Բրիտանացի տղամարդը կորոնավիրուսից ապաքինվել է միայն 411 օր անց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+37.09 oC

Բրիտանացի տղամարդը կորոնավիրուսից ապաքինվել է միայն 411 օր անց

17:50 04.11.2022

Մեծ Բրիտանիայի 59-ամյա բնակիչը վարակվելուց 411 օր անց է միայն ապաքինվել կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։

Տղամարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել 2020 թվականի դեկտեմբերին։ Չնայած ախտանիշերի անհետացմանը՝ թեստերը դրական են եղել մինչև 2022 թվականի հունվարը։ Բժիշկները հայտնել են, որ բրիտանացին վիրուսի վաղ շտամ է ունեցել:

Պարզվել է, որ տղամարդու մոտ երիկամի փոխպատվաստումից հետո իմունային համակարգը թուլացել է։ Բժիշկները, հայտնաբերելով շտամը, կարողացել են բուժել հիվանդին հայտնի ամերիկյան «Regeneron» դեղամիջոցով, որը նաև օգնել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ պայքարել հիվանդության դեմ։

Իսկ 2022 թվականի ապրիլին էլ հայտնի էր դարձել, որ COVID-19-ի ամենաերկարատև դեպքը գրանցվել է դարձյալ Մեծ Բրիտանիայում. հիվանդը շարունակաբար հիվանդ է եղել 18 ամիս։ Ըստ մասնագետների՝ հիվանդն ի վերջո մահացել է, նա տառապում էր լուրջ իմունային անբավարարությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

13:48 30.07.2025

15 երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են անում ճանաչել Պաղեստինը

Նյու Յորքում Մերձավոր Արևելքի կարգավորմանը նվիրված համաժողովից հետո արևմտյան 15 երկրների արտգործնախարարները կոչ են արել ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ «Մենք՝ Անդորրայի, Ավստրալիայի, Կանադայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Սլովենիայի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարներս, արդեն ճանաչել կամ արտահայտել ենք մեր երկրների պատրաստակամությունը կամ […] ...

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

13:35 30.07.2025

ՀՀ ՊՆ զինծառայողները փրկել են հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։ Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և […] ...

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

13:22 30.07.2025

470 մլն ՀՀ դրամի փողերի լվացման և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող Հ. Ա.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Ա.-ն ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում, օգտագործելով իր դիրքը և ազդեցությունը պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների վրա, հանձնարարել է կազմակերպել անօրինական աճուրդներ, որոնց արդյունքում շուկայականից անհամեմատ ցածր արժեքով ձեռք է բերել Տավուշի մարզի Դիլիջան համայնքում ընդհանուր […] ...

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

13:11 30.07.2025

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջող նորամուտից հետո Instagram-ում հատել է 1 մլն հետևորդի շեմը

Կատալոնական «Բարսելոնայում» նորամուտը գոլով նշած Շվեդիայի Մ21 հավաքականի հարձակվող Ռունի Բարդագժին Instagram-ում հատել է 1 միլիոն հետևորդի շեմը: 19-ամյա ֆուտբոլիստը ճապոնական «Վիսել Կոբեի» դեմ ընկերական խաղում փոխարինման դուրս գալուց հետո հաշիվը 2-1 է դարձրել, «Բարսելոնան» հաղթել է 3-1 հաշվով: Բարդագժին դանիական «Կոպենհագենից» է տեղափոխվել «Բարսելոնա»: ...

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

13:00 30.07.2025

Երևանում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Oգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում […] ...

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

12:49 30.07.2025

Հավայան կղզիների իշխանությունները կոչ են անում բնակիչներին տարհանվել ցունամիի սպառնալիքի պատճառով

ԱՄՆ Հավայան նահանգի իշխանությունները կոչ են արել բնակիչներին տարհանվել Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով, հաղորդում է ABC-ն։ Ավելի վաղ ԱՄՆ-ի Ազգային օվկիանոսային և մթնոլորտային վարչության (NOAA) կայքը հայտնել էր, որ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հավայան կղզիների ափերին։ «Պաշտոնյաները կոչ են արել բնակիչներին լքել լողափերը և տարհանվել ավելի բարձր […] ...

BACK_TO_TOP