14:00 25.02.2025
Փետրվարի 25-ին՝ ժամը 13:10-ի դրությամբ, Շինուհայրից դեպի Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
13:54 25.02.2025
Հայ-իրանական բարիդրացիական կապերն առանձնանում են մեր ժողովուրդներին բնորոշ յուրահատուկ ջերմությամբ, փոխադարձ վստահությամբ եւ հարգանքով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում: Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 25-ին, որին […]
13:48 25.02.2025
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Ռուսական դիվանագիտության ղեկավարին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի օդանավակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ավելի վաղ Լավրովն այցելել էր Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։ Ինչպես նշել են ՌԴ ԱԳՆ-ում, ակնկալվում է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մանրամասն […]
13:42 25.02.2025
Նախագծերով առաջարկվում է պետական, ինչպես նաեւ ենթակա պետական մարմիններին հանձնված պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով: «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կից […]
13:35 25.02.2025
Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` փետրվարի 25-ին գումարված ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով […]
13:18 25.02.2025
Եվրամիությունն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերը բացելու տեսլականին՝ երկրների ինքնիշխանության և ազգային իրավասության ներքո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Դեսպանը նշեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայության մասին: Նա հիշեցրեց, որ առաքելության մանդատը ևս 2 տարով երկարաձգվել […]
13:10 25.02.2025
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2025 թվականի հունվար ամսին նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 7.1 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
13:02 25.02.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը․ ՊԵԿ-ը ներկայացրել է քայլ առ քայլ ուղեցույց։ Քայլ 1 Մուտք գործեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/, ապա գլխավոր էջից անցնելով «Հարկային հաշվեկշիռ» բաժին՝ «Սոցիալական ծախսեր» պատուհանում կտեսնեք, թե որքան է կազմում վերադարձման ենթակա գումարը։ Քայլ 2 Վերադարձեք համակարգի գլխավոր էջ և մուտք գործեք «Հայտարարագրեր» բաժին, ապա «Հայտարարագրերի ձևեր»-ից […]
12:55 25.02.2025
Հայաստանն այժմ աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա, նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում: Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից […]
12:51 25.02.2025
Փետրվարի 23-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձը հատել է համայնքին պատկանող խաղողի վազը: Ստացված տվյալներն իրանցնելիս պարզվել է, որ վազը հատել է տարածքում գործող խանութներից մեկի 55-ամյա սեփականատերը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:
12:48 25.02.2025
Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում […]
12:45 25.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների […]
12:29 25.02.2025
Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: […]
12:20 25.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին […]
12:13 25.02.2025
Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […]
12:09 25.02.2025
Փետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 […]
12:02 25.02.2025
Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ […]
11:48 25.02.2025
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
11:40 25.02.2025
Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել […]
11:34 25.02.2025
ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ իրեն Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով, հայտարարելով, որ Կանադան իրական երկիր չէ։ Ավելի վաղ ավելի քան 160,000 կանադացիներ ստորագրել էին առցանց խնդրագիր՝ պահանջելով, որ Իլոն Մասկը զրկվի Կանադայի քաղաքացիությունից, իսկ ավելի քան 15,000 կանադացիներ նույնպես պահանջել են, որ ԱՄՆ նախագահ […]
11:22 25.02.2025
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կլինի Թեհրանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Փետրվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով Թեհրան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
11:14 25.02.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական […]
11:10 25.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. « Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ […]
10:59 25.02.2025
Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ողջույնի խոսքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը․ «Հարգելի’ համանախագահներ, Հարգելի’ դեսպաններ, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ողջունում եմ ձեզ Երեւանում: Ուրախ եմ, որ այսօր Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր թափ ստացած օրակարգի շրջանակում հնարավորություն կունենանք քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Օգտվելով առիթից` ուզում եմ նաեւ շնորհավորել ձեզ Եվրոպական […]
10:51 25.02.2025
ՀՀ քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի կործանարար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողություն է իրականացվել ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիների նկատմամբ, որի ընթացքում Մաքսանենգության դեմ […]
10:43 25.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռանում է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ-ի աջակցությունը կամ ուկրաինական հակամարտության վերաբերյալ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխությունը։ Այս մասին հաղորդվում է The Guardian թերթի հոդվածում։ Հրատարակության համաձայն՝ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ով պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների […]
10:38 25.02.2025
Փետրվարի 26-ին՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 11։30-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։