17:55 31.08.2022
Ինչպե՞ս անել, որ հրավառություններն արգելող նախագծում բացթողումներ չլինեն։ Թեմայի շուրջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում։ «Տվյալ նախագիծը առաջարկում է առհասարակ մասնավոր միջոցառումներից հրավառական նյութերի օգտագործումը, որպես այդպիսին, հանել և որոշակի սահմանափակումներ մտցնել ներմուծման առումով և որոշակի բացառիկ դեպքերի համար, տոների […]
17:49 31.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկի մոտակայքում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն քաղաքի 1989թ. ծնված բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2022թ. օգոստոսի 26-ին` ժամը […]
17:42 31.08.2022
Վրաստանում գործող «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) օգոստոսի 29-ին հայտարարել է, որ Սենակիի մունիցիպալիտետի մեծամասնական մեկ թաղամասում միջանկյալ ընտրությունները պետք է չեղարկվեն և արտահերթ ընտրություններ անցկացվեն ողջ մունիցիպալիտետում, փոխանցում է Aliq.ge-ն։ ISFED-ի հայտարարության համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ին ավագանու լիազորությունների ճանաչումից հետո բացահայտվել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, Վրաստանի նախկին […]
17:39 31.08.2022
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ծովային ամենամեծ հողմակայանը՝ Hornsea 2-ը, լիովին գործում է: Ակնկալվում է, որ էլեկտրակայանը կարտադրի բավարար էլեկտրաէներգիա 1,3 միլիոն տնային տնտեսությունների համար: «Սա հսկայական առաջընթաց է՝ ապահովելու հայրենական էներգիա»,- գրել է Ջոնսոնը Twitter-ում: Մատակարարման շղթաների խաթարումը բարձրացրել է վառելիքի և սննդամթերքի գները Եվրոպայում և ԱՄՆ-ում: Մեծ Բրիտանիայում ապրելու […]
17:30 31.08.2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել Հայաստանի և Ղրղզստանի միջև փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:
17:26 31.08.2022
Ս․թ․ օգոստոսի 31-ին դեսպան Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։ Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպան Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Կողմերը վստահություն հայտնեցին, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները […]
17:22 31.08.2022
Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 2020թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր օգոստոսի 1-ից մինչև 31-ն […]
17:21 31.08.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել 1922-ի օգոստոսի 30-ի Դոմլուփընարի ճակատամարտում հույների նկատմամբ թուրքական բանակի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնակատարությանը: Հաղթանակի օրվա ելույթն էրդողանը սկսել է՝ շեշտելով, որ Դոմլուփընարի ճակատամարտի արդյունքում ոչնչացվել է հունական բանակն ու թուրքական կողմը վերջնական հաղթանակ տարել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները […]
17:15 31.08.2022
Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 31-ին տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0. 21 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 2.48 դրամով։ Ռուբլու փոխարժեքը կազմել է 6.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0․02 դրամով։
17:01 31.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2022 թ. օգոստոսի 31-ին 77 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանը: Անվանի նկարիչը ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: 1965 թ. ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1971 թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974-982 թթ. դասավանդել է նույն ինստիտուտում: Գեղանկարչական երկերում անուղղակիորեն միահյուսել է մանրանկարչության […]
16:57 31.08.2022
Սեպտեմբերի 1-ից Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կկատարվեն որոշակի փոփոխություններ։ «Առավոտյան ժամը 08։00-ից մինչև 11։00-ն գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 4,5-ից 5 րոպե՝ ներկայիս 6 րոպեի փոխարեն։ Բոլորին մաղթում ենք արագ, անվտանգ ու անխափան երթևեկություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
16:55 31.08.2022
Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում, չորեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Հարավային Կովկասում առևտրատնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը լուծում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, […]
16:45 31.08.2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը՝ հավելելով, որ քանի որ Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է, նա ազատ է արձակվել: Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իր հերթին նշել է, որ Արզումանյանի նկատմամբ […]
16:32 31.08.2022
Տարեկան Բոսֆորի նեղուցով անցնում է ավելի քան 50.000 նավ: Թուրքիան որոշել է հինգ անգամ ավելացնել Բոսֆորի նեղուցով անցնելու համար օտարերկրյա նավերից գանձվող վարձը, որը հաստատվել էր դեռ 1983 թվականին և պայմանավորված էր ոսկու գնով: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի մեկից: Դա նշանակում է, որ Թուրքիան ներկայիս 40 մլն դոլարի փոխարեն կստանա 200 մլն դոլար […]
16:22 31.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք բերված […]
16:20 31.08.2022
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է «2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին» եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) արտահերթ զեկույցը, որն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, մարդու իրավունքների պաշտպանության առաջնային մանդատ ունեցող կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։ Զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից […]
16:08 31.08.2022
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս․ ✅ խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 17:00-ն, հնարավորության սահմաններում, մի՛ մնացեք դրսում, ✅ պաշտպանվե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագե՛ք սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց հագուստ, ցանկալի է բամբակյա կտորից, […]
15:57 31.08.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀ կառավարությունը կադրեր է հրապարակել։
15:47 31.08.2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համագործակցության բարձր ներուժը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մամուլի ասուլիսի ժամանակ Զախարովան դրական է գնահատել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի մասնակցությունն օրերս Չոլպոն-Աթայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Մարիա Զախարովայի կարծիքով` Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենար […]
15:43 31.08.2022
Էգեյան ծովի արևելյան հատվածում՝ Հունական Սամոս կղզու մոտ, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան: Մինչ այդ 4,7 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել։ 15 րոպե անց՝ տեղական ժամանակով ժամը 13:10-ին, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ: Օջախը գտնվել է Սամոայից 23 կմ հարավ՝ 12 կմ խորության վրա։
15:32 31.08.2022
ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Գոհունակությամբ ենք նշում, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման […]
15:08 31.08.2022
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակաահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված: «Հորդորում ենք […]
15:01 31.08.2022
Օգոստոսի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ տարածքից ավազ տեղահանող բեռնատար ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության մարզային վարչություն։
14:58 31.08.2022
Ռուսաստանը Երևանի և Բաքվի հետ կենտրոնացել է բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն իրականացնելու վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովան ընդգծել է, որ համաձայնեցված եռակողմ ձևաչափերի շրջանակում աշխատանքն առարկայական բնույթ է կրում: Այս համատեքստում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է Հայաստանի […]
14:50 31.08.2022
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում (ՀՀ Արմավիրի մարզ) սեպտեմբերի 20-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը: Մրցաշարի մեկնարկը կտրվի Փարաքար գյուղի մերձակա տարածքից. մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան մրցումներից երկու ժամ առաջ անձը հաստատող փաստաթղթով: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և […]
14:33 31.08.2022
Ադրբեջանն օրերս Շուշիում հերթական խորհրդաժողովն էր կազմակերպել։ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք Բաքվի հրավերով 40 դիվանագետ էր այցելել։ Պաշտոնական Բաքվի հրավերն անտեսել էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երկրների դեսպանները չէին մասնակցել Շուշիում անցկացվող խորհրդաժողովին, ինչն էլ Բաքվում մեծ աղմուկ է բարձրացրել։ «Հորիզոնին» տված հարցազրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի […]
14:21 31.08.2022
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում […]