23:52 30.11.2022
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներին:
«Ոլորտներ կան, որոնց մասին քիչ ենք խոսում։ Նախադպրոցական կրթության ոլորտում, օրինակ, էական ազդեցություն ունեցող մի քանի բովանդակային գործընթացներ ենք այս տարի սկսել.
Այս տարի առաջին անգամ կազմակերպվեց նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի քննությունը՝ միայն թեստավորման միջոցով, համակարգչով։ 400-ից ավել մարդ էր դիմել։ Գործընթացը կազմակերպեցինք օրական երկու անգամ, առանց լուրջ տեխնիկական խնդիրների։ Ոլորտում կառավարման կարողությունների զարգացման և տնօրեն դառնալու գործընթացի կանոնակարգման պայմաններ են ստեղծվում։
Առաջին անգամ մեկնարկել ենք նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման գործընթացը՝ երաշխավորված կազմակերպությունների կողմից։ Այս տարի շուրջ 1500 հոգի կվերապատրաստվի, սա շարունակական գործընթաց է, ինչը կնպաստի ոլորտում աշխատակիցների մասնագիտական զարգացմանը և դրական ազդեցություն կունենա որակի վրա։
Օրենքի փոփոխություն ենք իրականացրել և ներկայումս մշակում ենք տարակարգի կարգը, որով մանկապարտեզների մանկավարժական աշխատողները նաև վարձատրության բարձրացում կունենան՝ հավելավճարի տեսքով, որի ֆինանսավորումը նախատեսվում է պետության աջակցությամբ։ Պլանավորել ենք նաև աշխատակիցների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորությունը։
60 հաստատություններում նախադպրոցական կրթության նոր չափորոշիչն ու ծրագրերն ենք փորձարկում։ Այս հաստատությունների աշխատակիցների հետ առանձին վերապատրաստումներ են արվել, առանձին շարունակական աշխատանք է իրականացվում՝ կարողունակությունների վրա հիմնված նոր մոտեցումները առաջ տանելու համար։
Սեպտեմբերից սկսել ենք ոլորտում անցումը համընդհանուր ներառման երեք մարզերում և Երևանում։ Արվել է մեծ ծավալի աշխատանք երեխաների կրթության կարիքների գնահատման գործիքների մշակման, ՏՄԱԿ-ների և հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ, պետությունը սկսել է ֆինանսավորում հատկացնել կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բալիկներին։ Պետք է խրախուսենք, որ նրանք անպայման գնան մանկապարտեզ, այս պահին դեռևս քչերն են ընդգրկվում նախադպրոցական ծառայության մեջ։ Մյուս տարվանից պետությունը կֆինանսավորի նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունը։
Սրան գումարվում են մանկապարտեզների և նախակրթարանների վերանորոգման, կառուցման, հիմնանորոգման աշխատանքները՝ տարբեր բնակավայրերում, այդ թվում այնտեղ, որտեղ նախկինում մանկապարտեզ ընդհանրապես չի եղել։
Նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվելը էական ազդեցություն ունի երեխաների զարգացման ու հետագա կրթության արդյունքի վրա։ Պետք է անենք ամեն ինչ, որ այդ կրթությունը լինի որակյալ ու հասանելի դառնա բոլոր երեխաներին»,-գրել է նա։
17:53 05.07.2025
Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...