21:44 30.08.2022
Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը սոցիալական ցանցերում բացահայտել է իր նիհարելու գաղտնիքը։ Այս թեմայով գրառում է հայտնվել նրա Twitter-ում։ Ձեռնարկատերը խոստովանել է, որ ինքն իրեն լավ մարզավիճակում է պահում ընդհատվող ծոմապահության միջոցով: «Լավ ընկերոջ խորհրդով ես պարբերաբար ծոմ եմ պահում և ինձ ավելի առողջ եմ զգում»,- ասել է Մասկը և նշել, որ […]
21:30 30.08.2022
Ford Escort RS Turbo Series 1-ը, որը վարում էր բրիտանացի հանգուցյալ արքայադուստր Դիանան, վաճառվել է 851.000 դոլարով: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ աճուրդի, այս մոդելը վերջին մեքենան է, որը Ուելսի արքայադստերը պատկանել է 1985-ից 1988 թվականներին։ Ընդհանուր առմամբ մեքենան անցել է 40 հազար կիլոմետր։ Աճուրդում հաղթողի անունն ու ինքնությունը չի նշվում։ Արքայադուստր Դիանան 1997 […]
21:19 30.08.2022
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա և կան տուժածներ: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ […]
21:05 30.08.2022
Oգոստոսի 26-29-ը Իսրայելի Բաթ Յամ քաղաքում կայացել է ծովափնյա սամբոյի աշխարհի առաջնությունը, որին ՀՀ սամբոյի հավաքականի կազմում մասնակցել են նաև ԱՀ սամբոյի հավաքական թիմի անդամներ Դավիթ Հովսեփյանը, Վահագն Չալյանը և Դավիթ Գրիգորյանը (մարզիչ ՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան): Եռօրյա մրցապայքարում արցախցի սամբիստներ Դավիթ Հովսեփյանն (58կգ) ու Դավիթ Գրիգորյանը (+88կգ) արժանացել են երրորդ […]
20:33 30.08.2022
Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու համար ձերբակալվել է 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում հրամանատարական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան սպա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության […]
20:30 30.08.2022
Օգոստոսի 30-ին` ժամը 12։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին, մարվել՝ 19:53-ին: Այրվել են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա):
19:54 30.08.2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի կառչել նախագահական աթոռից։ «Ինձ կսկսեն մեղադրել, թե ես վախենում եմ ժողովրդից, ուզում եմ աթոռից բռնել, թե իմ ժողովրդին կհավաքեմ, ինձ նորից նախագահ կընտրեն, ես նման նպատակ չեմ ունեցել, չունեմ և երբեք չեմ ունենա»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Մինսկում կուսակցաշինության և քաղաքացիական հասարակության զարգացման թեմայով հանդիպման ժամանակ։ […]
19:46 30.08.2022
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 601 միլիոն 546 հազար 898: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 488 հազար 509 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն […]
19:37 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։34-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակա դաշտերում հրդեհ է բռնկվել․ այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այրվում են հնձած ցորենի դաշտերը (մոտ 80 հա): Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:44-ին:
19:26 30.08.2022
Սեպտեմբերի 9-11-ը Վայոց ձորում կանցկացվի ուկրաինահայերի և այլ հայրենադարձների միջազգային երիտասարդական հավաք, տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Այն կազմակերպում է «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն՝ նպաստելու վերջին վեց ամիսների ընթացքում Հայաստան տեղափոխված երիտասարդների ինտեգրմանը։ Ծրագիրը ներառում է ինտերակտիվ թեմաներ, սպորտային խաղեր, մշակութային միջոցառումներ, էքսկուրսիաներ, արշավներ, ցանցային կապեր մասնակիցների և տեղի երիտասարդների միջև: Բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։ […]
19:17 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 17։15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը:
19:07 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։
18:56 30.08.2022
Օգոստոսի 30-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել […]
18:50 30.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով այսօր երեկոյան մեկնել է Բրյուսել։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
18:44 30.08.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022 թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական […]
18:30 30.08.2022
Հայաստանում ներկայումս աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված համաճարակային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առկա է տարվա տաք շրջանին բնորոշ հիվանդացության բարձրացում, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների սննդային գործոնով պայմանավորված 3 բռնկում, բոլոր դեպքերում բռնկումներն առաջացել են սննդամթերքի պատրաստման, պահպանման կանոնների, ինչպես նաև սանիտարահիգիենիկ ռեժիմի խախտումների պատճառով: Ջրային […]
18:21 30.08.2022
Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆիգուն նշել է, որ Հենրիխ Մխիթարյանի՝ «Ինտեր»-ում հայտնվելը խոսում է նրա տաղանդի մասին. «Ինտեր»-ն Իտալիայի լավագույն ակումբներից մեկն է: «Միշտ կարևոր է, որ Հայաստանի խաղացողները ձգտեն ավելիին […]
18:12 30.08.2022
Օգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Նիստին ընդառաջ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ […]
18:08 30.08.2022
Մահացել է աշխարհահռչակ հեղափոխական Էռնեստո Չե Գևարայի որդիներից մեկը՝ Կամիլո Գևարան, հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը։ «Խոր վշտով հրաժեշտ ենք տալիս Կամիլոյին՝ Չեի որդուն, որն առաջ էր մղում նրա գաղափարները։ Ցավակցում եմ նրա մորը՝ Ալեյդային, նրա այրուն, դուստրերին և ամբողջ ընտանիքին»,- գրել է Դիաս-Կանելը Twitter-ում։ Կամիլո Գևարան 60 տարեկան էր։ Էռնեստո Չե Գևարան […]
17:54 30.08.2022
Բելառուսում ավելի քիչ կուսակցություններ կլինեն, կմնան միայն այն կուսակցությունները, որոնք ինչ-որ բան են ներկայացնում, երեքշաբթի լրագրողներին ասել է Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեքշաբթի ասել է, որ երկրում կուսակցությունները պետք է գործընկերային հարաբերություններ ունենան իշխանությունների հետ և հետևեն Համաբելառուսական ժողովրդական ժողովի նախանշած կուրսին, այլապես դրանք կլուծարվեն։ «Իհարկե, կլինեն փոփոխություններ, և […]
17:52 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակա դաշտերում այրվում է հացահատիկի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 80 հա հնձած արտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:09-ին, մարվել՝ 17։20-ին։
17:47 30.08.2022
Այս տարի լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից: Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, տեղեկացնում են […]
17:36 30.08.2022
Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ հանդիպել և դասախոսել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը, ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանը, նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը և ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանն աշակերտների հետ զրույց-քննարկում են ունեցել «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ», «ՀՀ […]
17:27 30.08.2022
Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանին: Վեհափառ Հայրապետը և ՀՀ ԳԱԱ նախագահը գոհունակությամբ անդրադարձել են Հայ եկեղեցու և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև ձևավորված գործակցությանը, ինչպես նաև ակադեմիայի արձանագրած մեծ դերակատարությանը Հայաստանում հիմնարար գիտությունների տարբեր ճյուղերի զարգացման գործում։ Ամենայն Հայոց Հայրապետն […]