10:36 08.11.2022
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ եռակողմ հանդիպումից առաջ ունեցած ելույթում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն ընդգծել է, որ ուղիղ երկխոսությունը իրապես կայուն խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և իրենք ուրախ են, որ աջակցում են այդ երկխոսությանը: Նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին:
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը, և 1991 թվականին անկախության վերականգնումը կենսականորեն կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման տեսանկյունից, իրավունքներ, որոնց մենք վճռականորեն աջակցում ենք: Կարծում եմ նաև արդարացի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության 30-ից ավելի տարիները հանգեցրել են հսկայական մարդկային, նյութական կորուստների՝ կորսված կյանքեր, խորը սպիներ: Բայց այն, ինչ հիմա մենք տեսնում ենք, երկու երկրների իրական և խիզախ քայլերն են անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղության ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են հանուն Հարավային Կովկասի պայծառ ապագայի, ապագա խաղաղության»,- նշել է Բլինքենը:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի բարեկամ, կանի հնարավոր ամեն ինչ՝ այդ ջանքերին աջակցելու, կողմերի հետ կայուն խաղաղության ճանապարհով քայլելու համար:
««Ամերիկան՝ որպես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի բարեկամ, հանձնառու է անել ամեն ինչ, որ մենք ունակ ենք` աջակցելու ձեզ տևական խաղաղության հասնելու ջանքերում, աջակցելու ձեզ այն կերպ, որ կարող ենք: Սա, ես կարծում եմ, ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում է: Եվ ես ողջունում եմ ձեր և ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ ցուցաբերում եք այդ նպատակին հասնելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...