Պերմը գտել է Թբիլիսիի համար հայկական այլընտրանք. մեկնարկել է թռիչք դեպի Երևան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Պերմը գտել է Թբիլիսիի համար հայկական այլընտրանք. մեկնարկել է թռիչք դեպի Երևան

13:05 20.12.2019

2020-ին ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) կանոնավոր թռիչք կբացի դեպի Հայաստանի մայրաքաղաք Երևան:

Ըստ КоммерсантЪ-Прикамье հրատարակության՝ թռիչքները գործարկվելու են երկու շաբաթը մեկ անգամ: Ընդհանուր առմամբ, ավիափոխադրողը նախատեսել է հինգ չվերթ՝ հունվարի 19-ից սկսած, իսկ մարտի 15-ին կավարտի թռիչքով դեպի Երևան: Ավիաընկերությունը մտադիր է օգտագործել Embraer ինքնաթիռը:

Փորձագետները կարծում են, որ Երևան թռիչքը պահանջարկ կունենա էքսկուրսիոն և գաստրոնոմիական տուրիզմի տեսանկյունից:

«Երկրում բոլորը ռուսերեն գիտեն, Հայաստանը Կովկասի ամենաբարեկամական երկիրն է, կա անվտանգության բարձր մակարդակ, կարող եք թռչել Ռուսաստանի ձեր ներքին անձնագրով»,- ասել է Վադիմ Յախնինը Intersputnik տուրիստական գործակալությունից:

Նշվում է նաև, որ հայկական ուղղությունը լավ այլընտրանք է Թբիլիսի փակ թռիչքի պայմաններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի

20:18 12.08.2025

Կանանց Աշխարհի չեմպիոնը նոր գլխավոր մարզիչ ունի

Ֆուտբոլի կանանց Իսպանիայի ազգային հավաքականում մարզչական փոփոխություն է տեղի ունեցել։ Մոնսերատ Տոմեն իր դիմումով հեռացել է գլխավոր մարզչի պաշտոնից, նրան փոխարինել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստուհի Սոնյա Բերմուդեզը: Նա մինչ այս գլխավորել է Իսպանիայի Մ23 հավաքականը: Աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը շաբաթներ առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր Անգլիայի ազգային թիմին: ...

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

20:10 12.08.2025

Զելենսկին հրամայել է վերացնել 22 տարեկանից ցածր ուկրաինացիների համար արտասահման մեկնելու սահմանափակումները

Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը և զինվորական հրամանատարությանը պարզեցնել սահմանային անցումը 18- 22 տարեկան ուկրաինացի տղամարդկանց համար՝ վերացնելով երկրից նրանց դուրս գալու սահմանափակումները։ «Ես հանձնարարել եմ կառավարությանը՝ զինվորական հրամանատարության հետ մշակել երիտասարդ ուկրաինացիների համար պետական սահմանը հատելու պարզեցման հնարավորությունը։ Ներկայումս սահմանին գործում են մինչև 18 տարեկան սահմանափակումներ, ես առաջարկում եմ այդ շեմը բարձրացնել մինչև […] ...

SHANTNEWS

20:00 12.08.2025

SHANTNEWS

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

19:49 12.08.2025

Միանգամից 5 իտալական ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է The I Paper-ը: Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո: Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, […] ...

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

19:40 12.08.2025

Զելենսկին սպառնացել է չճանաչել Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները

Վլադիմիր Զելենսկին սպառնացել է չճանաչել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքները։ Կրեմլը և Սպիտակ տունը նախկինում հայտարարել էին, որ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդները կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։ Թրամփը նշել է, որ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո կկապվի Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ։ «ԱՄՆ նախագահի և Պուտինի միջև զրույցը […] ...

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

19:30 12.08.2025

403 օրվա ընթացքում Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական ներգաղթյալ

Մեծ Բրիտանիա է ժամանել ավելի քան 50,000 անօրինական միգրանտ՝ 2024 թվականի հուլիսին «Լեյբորիստական կուսակցության» իշխանության գալուց ի վեր, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է ներկայիս վարչապետ Քիր Սթարմերի համար՝ համեմատած նրա նախորդների հետ, ըստ Ներքին գործերի նախարարության՝ կառավարության կայքում երեքշաբթի օրը հրապարակված վիճակագրության։ «Լեյբորիստական կուսակցությունը» անօրինական միգրանտների հոսքի կրճատումը դարձրել էր իր հիմնական նպատակներից մեկը դեռևս […] ...

BACK_TO_TOP