Ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմում մատուցվել է պատարագ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմում մատուցվել է պատարագ

08:17 25.04.2022

Իտալիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին Հռոմի Ս․ Նիկողայոս եկեղեցում մատուցվեց պատարագ, որը նախագահեց Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ՝ կարդինալ Լեոնարդո Սանդրին։

Իր խոսքում Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչը նշեց, որ «Դարերի ընթացքում հայ սրբերի իմաստությունն ու առավելապես Սուրբ Գրիգոր Նարեկացու կողմից առաջարկվող պատմության խելամիտ ընթերցումը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց հրավիրում է մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս, չմոռանալ ու չթողնել, որ մոռացվի այն, ինչ դեռևս երբեմն ցանկություն չկա ընդունելու կամ բացահայտորեն հերքվում է, բայց ամենից առաջ հրավիրում է մեզ վերաճանաչել այդ մեծ չարիքն ապրած ձեր ժողովրդի որդիների ու դուստրերի հավատքի մեջ դրսևորված հերոսությունը: Ինչպես 21 ղպտի քրիստոնյաները, ովքեր մի քանի տարի առաջ Հիսուսի անունը պահեցին շուրթերին, մինչ դանակը կտրում էր նրանց կոկորդը, այնպես էլ ձեր նախնիները ենթարկվեցին աքսորի, տառապեցին սովից, կանանց ու երեխաների հանդեպ բռնություններից, սպանություններից և շատ այլ չարիքներից՝ երբեք չդադարելով կրկնել Հիսուսի անունը, այդ անունը կապված է Հայաստանի պատմության հետ` նրա 301թ․-ի մկրտությունից ի վեր»։ Իր խոսքում անդրադառնալով անցյալի դաժան գաղափարախոսություններին, կարդինալը հավելեց, որ «․․․Հայոց ցեղասպանությունը, որը մատնվեց լռության, ցավալի նախազգուշացումն էր այն ողբերգությունների, որոնք պիտի ծավալվեին մի քանի տասնամյակ անց»։

Ավանդույթի համաձայն համատեղ ելույթով հանդես եկան Իտալիայում և Սուրբ Աթոռում ՀՀ դեսպաններ Ծովինար Համբարձումյանը և Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով, որ «Հայոց ցեղասպանության ուրացումն այն իրականացնողների ժառանգների կողմից, անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին: 2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված վերջին պատերազմը, որն ուղեկցվում էր պատերազմական հանցագործություններով և էթնիկ զտմանն ուղղված այլ գործողություններով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների պատշաճ ճանաչման ու դատապարտման բացակայությունն աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ»։ Որպես ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչներ հայ դեսպաններն ընդգծել են, որ «անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի հետագայում աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կրկնության կանխարգելման, արդարության պահպանման, մարդկային արժանապատվության, անպատժելիության դեմ պայքարի և միջազգային համերաշխության շուրջ միավորվելու համար»:

Պատարագի ավարտին Քահանայապետական Լևոնյան վարժարանի բակում տեղադրված խաչքարի մոտ կարդինալ Սանդրին, վարժարանի տնօրեն գրհ․ Նարեկ ծ.վ. Նամոյանը և հոգևոր դասը կատարեցին մոմավառություն՝ Սուրբ նահատակների լուսավոր հոգիների համար։

Ապրիլքսանչորսյան միջոցառմանը ներկա էին Սուրբ Աթոռի Քրիստոնյա միասնության խթանման քահանայապետական խորհրդի, Արևելյան եկեղեցիների միաբանության ներկայացուցիչներ, օտարերկրյա դեսպաններ ու դիվանագետներ, hայ կաթողիկե քույրերը, հայ և Հռոմում քրիստոնյա մյուս համայնքների ներկայացուցիչներն ու հայ դիվանագետները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը

17:02 12.06.2025

Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ […] ...

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:55 12.06.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դու չափազանց շատ ես խոսում․ Մեսսին՝ Խամեսին

16:50 12.06.2025

Դու չափազանց շատ ես խոսում․ Մեսսին՝ Խամեսին

Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրի Արգենտինա – Կոլումբիա խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, հայտնում է TyC Sports-ը: Լիոնել Մեսսին մոտեցել է մրցակցի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ու նրա հետ փոխանակել մի քանի բառ, որոնցից մի քանիսը կարողացել է ֆիքսել TyC Sports-ի տեսախցիկը: «Ասում էիր, որ մեզ օգնել են եզրափակչում: Դու […] ...

ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում

16:46 12.06.2025

ՃՏՊ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում

Հունիսի 12-ին՝ ժամը 13:31-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենաներից մեկում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները, ապա առաջ ընթանալով […] ...

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

16:41 12.06.2025

42-ամյա տղամարդը խեղդել, ապա մորթազերծ է արել իր շանը

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

16:36 12.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում հունիսի 12-13-ի կեսօրից հետո, 14-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, […] ...

BACK_TO_TOP