18:21 16.11.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հյուրընկալել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, շուրջ 2 տասնյակ հուշարձանների հեղինակ, այդ թվում Զվարթնոց օդանավակայանի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ճարտարապետ, Գյումրու «Բարեկամություն» շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստր, «Արթուր Թարխանյան» կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ Անահիտ Թարխանյանին, նրա հետ միասին մարզպետը եղել է շատրվանի տարածքում, որտեղ պատասխանատուների […]
18:16 16.11.2022
2023 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարության համար նախատեսվել է 250.03 միլիարդ դրամ, որը 23,5 միլիարդ դրամով ավելին է 2022 թվականի հաստատված բյուջեից: Այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտային […]
18:11 16.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ ներկայացնելով, թե որ դեպքում է Հայաստանը պատրաստ շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ […]
18:05 16.11.2022
Հայաստանում հերթական անգամ՝ բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Զազրելի դեպք, որը իմ պատկերացմամբ, խուլիգանություն ու խմբակային հարձակում է մանկական հիվանդանոցի վրա: Հայաստանում՝ հերթական անգամ, բուժհաստատությունում բռնություն են կիրառել բժշկի և անվտանգության աշխատակցի նկատմամբ։ Անընդունելի է ու անմարդկային, երբ մարդը ձեռք […]
17:55 16.11.2022
Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 14-ի ժամը 00.01-ից նոյեմբերի 15-ի ժամը 09.30-ն ընկած ժամանակահատվածում կտրել են Սևան քաղաքի Օղակաձև փողոցում գտնվող իր ավտոտնակի պատուհանի ճաղավանդակը և գողացել եռակցման սարք, անվահեցեր՝ անվադողերով, բենզինային գեներատոր, կուտակային մարտկոց, շինարարական ցանց և այլ գործիքներ՝ պատճառելով շուրջ 970 000 դրամի վնաս: Ոստիկանության Սևանի […]
17:50 16.11.2022
Առաջարկությունս վերաբերում է 1995 թ. առաջ մեր երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր ցանկություն են հայտնել վերադառնալ, հնարավորություն տրվի պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքացիություն, ինչն օրենսդրորեն վերապահված է միայն ազգությամբ հայերին: Իր նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: Նոյեմբերի 16-ին քննարկվել է «ՀՀ-ում […]
17:43 16.11.2022
Հայաստանը չի ցանկանում պատերազմ հրահրել ՀԱՊԿ-ի և Ադրբեջանի միջև, ՀՀ վարչապետ Փաշինյանը, սակայն հուսով է, որ կառույցը կպաշտպանի դիրքորոշումը և կարձանագրի, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ընթացքում: Վարչապետը հիշեցրել է, որ ՀՀ դիրքորոշումը հստակ է, որ […]
17:36 16.11.2022
ԱՄՆ տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից արձակել է իր ամենահզոր SLS (Տիեզերական արձակման համակարգ) հրթիռը: Սա նոր ամերիկյան ծրագիր է՝ մարդուն լուսին վերադարձնելու: Արձակումն անօդաչու է, առաքելության նպատակն է տեխնոլոգիայի փորձարկումը և անձնակազմով «Արտեմիս-2»-ի արձակումը 2024 թվականին։ Ենթադրվում է, որ 100 մետրանոց հրթիռը տիեզերք է տանելու «Օրիոն» պարկուճը, որը հետագայում կտեղափոխի տիեզերագնացներ՝ լուսնի ուղղությամբ: […]
17:27 16.11.2022
Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզները, համագործակցելով բաժնի համայնքային ոստիկանների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, նոյեմբերի 12-ին ձերբակալել են Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում բնակվող 25-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով փաթեթներ, որոնք ուղարկվել են փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […]
17:22 16.11.2022
Գալիք տարվա բյուջեն առանձնանում է, իրոք, հավակնոտ բյուջե է: Կառավարության ծրագրով նախատեսել ենք յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի ապահովում: Հաշվի առնելով, որ մեր տնտեսական աճը կազմելու է 12-14 տոկոս՝ այդ աճի բազայի ֆոնին մեծ թռիչք է եւս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Այդ նշաձողը արձանագրել ենք, եւ համոզված եմ, որ կարողանալու ենք կյանքի […]
17:18 16.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցությունների վերջին զարգացումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող իր առաջարկները։ «Հայաստանի Հանրապետությունը Վաշինգտոնում ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերվող մեր առաջարկները։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Արձագանքների առումով, այնուամենայնիվ, […]
17:14 16.11.2022
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցը ՀՀ կառավարության աջակցությամբ ձեռք կբերի էլեկտրոնային 120 ժամացույց և 10 համակարգիչ: Այդ նպատակով ՀՀ կառավարության նոյեմբերի 10-ի նիստում 9 մլն 941 հազար դրամ գումար հատկացվեց շախմատի դպրոցին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ […]
17:08 16.11.2022
