15:13 17.03.2022
Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ ռուս և ուկրաինացի բանակցողների շփումները կշարունակվեն այսօր։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունները պետք է [շարունակվեն] այսօր: Ես չգիտեմ՝ դրանք արդեն ընթանում են, թե ոչ, բայց այսօր դրանք պետք է անցկացվեն այս կամ այն ուղղությամբ»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի խոսքերով՝ Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակությունը պատրաստ է աշխատել շուրջօրյա, սակայն ուկրաինական կողմը նման եռանդ չի ցուցաբերում։
«Մեր պատվիրակությունը՝ [նախագահի օգնական Վլադիմիր] Մեդինսկու գլխավորությամբ, փորձագետների և համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ, պատրաստ է աշխատել շուրջօրյա և ցույց է տալիս այդ պատրաստակամությունը։ Ցավոք, մենք նման եռանդ չենք տեսնում ուկրաինական կողմից,- ասել է Պեսկովը։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների անցկացման փաստն արդեն իսկ առաջընթաց է։ Զախարովան հայտնել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվող հարցերը բավական բարդ բնույթի են, հետևաբար դժվար է ասել դրանց ավարտի ժամկետները։
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
23:30 02.05.2025
Դսեղ տանող ավտոճանապարհի կամուրջը հիմնանորգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ հիմնանորոգվել է Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի առաջին կիլոմետրում գտնվող կամուրջը: Կառավարությունը հատկացրել է 105 մլն դրամ։ «Հ-22, /Մ-6/ – Դսեղ – /Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 7,5 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 295 […] ...
23:22 02.05.2025
1 տարում 100.000 վարորդ գրանցվել է Roadpolice.am համակարգում․ օգտվի՛ր թվային լուծումներից, խնայի՛ր ժամանակդ, վճարի՛ր ավելի քիչRoadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20 տոկոսով պակաս։ Համակարգում գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 100 036 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 306 210 որոշում։ Կարևոր է իմանալ, որ 20 տոկոս բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային […] ...
23:16 02.05.2025
«Սանահին կայարան»-ի ժամանակավոր մետաղական կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ալավերդու «Սանահին կայարան» թաղամասում տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ: «Նախորդ տարվա հեղեղումների հետեւանքով ավտոմոբիլային նշանակության կամուրջն ամբողջությամբ քանդվել էր: Ժամանակավոր մետաղական կամուրջը նվիրաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Կամուրջը երթևեկելի է տրանսպորտային միջոցների համար»,-գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...