17:55 27.09.2022
Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը խոսել է Իռլանդիայի հետ խաղի մասին։ Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը այսօր կհյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։ «Մենք փորձում ենք մոռանալ նախորդ խաղը, դա շատ դժվար է։ Վատ օր էր մեզ համար, բայց հիմա նոր խաղ է, նոր շանս և մենք փորձելու ենք ցույց տալ, որ ուժեղ բնավորությամբ թիմ […]
17:55 27.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի անհատական կազմը: Կազմկոմիտեի նախագահը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն է: «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն […]
17:53 27.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել է էլեկտրասյանն ու արագաչափերի սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտու մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ։ Բախման հետևանքով էլեկտրասյունը, որի վրա նաև ամրացված […]
17:45 27.09.2022
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Իժևսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Արցախում խոր ցավով տեղեկացանք Ռուսաստանի Դաշնության Ուդմուրտիայի Հանրապետության մայրաքաղաք Իժևսկի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության մասին, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր։ Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ողբերգական պատահարի զոհ դարձած աշակերտների և մեծահասակների հարազատներին […]
17:37 27.09.2022
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյոք տեղյակ է 2012 թվականին կայացած Իռլանդիա-Հայաստան խաղի մասին։ «Ինչ խոսք, ես գիտեմ պատմությունը և գիտեմ այն, որ իսպանացի մրցավար է սպասարկել այդ հանդիպումը։ Ինձ լավ ընկերություն է կապում այդ մրցավարի հետ։ Այնպես որ, տեղյակ եմ այդ խաղից»,- ասել է […]
17:27 27.09.2022
Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով), տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգևոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ […]
17:20 27.09.2022
Հունաստանը շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը: « Եվ դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,- ասել է Դենդիասը: Նա նաև մեսիջ է ուղարկել այն երկրներին, […]
17:12 27.09.2022
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իռլանդիա-Հայաստան խաղից առաջ տված ասուլիսում խոսել է իր ապագայի մասին։ «Իրականում՝ իմ պայմանագիրն ավարտվում է նոյեմբերի վերջին։ Զուտ տեսականորեն՝ սա իմ վերջին հանդիպումն է։ Բնականաբար, ոչ միայն մարզչական շտաբը, այլ բոլորը ցանկանում են լավ խաղ ցուցադրել և հասնել այն նպատակին, որ թիմը պահպանի տեղն այս խմբում։ Սակայն սպասենք և […]
17:06 27.09.2022
93 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: «Ռաֆայել Չմշկյանը ծնվել է Թբիլիսիում և Վրաստանի առաջին օլիմպիական չեմպիոնն է։ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը Ռաֆայել Չմշկյանը նվաճել է 1952 թվականին Հելսինկիում, նաև ԽՍՀՄ հնգակի, աշխարհի կրկնակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր։ Ռաֆայել Չմշկյանը նաև մեծապես […]
17:00 27.09.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ոստիկանները սեպտեմբերի 25-ին Աջափնյակում ծառայություն կատարելիս Իոսիֆյան փողոցում ձերբակալել են 52-ամյա մի տղամարդու։ Քասախ գյուղում բնակվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նրա մոտից հայտնաբերվել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, ինքնաձիգի փամփուշտ ու դանակ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
16:52 27.09.2022
«Պատերազմի 2-րդ տարելից․ միջազգային իրավունքի ինչ գործիքակազմ է ներդրվել, ինչ չի արվել և ինչ է հնարավոր անել» թեմայով այսօր կազմակերպված քննարկման մասնակիցները որոշակի մանրամասներ են ներկայացրել գերեվարված անձանց հայրենադարձման և այդ ուղղությամբ շարունակվող աշխատանքների մասին։ 156 գերեվարված անձ է արդեն հայրենադարձվել, սակայն դեռ կան մեծ թվով գերիներ, որոնք մնում են Ադրբեջանում։ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի […]
16:44 27.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի վերջին հարձակումների հետևանքով մարդու իրավունքների խախտումները և ընդգծել այժմ առավել քան երբևէ միջազգային գործընկերների միջև համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Տիկին Գրիգորյանը նշել է նաև միջազգային գործընկերների հետ գործակցության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրենին և […]
16:37 27.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
16:29 27.09.2022
Բաթումում ավարտին մոտեցող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրն անհաջող էր մրցանակային տեղերի համար պայքարող հայ շախմատիստների համար: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչե Քոչարյանը պարտություն կրեց և զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու վերջին հնարավորությունից: Վաչեն 7 միավորով նահանջեց 11-րդ տեղ: Տարիքային նույն խմբում Տիրան Համբարձումյանը 6,5 միավորով 24-րդ […]
16:22 27.09.2022