Նոյեմբերի 13-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 2–րդ գումարտակի 2–րդ վաշտի ոստիկանները Արցախի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 7 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմնին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
17:01 16.11.2022
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին (լուսանկարներ) Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն […]
16:59 16.11.2022
Հայաստանի Ազգային ժողովում այսօր քննարկվում է երկրի գալիք տարվա ամենակարեւոր ֆինանսական փաստաթուղթը, որում ներառված են բոլոր ոլորտներին ուղղված զարգացումները. ԱԺ ամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում ՀՀ 2023 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում: Պատգամավորն անդրադարձել է պաշտպանական գերատեսչության հատկացումների աճին, խոսել […]
16:55 16.11.2022
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին գիշերը Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն կանչելը։ Նրա կարծիքով՝ լեհ պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է ներողություն խնդրեին դրա համար, ինչպես նաև «հիստերիայի» և «հակառուսական հարձակումների» համար։ «Լեհաստանի նախագահը հրթիռի անկումն անվանել է «դժբախտ պատահար»։ Լեհական գերատեսչությունները, որոնք իրենց թույլ տվեցին հակառուսական հարձակումներ և […]
16:47 16.11.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ «Հարգելի’ վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։
16:44 16.11.2022
ՆԱՏՕ-ն «ոչ մի նշան չի տեսնում», որ Լեհաստանում հրթիռի անկումը կանխամտածված հարձակման արդյունք էր, ինչպես նաև այն, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել դաշինքի վրա։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ։ Միջադեպի հետաքննությունը կշարունակվի, հավելել է նա։ Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 […]
16:37 16.11.2022
Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր հաղորդում, որ գողացել են մայրաքաղաքի Հերացու փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի մի մեքենայի կողային հայելիների ապակիները: Մեքենան հենց փողոցում էր կայանված, ոչ թե բակում, տերն էլ ցերեկվա ժամին եկել էր աշխատավայր: Հասկանալի է, որ ցերեկով բակում գողություն անել չեն հանդգնի: Եվ այդ հանգամանքը բացահայտման հարցում որոշիչ էր լինելու: Նախաձեռնվեց […]
16:33 16.11.2022
Այսօր «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել և առգրավվել 75 ապօրինի խեցգետնաորսիչ, տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։ Հիշեցնենք, որ համաձայն վարչական իրավախախտումների […]
16:27 16.11.2022
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկասի հետ: ԱԽ քարտուղարը ողջունել է պարոն Լասիկասի այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և […]
16:22 16.11.2022
2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով․ «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային Ժողովի կողմից։ Ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի […]
16:05 16.11.2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նոյեմբերի 20-ին 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ, Եթե չեմ սխալվում, նման ծրագրեր չկան»,- ասել է Պեսկովը: Հարցին, թե արդյոք Բայդենը շնորհավորել է Պուտինին հոկտեմբերին, Կրեմլի ներկայացուցիչը բացասական պատասխան է տվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
15:57 16.11.2022
Ոչ մի ապացույց չկա, որ հրթիռը, որը նախօրեին ընկել էր Պշևոդուվ գյուղում և սպանել երկու մարդու, արձակվել է Լեհաստանի ուղղությամբ, և, հետևաբար, այն չի կարելի համարել հարձակում Լեհաստանի վրա, հայտարարել է երկրի նախագահ Անջեյ Դուդան: Նա հստակեցրել է, որ «ամենայն հավանականությամբ» հրթիռն արձակվել է ուկրաինական ՀՕՊ համակարգի կողմից։ Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության […]
15:44 16.11.2022
Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ‹‹Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, […]
15:34 16.11.2022
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը, գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը: 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
15:26 16.11.2022
ՀՀ ՊՆ | Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են […]
15:23 16.11.2022
Արգենտինայի նախկին նախագահ Մաուրիսիո Մակրին սկանդալային հայտարարություն է արել Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտների մասին խոսելիս, հաղորդում է La Nacion-ը: «Հաղթողի 5 հիմնական հավակնորդերի թվին ես կներառեմ նաև Արգենտինայի հավաքականին: Իհարկե, Բրազիլիան ու Պորտուգալիան շատ լավ խաղացողներ ունեն: Լավ կազմ ունի նաև Ֆրանսիան, որը հաղթել է աշխարհի վերջին առաջնությունը: Երբեք չպետք է մոռանալ նաև Գերմանիայի […]