21:04 17.12.2019
Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում: Այն իր ընտրյալ և համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսներն […]
21:01 17.12.2019
Սլովակիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Պապիկյանն (նստավայրը՝ Վիեննա) դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային (Zuzana Čaputová): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Զուզանա Չապուտովան շնորհավորեց Արմեն Պապիկյանին Սլովակիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական […]
21:00 17.12.2019
Instagram-ը պայքար է սկսում ոչ միայն բռնության կոչ պարունակող մեկնաբանությունների, այլև վիրավորական բնույթի հրապարակումների դեմ։ Instagram-ը թողարկում է մեկ այլ Stories գործիք, որը կկոչվի Group Stories։ Այն թույլ է տալիս օգտատերերին և իրենց ընկերներին համագործակցել կամ պարզապես զրուցել առանձին Story-ում՝ ստեղծելով Group Stories։ Անցած ամսվանից Instagram-ը սկսել է թաքցնել like-երի հաշվիչը։ Իսկ եթե ցանկանում եք […]
20:55 17.12.2019
Գյումրիում սոցիալական բնակարանաշինության երրորդ փուլով կառուցվել է 18 բնակարան: Հիշեցնենք, որ «Առդա» բարեգործական հիմնադրամը քաղաքապետարանի հետ համատեղ երրորդ տարին է՝ սոցիալական բնակարանաշինության ծրագիր է իրականցնում: Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կիսակառույցների հիմքի վրա 3 տարիների ընթացքում կառուցվել է 3 հարկանի շենք՝ 41 բնակարանով: Բնակարանների՝ վերջին փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել այսօր: Բաշխվել են 18 բնակարաններից 11-ը, […]
20:46 17.12.2019
Վանաձոր-Ալավերդի-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհը դեկտեմբերի 18-ից բաց կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հիշեցնենք, որ նշյալ ճանապարհահատվածը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
20:33 17.12.2019
Բրիտանական թանգարանում դեկտեմբերի 20-ից կցուցադրվեն մինոյական քաղաքակրթության կավե տարաներ, որոնք, սակայն, նախատեսված են եղել մեկանգամյա օգտագործման համար, գրում է The Guardian-ը: Հնագիտական պեղումների արդյունքներով պարզ է դարձել, որ նման սպասքը ստեղծվել է 3.5 հազար տարի առաջ: Հայտագործությունը կատարվել է Կրետե կղզում: «Մարդիկ շատ կզարմանան, եթե իմանան, որ մարդկության պատմության մեկանգամյա օգտագործման առաջին բաժակները հայտնվել են […]
20:26 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 10:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի վերջնամասում ավտոմեքենան գլխիվայր շրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Opel Omega» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Մ., ծնված 1997 թ.) դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, գլխիվայր […]
20:23 17.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Իվան Աղազարյանը, վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Այս մասին հայտնում է Irakanum.am-ը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ ամիս` նոյեմբերի 5-ին: Կայքին տեղեկությունների համաձայն՝ վրաերթի ենթարկված աղջիկն աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, և վրաերթից հետո դեռ բուժման կուրսեր է անցնում: Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատել […]
20:15 17.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության հետ՝ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
20:08 17.12.2019
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այցելել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկը: Այս մասին Միրզոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Այցելեցինք ՊԲ N զորամաս։ Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ զինծառայողների սննդի կազմակերպման նոր համակարգն էական և շոշափելի փոփոխություն է բերել զորամասում։ Տեսանք նաև զինծառայողների համար ժամանակակից և հարմարավետ կենցաղային պայմաններ ապահովող վերակառուցվող մասնաշենքերը։ Բարի […]
20:05 17.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գառնիկ Հայրապետյանն ազատվել է Պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության e-gov.am հարթակը։ Որոշման տեքստում գրված է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Գառնիկ Հայրապետյանին ազատել պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։
20:02 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12:36-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ոստիկանության շենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի […]
19:44 17.12.2019
Հոնկոնգյան ամենամեծ հեռուստակայանը՝ TVB-ն, որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել 350 աշխատակիցների՝ դրանով իսկ կրճատելով իր աշխատակազմի 10%-ը, երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, հաղորդել է South China Morning Post-ը: Հրապարակման համաձայն՝ որոշումը պայմանավորված է ծախսերի կրճատմամբ՝ քաղաքում իրականացվող զանգվածային բողոքների հետևանքով տնտեսական իրավիճակի վատթարացման, վնասների և կորուստների կրճատման ֆոնին: Զանգվածային գործողությունները ազդել են լրատվամիջոցների գովազդի վրա, ասել […]
19:30 17.12.2019
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը ամփոփել է տարին։ Դրա ղեկավար Էլչին Գուլիևը հայտարարել է, որ տարվա ընթացքում իրենք բացահայտել են օտար պետությունների օգտին լրտեսություն անող 15 մարդու։ Թե որ պետությունների օգտին են լրտեսություն արել այդ անձինք, չի ասվում։ Գուլիևը նաև տեղեկացրել է, որ իրենք նույնականացրել են 23 մարդու, որոնք մարտական գործողությունների են մասնակցել այլ պետություններում (օրինակ՝ […]
19:23 17.12.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտն անդրադարձել է անցած շաբաթ Սենատի կողմից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը: «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել: Մեր տեսակետներն արտացոլված են անցած ապրիլին նախագահի կողմից հնչեցրած վերջնական հայտարարության մեջ»,- գրված է ԱՄՆ արտաքին գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ:
19:15 17.12.2019
Ռուսական երկու ընկերություններ արտոնագիր են ստացել Սիրիայի նավթն արդյունահանելու համար։ Սրա վերաբերյալ պայմանավորվածությունները Սիրիայում վավերացվել են համապատասխան օրենքներով։ Ընկերությունները հայտնիներից չեն։ «Վիլադա» և «Մերկուրի» ընկերությունները առայժմ երկրաբանական հետախուզական աշխատանքներ են իրականացնելու իրենց հատկացված նավթային հանքերում։ Սիրիական կողմը հայտարարել է, որ այդ հանքերում առնվազն 700 միլիարդ խորանարդ մետր գազ կա։
19:04 17.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Պատգամավորը տեղեկություններ է ներկայացրել տարվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության մասին, որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ անդրադարձել խորհրդարանական դիվանագիտության դերին: Հանդիպմանը խոսվել է նաև նախագահական նախաձեռնությունների, այդ թվում՝ գալիք տարի Հայաստանում նախատեսվող միջազգային տարբեր միջոցառումների մասին:
19:00 17.12.2019
Ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն երեկ երեկոյան` ժ. 19։30-ին, առաջին անգամ դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը։ Դա, սակայն, տևել է մինչև գիշերը՝ 01։00-ն (Երևանի ժամանակով)։ Դա եղել է նրան պատկանող Louis Vuitton ընկերության բաժնետոմսերի թանկացման հաշվին։ Պիկի ժամանակ նրա կարողությունը հասել է 109,3 միլիարդ դոլարի, սակայն կեսգիշերից հետո ամեն ինչ իր տեղն է ընկել՝ Amazon-ի հիմնադիր […]
18:50 17.12.2019
Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու վերաբերյալ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Երևանի դատախազի հանձնարարությամբ, Երևանի քաղաքապետարանում առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարվելու մասին Դավիթ Խաժակյանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»,- […]
18:45 17.12.2019
