2023թ․ փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

2023թ․ փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարել բացառապես բանկերի միջոցով

16:22 16.11.2022

2023 թվականի փետրվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները (ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում) նախատեսվում է վճարել անկանխիկ եղանակով՝ բացառապես բանկերի միջոցով․ «Պետական նպաստների մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել են Ազգային Ժողովի կողմից։

Ներկայումս վերոնշյալ վճարներն անկանխիկ եղանակով տրամադրվում են ինչպես բանկերի, այնպես էլ ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի միջոցով։ Սակայն անկանխիկ վճարումների վերաբերյալ օրենսդրությամբ՝ Ազգային օպերատորը 2023 թվականի փետրվարի 1-ից չի կարող կենսաթոշակներն (նպաստները) անկանխիկ եղանակով վճարել ներկայիս կարգով։

Ըստ այդմ, Ազգային օպերատորի միջոցով կենսաթոշակն (նպաստը) անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) ցանկացած տարածքային բաժին՝ կենսաթոշակի (նպաստի) վճարումը նախընտրած բանկի միջոցով շարունակելու համար։ Աշխատող քաղաքացիները կարող են դիմել նաև առցանց՝ www.socservice.am կայքէջի միջոցով, եթե դիմելու օրվա դրությամբ՝ կենսաթոշակի վճարումը դադարեցված չէ։

Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը չդիմելու (Ազգային օպերատորի փոխարեն բանկ չընտրելու) դեպքում՝ փետրվար ամսվա կենսաթոշակի (նպաստի) վճարումն անկանխիկ եղանակով իրականացնելու համար համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) քաղաքացու փոխարեն կընտրի որևէ բանկ։ Հիշեցնենք, որ քաղաքացին ցանկացած ժամանակ կարող է դիմել (աշխատող քաղաքացին՝ նաև առցանց) կենսաթոշակի կամ նպաստի ստացման եղանակը կամ բանկը փոխելու համար։

Միևնույն ժամանակ կշարունակեն գործել կենսաթոշակը (նպաստը) կանխիկ եղանակով վճարելու՝ օրենքով սահմանված բացառություններն, այն է՝ քաղաքացու ընտրությամբ (դիմումի հիման վրա)՝ կենսաթոշակը (նպաստը) կարող է կանխիկ կամ անկանխիկ եղանակով տրամադրվել, եթե վերջինս առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է:

Ուստի, եթե քաղաքացին ցանկանում է փոխել պատահականության սկզբունքով ընտրված բանկը, կամ քաղաքացին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 75 տարին լրացած անձ է և կենսաթոշակը (նպաստը) ցանկանում է ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով, ապա նա կարող է դիմել ՄՍԾ տարածքային բաժին (աշխատող քաղաքացին կարող է դիմել նաև առցանց)։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP