13:18 18.12.2019
2020 թվականի նախընտրական մրցավազքում Դոնալդ Թրամփի հիմնական հակառակորդ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, չնայած 77 տարեկան լինելուն, ի վիճակի է հաջողությամբ կատարել նախագահի պարտականությունները և ղեկավարել բանակը: «Բայդենն առողջ, եռանդուն 77-ամյա մի տղամարդ է, որն ի վիճակի է հաջողությամբ կատարելու նախագահի պարտականությունները, ներառյալ գործադիր իշխանության, պետության ղեկավարի և գլխավոր հրամանատարի պարտականությունները»,- բժիշկներն այդպես են բնութագրվել նախագահի […]
13:10 18.12.2019
Google որոնողական համակարգը ամեն տարվա պես այս տարի ևս ներկայացրել է տարվա ամենաշատ որոնումների թեմաները, իրադարձությունները, մարդկանց ու հույզերը։ Այս տարվա հոլովակը կենտրոնացել է հերոս լինելու թեմայի շուրջ։ Նախորդ տարիներին ևս ընկերությունը հենց նույն կերպ փոխանցել է տարվա «խտացված» հույզերը։ Հոլովակները ներկայացնում են տարվա հայտնությունները, ողբերգությունները, ուրախությունները, մարդկանց ու իրադարձությունները։
12:54 18.12.2019
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին անդրադարձել է նաև Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագնի խնդրին և դրա վերացման հնարավորություններին: Նախարարի խոսքով` արդեն կան շոշափելի փոփոխություններ: Ըստ նրա` Արցախի հետ ռոումինգի սակագների իջեցումը՝ նվազումը կազմել է 11-44 տոկոս: «Հուլիսին այդ թվերը շատ կիջնեն, հիմա բանակցում ենք: Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է […]
12:47 18.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը «Փաստերvsխոսքեր» խորագրով հետևյալ գրառումն է արել. «Քանի որ, նկատել եմ, որ նույնիսկ իրենց ոլորտի մասնագետ համարող ու դրա կառավարմամբ զբաղված գործընկերների շրջանում վիճակագրության տիրապետման մասով խնդիրներ կան, տեղադրեմ որոշ փաստեր․ Փաստ 1: 2019թ հունվար-հոկտեմբերին արևային էլեկտրակայանների կողմից արտադրվել է շուրջ 11.4 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 2.6 անգամ […]
12:45 18.12.2019
Ղազախստանի անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին: «Վստահ եմ, որ մեր պետությունների միջև կառուցողական գործակցությունն այսուհետ ևս բարեհաջող կզարգանա երկկողմ ու բազմակողմ ձևաչափով, որի հիմք են ընկերական կապերը և ժողովուրդների միջև փոխհասկացվածությունը»,- ասված է Փաշինյանի ուղերձում:
12:41 18.12.2019
Google որոնողական համակարգը ներկայացրել է Հայաստանից (և այլ երկրներից) այս տարի իրականացված որոնումները։ Ամբողջ տարվա ընթացքում ամենաշատ որոնվողները եղել են սոցիալական ցանցերի անվանումները։ Որոնումները հիմնականում կատարվել են հենց լատինատառով։ facebook youtube google list translate odnoklassniki list am ok переводчик vivaro Բոլորովին այլ պատկեր է նկարների որոնման համակարգում, որտեղ կարելի է հստակ սահմանազատել տղամարդկանց որոնումները (մեքենաներ) […]
12:32 18.12.2019
ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովն այսօր քվեարկության կդնի Ռուսաստանից ԱՄՆ-ի պաշտպանության մասին օրինագիծը, որը հայտնի է Դասկա անվանումով: Դրանով արգելք է դրվում այն գործառնությունների վրա, որոնք կարող են առնչվել նավթարդյունաբերությանը, բանկային ներդրումներին, կիբերսեկտորին և նավաշինական ոլորտի այն ընկերություններին, որոնք, ըստ ամերիկյան կողմի, գործում են նախագահ Պուտինի շահերից ելնելով և աջակցում են այլ երկրներում ժողովրդավարական ինստիտուտների […]
12:26 18.12.2019
Ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամները հանդիպել են Եվրապոլի գլխավոր տնօրենի հետ: Այս մասին տեղեկանում ենք Նիդերլանդներում ՀՀ դեսպանության պաշտոնական էջից: Դեկտեմբերի 17-ին Հաագայում ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Հայաստան դեսպան Տիգրան Բալայանի նախագահությամբ՝ Եվրապոլի կենտրոնակայանում տեղի ունեցավ խմբի լիագումար նիստը, որի պատվավոր հյուրն էր Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթրին դե Բոլը։ Ողջունելով ֆրանկոֆոն դեսպանների խմբի անդամներին Եվրապոլի ղեկավարը նշել […]
12:20 18.12.2019
Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նա նախ` կարևորել է հանգամանքը, որ ռազմարդյունաբերությունն առանձնացվել է Պաշտպանության նախարարությունից, ինչի արդյունքում արտադրողն ու սպառողը առանձին գերատեսչություններում են գործում, ինչն էլ դրական է անդրադառնում երկու ոլորտների աշխատանքի վրա: «Ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխվել է ԲՏԱ նախարարության ենթակայության տակ, կառավարությունում, ստեղծել ենք մի իրավիճակ, որ […]
12:10 18.12.2019
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանրապետությունում սովորող օտարերկրացի ուսանողների 41 տոկոսը ԵՊԲՀ-ում են: «Հայաստանում գործում է 68 բուհ (56 բուհ, 12 մասնաճյուղ)։ 4295 օտարերկրացիներ ուսանողներ սովորում են 68 բարձրագույն հաստատություններում։ Եվ 68 հաստատություններից միայն ԵՊԲՀ-ում սովորում է 1761 օտարերկրացի ուսանող (կլինիկական օրդինատորները ներառված չեն այս թվի մեջ), […]
11:58 18.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիին՝ Կատարի Պետության Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս տարի պատիվ ունեցա պաշտոնական այցով գտնվելու Կատարի Պետությունում, ինչպես նաև հանդես գալու որպես բանախոս «Նորարարական կրթության համաշխարհային գագաթնաժողովին» և «Դոհա ֆորումին»: Վստահ եմ, որ Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը, Հայաստանի Հանրապետության […]
11:55 18.12.2019
2019թ-ի առաջին կիսամյակում, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկների, ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը կազմել է 4,990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի (964.2 հազար մարդ) 0.5%-ը։ Ինչպես հայտնում է SHANTNEWS.am-ը, օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը՝ 3,031 անձ կամ ընդհանուր թվի 60.7%-ը, եղել են տղամարդիկ։ ՀՀ աշխատաշուկայում ներկայացված օտարերկրացի աշխատուժի թվում […]
11:51 18.12.2019
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Գյումրու մի քանի բնակիչներ վթարային շենքից կտեղափոխվեն ու Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում: «Գյումրու տեքստիլագործների նախկին հանրակացարանի խիստ վթարային շենքում բնակվող տատիկներն Ամանորը կդիմավորեն նոր բնակարաններում: Աստված նրանց երկար տարիների կյանք տա, որ տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո վայելեն իրենց հարմարավետ պայմանները: Շուտով այդ մռայլ «հուշարձանից» կմնան միայն […]
11:42 18.12.2019
Ադրբեջանի կառավարությանը կից գործող «Միասնական Ադրբեջանի օջախներ» անվամբ կառույցն օրերս Բաքվում «Ադրբեջանի ազգային շարժման ներկան ու անցյալը» խորագրով հավաք է անցկացրել, որին մասնակցել են Իրանի տարածքային ամբողջականության դեմ գործող մի շարք անջատողական գործիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։ Իրանագետի պնդմամբ՝ ուշագրավ է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ փոխկապակցված կազմակերպությունը նման հակաիրանական […]
11:37 18.12.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տարիներ առաջ արված լուսանկար է հրապարակել, որտեղ իր երկու երեխաների՝ Մարիամի ու Աշոտի հետ է: Իսկ լուսանկարին կից գրառման մեջ Հակոբյանը գրել է. «Լուսանկար մեր մանկությունից»:
11:33 18.12.2019
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քննվող քրեական գործի քննության ընթացքում հայտնաբերվել է Բաղրամյանի համայնքապետի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործության դեպք: Մասնավորապես, պարզվել է, որ Բաղրամյան համայնքի ղեկավարը տեղյակ լինելով, որ իր ղեկավարած համայնքում, ինչպես նաև հարակից համայնքում խոշոր գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունը ցանկացել է նոր հողատարածքներ […]
11:26 18.12.2019
Հանրապետության հրապարակում տեղադրվում է վերգետնյա անցում։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
11:20 18.12.2019
Դեկտեմբերի 18-ի ուշ գիշերին ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։ Volkswagen Vento ավտոմեքենայի վարորդը դեռևս չպարզված հանգամանքներում, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապահի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով վարորդը՝ Վանաձորի բնակիչ 32-ամյա Լուսինե Ս.-ն, ուղևորներ՝ 30-ամյա Ալբերտ Ս.-ն, 21-ամյա Ռուզան Մ.-ն, և 32-ամյա Կարապետ Բ.-ն, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու […]
