Բոլոր լուրերը – Page 3793 – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

Բոլոր լուրերը

Ադրբեջանում բարձրացված աղմուկն ու աշխարհաքաղաքական անհավասարակշռությունը․ զրույց քաղաքագետի հետ

14:33 31.08.2022

Ադրբեջանն օրերս Շուշիում հերթական խորհրդաժողովն էր կազմակերպել։ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված քաղաք Բաքվի հրավերով 40 դիվանագետ էր այցելել։ Պաշտոնական Բաքվի հրավերն անտեսել էին ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Այդ երկրների դեսպանները չէին մասնակցել Շուշիում անցկացվող խորհրդաժողովին, ինչն էլ Բաքվում մեծ աղմուկ է բարձրացրել։ «Հորիզոնին» տված հարցազրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի […]

̰
ԱՀ ՆԳՆ-ը՝  Բերձորում և Աղավնոյում բնակիչների կողմից իրենց տները հրկիզելու դեպքերի մասին

14:21 31.08.2022

Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս հանրային լայն հնչողություն է ստացել Բերձոր քաղաքում և Աղավնո համայնքում բնակիչների կողմից իրենց տների հրկիզման դեպքերը, Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունն իրազեկում է, որ սույն թվականի օգոստոսի 14-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված 13 տների հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է արդարացման հիմքերով` հրկիզողների արարքներում […]

̰
Շուշի չայցելելով` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է․ քաղաքագետ

14:09 31.08.2022

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի  դիվանագետների՝ Ադրբեջանի կողմից օրերս Շուշիում կազմակերպած խորհրդաժողովին չմասնակցելն ու այդօրինակ քայլերը նշանակում են, որ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան չեն ընդունում, որ ԼՂ-ի հարցը սպառվել է, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, և ինչի մասին լուռ համաձայնություն է կարծես թե տալիս Ռուսաստանը։ Այս տեսակետը հայտնեց Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոն»-ին […]

̰
Գագիկ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

13:54 31.08.2022

Գագիկ Սարգսյանը 5 տարի ժամկետով վերընտրվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նախագահի ընտրությունը տեղի է ունեցել ֆեդերացիայի՝ Օլիմպավանում կայացած համաժողովի ընթացքում: Գագիկ Սարգսյանը 2005-2016 թթ․ եղել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2016-2021 թթ․՝ փոխնախագահը, իսկ 2021 թ. օգոստոսից ընտրվել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 1 տարի ժամկետով: Նշենք՝ համաժողովի ընթացքում մի շարք փոփոխություններ են կատարվել […]

̰
Պուտինը հայտարարել է, որ Գորբաչովը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային պատմության ընթացքի վրա

13:48 31.08.2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ ՝ նշելով, որ նա քաղաքական գործիչ էր, որը հսկայական ազդեցություն է ունեցել համաշխարհային պատմության ընթացքի վրա, հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում: «Միխայիլ Գորբաչովը քաղաքական գործիչ և պետական գործիչ էր, որը հսկայական ազդեցություն ունեցավ համաշխարհային պատմության ընթացքի վրա: Նա մեր երկիրը գլխավորել է բարդ, դրամատիկ […]

̰ ̰
Անկարան Սիրիայի ընդդիմությանը պահանջել է լքել Թուրքիայի սահմանները. իրանական ԶԼՄ

13:25 31.08.2022

Անկարան իր կողմից հովանավորվող սիրիական ընդդիմությանը խնդրել է դադարեցնել իր գործունեությունը Թուրքիայի տարածքում: Այդ մասին հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով, այդ ամենը կապված է Թուրքիայի Սիրիայի կառավարությունների միջև հարաբերությունների հնարավոր կարգավորման հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Իրանական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք անանուն պաշտոնյան Անկարայի աջակցությունը վայելող սիրական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ակնարկել է, […]

̰
Թող երկարամյա բարեկամությունը շարունակի աճել. ՀՀ-ի և Հնդկաստանի ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են հղել

13:15 31.08.2022

Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, երկու երկրների բարեկամությունը, համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԳ նախարարները գրառում են կատարել «Թվիթեր»-ի իրենց միկրոբլոգերում: «Ջերմագույն շնորհավորանքներս լավ ընկեր և գործընկեր Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին, կառավարությանը և Հնդկաստանի ժողովրդին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Շատ ենք արժևորում […]

̰
Բացահայտվել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք

12:58 31.08.2022

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում, բացահայտել է ԵԱՏՄ անդամ պետությունից ՀՀ տեղափոխվող ապրանքների գների բազմակի անգամ պակաս թերհայտարարագրման դեպք: Մասնավորապես, օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ հայր և որդի Մարգարյանների կողմից նախատեսվում է «Մեդեկս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով ԵԱՏՄ անդամ պետությունից Հայաստանի […]

̰
Վարույթ է ընդունվել Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից շուրջ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումը

12:39 31.08.2022

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022 թվականի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 5 […]

̰
Մանանա Ասլամազյանին մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

12:30 31.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, 25-այա երիտասարդը իր կողմից վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում վրաերթի է […]

̰
Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով

12:17 31.08.2022

ԱՀ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը: Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է: Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային […]

̰
Գյումրիում շչակ է գործարկվելու

12:08 31.08.2022

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է Շիրակի մարզի Գյումրի համայնքի (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ) ՊՈԱԿ-ի շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Ուժեղացված ծառայություն կիրականացնեն նաև պարեկները

12:03 31.08.2022

Սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին: Ոստիկանության պարեկային ծառայությունը հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուժեղացված ծառայություն է իրականացնելու մայրաքաղաքի ու մարզերի դպրոցամերձ տարածքներում ու փողոցներում: Նպատակը մեկն է՝ ապահովել երեխաների անվտանգությունը: «Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոններն ու բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում: Ծնողներին, մանկավարժներին կոչ ենք անում ուշադիր լինել […]

