21:35 26.08.2022
Մոնակոյում ավտոկայանատեղիի աշխատակիցը տիրոջ աչքի առաջ փշրել է թանկարժեք` 3,6 միլիոն եվրո արժողությամբ Ferrari LaFerrari սպորտային մեքենան, հայտնում է The Sun-ը:
Կադրերում երևում է, թե ինչպես է կապույտ Ferrari-ն դանդաղ շարժվում փողոցով: Այնուհետև այն տեղավորվում է ճանապարհի եզրին, որտեղ նրան սպասում է տերը և կանգ է առնում կայանված մոպեդների հետևում:
Կայանատեղիի աշխատողը որոշ ժամանակ մեքենայի մեջ է լինում, ենթադրաբար ձեռքի արգելակն է փնտրում։ Հետո բացում է դուռը և դուրս ցատկում Ferrari-ից: Ընդ որրում, մեքենայի շարժիչը դեռ աշխատում է։ Մի քանի վայրկյան հետո մեքենան սկսում է առաջ շարժվել։
Տղամարդը մոլեգնած փորձում է ետ ցատկել խցիկ և սեղմել արգելակները, երբ Ferrari-ն շարժվում է դեպի մոպեդները: Մեքենան մխրճվում է դրանց մեջ։ Կադրից դուրս լսվում է, թե ինչպես է մեքենայի զայրացած տերը բղավում. «Դու հիմա՞ր ես։ Հեռացի՛ր այստեղից»։
Այնուհետև տեսանյութում երևում է, թե ինչպես է Ferrari-ն միջադեպի հաջորդ օրը երթևեկում փողոցներում: Մեքենայի վրա կան բազմաթիվ վնասված հատվածներ։ Մեքենայի վերանորոգումը կարժենա առնվազն 1,2 հազար եվրո (70,8 հազար ռուբլի):
LaFerrari-ն վաճառքի պահին արժեցել է 1,2 մլն եվրո: Այժմ այդ մեքենաները հազվադեպ են և գնահատվում են շատ ավելի բարձր՝ մոտ 3,6 միլիոն եվրո: Որոշ դեպքերում այս մոդելի գինը հասնում է 8,4 միլիոն եվրոյի:
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...
17:28 21.06.2025
Հայաստանի հավաքականների կազմերը․ Ըմբշամարտի Մ20 ԵԱՀունիսի 30-ից հուլիսի 6-ը Իտալիայի Կաորլե քաղաքում կկայանա ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ․ 55 կգ՝ Լևոն Ղազարյան 60 կգ՝ Յուրի Կարապետյան 63 կգ՝ Ալեք Մարգարյան 67 կգ՝ Հայկ Քալաջյան 72 կգ՝ Գասպար Տերտերյան 77 կգ՝ Սամվել Տերտերյան 82 կգ՝ […] ...
17:20 21.06.2025
Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հարվածել են Իրանի հարավ-արևմուտքինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները ներկայումս հարվածներ են հասցնում Իրանի հարավ-արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին։ Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Ահվազ քաղաքում և Մահշահր նավահանգստում, և ՀՕՊ-ը աշխատանքներ է տանում սպառնալիքը վերացնելու համար։ Իսրայելը հունիսի 13-ի գիշերը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը […] ...