14:02 26.04.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 25-ին կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Նա հերթական անգամ ներկայացրել թուրքական ժխտողական կեղծ թեզերը, ապա խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, վերջում էլ անդրադարձել հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ մեջլիս ներկայացած առաջարկին, փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի նախագահը կրկնելով թուրքական կեղծ թեզերը հերթական անգամ ասել է, որ 1-ին աշխարհամարտի ընթացքում հայերը օտար պետությունների դրդմամբ ապստամբել են Օսմանյան կայսրության դեմ ու երկրի տարբեր շրջաններում կոտորածներ իրականացրել: Չբավարարվելով այսքանով՝ Էրդողանն ասել է թե իբրև այդ ընթացքում ավելի շատ մուսուլմաններ են մահացել, քան հայեր:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքը վերջին տարիներին հայ համայնքին ցավակցություն է հայտնում «1-ին աշխարհամարտի ընթացքում իրենց կյանքը կորցրած» հայերի համար՝ կեղծ թեզերով լի «ցավակցական նամակը» որակելով իբրև մարդասիրական պարտք:
Գալով տարբեր երկրների խորհրդարանների ու կառավարությունների կողմից Հայոց ցեղասպանության չճանաչման հարցին՝ Թուրքիայի նախագահը դրանք քաղաքական շահարկումների դրսևորում է համարել՝ ասելով, որ այդ որոշումներն իրենց համար առոչինչ են:
«ԱՄՆ նախագահի հայտարարությունն էլ այս կերպ ենք նկատում, և քանի որ հիմնված է ամբողջովին սուտ, սխալ տեղեկությունների վրա, դրան անդրադառնալ իսկ արժանի չենք համարում։ Նախ՝ պարոն Բայդենը հայերի հետ եղած պատմությունը պետք է շատ լավ սովորի, շատ լավ իմանա։ Առանց դրանք իմանալու վեր կենալ, Թուրքիային մարտահրավեր նետելը հնարավոր չէ, որ մենք ներենք։ Չպետք է մոռացվի, որ թուրք և հայ ժողովուրդների միջև թշնամանք հրահրելու համար ցուցադրվող այս կեղծավորության ամենամեծ վնասը հայ համայնքը է կրել և կրելու։ Գիտենք, օրինակ, որ մեր երկրում ապրող մեր հայ քաղաքացիները և մեր հյուրերն անհանգստացած են այս շահագործման քաղաքականությունից»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանն, առանց անուն նշելու անդրադարձել է նաև Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին մեջլիս ներկայացված առաջարկին։ Նա նման «հանդգնությունը» դավաճանություն է որակել։
«Ազգային կամքի դրսևորման խորհրդանիշ հանդիսացող այս մեծ կառույցում (մեջլիսում-խմբ.) այդպիսի հանդգնության դրսևորումը համարում ենք բացեիբաց դավաճանություն: Հավատում եմ, որ իրավունքը, օրենքը և բարոյական նորմերը խախտող այս ստորության համար խորհրդարանը հաշիվ կպահանջի դրա հասցեատիրոջից՝ անելով այն, ինչ անհրաժեշտ է»,- սպառնացել է Էրդողանը:
Նշենք նաև, որ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը հետ էր ուղարկել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը:
17:09 13.06.2025
Առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների, բարձրախոսների, ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումըՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում […] ...
17:00 13.06.2025
Ապարանի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերել են կանեփի 130 բույսՀամայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արայի գյուղի 43-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ տեսակի բույս է աճեցնում և օգտագործում է թմրանյութ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 11-ին կատարված զննությամբ 43-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 130 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
16:52 13.06.2025
Fars. Իրանը շուտով անօդաչու թռչող սարքերով կհարձակվի Իսրայելի վրաԹեհրանը դեռևս անօդաչու թռչող սարք չի ուղարկել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների, սակայն մոտ ապագայում Իրանից անօդաչու թռչող սարքերով հարձակում կիրականացվի, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրին: «Իսրայելի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերը որսալու մասին տեղեկատվությունն իրական չէ։ Իրական վրեժը կլինի մոտ ապագայում։ Այդ մասին կհայտարարվի միայն պաշտոնական ուղիներով», – ասել […] ...
16:45 13.06.2025
Հանձնաժողովում քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծըԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 13-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախաձեռնության հեղինակ Հայկ Սարգսյանը ներկայացրել է վերջին տարիներին զորակոչի հետ կապված մի շարք վիճակագրական տվյալներ՝ մոտարկված իրականությանը: Ըստ նրա՝ զորակոչի […] ...
16:38 13.06.2025
Սարիթաղցու տնամերձ հողամասում կանեփի 200-ից ավելի բույս է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով հունիսի 11-ին այցելել են Սարի թաղի 21-րդ փողոցի հասցեներից մեկը, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածներում նկատել են կանեփանման բույսեր: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 205 բույս: 38-ամյա տանտերը ձերբակալվել և ներկայացվել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ...
16:30 13.06.2025
Սյունիքի մարզում դատախազական ներգործության արդյունքում՝ պետական բյուջե է վճարվել 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամՍյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է մարզի տարածքում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն) վճարների գծով պարտավորությունների կատարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության միջոցների՝ նախազգուշացումների հիման վրա, պետական բյուջե է վճարվել ընդհանուր 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 19 միլիոն 833 հազար դրամ: ...