Սեպտեմբերի 22-ին՝ ցերեկվա ժամը 2-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները ստացան օպերատիվ տեղեկություն, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցում գողություն է կատարվում: Օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց եկեղեցի: Մեծավան գյուղի բնակիչ 30-ամյա տղամարդը միայնակ կանգնած էր եկեղեցու դռան մոտ: Ոստիկանությունում նա պատմեց, որ անձրևից պաշտպանվելու համար է մտել եկեղեցի, կարծել է, […]
16:14 27.09.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը: Արարողության շրջանակում Հակոբ Արշակյանը ցավակցություն է հայտնել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային, ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիին, կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոյին և Շինձո Աբեի այրի Ակիե Աբեին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը: ՀՀ ԱԺ […]
16:08 27.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան […]
16:00 27.09.2022
Հունաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած հայտարարության ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ առանձնազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին. «Ցանկանում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ հենց այսօր էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ-ի և նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի […]
15:56 27.09.2022
Հունաստանի ԱԳ նախարարի հետ առանձնազրույցից հետո Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասի հետ հանդես է եկել հայտարարությամբ: ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է, որ գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: «Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական […]
15:55 27.09.2022
Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու և ռուսների մուտքը սահմանափակելու պատճառ չունի` հայտարարել է ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին։ Վրացական ընդդիմադիր հեռուստատեսությունը և Telegram հեռուստաալիքները ավելի վաղ տեղեկություն էին տարածել այն մասին, որ վերջին շրջանում իբրև երկիր է ժամանել մոտ 250 հազար ռուս։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի ենթադրյալ 250.000 քաղաքացիներին, ապա դա ճիշտ չէ: Այսքան մարդ չի […]
15:47 27.09.2022
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Իտալիայի հավաքականը արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթել է Հունգարիային։ Հյուրերի կազմում աչքի են ընկել Ջակոմո Ռասպադորին և Ֆեդերիկո Դիմարկոն։ Իտալիայի հավաքականը 11 միավորով գրավեց խմբում առաջին տեղն ու կխաղա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում։ Հունգարիան 10 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը։ Խմբի մյուս խաղում Անգլիան սեփական հարկի տակ 3։3 հաշվով ոչ-ոքի […]
15:43 27.09.2022
Սլովենիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը, որը հաստատակամորեն ներգրավված է անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման գործում և վճռականորեն խրախուսում և աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխանն՝ այս մասին նշել են Հայաստանում Սլովենիայի Հանրապետության դեսպանությունից: «Սլովենիան աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի ջանքերին, որը սերտորեն համագործակցում է […]
15:36 27.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասով, 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 21-ամյա կնոջ նկատմամբ կատարված ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան […]
15:28 27.09.2022
Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո Խերսոնի մարզում անկախ պետության ստեղծման մասին հատուկ հայտարարություն չի լինի: Նրա խոսքերով՝ քաղաքացիները ցանկանում են, որ լինեն Ռուսաստանի Դաշնության կազմում: «Իսկ Ռուսաստանի Դաշնությունը անկախ պետություն է, ուստի որոշ ժամանակ, հավանաբար, տեխնոլոգիապես կլինի, պարզապես չի հայտարարվի: Հատուկ հայտարարություն չի լինի»,- ասել է Սալդոն: […]
15:21 27.09.2022
Հյուսիսային Օսիայում ակնկալվում է, որ ռուս-վրացական սահմանը կհատի 5500 ավտոմեքենա, այդ թվում՝ 3600 մարդատար ավտոմեքենա, երեքշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել են տարածաշրջանի ներքին գործերի նախարարությունում։ «Հանրապետության տարածքում 3600 մեքենա (սպասում է հատելու սահմանը), ինչպես նաև 1900 տարանցիկ ծանր բեռնատարներ տարածաշրջանում, որից 600-ը՝ անցակետում»,- ասել է աղբյուրը։ Երկուշաբթի օրը հանրապետության փոխվարչապետ Իրբեկ Տոմաևը հայտնել է, որ սահմանին […]
15:20 27.09.2022
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 06։54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողոցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը, որի մեջ եղել են 9000 դոլար, 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան […]
15:14 27.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը: Հրամանն ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ից: Սահմանված է, որ 0-6 տարեկան երեխայի կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների համար հիմք է հանդիսանում երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ […]