21:50 30.09.2022
Արդյոք շարժվո՞ւմ ենք Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան գործընթացների առանձնացման ճանապարհով: Հանրային հեռուստաընկերության եթերում այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ մշտական հաղորդակցության մեջ են, այս հարցը շատ են քննարկել, վերլուծել, եկել են եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է: «Ինձ համար շատ դժվար է, միշտ էլ դժվար է եղել: Արցախի ժողովրդի […]
21:39 30.09.2022
Նախարար Վահան Քերոբյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ։ Նախարարը հանդիպման սկզբում հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշները, ընդգծելով, որ չնայած առկա մի շարք մարտահրավերների, Հայաստանի տնտեսությունը չի դադարում զարգանալ։ Նախարարն անդրադարձել է նաև տնտեսավարողներին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ […]
21:30 30.09.2022
Իմ համոզմունքը շարունակում է մնալ նույնը, որ երաշխավորված անվտանգություն կարող է ապահովել միայն խաղաղությունը: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին: «Քանի դեռ մենք չունենք համապարփակ խաղաղություն, մենք համապարփակ անվտանգության մասին չենք կարող խոսել: Հետևաբար մեր բոլոր ջանքերը նույնիսկ ամենասուր իրավիճակներում ուղղված են խաղաղությանը: Եթե մենք կարծում ենք, որ մեր սահմանների […]
21:21 30.09.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է սեպտեմբերի 30-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 405.65 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 396.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.84 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով։
21:12 30.09.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին, անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդների անհրաժեշտությանը: «Այն առաքելությունը, որի մասին Ֆրանսիան հայտարարել է, խոսքը պաշտպանության նախարարության կողմից ուղարկվող առաքելության մասին է, որը տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը հետագա վերլուծության և գնահատման համար: Երբ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, մենք նկատի ունենք կա՛մ երկարաժամկետ, կա՛մ […]
21:00 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ հեռուստալրագրող Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Նախ անդրադարձ է կատարվել Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ ակնկալվում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին: Հիշեցնենք, որ այդ մասով նախ արձագանքեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ակնարկելով, որ Մոսկվան դեմ է այդ կոչին, ապա […]
20:56 30.09.2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը դաշինք արագացված մուտքի դիմումի պատրաստման վերաբերյալ, շեշտել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ սեփական ճանապարհը որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Կիևին ինքնապաշտպանության հարցում օգնելու ուղղությամբ։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան արագացված կարգով դիմում է […]
20:50 30.09.2022
Վերջին էսկալացիայից արդեն ավելի քան 15 օր է անցել, բայց զոհերի անունների ցուցակ հրապարակված չէ: Հանրային հեռուստաընկերության դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաշվի է առնվում 44-օրյա պատերազմի փորձը: «Եկել ենք եզրակացության, որ ճիշտ է մեր նահատակների անուններն ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են […]
20:43 30.09.2022
Վրաստանի նավթամթերք ներկրողների միության տվյալներով, 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումը կազմել է 739,7 հազար տոննա, ինչը 23,6 հազար տոննայով կամ 3,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում երկիր է ներմուծվել 375,5 հազար տոննա բենզին և 364,2 հազար տոննա դիզելային […]
20:35 30.09.2022
Ադրբեջանի կողմից նոր սադրանքները բացառված չեն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին: «Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, և այդ լարվածությունն այս պահի դրությամբ, կարող ենք արձանագրել, որ կայուն պահպանվում է: Այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն»,- […]
20:28 30.09.2022
ԱՄՆ Պետդեպարտամենտը, որպես հակառուսական նոր միջոցառումների մաս, վիզային սահմանափակումներ է սահմանել 910 անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ռազմական շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ, ուրբաթ օրը հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ «Պետդեպարտամենտը նաև քայլեր է ձեռնարկում վիզային սահմանափակումներ է կիրառելու 910 անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև Ռուսաստանի «վստահված անձանց» նկատմամբ, […]
20:21 30.09.2022
Տավուշի մարզում սկսվել ու ընթացքի մեջ են խաղողի մթերման աշխատանքները։ Սեպտեմբերի 30-ի դրությամբ մթերող կազմակերպությունները ընդունել են 2156 տոննա խաղող։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի Բերդի մասնաճյուղը ընդունել է 1600 տոննա խաղող՝ կիլոգրամը 155 դրամով, «Իջևանի գինու և կոնյակի գործարան» ԲԲԸ-ն՝ 40 տոննա, կիլոգրամը 150 դրամով, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի Դեբեդավանի […]
20:15 30.09.2022
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների միացումը Ռուսաստանին անվանել է «անօրինական անեքսիա, որը խախտում է միջազգային իրավունքը»։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում սեպտեմբերի 30-ին հրապարակված հայտարարության մեջ։ «ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Զոդերֆելտը , ԵԱՀԿ գլխավոր […]
20:07 30.09.2022
Ռազմաքաղաքական վերջին զարգացումների շուրջ «Հորիզոն» լրատվականում այսօր զրուցել ենք «Հանրապետություն» կուսակցության նախագահի հետ: Արամ Սարգսյանը, պատասխանելով մեր հարցերին, անդրադարձել է կառավարության երեկվա նիստում վարչապետի հնչեցրած խոսքերին, այն մասին, որ ակնկալում է միջազգային դիտորդական առաքելություն հայ-ադրբեջանական սահմանին, նաև այն տեղեկատվությանը, որ վարչապետը ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին: Վարչապետը չէր հանդիպել Զասի հետ, բայց երեկ տեղի ունեցել է […]
20:00 30.09.2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն արտահայտությունը, որ եթե Ուկրաինան հետաձգի բանակցությունների վերսկսումը, ավելի դժվար կլինի համաձայնել, պետք է լուրջ վերաբերվել։ Այս մասին սեպտեմբերի 30-ին «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք երբեք չենք հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններից: Նախագահն այս մասին բազմիցս ասել է վերջին ամիսների իր ելույթներում։ Հիշեցնեմ, նրա արտահայտությունը՝ […]
19:52 30.09.2022
Լոռու մարզպետարանի և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում Լոռու մարզի համար ձեռք են բերվել գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր և լրացուցիչ սարքավորումներ: Անօդաչու թռչող սարքը, հիմնականում դեղանյութի ցողման միջոցով, Լոռու մարզում պայքարելու է բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ, ժամանակակից գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման միջոցով բարելավելու […]
19:45 30.09.2022
Շվեդիայի Ազգային ռազմավարական արտադրանքի վերահսկողական տեսչությունը (ISP) հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պաշտոնական Ստոկհոլմը վերացրել է 2019թ-ից ի վեր Թուրքիայի նկատմամբ սահմանված զենքի արտահանման էմբարգոն: Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ սա կապված է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայցի հետ: Աղբյուրը պնդում է, որ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար մասամբ կատարել է Թուրքիայի պահանջները: Նաև […]
19:39 30.09.2022
Ուկրաինան կարգավորման բանակցություններ չի վարի Մոսկվայի հետ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը նախագահում է ՌԴ-ն։ Այս մասին ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 30-ին, հայտարարել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին։ Հաղորդում է Iz.ru-ն։ «Ուստի, մենք պատրաստ ենք երկխոսության Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանի այլ նախագահի հետ»,- ընդգծել է Ուկրաինայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։ Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Պուտինը […]
19:28 30.09.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն մարզի խորհրդի կազմով։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022 թվականի 8 ամիսների կատարողականին, համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայության և ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համալրման նպատակով մրցույթների անցկացմանն, ինչպես նաև Շիրակի մարզի համայնքների կողմից տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 […]
19:11 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիի ուղեկցությամբ ՀՀ ԱԳՆ այցելած Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը: Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան: Կողմերը գոհունակություն են հայտնել բարձր […]
19:00 30.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն […]
18:46 30.09.2022
«Տելեգրամում» հրապարակված տեսաուղերձում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան այսօր արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում: «Մենք (Ուկրաինան և ՆԱՏՕ) վստահում ենք միմյանց, մենք օգնում ենք միմյանց և մենք պաշտպանում ենք միմյանց։ Սա դաշինք է դե-ֆակտո: Այսօր Ուկրաինան հայտ է ներկայացնում, որպեսզի դա լինի դե-յուրե, ըստ ընթացակարգի, որը համապատասխանում է մեր արժեքին, […]
18:33 30.09.2022
Դիլիջանի կենտրոնական դպրոցում այսօր կայացել է «UPSHIFT Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլին, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Գյումրու «Երիտասարդական […]
18:20 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 21-ական լիցքավորիչ և մարտկոց, 12 USB լար, 8 ականջակալ, 6 […]
18:09 30.09.2022
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, սակայն չի քննարկի այդ հողերի կարգավիճակը: Վլադիմիր Պուտինը Կրեմլում սեպտեմբերի 30-ին պայմանագրեր է ստորագրել Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին՝ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, […]
17:56 30.09.2022
Սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 39-րդ նիստը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում ստորագրվել են ընդհանուր առմամբ 19-ը որոշումներ, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, այդ թվում՝ Միավորված կոլեգիայի 38-րդ նիստի ընթացքում ստորագրված որոշումների […]