Հայաստանում կլինի 12 նախարարություն. Նիկոլ Փաշինյան

14:05 08.02.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումներն արդեն ավարտված են, նախարարությունների թիվը՝ հստակեցված: «Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները: ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, որը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները Սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրել է […]

̰
Մանվել Գրիգորյանը շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն

13:54 08.02.2019

Ինչպես հաղորդում է Araratnews.am-ը՝ գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշեց, որ իր պաշտպանյալին տեսել է այսօր առավոտյան: «Հիվանդանոց տեղափոխելուց տեղյակ չեմ, բայց առավոտյան շաքարը հասել էր 25-ի»,- ասաց նա:

̰
Քննություն է տարվում` պարզելու Երևան-Երասխ ճանապարհին շտապօգնության մեքենայի վթարի պատճառները

12:14 08.02.2019

ՀՀ  քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ  կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Նախնական տվյալներով ՝ փետրվարի  8-ին՝  ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին միմյանց  են բախվել  «ԳԱԶ 24» և  «Սիսիանի» Բ/Կ ՓԲԸ-ին պատկանող «ՋԻՆ ԲԵՅ» շտապօգնության մեքենաները: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում […]

̰
ՀՀ ԱԳՆ արձագանքը SHANTNEWS.am-ին Ստանիսլավ Զասի հայտարարության վերաբերյալ

12:02 08.02.2019

SHANTNEWS.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն է ստացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի՝ երեկ արված հայտարարության մասին: Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեք Ստանիսլավ Զասի այն հայտարարությունը, որ նա առաջարկել է հանդիպել ՀՀ ղեկավարության հետ, բայց պատասխան չի ստացել, և որ հարցը հնարավոր կլինի լուծել անգամ առանց Հայաստանի համաձայնության: Պատասխան – Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ […]

̰
Աննա Կարապետյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

11:03 08.02.2019

Այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանն ընտրվել է  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Աննա Կարապետյանը մասնագիտությամբ իրավաբան է: Աշխատել է փաստաբանի օգնական: 2015-2016 թթ. սովորել է Փաստաբանական դպրոցում, ստացել փաստաբանի արտոնագիր: 2015-2017 թվականներին աշխատել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի օգնական: 2017-2018 թթ․-ին եղել է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանի […]

̰
Կարեն Սիմոնյանն ընտրվեց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

10:36 08.02.2019

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստի օրակարգում, ինչպես արդեն ասել ենք, նաև նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Առաջադրվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանի թեկնածությունը: Ի դեպ, Սիմոնյանը միակ թեկնածուն է հանձնաժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից: «Անցնող երեք շաբաթների ընթացքում ոչ ֆորմալ ֆորմատով հնարավորություն եմ ունեցել շփվելու Կարեն Սիմոնյանի հետ, և կարծում […]

̰
Լևոն Տեր-Պետրոսյանը 1,5 ժամ հարցաքննվել է

18:35 07.02.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀՀ առաջին նախագահը, ըստ մեր տեղեկությունների, ունի վկայի կարգավիճակ: ՀՔԾ-ից այս տեղեկությունները չեն մեկնաբանում: Ավելի ուշ այս մասին գրառում է արել առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Այսօր ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում, վկայի կարգավիճակով հարցաքննվել է ՀՀ առաջին […]

̰
ՀՀ վարչապետն անտեսում է ինձ հետ հանդիպելու առաջարկը. Ստանիսլավ Զաս

17:34 07.02.2019

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը մեկնաբանել է այդ պաշտոնին իր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները: Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը Զասը նշել է, որ գործընթացը դեռ տեղից չի շարժվում: «ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: […]

̰
Մեր թատրոնում այս գիշեր մեծ թալան էր լինելու. գողության փորձ Կամերային երաժշտական թատրոնում

