Մարտի 15-ը ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետն է․ գործընթացը վերաբերում է միայն 2021 թվականին կառուցված շինություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Մարտի 15-ը ինքնակամ կառույցների հաշվառման վերջնաժամկետն է․ գործընթացը վերաբերում է միայն 2021 թվականին կառուցված շինություններին

18:14 14.03.2022

Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի մեկնարկի օրվանից՝ 2.5 ամսում, Կադաստրի կոմիտե քաղաքացիները ներկայացնելու էին չափագրման փաստաթղթերը, որից հետո միայն ինքնակամ կառուցված շինությունները կհամարվեն հաշվառված։ Հաջորդ քայլն արդեն  կառույցների օրինականացման կամ մերժմանն է վերաբերում, որը  ՏԻՄ-ի գործառույթն է։

Բազմաթիվ բնակավայրերում ու քաղաքներում խախտվել են քաղաքաշինական նորմերը և ճարտարապետական տեսքերը: Ոլորտում խնդիրները կարգավորելու և ապօրինի շինությունների գույքագրում կատարելու որոշումն եղավ տարեսկզբին, որով և  2021 թվականի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունները հաշվառելու և օրինականացնելու հնարավորություն տրվեց: Մինչ Կադաստրի կոմիտե հաշվառման ներկայացնելը, ինքնակամ շինությունները  չափագրում են լիցենզավորված ընկերությունները, հետո փաստաթղթավորվում:

«Դիմումները շատ-շատ են։ Քաղաքացիները պետք է տեղեկացված լինեն, որ եթե 2021 թվականի կառույց չէ, պարտադիր չէ չափագրում անել և ներկայացնել Կադաստրի կոմիտե, խոսքը հիմա վերաբերում է միայն 2021 թվականի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններին»,- պարզաբանում է Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետի ԺՊ Գևորգ Գրիգորյանը։

Չափագրող  ընկերություններին ու քաղաքապետարան քաղաքացիները անցած երկու ամիսների ընթացքում դիմել են տարբեր ինքնակամ շինություններ չափագրելու և օրինականացնելու խնդրանքով: Շինության կառուցման ժամանակաշրջանը ճշտվում է հին ու նոր էլեկտրոնային քարտեզների և փաստաթղթերի միջոցով: Ինքնակամ կառույցների հայտերը քաղաքային ու գյուղական բնակավայրերում էապես տարբերվում են:

«Քաղաքներում հիմնականում ավտոտնակներն են ապօրինի կառուցված, բնակելի տներին կից օժանդակ կառույցները, իսկ գյուղական բնակավայրերում ավելի շատ անասնաշենքեր են, էլի ավտոտնակներ։ Քաղաքներում էլ, գյուղերում էլ շատ կան բնակելի տներ, որոնք ամբողջությամբ կառուցված են ապօրինի»,- նշել է անշարժ գույքի հաշվառող-չափագրող Հարություն Հարությունյանը։

Շիրակի մարզում գործող մոտ 20 չափագրող լիցենզավորված կազմակերպություններ կան, բոլորն էլ  այժմ աշխատում են ծանրաբեռնված: Չափագրումներից հետո ինքնակամ կառույցների տվյալները էլեկտրոնային եղանակով մուտքագրվում են Կադաստրի պետական կոմիտեի շտեմարան, իսկ տրված ժամկետում հաշվառված լինելու ապացույց քաղաքացուն տրամադրվում է տեղեկանք։

Այն քաղաքացիները, որոնք սահմանված ժամկետներում չեն հասցնի չափագրել ու հաշվառել իրենց 2021 թվականի ընթացքում կառուցած ինքնակամ շինությունները, դրանք այլևս օրինականացնելու հնարավորություն չեն ունենա: Իսկ քաղաքապետարանը կամ համայնքապետարանը ինքնակամ շինությունների օրինականացման թույլտվության դեպքում առաջնորդվելու է մի քանի չափորոշիչներով:

«Քաղաքացին չափագրումից հետո, երբ որ դիմում է համայնքին՝ սեփականաշնորհելու իր ինքնակամ կառույցը, ամենաառաջինը դիտարկվում է, թե որ գոտում է գտնվում կառույցը, 2-րդը՝ արդյոք շինարարական նորմերը համապատասխանում են, թե ոչ, 3-րդ՝ կան արդյոք հարևաններից բողոքներ, անվտանգության հրշեջ նորմատիվները պահպանված են, թե ոչ, շենքի մուտքերը  խանգարում են անցուդարձին, թե ոչ։ Էս ամբողջը դիտարկվում է և հետո  նոր միայն խորհուրդով հաստատվում է՝ ենթակա է օրինականացման, թե ոչ»,- նշել է Գևորգ Գրիգորյանը։

Ինքնակամ շինություններից բացի, քաղաքապետարանն ավարտում է նաև տնակների ու ժամանակավոր կացարանների հաշվառման հերթական գործընթացը: Այս պահին քաղաքում կա 2769 տնակ, մի մասը՝ չբնակեցված։ Տնակների  ու ժամանակավոր կացարանների նոր էլեկտրոնային քարտեզում ներառված են բոլոր տնակային ավանները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP