Ավտոհայելիների գողությունները բացահայտվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Ավտոհայելիների գողությունները բացահայտվել են

16:37 16.11.2022

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր հաղորդում, որ գողացել են մայրաքաղաքի Հերացու փողոցում կայանված «Տոյոտա» մակնիշի մի մեքենայի կողային հայելիների ապակիները: Մեքենան հենց փողոցում էր կայանված, ոչ թե բակում, տերն էլ ցերեկվա ժամին եկել էր աշխատավայր: Հասկանալի է, որ ցերեկով բակում գողություն անել չեն հանդգնի: Եվ այդ հանգամանքը բացահայտման հարցում որոշիչ էր լինելու:

Նախաձեռնվեց քրեական վարույթ: Մարաշի բաժանմունքից դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ, իսկ քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ: Ի վերջո, առավոտյան պարզվեց, որ գողությունը կատարել է մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայի 46-ամյա մի բնակիչ:
«Մայրաքաղաքի կենտրոնի փողոցներում կազմակերպվեց դարանակալում, և ժամը 11.30-ի սահմաններում Չարենցի փողոցում տղամարդը հայտնվեց իրավապահների տեսադաշտում: Հերթական մեքենայից գողություն անելուց հետո Մարաշի քրեական հետախույզներն անցան գործի: Հետապնդումը կարճ տևեց՝ մինչև Ալեք Մանուկյան փողոց, ու թեև այդ ընթացքում տղամարդը հասցրեց գողացած ապակիների մի մասը նետել, սակայն մյուս մասը դեռ մոտն էր: Ինչպես ասում են` բռնվել էր փաստով:
Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ տղամարդը Չարենցի փողոցում արդեն հասցրել էր կողային հայելիների ապակիների մի շարք գողություններ անել: Այսպես, ժամը 10-ին հանել էր «Լեքսուսի», ժամը 10.10-ին` «Տոյոտայի», 10 րոպե անց` երկու «Տոյոտայի», 10.50-ին` «Նիսանի» և «Լեքսուսի» կողային հայելիների ապակիները:
Բոլոր դրվագներով գողոնն առգրավված է, մեքենայատերերից ընդունվել են հաղորդումներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

`

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP