Մեր ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Մեր ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք. վարչապետ

19:51 04.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է մաքսային ծառայողների երդման արարողությանը, ովքեր աշխատանքի են ընդունվել Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների շրջանակում մաքսային ծառայություն ընդունվելու նոր ընթացակարգով: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՊԵԿ նախագահի տեղակալներ՝ Ծովինար Սողոմոնյանը և Աշոտ Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կադրային նոր քաղաքականության շրջանակում 2022 թվականի սկզբից մեկնարկած նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացներն հաջողությամբ ավարտած մասնակիցների մեծ մասն արդեն աշխատանքի է անցել բարեփոխման նոր փուլ սկսած մաքսային ծառայության համակարգում:

Միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով.

«Հարգելի գործընկերներ,

Շատ ուրախ եմ այսօրվա առիթի համար, որովհետև մեզ համար շատ կարևոր է ավելի ու ավելի մեծ թվով պետական կառույցների օժտել նոր, թարմ ավյունով: Բայց մյուս կողմից էլ՝ մեր գործելակերպում երբեք չի եղել, որ տվյալ համակարգի լավագույն ավանդույթները մերժենք, ժխտենք կամ դուրս թողնենք: Ի սկզբանե՝ հենց 2018 թվականից, մեր դիրքորոշումն այն է եղել, որ պետական ամբողջ համակարգը և ընդհանրապես՝ բոլորը պետք է ունենան հնարավորություն:

Յուրաքանչյուր համակարգում խնդիրները հասկանալու, լավագույններին ոչ լավագույններից տարբերելու համար, միշտ ժամանակ է պետք: Այդ ժամանակը մենք տրամադրել ենք, և ես ուրախ եմ դրա համար: Չնայած՝ պիտի նաև խոստովանեմ, որ այս թեզի իրականացման շրջանակներում մեզ շատ հաճախ քննադատել են, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասով՝ ասելով, որ մենք հապաղում ենք այնտեղ փոփոխություններ, բարեփոխումներ անել: Նույնիսկ այդ առիթով մեզ խեթ են նայել:

Ինչո՞վ սա կարելի է բացատրել: Սա կարելի է բացատրել հենց այսօրվանով: Այս օրն է եղել մեր նպատակը: Պարոն Բադասյանը նշեց, որ այսօր մենք, ըստ էության, 50-50 տոկոսով ունենք մարդիկ, ովքեր գալիս են մաքսային ծառայությունից և երկար փորձ ունեն և գալիս են մարդիկ, ովքեր նոր պիտի մտնեն այդ ծառայության մեջ: Սա մեր լավագույն ցանկությունն է, որ փորձը՝ թարմ հայացքի հետ, բերի այն լավագույն արդյունքը, որ մենք ուզում ենք: Եվ, իհարկե, վատագույն ավանդույթները թողնենք անցյալում: Սա շատ կարևոր է, որովհետև միայն մի կոմպոնենտով, կարծում եմ, մենք մեր առաջ դրած խնդիրը չենք լուծի: Եվ ես ուրախ եմ նաև, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, ճնշումների, քննադատությունների, մենք ի սկզբանե հավատարիմ ենք մնացել մեր ճանապարհին, երբ խոստացել ենք, որ յուրաքանչյուրը պետք է ունենա ինքնադրսևորվելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե քանի տարի է աշխատում որևէ մարմնում:

Հիմա, կարծես թե, մեր տեսական թեզի գործնականացման ժամն է եկել, երբ լավագույնները գործընկերություն են հաստատում բոլորովին նոր մարդկանց հետ՝ լավագույն փորձը փոխանցելու և դրա արդյունքում լավագույն պրակտիկան ձևավորելու:

Մաքսային ծառայությունը, մաքսակետը, ընդհանրապես, ավանդաբար ընկալվում է որպես խոչընդոտ ապրանքների, տեղաշարժերի, տնտեսության համար: Մեր տրամաբանությունն է՝ բարեփոխել մաքսային ծառայությունն այնպես, որ դա դիտվի ոչ թե խոչընդոտ, այլ որպես ապրանքները ճիշտ, գրագետ, և նաև սպառողների ու հանրության համար մաքսիմալ անվտանգ և օգտակար ձևով տեղաշարժելու գործիք, որն ի վերջո ծառայություն է մատուցում հենց տնտեսվարողին, որպեսզի նա այդ աջակցությունն ստանալով՝ հետագա իր պրոցեսներում որևէ փուլում անհաղթահարելի խոչընդտոների չհանդիպի: Այստեղ պետության, հանրության և տնտեսվարողի շահերը պետք է ճիշտ չափով բալանսավորված լինեն: Ես ուրախ եմ, որ մենք հիմա արդեն մտածում ենք և գործնականում գործարկել ենք մեխանիզմներ, որտեղ ապրանքները, ավտոմեքենաները կարող են մաքսակետով անցնել նույնիսկ առանց գրեթե կանգառի: Եվ շատ ուրախ եմ այս դինամիկայի, տեմպի համար:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաքսային ծառայության փորձառու աշխատողներին, ուզում եմ շնորհավորել և ուրախությունս հայտնել նոր մուտք գործողների համար: Ուզում եմ ասել, որ մեր մտադրությունները հենց այնպիսին են, ինչի մասին մենք բարձրաձայն խոսում ենք: Այնպես չէ, որ մենք հրապարակային մի բան ենք ասում, հետո ձեզ զանգում, ասում. տեսեք՝ այսպես արեք, այնպես արեք: Սա շատ կարևոր է: Հետևաբար՝ ես հույս ունեմ, որ նաև այսօրվա միջոցառման արդյունքում, այսօրվա համալրման արդյունքում քաղաքացի-մաքսային ծառայություն-Պետական եկամուտների կոմիտե-քաղաքացի, քաղաքացի-կառավարություն և քաղաքացի-պետություն հարաբերությունները ևս մի էական և որակական փոփոխություն կապրեն:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում մեր լավագույններին և շնորհավորում եմ ապագայում այդ լավագույններից ավելի լավը դառնալու հնարավորություն ստացողներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP