15:05 17.10.2024
Գործադիրն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում՝ Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների նախագծման և զարգացման շրջանակներում տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպելու անհրաժեշտությունը պայմանավորված է միջազգային բարձր վարկանիշ և ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ փորձ ունեցող ընկերություն ներգրավելու պահանջով։ Ըստ հիմնավորման, նպատակահարմար է համարվել Ակադեմիական քաղաքի տրանսպորտի և շարժունակության վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցումը պատվիրակել Իտալիայի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմնադրված և գործող «Սիստեմատիկա» ընկերությանը: Վերջինս, որպես խորհրդատու մասնակիորեն ներգրավված է եղել «ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության կողմից Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման աշխատանքներում։ Ընկերության հետ բանակցվել է ծառայությունների շրջանակը՝ այն համաձայնեցնելով նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այս առաջադրանքի շրջանակում նախատեսվում է ունենալ մի քանի հիմնարար արդյունք, որն էապես կօգնի «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը:
«Նախագծի նախնական վերլուծության փուլում պարզ է դարձել, որ նմանատիպ ծրագրերի հաջողության հիմնական պայմանները տրանսպորտային կապվածությունն է և շարժունակության հնարավորությունները»,-ասել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ նախագծի շրջանակում ակնկալում են ստանալ տրանսպորտի մաստեր պլան:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի իրականացման ժամկետը պլանավորված է 8 ամիս։
Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգային մաստեր պլանի ստեղծման աշխատանքներն ավարտվել են, այժմ կամաց-կամաց մտնում են ծրագրի իրականացման շրջափուլ:
«Ակադեմիական քաղաքի ներսում տրանսպորտային շարժ չի լինելու, կամ էլ սահմանափակված է լինելու։ Այսինքն՝ քաղաքի ներսում ավտոմեքենա շահագործելը նախատեսված չէ։ Ավտոմեքենաները տարածք մուտք կգործեն միայն մատակարարումների համար՝ որոշակի գրաֆիկով», -ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հավելել է՝ անհրաժեշտ է ունենալ հստակ սխեմաներ, թե մարդիկ ինչ տրանսպորտային միջոցներով և երթուղիներով պետք է հասնեն Ակադեմիական քաղաքի շրջանցիկ ճանապարհ։
«Իհարկե, կա նաև ռազմավարական պատկերացում: Ես հույս ունեմ, որ մենք կսկսենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը: Զուտ հայեցակարգային պատկերացում կա, որ մենք հետագայում պետք է մտածենք «Աջափնյակ» մետրոյի կայարանը շարունակել և ունենալ մետրոյի «Ակադեմիական քաղաք» կանգառ, հետագայում էլ այդտեղից միանալ մետրոյի «Չարբախ» կայարանին: Այս պարագայում կստացվի, որ Երևանում կունենանք մետրոյի շրջանաձև երթևեկություն», – ասել է վարչապետը:
23:59 02.06.2025
Ինչպե՞ս խուսափել անտառային հրդեհներիցՈվ իրազեկված է, նա պաշտպանված է. ինչպես խուսափել անտառային հրդեհներից. Անտառային հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է՝ վառել խարույկ արգելված վայրերում, լքել անտառն առանց համոզվելու, որ խարույկը մարված է, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում, շահագործել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաները, կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից), արևով լուսավորվող […] ...
23:55 02.06.2025
Հունիսի 3-ին կդադարեցվի Մրգաշատ բնակավայրի գազամատակարարումը«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մրգաշատ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ ...
23:52 02.06.2025
Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումըՎերջին շրջանում նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, ինչը հանգեցնում է բնության այս կարևոր օղակի ոչնչացմանը։ Այս մասին հայտնել են Շրջակա միջավայրի նախարարությունից: «Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ օձերը մեր էկոհամակարգի […] ...
23:47 02.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ հունիսի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մեծ Մասրիկ համայնքներում կիրականացվեն մայիսի 22-ից 23-ը ներկայացված դիմումների հիման վրա փաստաթղթերի հանձնման աշխատանքներ։ Հունիսի 5-ին Տավուշի մարզի Աչաջուր և […] ...
23:43 02.06.2025
Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի և երեխաների հետԵրեխաների պաշտպանության միջազգային օրը մայրաքաղաքում ամփոփվեց Ազատության հրապարակում կայացած բացառիկ համերգային ծրագրով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված՝ «Հունիսի 1-ը՝ օպերային աստղերի հետ» ծրագիրը, Երևանի և մարզերի պատանի երգիչներին հնարավորություն էր տվել աշխարհահռչակ օպերային արտիստների հետ ելույթ ունենալ մեկ բեմում: Այս տոնը դարձավ ստեղծագործական ոգեշնչման նոր հարթակ մեր փոքրիկ տաղանդների համար: ...
23:39 02.06.2025
Դավիթաշենի կամրջի սկզբնամասում «Hyundai Sonata»-ն բախվել է ծառերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվելով երթևեկելի գոտումՀունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Արտյոմ Ս.-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ատոմեքենայով Դավիթաշեն կամրջի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...