17:18 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:50-ին:
17:11 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։56-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղի մոտակա դաշտերում այրվում է հացահատիկի հնձած արտ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 80 հա հնձած արտ։
17:01 30.08.2022
Արցախի դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես […]
16:50 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։15-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծղուկ գյուղի մոտակայքում այրվում է խոտով բարձած ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «GAZ-53» մակնիշի ավտոմեքենան՝ բարձած 160 հակ անասնակերով։
16:44 30.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Բերդ համայնքի Այգեձոր բնակավայրի 39-ամյա բնակչի կողմից համագյուղացու սպանության բոլոր հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Այգեձոր համայնքի վերոնշյալ բնակիչները գումարային և անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել: 2021 թվականի հոկտեմբերի 13-ին […]
16:36 30.08.2022
Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – II փուլ» ծրագրի շրջանակներում օգոստոսի 25-ից 26-ը ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար անձնակազմի համար անցկացվել է վերապատրաստման դասընթաց «Արդյունավետ ղեկավարում» թեմայով, տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Մասնակիցների ղեկավարման հմտությունների զարգացմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը միտված դասընթացը վարել է Եվրոպայի խորհրդի փորձագետ Մարիա Հովումյանը։ […]
16:25 30.08.2022
N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ օգոստոսի 29-ին անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն: Համաձայն մարտական հաշվարկի՝ սահմանված ժամկետում կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ։ Զինծառայողները բացազատել են դաշտային կապի հանգույցները, իրականացրել կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման վարժանքներ:
16:12 30.08.2022
Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները օգոստոսի 29-ին Տիգրան Պետրոսյան փողոցում հայտնաբերել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել 30-ամյա Ալբերտ Մ.-ին, որը հուլիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]
16:01 30.08.2022
Հաշված օրեր անց Հայաստանը կհյուրընկալի STARMUS գիտության և երաժշտության փառատոնը: Մարզահամերգային համալիրում կայանալիք փառատոնը եզակի է իր ձևաչափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց՝ այն, ինչին ականատես կլինենք Հայաստանում, իր օրինակը չի ունենա ոչ մի երկրում: Նա նշեց, որ եթե տարբեր երաժշտական, սպորտային կամ այլ փառատոններն ու միջոցառումներն ամեն […]
15:59 30.08.2022
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է հանրապետությունում կրիմինալ վիճակի միտումների ընթացիկ ուսումնասիրությունները՝ կատարելով անհրաժեշտ վերլուծություններ: Ըստ այդմ՝ 2022թ. առաջին 7 ամիսների ընթացքում, համաձայն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված՝ վարույթում գտնվող հանցագործությունների վերաբերյալ վիճակագրական տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հանցավորության վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մի քանի հանցատեսակներով հանցավորության դինամիկայի բարելավում: Մասնավորապես. նշված […]
15:57 30.08.2022
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղեր» մարզական միջոցառումը, որին շուրջ 90 մարզիկ և մարզուհի է մասնակցել Երևանից, ՀՀ մարզերից և Արցախից: Մարզական խաղերի մասնակիցներն ուժերն են չափել պարապաուերլիֆտինգ, պարաբազկամարտ, պարահրաձգություն, գնդի և սկավառակի նետում, դարձ, շաշկի և շախմատ մարզաձևերում: «Ծաղկաձոր-2022» […]
15:57 30.08.2022
Ամերիկացի ձեռնարկատեր և SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ին տեղեկացրել է միավորման պայմանագրի դադարեցման մասին մի շարք լրացուցիչ հիմքերով, քան նախկինում շարադրվածները, հայտնի է դառնում ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) փաստաթղթից: «2022 թվականի օգոստոսի 29-ին հաշվետու անձի խորհրդականները նամակ են ուղարկել Twitter՝ պաշտոնապես ծանուցելով Twitter-ին, որ հաշվետու կազմակերպությունը դադարեցնում է միավորման պայմանագիրը լրացուցիչ […]
15:56 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 12։53-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 287 հասցեում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կալինինի փողոցի թիվ 285 հասցեում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
15:54 30.08.2022
Իրաքի միացյալ օպերատիվ պետական անվտանգության ուժերը չեղարկել են պարետային ժամը ամբողջ երկրում այն բանից հետո, երբ հայտնի շիա առաջնորդ Մուքթադա աս-Սադրը կոչ է արել իր կողմնակիցներին դադարեցնել բողոքի ցույցերը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: Ավելի վաղ շիաների հանրահայտ առաջնորդ Մուքթադա աս-Սադրը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, իր կողմնակիցներին կոչ էր արել մեկ ժամվա ընթացքում դադարեցնել բողոքի ցույցերը։ […]
15:50 30.08.2022
Վրաստանը կքննարկի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքը հետաձգելու խնդրանքը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք կողմ ենք Սաակաշվիլիի կալանքի ժամկետը մեկ տարով հետաձգելուն։ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական զննության եզրակացությունից հետո մենք նման միջնորդություն կներկայացնենք դատարան»,- ասել է փաստաբանը։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ից և Շվեյցարիայից բժշկական փորձագետները […]
15:47 30.08.2022
Շիաների հայտնի առաջնորդ Մուկթադա աս-Սադրը հայտարարել է, որ ներողություն է խնդրում իրաքցի ժողովրդից՝ իր կողմնակիցների և իր քաղաքական մրցակիցների կազմավորումների միջև արյունալի բախումների պատճառով։ «Ես հոգնել եմ այն ամենից, ինչ կատարվում է… Ես տխուր եմ այս իրադարձությունների համար, ես ներողություն եմ խնդրում ժողովրդից»,- ասել է շիաների առաջնորդը Նաջաֆում կայացած մամուլի ասուլիսում։ Բաղդադում և Իրաքի մի […]
15:40 30.08.2022
Օգոստոսի 28-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ կայքէջերից մեկի միջոցով իր բանկային քարտից 940 000 դրամ է գանձվել: Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ անհայտ անձը իր հաշվեհամարից 940 000 դրամ է փոխանցել այլ հաշվի: Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]
15:34 30.08.2022
Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ- /Մ-2/ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Մոտ 7.5կմ երկարությամբ նոր կառուցվող ճանապարհի մոտ 6կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Հընթացս ճանապարհը կկահավորվի՝ կտեղադրվեն անվտանգության տարրերը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այսօր հետևել է ճանապարհաշինական աշխատանքներին։ Շինարարական աշխատանքները կատարում է […]
15:29 30.08.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ: Նիկոլ […]
15:26 30.08.2022
Օգոստոսի 30-ին, 2022-2023 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Կրթական ոլորտի երախտավորների օրհնության ավանդության սկիզբը դրվել է 2010 թվականին: Արարողությանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, կրթական կառույցների ներկայացուցիչներ, բուհերի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, ՀՀ […]
15:22 30.08.2022
Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յաղմուր Ահմեթ Գյուլդերը կանչվել է Ուկրաինայի արտգործնախարարություն: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ուկրաինական կողմը թուրք դեսպանին իր մտահոգությունն է հայտնել, որ Թուրքիան թույլատրել էր Սիրիայից ափերից դուրս եկած «Sparta II» ռուսական բեռնատար նավին անցնել Բոսֆորի նեղուցը: Նշվում է, Ռուսաստան ուղևորվող նավի վրա եղել է ռուսական S-300 ՀՕՊ համակարգ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Կիևը […]
15:17 30.08.2022
Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը։ Մարզպետը շնորհավորել է խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և ուրախությամբ փաստել, որ տարին կարևոր նախաձեռնությամբ են մեկնարկում։ Շիրակի մարզպետարանը, վարչապետի հանձնարարականով, ներկայացրել է մարզի 21 դպրոցի վերանորոգման հայտ, որոնք փոխվարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ նախնական ընդգրկվել են անհետաձգելի կապիտալ […]
15:12 30.08.2022
Օգոստոսի 30-ին՝ ժամը 11։57-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել Գարեգին Նժդեհի փողոցի 5/7 հասցեում՝ տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. […]
15:06 30.08.2022
Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքերով՝ վերջին 2 շաբաթվա տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դրական ցուցանիշը 17 տոկոս է, որն աննախադեպ բարձր է և վկայում է ներքին տարածման բավականին բարձր մասշտաբի մասին։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Կուլումբեգովը նշել է, որ, ըստ Առողջապահական չափումների ինստիտուտի տվյալների, Վրաստանում ամեն օր կարող է արձանագրվել 6 000-ից 20 հազար նոր դեպք։ «Երկիրը հաղթահարել է […]
14:58 30.08.2022
«Կրթության բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակում մեկնարկել է «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթածրագիրը, որի համատեքստում ՀՀ մարզերի համայնքներում այս տարի ևս կիրականացվեն նախակրթարանների նոր միկրոծրագրեր: Բոլոր մարզերում նախատեսվելիք ուսումնասիրությունները կվերհանեն սոցիալապես անապահով այն համայնքներն ու հաստատությունները, որոնք կարող են իրականացնել նախադպրոցական կրթական ծառայություններ: Լրացուցիչ ֆինանսավորմամբ նախատեսվում […]
14:51 30.08.2022
Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը։ Սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին։
14:37 30.08.2022
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դիտարկել է «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող բոլոր սուբյեկտների գործունեությունը, որի արդյունքում թվով 12 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են տնտեսական մրցակցության բնագավառում հասարակության մոլորեցման դրսևորմամբ իրավախախտման վերաբերյալ վարույթներ։ Վարույթների շրջանակում պարզվել է, որ թվով 9 տնտեսավարող սուբյեկտներ արտադրել և իրացրել են «աղբյուրի ջուր» և […]
14:31 30.08.2022
ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունը կդադարի գործել «Բերձորի միջանցք»-ով: «Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց ճանապարհահատվածը, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ արդեն պատրաստ է: Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել և այստեղ էլ կհսկեն քաղաքացիների անվտանգ ելումուտը: Խաղաղապահներն այս պահին վերահսկում են […]