̰
ԿԳՄՍՆ օգոստոսյան խորհրդակցությունների հերթական փուլը կայացել է Լոռու մարզում

11:41 31.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների, Լոռու մարզի կրթության ոլորտի մարզային պատասխանատուների, դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թվականների ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությունը վարել է Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Լոռու մարզպետարանի […]

̰
Իսակովի պողոտայի մի հատվածում հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով

11:34 31.08.2022

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի զորամասի հարակից ճանապարահատվածում: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Մասնավորապես՝ հետադարձի համար նախատեսված երթևեկելի գոտին կփոխարինվի ուղիղ երթևեկությամբ գոտիով: Միաժամանակ ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

̰
Գյումրիում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

11:18 31.08.2022

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 75-ամյա Գրիշա Ե.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն

11:02 31.08.2022

Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը դիմել է ուղերձով. «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Միամսյակի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունն իր ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուսումնական հաստատությունների մերձակա […]

̰
Օգոստոսի 30-ից 31-ը բացահայտվել է հանցագործության 54 դեպք

10:48 31.08.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 30-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 54 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու, թմրանյութի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու՝ 3, ֆիզիկական ներգործության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 2-ական, սպանության, ավազակային հարձակման, բնակարանային գողության, յուրացնելու կամ […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նարենդրա Մոդիին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ

10:34 31.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մեր բարեկամ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Գոհունակությամբ պետք է նշել, որ մեր ժողովուրդների միջև հազարամյա պատմություն ունեցող կապերը նոր […]

̰
Լիլիթ Մկրտչյանը վերջին տուրից առաջ կիսում է 2-4-րդ տեղերը ԵԱ-ում

10:31 31.08.2022

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը մոտենում է ավարտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող առաջնությունում կայացել են նախավերջին տուրի պարտիաները: Հայաստանի երկու ներկայացուցիչները` Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանը մրցել են միմյանց հետ, հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տոնել: Պարտություն է կրել նաև […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել Dubai օpen-ի 4-րդ տուրում

10:10 31.08.2022

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Dubai օpen միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը պարտություն է կրել, իսկ Սամվել Տեր-Սահակյանը` հաղթանակ տոնել: ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Հայաստանի հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կիսել է միավորը: 4-րդ տուրից հետո բացարձակ արդյունքով առաջատարները Հնդկաստանի և Ղազախաստանի ներկայացուցիչներն են: Dubai […]

̰
ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը

10:02 31.08.2022

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։ Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից, Պատելը մասնավորապես ասել […]

̰
Լուկաշին գյուղում այրվել է 700 հակ անասնակեր

09:47 31.08.2022

Օգոստոսի 30-ին, ժամը 21։59-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուկաշին գյուղի 4-րդ փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքին այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։28-ին, մարվել՝ օգոստոսի 31-ին, ժամը 01։51-ին։ Այրվել […]

̰
Բրիտանիայում ճանապարհանորոգման ծախսերը բարձրացել են՝ ռուսական բիտումի բացակայության պայմաններում

09:28 31.08.2022

Մեծ Բրիտանիայում ճանապարհների վերանորոգման ծախսերն աճել են Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո՝ Ռուսաստանից բիտումի մատակարարման կրճատման պատճառով, հայտնում է Քաղաքային իշխանությունների բրիտանական ասոցիացիան (LGA): «Բիտումի մոտ 60%-ը (մինչև Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկը) մատակարարվել է Ռուսաստանից և վաճառվել եվրոպական շուկայում: Այնուհետև որոշվել է ռացիոնալացնել նյութերի մատակարարումը և դրանք գնել այլ շուկաներից, ինչը հանգեցրել է ճանապարհների վերանորոգման […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

09:18 31.08.2022

Օգոստոսի 29-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան, Արարատի մարզի Մասիս քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիա գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները։

̰
ՀՀ տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ 5 ահազանգ է ստացվել

09:01 31.08.2022

Օգոստոսի 29-31-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 5 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 2 գյուրզա, 2 սահնօձ և տեղափոխել անվտանգ տարածք:

̰
Գորբաչովը փոխել է պատմության ընթացքը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

08:50 31.08.2022

Միխայիլ Գորբաչովն արել է ավելին, քան որևէ մեկը՝ սառը պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու համար, ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ։ «Ես խորապես վշտացած եմ Միխայիլ Գորբաչովի մահվան լուրով՝ իր տեսակի մեջ միակ պետական գործչի, ով փոխեց պատմության ընթացքը: Նա ամենից ավելին արեց սառը պատերազմին խաղաղ ավարտին հասցնելու համար», – ասվում է հայտարարության […]

̰
Բոլորս կարող ենք դասեր քաղել նրա ֆանտաստիկ կյանքից. Շվարցենեգերը՝ Գորբաչովի մասին

08:42 31.08.2022

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի նախկին նահանգապետ և դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, որ Միխայիլ Գորբաչովն իր հերոսներից է, և ինքն աներևակայելի բախտ է ունեցել նրան անվանել իր ընկերը։ «Միխայիլ Գորբաչովն իմ հերոսներից մեկն էր, և նրա հետ հանդիպելը պատիվ ու ուրախություն էր: Ես աներևակայելի բախտավոր եմ զգում նրան իմ ընկեր անվանել: Մենք բոլորս կարող ենք դասեր […]

̰

08:35 31.08.2022

Օգոստոսի 28-31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան և Աբովյան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Մասիս քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 38 […]

̰
BACK_TO_TOP