Կիևը վիթխարի հետքայլ է կատարել Մոսկվայի հետ բանակցություններում․ Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+31.09 oC

Կիևը վիթխարի հետքայլ է կատարել Մոսկվայի հետ բանակցություններում․ Լավրով

08:47 26.04.2022

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ամեն անգամ խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում։

Լավրովի խոսքով՝ Մեծ Բրիտանիան այդ կերպ փորձում է փոխհատուցել իր ներկայիս միայնակ կարգավիճակը՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո։
Նա նշել է, որ դա վիթխարի հետքայլ է, սակայն ռուսական կողմը մտադիր է շարունակել բանակցությունները Կիևի ներկայացուցիչների հետ։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանում շատերը նախկինի պես համոզված են, որ Ուկրաինայի իրական դիրքորոշումը սահմանվում է Վաշինգտոնում, Լոնդոնում և արևմտյան այլ մայրաքաղաքներում։

«Ուկրաինայի թեմայով շփումների հարցում ամերիկյան կողմից հետաքրքրության որևէ դրսևորում մենք չենք տեսնում։ Բարի կամքն անսահամանափակ չէ։ Եթե դրան չեն պատասխանում փոխադարձությամբ, ապա, հավանաբար, դա չի նպաստի բանակցային գործընթացին»,-ասել է Լավրովը` հավելելով, որ Մոսկվայի և Կիևի բանակցություններում քննարկվում է Ուկրաինայի արտաբլոկային կարգավիճակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների

15:33 13.06.2025

Իրանը սկսել է պաշտպանական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների

Թեհրանը նախաձեռնել է «անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ»՝ ի պատասխան Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, հայտարարել է Իրանի կառավարությունը։ «Իրանի կառավարությունը նախաձեռնել է անհրաժեշտ պաշտպանական, քաղաքական և իրավական միջոցներ, որպեսզի Իսրայելը զղջա և զրկվի քնից»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը հայտնել էր, որ Իրանը վերջին մի […] ...

Ալոնսոյի առաջարկը մերժվել է․  աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»

15:27 13.06.2025

Ալոնսոյի առաջարկը մերժվել է․ աղմկոտ կոնֆլիկտ «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։ Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա […] ...

Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ Երևանում

15:20 13.06.2025

Հրշեջ ավտոսանդուղքով աշխատանքների թեմատիկ պարապմունքներ Երևանում

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը շարունակաբար իրականացնում է հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մասնագիտական կարողությունների ամրապնդմանն ու կատարելագործմանը միտված միջոցառումներ՝ նպատակ ունենալով բարձրացնել ծառայության արձագանքման արդյունավետությունը և ապահովել քաղաքացիական անվտանգության առավելագույն մակարդակ, ինչի շրջանակում հունիսի 2-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից կազմակերպվել և իրականացվել են «Աշխատանքներ բարձրությունների վրա հրշեջ ավտոսանդուղքով» խորագիրը կրող թեմատիկ տեսական և […] ...

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

15:12 13.06.2025

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը դատավճռով մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս): Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) […] ...

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

15:07 13.06.2025

Իսրայելի հարվածի հետևանքով զոհվել է Իրանի գլխավոր շտաբի պետ Բաղերիի դուստրը

Defa Press գործակալության թղթակից Ֆերեշթեհ Բաղերին՝ Իրանի զինված ուժերի նախկին գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի դուստրը, զոհվել է Իսրայելի հարվածների հետևանքով, հաղորդում է գործակալությունը։ ««Դեֆա Փրես» գործակալության թղթակից Ֆերեշտե Բաղերին սպանվել է այսօր առավոտյան (Իսրայելի կողմից) հարձակման ժամանակ իր հոր հետ միասին», – գրել է գործակալությունը։ Իրանցի լրագրողների շրջանում զոհերի մասին նախկինում որևէ տեղեկություն չի […] ...

SHANTNEWS

15:00 13.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP