16:40 14.10.2022
Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը չի բացառում Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ստեֆան Մյուլեր-Ալտերմատն այս մասին ասաց Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է Շվեյցարիան պատժամիջոց կիրառի Ադրբեջանի դեմ:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանին նախ անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ:
«Կարծում եմ, որ սա ամենակարևոր հարցն է, որ այստեղ հաջորդ ամիսների ընթացքում պետք է արծարծել: Շվեյցարիան պետք է լինի այն պետություններից մեկը, որ պետք է հստակորեն խոսի այդ մասին: Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չի քննարկվում. սա առաջին հերթին պետք է հայտարարվի»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառելուն, պատգամավորն ասաց, որ բոլոր պատժամիջոցները, որոնք կիրառվել են մյուս հակամարտություններում, օրինակ, ռուս-ուկրաինական հակամարտության պարագայում, կասկած չկա, որ պետք է կիրառվեն հատկապես Ադրբեջանի պարագայում:
«Եվ չի կարող լինել այնպես, որ ագրեսորը մնա առանց որևէ պատժամիջոցների: Կարծում եմ, որ մենք պետք է անենք հետևյալը՝ բոլոր ագրեսորներին պետք է միևնույն կերպ վերաբերվել: Շվեյցարիան ունի Ադրբեջանի շատ արժեթղթեր, և մենք պետք է շատ հստակ արտահայտենք մեր դիրքորոշումը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասկանան, որ Շվեյցարիան ուղղակի անվտանգ ու ապահով տեղ չէ, որտեղ պահես քո գումարները, որով այնուհետև գնում ես զենքեր ու կռվում ես Հայաստանի դեմ: Սա մենք պետք է անենք»,- ընդգծեց պատգամավորը:
Շվեյցարիայի մյուս պատգամավոր Միշել Մաթերը իր հերթին նշեց, որ հոկտեմբերի 14-ին Ժնևում կքննարկվի Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի ընդունման հարցը:
«Այսօր Ժնևում տեղի կունենա քննարկում բանաձևի ընդունման վերաբերյալ, որը կդատապարտի Ադրբեջանի արարքները»,- եզրափակեց Միշել Մաթերը:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...