Հայաստանի Զբոսաշրջային կոմիտեն ներկայացրել է Երևանի 12 թանգարանների ցանկը, որոնք տոնական օրերին բաց կլինեն այցելուների համար: 1. Հայաստանի պատմության թանգարան 2. Հայաստանի ազգային պատկերասրահ 3. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան 4. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան 5. Երվանդ Քոչարի թանգարան 6. Կոմիտասի թանգարան-ինստիտուտ 7. Հովհաննես Թումանյանի թանգարան 8. Սերգեյ Փարաջանովի թանգարան 9. Ռուսական արվեստի թանգարան […]
18:41 17.12.2019
Դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 14-րդ նիստը՝ Արարատ Միրզոյանի և Աշոտ Ղուլյանի համանախագահությամբ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայկական երկու պետությունների խորհրդարանների խոսնակները: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ խոսույթի ձևավորմանը և Հայաստանի Հանրապետությունում սպասվող բարեփոխումներին` բարձրագույն կրթության և […]
18:30 17.12.2019
Երևանի կենդանաբանական այգին դեկտեմբերի 21-ին բացում է դռները բոլորի առջև՝ միասին վառելու տոնական եղևնու լույսերը: Մուտքն անվճար է լինելու։ Ծրագրում՝ ինտելեկտուալ, ճանաչողական և բազմաժանր խաղեր են լինելու, երեխաները կսովորեն նաև տեսական գիտելիքներ կենդանիների ձմեռման մասին։ Տոնական ծրագրի մեկնարկը՝ ժամը 17:00-ից:
18:27 17.12.2019
Ուկրաինայում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ, բողոքի ակցիաներ են: Մարդիկ իրենց դժգոհությունն են հայտնում գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի մասին օրինագծի դեմ: Հողերի սեփականատերերի անժամկետ բողոքի ակցիայի մասին ավելի վաղ հայտարարել էր «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն: Բողոքի ցույցերի ընթացքում եղել են բախումներ իրավապահ մարմինների հետ այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են բերել վրաններ: hromadske-ի հաղորդմամբ՝ […]
18:24 17.12.2019
Երևանում երեկ մահացել է Արարատի մարզի բնակիչ երեխա: 3-ամյա աղջիկը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի շարք առողջական խնդիրներով: Ա տեսակի H1N1 գրիպից կամ հանրությանն ավելի ծանոթ «խոզի գրիպից» մարդու մահանալու լուրը Հայաստանում ոչ միայն ցավ, այլև անհանգստություն է առաջացրել: Ինչպե՞ս է 3-ամյա երեխային փոխանցվել այդ հիվանդությունը և ինչո՞ւ է բուժվող խնդիրը հասցրել մարդու […]
18:22 17.12.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել եկող տարվա ընթացքում սպասվող նորության մասին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թվականի հունվարից կբարձրացվի երեխաների շուրջօրյա խնամքի հինգ հաստատությունների, հատուկ և ընդհանուր տիպի տուն-ինտերնատների ավելի քան 900 աշխատակիցների աշխատավարձը 5-94 տոկոսով։ Աշխատավարձերի միջին աճը կկազմի […]
18:16 17.12.2019
Հանրապետության հրապարակի տոնածառն արդեն պատրաստ է: Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում մեծ շուքով կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում են ՀՀ կառավարությունից: «Արի Հրապարակ՝ միասին վառելու տոնածառի լույսերը»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ:
18:10 17.12.2019
Պարզապես սարսափելի է տեսնել, թե ինչպես են պլաստիկ շշերը կեղտոտում Համաշխարհային օվկիանոսը: Daily Mail-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է Հնդկական օվկիանոսի հարավաֆրիկյան ափի անմխիթար վիճակը: Օրեցօր վիճակն ավելի է վատթարանում: Ալիքները գալիս են դեպի կեղտոտ ափը՝ ավազին թողնելով հարյուրավոր շշեր և այլ պլաստիկ արտադրանք: Յուրաքանչյուր շիշ ավելի է աղտոտում առանց այն էլ աղտոտված ափը, […]
18:06 17.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, խմբակցության անդամներ Մանե Թանդիլյանի և Տարոն Սիմոնյանի հետ: Հանդիպմանը ներկայացվել են տարվա ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից իրականացված աշխատանքները, օրենսդրական գործունեությունը, մտքեր են փոխանակվել քաղաքական, տնտեսական, միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ: Նախագահ Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել նախագահական տարբեր նախաձեռնությունների […]