11:39 29.03.2022
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 28-ին վերսկսվել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը Հայաստանից Արցախ մտնող միակ գազատարով։ Ընթացիկ ամսում Ադրբեջանը երկու անգամ երկար ժամանակով խափանել էր բնական գազի մուտքն Արցախ՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամային իրավիճակ։
«Ադրբեջանի կողմից իրականացվող հումանիտար ահաբեկչությունն արժանացել է միջազգային հանրության խիստ քննադատության, հնչեցվել են գազամատակարարման վերականգնման բազմաթիվ կոչեր, իրականացվել համապատասխան քաղաքական և դիվանագիտական քայլեր։ Մեծ է նաև ռուս խաղաղապահ առաքելության դերակատարությունը։
Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և բարոյականության նորմերին՝ համարժեք գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին և ջանքեր գործադրել այս հումանիտար աղետը վերացնելու ուղղությամբ։
Մարդասիրական խնդիրների քաղաքականացումն անթույլատրելի է ու անբարոյական, ցանկացած նման փորձ մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին»,-նշված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
16:20 23.08.2025
Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյակի առիթով ՀՀ վարչապետն ու պաշտոնատար այլ անձինք ուղերձներ են հղել«ՀՀ-ն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի բարեկեցիկ է, քան երբևէ, ավելի հեռանկարային է, քան երբևէ, որովհետև խաղաղ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ արված իր ուղերձում: Ազգային ժողովի և հանրապետության նախագահները ևս շնորահավորական ուղերձներ են փոխանցել: Մանրամասները՝ […] ...
15:55 23.08.2025
«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջերը` Օվեչկինի ապագայի մասին«Վաշինգտոն Քեփիթալզի» գլխավոր մենեջեր Քրիս Պատրիկը խոսել է թիմի լեգենդար ավագ, ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի ապագայի մասին, հաղորդում է NHL-ի մամուլի ծառայությունը։ «Նա վաստակել է որոշումներ կայացնելու և եզրակացություններ անելու իրավունքն իր կարիերայում։ Այնպես որ, թող նա պարզապես ասի ինձ, թե ինչ է մտածում: Երբ ցանկանա խոսել, մենք կշարունակենք այդտեղից»,- ասել է Պատրիկը: NHL-ի պատմության […] ...
15:33 23.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ հաճախ է զրուցում Թրամփի հետՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ հաճախ է նամակագրվում կամ զանգահարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինձ համար ամեն ինչ սկսվեց Թրամփից, հավանաբար, այն գոլֆի խաղից, որը կազմակերպել էր Հարավային Կարոլինայի սենատոր Լինդսի Գրեհեմը: Ես ինքս մոտ չորս տարի՝ 1989-1993 թվականներին, սովորել եմ Հարավային Կարոլինայում, իսկ Լինդսի Գրեհեմը անցյալ ամառ՝ ԱՄՆ ընտրություններից առաջ, եկել է […] ...
15:06 23.08.2025
Սալվադորի ափերի մոտ 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սալվադորի արևմուտքում գտնվող Ահուաչապան դեպարտամենտի ափերի մոտ, հայտնել է երկրի շրջակա միջավայրի նախարարությունը։ «6.0 մագնիտուդով երկրաշարժ Ահուաչապանի ափերի մոտ՝ Բարրա դե Սանտյագոյից 80 կիլոմետր հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 20 կիլոմետր», – ասվում է նախարարության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ ...
14:33 23.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերինԵրևանում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 25-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ի ցերեկը, 24-ին […] ...