Չենք ունեցել որևէ դեպք, որտեղ կնշվի, որ իշխանությունը որևէ տեղում ներգրավել է վարչական ռեսուրս. Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Չենք ունեցել որևէ դեպք, որտեղ կնշվի, որ իշխանությունը որևէ տեղում ներգրավել է վարչական ռեսուրս. Արայիկ Հարությունյան

13:08 20.12.2019

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում ներկայացրեց ոլորտում կատարված աշխատանքը: Խոսել է համակարգը քաղաքականացված լինելուց ազատելու մասին:

«Անցած մեկուկես տարում քանիսն են մեր ներկայացրած քաղաքական ուժից տնօրեն դարձել, 1400 դպրոցից կարող է 1-2 լինեն»,- նշել է նախարարը:

Խոսել է նաև բողոքների մասին` հայտարարելով.

«0 բողոք քաղաքական ներգրավվածության առումով, չենք ունեցել որևէ դեպք, որտեղ կնշվի, որ իշխանությունը որևէ տեղում ներգրավել է վարչական ռեսուրս»:

Խոսել է նաև կոռուպցիայի դեմ տարված աշխատանքի մասին, որն, ըստ նախարարի, անարդյունք չի եղել:

«Այլևս կրթական համակարգում չկա համակարգային կոռուպցիա, վերջերս հարցումների արդյունքներն էի նայում և դրանցով, թե որ հաստատություններում ու ոլորտում է պայքարը ընթանում, 4-րդ տեղում հանրակրթությունն էր, բայց նույնը չեմ կարող ասել բուհական համակարգի մասին, որտեղ մտահոգիչ հարցեր կան, դրանք մասամբ կլուծվեն այն օրենքներով, որոնց նախագիծը պատրաստում ենք»:

Կատարվում են նաև բարեփոխումներ, որոնց ընթացքում ստիպված են որոշ կտրուկ քայլերի գնալ, իսկ այս հարցում հանրության վստահությունն են ակնկալում, նշում է.

«Խիստ պայման են դնում, օրինակ՝ ինչ ուզում եք արեք, ԳԱԱ-ն պետք է մնա, թեև ԳԱԱ-ի փակվելու մասին ոչինչ չենք ասել, էսպիսի ուլտիմատիվ գործողություններով մենք առաջ չենք գնա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

10:35 15.05.2025

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:28 15.05.2025

Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

10:21 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր […] ...

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

10:14 15.05.2025

Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին

Չմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...

Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

10:00 15.05.2025

Իրանը ուրանի հարստացման սահմանափակման համար պայման է դրել

Թեհրանը պատրաստ կլինի սահմանափակել ուրանի հարստացման մակարդակը և ազատվել բարձր հարստացված ուրանի պաշարներից, եթե ԱՄՆ-ը համաձայնի չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական հարցերով խորհրդական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Շամխանին։ Նշվում է, որ Թեհրանը նույնպես պատրաստ կլինի միջազգային դիտորդներին թույլ տալ […] ...

BACK_TO_TOP