12:42 07.02.2019

Անցած գիշեր գողության հերթական փորձն է կատարվել Երևանում. այս անգամ գողերը որոշել են մուտք գործել Պետական կամերային երաժշտական թատրոն: Թե գողոնի ինչ ակնկալիք են ունեցել չարագործները մշակութային օջախից, պարզ չէ, քանի որ ազդանշանային համակարգի շնորհիվ ոստիկաններին հաջողվել է կանխել գողության դեպքը: Գողերը դիմել են փախուստի: Դեպքի վերաբերյալ SHANTNEWS.am-ը տեղեկություններ ստացավ թատրոնի տնօրեն Հռիփսիմե Առաքելյանից, որը […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների բողոքները

12:10 07.02.2019

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մնացական Հարությունյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքներն ամբողջությամբ, նա կշարունակի մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ 18.01.2019 թ․ առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների […]

̰
Ադրբեջանցին Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով ԱԳՆ է դիմել

21:54 06.02.2019

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Ռաշադ Ալիզադեն դիմել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Այս մասին «Արցախպրես»-ին հայտնեց ԱՀ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը՝ նշելով, որ ընթացքի վերաբերյալ այլ տեղեկություններ հայտնի չեն:

̰

11:41 06.02.2019

ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի օրակարգում է նաև ՀՀ կառավարության ծրագիրը: Կառավարության գործունեության հիմնարար ուղենիշներն են. Առաջիկա հինգ տարիներին ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ – Հայաստանի արտաքին […]

̰
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

07:17 06.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից […]

̰
«Պարտեզ» ռեստորանային համալիրի զինված միջադեպի գործով հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է. Նաիրա Հարությունյան

13:29 05.02.2019

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Մեր հարցին ի պատասխան` Հարությունյանը հայտնեց, որ քրեական գործով հետախուզման մեջ գտնվողներից մեկը հայտնաբերվել է: Վերջինիս կալանքի վերահաստատման […]

̰
Օպտիմալացման շրջանակներում կմիացվեն Դանիայում և Շվեդիայում ՀՀ դեսպանությունները

13:24 05.02.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ, ըստ Նաղդալյանի, իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, […]

̰
Հայաստանը 2018թ. արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից. Freedom House

12:03 05.02.2019

Freedom House-ը հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն այս առիթով իր մեկնաբանություններն է տրամադրել «Ամերիկայի ձայնին»: Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք […]

̰
Արշալույսի գյուղապետը չի պատրաստվում հրաժարական տալ, գյուղացիներն էլ չեն պատրաստվում դադարեցնել բողոքի ցույցերը

16:58 04.02.2019

Այսօր շարունակվել են բողոքի ակցիաները Արմավիրի մարզի Արշալույս համայնքում: Մի քանի օր է՝ գյուղացիներն այստեղ ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանի՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Վերջինս Մանվել Գրիգորյանի եղբորորդին է: Գյուղացիներն իրենց պահանջներում պնդում են, որ գյուղապետը ընտրողական վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ: Նրանք, որոնք մասնակցել են գյուղապետի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին, ենթարկվում են ճնշումների, […]

̰
ՌԴ-ն և Վրաստանը համաձայնության են եկել Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում

13:00 04.02.2019

Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ […]

̰
Նոր տեղեկություններ Կալուգայի վթարից տուժած քաղաքացիների մասին

12:54 04.02.2019

Երեկ ՌԴ Կալուգայի շրջանում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել Կալուգայի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կոնդյուկովից: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց հետևյալը. «Հիվանդները գտնվում են երեք հիվանդանոցներում, մեզ մոտ երեք քաղաքացի կա, որոնց վիճակը միջին ծանրության է՝ դրական դինամիկայով»: Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի […]

̰
Կալուգայի վթարից տուժողների մեջ հայ կա

15:56 03.02.2019

Առավոտյան Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի տուժողների մեջ կա առնվազն մեկ հայ: Այս մասին հայտնի է դարձել ռուսական ցանցային հարթակներից մեկի հրապարակումից, որտեղ ներկայացված են ավտոբուսի ուղևորների մի մասի անունները: Ավտոբուսի մեջ են եղել Սոֆյա Առաքելյանն ու նրա մայրը, ում անունը չի հրապարակվել: Աղջկա ու նրա մոր ճակատագիրն անհայտ է: Ենթադրվում է, որ Սոֆյան […]

̰
BACK_TO_TOP