11:14 18.12.2019
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխայի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 22:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրի քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 […]
11:05 18.12.2019
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է BBC-ի հոդվածին, որում նշվում է, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ասել է, որ 1915-ին հայերի զանգվածային սպանդը չի համարում Ցեղասպանություն: «BBC-ի մանիպուլյատիվ հոդվածի մասին. 1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել: 2. Նույնիսկ նյութում հղում չկա: 3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ […]
10:50 18.12.2019
Վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների աշխատակիցներն իրենց սիրելի ուղևորներին դիմավորել են արդեն նախատոնական զարդարանքով: Այս մասին հայտնում է Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը: «Սիրելի ուղևորներ, Թող Ամանորի բարի տրամադրությունը Ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, իսկ ձեր օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի»,- լուսանկարին կից հետևյալ մաղթանքն է ուղղվում քաղաքացիներին:
10:35 18.12.2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնում է «Դասարան+դասական» կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։ Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և հավաստագրեր հանձնել աշակերտներին: Երևանյան դպրոցներից մասնակցության […]
10:24 18.12.2019
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ստեփանյանը, Հրանտ Մադաթյանը, Դավիթ Մանուկյանը և Ջանիբեկ Հայրապետյանը համատեղ ներկայացրել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ: Մասնավորապես, նրանք փոփոխություն են նախատեսել համայնքներին կատարվող նվիրատվություններ կամ նվիրաբերություններ ենթադրող հոդվածում: Նախագծով առաջարկվում է նախատեսել պարտադիր պահանջ առ այն, որ համայնքները […]
10:13 18.12.2019
Ամերիկացի իլյուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը գլխավորել է Forbes-ի վարկածով 2019 թվականին ամենից շատ վաստակած իլյուզիոնիստների վարկանշային աղյուսակը։ Նրա ընդհանուր կարողությունը գնահատվում է 875 մլն դոլար։ Պարբերականի հաղորդմամբ՝ 2018 թվականի ամռանից մինչև 2019 թվականի ամառ նա Լաս Վեգասում հանդես է եկել 654 շոուով՝ ստանալով 60 մլն դոլար եկամուտ։ Բացի այդ, նա միլիոնավոր դոլարներ է վաստակում Կարիբյան ծովի […]
10:02 18.12.2019
Չնայած «Թավշյա հեղափոխության մեղրամիսն» ավարտվել է, և Հայաստանի կառավարությունը լծված է առօրյա աշխատանքի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցության աստիճանը հայ հասարակության շրջանում աննախադեպ է մնում, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի Հանրապետական միջազգային ինստիտուտի Եվրասիայի տարածքի պատասխանատու Սթիվեն Նիքսը: Հանրապետական միջազգային ինստիտուտի կողմից Հայաստանի հանրային կարծիքի հետազոտության համաձայն՝ Փաշինյանի աջակցության աստիճանը Հայաստանում կազմում է 76 տոկոս։ «Նախկին […]
09:51 18.12.2019
Սաուդյան Արաբիայում համալսարանի քարե պարիսպը փլուզվել է՝ խլելով 2 մարդու կյանք։ Հաղորդվում է 13 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է Arab News-ը։ Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Էր Ռիադի Ադ-Դարիա արվարձանում գտնվող Ալ-Մաարիֆա համալսարանի տարածքում։ Իրականացվում են փլուզված զանգվածից տարածքի մաքրման աշխատանքներ։ Search and rescue efforts continue after a resident was killed and three others […]
09:40 18.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ոստիկանության աշխատակցի կոչումը յուրացնելու եղանակով քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը՝ ծնված 1975թ., տեղեկանալով ծանոթի Ռուսաստանի Դաշնությունից արտաքսված լինելու փաստի մասին, ներկայացել է […]