Հայկական պատվիրակությունը քննարկել է անասնաբուժության ոլորտի զարգացման համապարփակ ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Հայկական պատվիրակությունը քննարկել է անասնաբուժության ոլորտի զարգացման համապարփակ ծրագրեր

15:07 10.10.2022

Իտալիայի Կատանիա քաղաքում հոկտեմբերի 3-ից 7-ն ացկացվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 30-րդ համաժողովը, որին, ի թիվս 53 հրավիրված երկրների, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են կենդանիների տարբեր հիվանդությունների, մասնավորապես՝ բարձր ախտածին թռչնագրիպի նկատմամբ պատվաստումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի համակարգված միջոցառումների անցկացման հնարավորությունները, անասնաբուժական ոլորտի թվայնացման, կենդանիների տեղափոխման և բարեկեցության, «Մեկ առողջության» հետ կապված հիմնախնդիրները:

Ներկայացուցչական այդ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի «Մեկ առողջության» հայեցակարգի վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական պաստառ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ և դարձել բովանդակալից քննարկաման առարկա:

Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Եվրահանձնաժողովի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/OIE) ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մոնիք Էլուայի հետ Գեորգի Ավետիսյանը քննարկել է Հայաստանում անասնաբուժության ոլորտի բացերի համապարփակ վերլուծության, իսկ ԿԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Բուդիմիր Պլավշիչի հետ՝ հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների դեմ պայքարի տարածաշրջանային, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի կրթական համակարգի զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը հնարավոր է համարել Հայաստանում անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունների զարգացմանը և կարողությունների հզորացմանն աջակցելու ծրագրերը, որոնք, համապատասխան որոշումների կայացման դեպքում, կարող են կյանքի կոչվել:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Էրան Ռայզմանի հետ քննարկվել են մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագիրը և մոտ ապագայում Հայաստանն այդ հիվանդությունից ազատ ճանաչելու հնարավորությունը:

Ղազախստանի և Հայաստանի պատվիրակությունների առանձին հանդիպման ընթացքում բարձրացվել են անասնաբուժական ոլորտի խնդիրների և դրանց լուծման շուրջ արագ արձագանքման, նաև՝ երկու երկրների միջև առևտրային կապերի աշխուժացման ու զարգացման հեռանկարային հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP